հարցերին հարցերով պատասխանելը այնքան էլ գովելի չէ, բայց գոնե հարցեր տալու համարձակությունդ գովելի է, եթե իհարկե հաշվի չառնենք որ իմաստային առումով նրանք անհեթեթ են: Պատասխանեմ
1. զանգվածային արտագաղթը սկսվեց ԼՏՊ-ի օրոք, հիմա համեմատում ես 1991-1998 թթ հայաստանից արտագաղթածների թիվը եւ 1998-2008 թթ արտագաղթածների թվի հետ, հաշի առնում թե քանի անգամ է կյանքը "լավացել" Հայաստանում, միայն թե առանց նայելու այդ թվերը չասես որ նայել ես քանի որ եթե նայած լինեիր նման հարց չէիր տա:
2. Ասեկոսներին չեն պատասխանում, իհարկե չես կարող ապացուցել որ լույս է վաճառվել այդ տարիներին, այն պարզ պատճառով որ այն չի եղել, գազի մասին՝ պայթեցված գազամուղով չանցնող գազը վաճառելը չեմ կարող բացատրել, իսկ կարող ես փաստերով ապացուցել որ վաճառվել է, վստահ եմ որ չես կարող, կներես բայց ստում ես: Պատրաստ եմ ներողություն խնդրելու եթե ապացուցես որ վաճառվել է, իսկ թե նման գործարքի հեղինակներին ինչու չդատեցին դա արդեն հետո կհարցնեմ: "բոլորը գիտեն եւ այլ անհեթեություններ փաստեր չեն" մի խոսքով փաստեր:
3. Լտպ-ի իշխանության տարիներին
4. Նախկին ՍՍՀՄ հանրապետություններից կարող ես հիշել որ հանրապետությունում չկորան՞
5. պետական պարտքի մասին չգիտեմ, եթե կարող ես ներկայացրու, լուսավորվենք
6 Լտպ-ի իշխանության տարիներին
7. Օպերայի շրջակայքի սրճարանների ծագումնաբանությամբ չեմ հետաքրքրվում, ավելի լուրջ անելիքներ կան, կներես:
Իսկ անցյալի սխալներով արդարացնել ներկայի սխալները միայն նախատեսված է մտավոր ոչ բարձր կարողություններ ունեցող մարդկանց համար: Այլապես կարելի է համաեմատել 1991-1998 թթ 1918-1920 թթ հետ ու տեսնել թե ինչքան լավ ենք ապրել 1991-1998 թթ: Ծիծաղելի է
Էջանիշներ