Իսկականից դաժան էր![]()
Չեի սպասում նմանատիպ ավարտի:Սակայն կյանքը շարունակվում է:
Ժամանակը ամենալավ բժիշկն է:
Իսկականից դաժան էր![]()
Չեի սպասում նմանատիպ ավարտի:Սակայն կյանքը շարունակվում է:
Ժամանակը ամենալավ բժիշկն է:
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Ստեղ են ասել, շատ մի սիրի ատել կա, շատ մի ատի սիրել կա:
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
Շատ տխուր էր պատմությունը![]()
Ինչո՞ւ են հիմնականում աղջիկներն ավելի հավատարիմ իրենց խոստմանը, չէ-որ կամքի ուժ հասկացությունը տղաներին էլ է չէ բնորոշ![]()
Հուսով եմ դեռ կա շարունակություն: Սպասում եմ![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ի՜նչ տխուր էր...փշաքաղվել էի...
Լավ ես գրել, ապրես։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ-շատ տխուր մի պատմույուն էր, և հենց դա էլ իրականությունն է...
Շատ ցավալի է, բայց հենց ամենմեծ հիաստափությունն է երբ զգում ես, որ դիմացինդ այն չէ ինչ կարծում էր երկար ժամանակ, իսկ գուցե հենց դու չես ցանկանում տեսնել նրա իսկական եսը և նախընտրում ես լինել քո կերտած կերպարի հետ......
հիանալի ես արտահայտել այս ամենը
ԱՊՐԵՍ
Խելացի է նա ով սովորում է ուրիշի սխալների վրա
Տղան փոքր եր ու սիրում եր հեքիաթներ սակայն երբ մեծացավ տեսավ, որ կյանքը նման չի հեքիաթներին ու միշտ չէ, որ հաղթում է բարին Տղան ուզում էր լացել
բայց հիշեց, որ Տղաները չեն արտասվում`նրան այդպես էին դաստիարակել
Տղան մի շուն ուներ. շատ եր սիրում իր շանը ու սերը փոխադարձ եր, մի օր տղայի վրա հարձակվեց մի մեծ շուն փոքրիկ շունը անձնուրաց պաշտպանեց իր տեր-ընկերոջը, նրանք երկուսով հաղթեցին մեծ շանը, բայց Տղայի հարևանը ուղակի հաճույքի համար սպանեց շանը նրա վրա կրակելով
Տղան ուզում եր արտասվել, բայց հիշեց, որ Տղաները չեն արտասվում....
Տղան արդեն մեծ էր ու սիրահարվեց` երևի չկա բառ որով նա նկարագրեր այդ զգացմունքը առավել ևս, որ փոխադարձ եր, ասում են , երբ սիրահարվում ես քունդ չի տանում Տղայի քունն էլ գիշերները չեր տանում ու նման մի գիշեր նա պատուհանից դուրս եկավ ու գնաց սիրելիի տան կողմը, բայց երանի չգնար նա ում սիրում եր ամբողջ հոգով այդ պահին ուրիշի գրկում էր համբուրվում եր ուրիշի հետ
Տղան ուզում էր արտասվել, բայց հիշեց, որ տղաները չեն արտասվում....
Տղան ավարտեց դպրոցը եկավ Երևան սովորելու ու իր համար էլ անակընկալ կրկին սիրահարվեց երջանկության ութ ամիսներ անցկացրեց նա սիրելիի հետ ձննդյան օրը նրան նվիրեց 111 վարդեր` 100 սպիտակ ու 11 կարմիր մեջտեղում սրտաձև , բայց քննություններից հետո Տղան մեկնեց Գյուղ իսկ աղջիկը պսակվեց ուրիշի հետ, երբ Տղան վերադարձավ աղջիկն ուզեց բացատրել նրան , բայց Տղան նրան երջանկություն ցանկացավ ու գնաց առանց ետ նայելու
Տղան ուզում էր արտասվել, բայց հիշեց, որ Տղաները չեն արտասվում ....
Տղան ընկավ կոմայի մեջ դրանից հետո սկսեց աղջիկներից վրեժ լուծել սիրահարվեցնում եր հետո դաժանաբար լքում ու ինչքան շատ ճանաչեց աղջիկներին այնքան ատեց նրանց սեռը
Տղան ուզում էր արտասվել, բայց միշտ հիշում եր, որ տղաները չեն արտասվում...
Տղան գիշերները մտնում եր ինտերնետ ցերեկները քնում
սկսեց ատել ամեն ինչ
ատել ամենքին
ատել ինքն իրեն
Բայց մի օր հանդիպեց մի աղջկա ինտրնետում ու այդ աղջիկը կարողացավ նրան հանել այդ վիճակից արդյունքում նա կրկին սիրահարվեց` ինտերնետի աղջկան չէ ուրիշի
էհ խեղճ Տղա այդ աղջկան սիրահարվել էր նաև նրա ընկերը ու աղջիկն էլ սիրահարվել էր ընկերոջը
Տղան ուզում էր արտասվել, բայց էլ լացելու ուժ չուներ......
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.04.2007, 06:54:
Ես անգամ ես ու գումարած դու անգամ դու հավասար է մեր բաժանման քառակուսուն
Smokie (24.03.2011)
Էխ՛ տղա ջան, բա որ մենք մերը սկսենք պատմել.![]()
Ասեմ, արտասվելը վատ բան չի՛ տղայի համար. Շարունակական լռությունը կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական ստրեսի.
Չեմ ասում միշտ արտասվեք բայց աղջիկներին շատ լուրջ եք վերաբերվում.
Լավ, դէ՛ որ սկսել եմ, ավարտեմ. Ես էլ ուրիշ խնդիր ունեմ, ինձ վիրավորում են հաճախակի, գրեթե ամեն օր, առանց պատճարի.![]()
Դու աղջիկների ցեղն էս ատում, ես մարդկանց. Բայց մի խնդիր էլ կա, քո նման ռոմանտիկ տղաների պատճարով՛ ախչիկները մեծամտանում են. Բավական է ինչ որ մի «սարսափ ֆիլմի» վրա ուշադրություն չդարցնես, միանքամից զարմանում է. Բոլորին հավասար այնքան հաճոյախոսություն անող կա՛ որ իրոք հավատացել են որ շատ լավն են.![]()
Ուրախ գրառում:
Մի պատմություն հիշեցրին ինձ Տղայի գրածները.
Քաղաքում ապրում էր մի Ծաղրածու ու աշխարհի տարբեր կողմերից նրա մոտ էին գալիս տեսնելու նրա համարները ու բոլորը մոռանում էին իրենց ամեն դարդ ու ցավ ուրախ գնում:
Մի մարդ նույն քաղաքում տխուր նստած է լինում սրճարանում կողքի սեղանից մեկն ասում է` ինչու ես տխուր:
-Շատ եմ տխուր, ուրախանալու բան չկա,- լինում է պատասխանը:
-Վայ, բա գնա ծաղրաուի ներկայացումը նայիր ու կուրախանաս;
Տխուր մարդը ոչինչ չի պատասխանում թողնում տխուր հեռանում է. այդ ծաղրածուն ինքն էր....
Միթե մենք բոլորս նման չենք այդ ծաղրածուին ուղակի պետք չէ այդքան ծանր տանել ամեն ինչ, Թքիր ամեն ինչի վրա ու շարունակիր խաբել բոլորին ոչ միայն աղջիկներին
կտեսնես որ կհաջողվի նույնիսկ ինքդ քեզ խաբել![]()
Խորտակման սկիզբը
Մայրաքաղաքի փողոցները լի էին մարդկանցով: Բոլորը շարժվում էին, շտապում...
Ցրված, հապճեպ քայլվածքով փողոցն ի վար իջնում էր մի աղջիկ՝ ծաղիկների փոքրիկ փունջը կրծքին սեղմած: Զգացվում էր՝ ցրված է, շփոթված, մոլոր... Հաճախ բախվում էր անցորդներին, խույս տալիս ավտոմեքենաներից:
Քայլում էր անվերջ փողոցն ի վար. թե ո՞ւր, ինքն էլ գուցե չգիտեր:
Իսկ շրջապատն անտարբեր էր. կույր, համր, լուռ...
Մեկը կարծես նկատեց աղջկան և իր շքեղ ավտոմեքենայով սկսեց հետևել նրան...
Աղջիկն, ասես, ձայն լսեց: Անտարբեր շրջվեց, հայացքի առաջ գծագրվեց ավտոմեքենայից իրեն նայող երիտասարդի կերպարանքը: Վերջինս արագորեն աչքերից վերցրեց մուգ ակնոցները: Եվս մեկ, երկու ակնթարթ, և աղջկա առջև հասակով մեկ կանգնեց ջինսե տաբատով, ժամանակակից սանրվածքով անծանոթը: Սիրունատես էր ու գրավիչ, բայց հայացքում հստակ ուրվագծվում էր ցոփ կյանքի ուրվականն ու նենգությունը:
Աղջիկն ակամա մնաց կանգնած: Սարսուռ զգաց, ծնկներն ասես թուլացան և ինչ-որ անորոշ, փշաքաղող զգացումներ, ինչպես շանթեղ հոսանք, անցան մարմնով: Ուզեց վազել, բայց ոտքերը կարծես թաղվել էին ասֆալտի մեջ... Եվ լուռ, անտարբեր ու սառնասիրտ հետևեց երիտասարդին: Վերջինս արդեն ղեկին էր՝ շքեղ ու գայթակղիչ... Իսկ մագնիտոֆոնը հանդարտ ձայնում էր արևկտյան ինչ-որ թեթև երաժշտություն....
Ավտոմեքենան պտտվեց ու սլացավ հակառակ ուղղությամբ: Երիտասարդի միտքն ակնհայտ էր: Դա զգում էր նաև աղջիկը, որը շփոթված ու տագնապահար, փափուկ նստոցին ընկղմված, չգիտես, լսո՞ւմ էր, թե՞ ոչ հրապուրիչ երաժշտությունը...
Կանգ առան գեղատեսիլ Սևանի ափին: Դուրս գալով, դեմքին զգալով սառն օդի թարմ շունչը՝ աղջիկը հասկացավ, որ արդեն ուշ է, որ ամեն բան մեկեն շուռ եկավ, փլվեց, ակնթարթորեն խորտակվեցին հույսերն ու երազները: Իր գիտակցած ու իմացած արժեքներն ու արժանիքներն էլ վայրկենաբար հօդս ցնդեցին: Փորձեց հեկեկալ, լացել բարձրաձայն, բայց հեղձուկը խեղդում էր կոկորդը...
Կյանքը միանգամից կորցրեց իր նախկին հմայքն ու հետաքրքրությունները: Գլխում շեշտակի խաչաձևվեցին ճակատագրական միջադեպի առիթն ու դրդապատճառները: Գնահատեց հետագա կյանքի ողջ բարդություններն ու դառնությունները... Ծանրություն զգաց, գլուխն ասես պտտվեց ու դանդաղ ծնկի իջավ ավազին...
Իսկ երիտասարդն արդեն անզուսպ էր ու անկասելի...
Մարգարտափայլ Սևանը շարունակում էր ալեկոծվել նույն հանդարտությամբ: Ալիքները հերթով գալիս, ափերից դեպի խորքերն էին տանում քրքիջ ու հեկեկոց, արտասուք ու ժպիտ:
Լճի ափին լուռ հեկեկում էր լքված աղջիկը:
Լճի երեսին մեղմ օրորվում էին ծաղիկները՝ կատարվածի ճշմարտության ու խաբեության անխոս վկաները...
Մայրաքաղաքի փողոցները ողողված էին մարդկանցով, ավտոմեքենաներով: Ամենուր եռուզեռ էր ու առևտուր... Յուրաքանչյուրն իր գործերով էր, իր հոգսերով...
Հ. Գ. Այս պատմությունը կարդացի ամսագրերից մեկում, ու որոշեցի տեղադրեմ այստեղ:
Սակայն այնքան միեւնույն է...
Եվ որտե՞ղ էր այստեղ սերը ու որտե՞ղ էր պատմվածքը... Տրիվիալ գրականություն, ողբերգական-մազոխիստական նոտաներով, գրված արցունք քամելու անթաքույց ցանկությամբ: Կյանքում ավելի արցունք կա, բայց արցունք քամող արցունք կա միայն նմանօրինակ գրականության մեջ:
Նախորդ պատմվածքը շատ լավն էր: Բայց այս վերջինը իրականությունից կտրված էր: Սկզբում կարծեցի դու ես հեղինակը, հետո կարդացի Հ.Գ-ն՝ ուրախացա: Ամեն դեպքում, «ակամա փշաքաղված կանգնած-մնացած» անմեղ աղջկա կերպարը չափազանցված է: Ոչ ոք նրան չէր ստիպում Սևան գնալ անծանոթի հետ: Այնպես որ «լճի ափին լուռ հեկեկալու» փոխարեն պիտի նախօրոք մտածեր, թե ի՞նչ է անում: Հետո միտքն էլ է ինչ-որ անկապ, գոնե ասենք սկզբում ասվեր, թե ինչու՞ էր այդ աղջիկը ցրված ու մտքամոլոր բախվում անցորդներին՝ այն էլ ծաղկեփունջը ձեռքին, ու գուցե դա որևէ կերպ բացատրեր նրա արարքը..
տխմարություն
որտե՞ղ ա էդտեղ սեր
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Գոհար ջան շատ լավ պատմուտյուն եր չգիտեմ տե ում հետ եր այդ ամենը կատարվել բայց հաստատ դա շատ լավ ու հետաքրքիր պատմուտյուն եր ,, ես պշաքախեցի ու իմ սիրտը լցվեց այդ պատմուտյունից , ու ես հավատում եմ որ խչահարուտյունից սեր հնարաորե արաջանա ,,, նույնիսկ ատելուտյունից ...
ես ունեմ մի պատմուտյուն պատմելու իմ կյանքի մասին այ ետե ես պատմեի դու գրական այտպես գեխեցիկ գրեիր ես շատ գոհ կլինեի իրական պատմույունա ,, իմ սիրո մասին բայց ցաոք վերջը այտպիսի գեխեցիկ չի ,,, ու միչև հիմա շարունակվումա ,
Mari, ինձ թվում է՝ սա շատ ավելի երկար պատմություն է եղել: Նմանատիպ պատմությունները ամսագրերում մաս-մաս են տպագրվում: Ենթադրում եմ, որ քեզ հանդիպել է այդ մասերից մեկը, և դու, չիմանալով, որ ոչ վերջը կա, ոչ սկիզբը, այն դիտել ես որպես ամբողջական պատմություն...Չգիտեմ, բայց ես կարդալուց մի տեսակ կիսատության զգացողություն ունեցա, որովհետև սկիզբը շատ անհասկանալի ու անորոշ էր, ինչպես Manon-ը նկատեց, իսկ վերջը... էլի անորոշ ու անհասկանալի... Ճիշտ է, անորոշ վերջաբանով պատմություններ շատ են լինում, բայց նման դեպքերում գոնե սկիզբը մի քիչ ավելի հստակ է լինում:
![]()
Իսկ այն, որ այս պատմության մեջ սեր կոչվածն ընդհանրապես բացակայում էր, կարծում եմ, պարզից էլ պարզ է:
Ժողովուրդ, մի առաջարկ. եկեք այստեղ տեղադրենք գոնե մի քիչ ստանդարտից դուրս պատմությունները. թե չէ՝ սիրահարվել, տառապել, լքվել, բռնաբարվել, ծով-արտասուք թափել, դավաճանվել, ինքնասպան լինել... միայն նմանօրինակ հույզերի ու գործողությունների վրա հիմնված պատմություններն արդեն վաղուց ծեծված ու ձանձրալի են... Կներեք, ոչ մեկին վիրավորելու միտում չունեմ, սա ուղղակի իմ կարծիքն է, որը, համոզված եմ, շատերն են կիսում...![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.10.2007, 21:32:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ