Մեջբերում !!Sinner!!-ի խոսքերից Նայել գրառումը
Անկեխծ ասած մենակ մեր մոտ չի ժպիտ առաջացնում Պարիս Հերունու այդ հայտարարությունները: Ես իհարկե շատ հարգում եմ նրան, շատ մեծ գիտնական է, բայց այդ հարցերում իմ կարծիքով սոփեստություն է անում:
Օրինակ հենց այդ «աստղադիտարանը»:
Ինչու՞ է դա աստղադիտարան կոչվում ես չեմ հասկանում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Քարահունջը:
Դա շրջանաձև դասավորված մեծ քարեր են, որոնց մեջ արված անցքեր կան: Այդ անցքերը ուղղված են երկնքի որոշակի հատվածների: Ըստ Պարիս Հերունու հաշվարկների (նկատեմ, որ միայն նա է արել այդ հաշվարկները), այդ անցքերը ուղղված են եղել աստղերի, որոնք 7500 տարվա ընթացքում փոխել են իրենց դիրքը: Հիմա ես չեմ հասկանում, ինչու՞ դա չէր կարող լինել զոհասեղան, աստվածներին երկրպագելու ինչ-որ մի տեղ (օրինակ՝ շրջանի կենտրոնում փորձել են կենտրոնացնել այդ աստղերի լույսը, կամ ելի ինչ-որ նման բաներ…): Ո՞վ ասեց, որ մաթեմատիկական հաշվարկներ են կատարվել, գրառումներ արվել:

Իմ սուբյեկտիվ կարծիքով հայերը շատ են սիրում ցանկալին իրականության տեղ ներկայացնել:
Եթե այդպես քաջ ծանոթ ես Քարահունջին, շատ մեծ հետազոտություններ ես կատարել ու պատկերացնում ես ամեն ինչ, մի գիրք գրի ու հիմնավորի, որ Քարահունջը ընդհանրապես աստղադիտարան չի, որ էդ անցքերը մարդիկ չեն արել (օրինակ անձրևի հետևանք է), որ այն, որ դրանք ուղղված են երկնքի կոնկրետ վայրերի ու կոնկրետ աստղերի ուղղակի զուգադիպություն է: Կապացուցես, որ Քարահունջը եղել է ինչ-որ ապուշ զոհաբերություններ կատարելու վայր, որ էնտեղ մարդիկ են մորթել ու զոհաբերել աստվածներին ու անպայման էդ գիրքը կթարգմանես թուրքերեն, որովհետև թուրքերն ու ադրբեջանցիները մեծ օգուտ կքաղեն նման գրքերից:
Իսկ իրականում Քարահունջը այն եզակի կառույցներից է, որ մնացել է, որ չեն ավերել մեր արտաքին ու ներքին թշնամիները ու այն հստակ ու ճշգրիտ արտահայտում է Հայոց մեծագույն ազգի իրական կերպարը: Այն կերպարը, որը չի արտածվում ինչ-որ հույն կամ հռոմեացի պատմաբանիկների գրքերից, այն կերպարը, որը չի արտածվում նաև ինչ-որ այլ կիսաճշմարիտ գրքերից: Եվ երբ հայտնվում է մեկը, ով կարողանում է իր մեջ ուժ գտնել ու գնալ ու հետազոտել, հետազոտել ու տեսնել այն ինչ եղել է իրականում, այդ մարդուն սկսում են մեր ազգի <<մեծիկները>> ծաղրել:
Ես ուղղակի ցավում եմ, որ մեր ազգի շատ ներկայացուցիչներ այդպես էլ դասեր չեն քաղում պատմությունից ու չեն հասկանում որն է մեր ազգի իրական պատկերը, այն պատկերը, որը մեր մեջ է, բայց մեզանից թաքցված է: