Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Պետությունները, որոնց մեջ են մտնում ազգերը, զարգանում են իրենց հզոր բանակով, իրենց հաջողված տնտեսությամբ, իրենց ճկուն արտաքին քաղաքականությամբ, իրենց արտադրանքն արտահանելով, այդ արտադրանքով աշխարհին զարմացնելով, իսկ մենք հրճվում ենք մեր հյուրասիրությամբ, որի արդյունքում զարգացած երկրներն առաջ են գնում, էլ ավելի են զարգանում, բարգավաճում, բնակչությունն էլ ավելի է բազմանում, իսկ մեր բնակչությունը գնալով նվազում է, զարգանալու, բարգավաճելու, բարեկեցիկ կյանքով ապրելու փոխարեն սկսում ենք ավելի շատ պայքարել գոնե գոյատևելու համար: Կեցցե մեր հյուրասիրությունը, կեցցե մեր բազմադարյան աստղադիտարանն իր ողջ բարեմասնություններով՝ ծակերով:
Բա հյուրասիրությունը շատ կարևոր ա, եղբայր: Անչափ: Առաջ, օրինակ, հայի տուն արտասահմանից հյուր էր գալիս (սովորական շարքային հյուր), հայը տները ծախում էր, հյուրին տանում էր Սևան-մևան, խորոված-մորոված: Հիմա Հայաստանի Հանրապետություն հյուր ա գալիս (որևէ երկրի ղեկավար, ոչ շարքային հյուր, ասենք՝ Կիպրոսի, Ինդոնեզիայի, Ուգանդայի նախագահ, տենց), ՀՀ-ում ինչ-կա ծախում են ռուսներին, հյուրին տանում են Սևան-մևան, խորոված-մորոված: Կեցցե հյուրասիրությունը: