Տրիբուն ջան, մեղադրելու չի այն փաստը որ մենք կառչում ենք մեր անցյալից. ախր ներկան այնքան խայտառակված է, դրա համար էլ ամեն ծակ ու ծուկ մեզ ենք վերագրում. Պարզապես պատկերացրու ընկել ես մի կղզի որտեղ ուզում ես հաստատվես, ու քանի որ մեր Հայ ազգի գենետիկ կոդի մեջ առկա է ուռճացացվածության գաղափարը, իմանալով որ, եթե ներկայացնես քեզ թե դու որ երկրի ներկայացուցիչ ես, դա պարզապես բան չի փոխի որպեսզի դու դասվես ավելի բարձր քան տեղաբնիկները /ասեմ որ չեմ կասկածում, որ կա մի հայ երկրագդի երեսին, որ եթե իրենից ոչինչ էլ չներկայացնի, չի ցանկանում վեր դասվել մնացացից/, այ դրա համար էլ միշտ կառչում ենք անհավանական անցյալից, ներկայացնում մեզ որպես առաջինը ամեն ինչում, ամենահզորը բոլոր ազգերի, նույնիսկ ասեմ ցեղասպանության փաստն էլ էլի ներկայացնում ենք որպես ոչ թե համաարդկային ողբերգություն, այլապես տեսեք տեսեք, դրանք ոչ թե քոչվոր թուրքերի նախաձեռնությունն էր, այլապես սիոնամասոնական գաղտնի ուժերի կազմակերպվածը, ի կատար ածված թուրքի անիմջական ձեռքով. Էնվերին էլ ու Թալիաթին էլ ներկայացնում ենք, ոչ թե թուրք այլ հրեա, կամ էլ վերջինիս ժառանգ համեմված մասոնի կոչումով. Դրանով էլի ու էլի ուզում ենք ապացուցենք մեր կարևոր դերը աշխարհակարգում, իսկ այսօր ցանկացաց մանկապարտեզի երեխա էլ գիտի, թե մութ ուժերը այսօր որ կազմակերպություններն էն, այսպիսով վերագրում ենք 1915-ի կոտորածները ոչ թե պարզապես գենոցիդ այլ որպես մեր աշխարհում առաջինը լինելու փաստը մեզնից գողանալու, խլելու փաստ. Ինչևէ, աշխարհն էլ տրաքի մենք չենք կարող հանել այն միտքը որ մենք երկրորդն ենք, կամ չունենք դեր աշխարհում......
Էջանիշներ