Adam_Smith-ի խոսքերից
Հետաքրքիր հարցեր ես տալիս, ես էլ փորձեմ իմ հարցերը տալ
Հարց 1: Ում տարիներին սկսվեց բնակչության զանգվածային արտագաղթը?
Հարց 2: Ում իշխանության տարիներին էր, որ մարդիկ ապրում էին առանց լույսի, գազի, ու հետագայում էլ պարզվեց, որ Վրաստանին են վաճառել?
Հարց 3: Ում իշխանության տարիներին էր, որ թոշակները, աշխատավարձերը ամիսներով չեին տալիս,
Հարց 4: Ում իշխանության տարիներին էր, որ բանկերը իրար հետևից սնանկանում էին` գողանալով մարդկանց կողմից երկար տարիներ կուտակած դրամական միջոցները, ու նաև ում իշխանության տարիներին էր, որ կորան բնակչության` Խնայբանկում ներդրված միջոցները?
Հարց 5: Ում իշխանության տարիներին էր, երբ առաջացավ ՀՀ պետական պարտքի զգալի մասը?
Հարց 6: Ում իշխանության տարիներին էր , երբ ՀՀ ներքին արտադրությունը պարալիզված էր ու բնակչությունը սնվում էր հիմնականում պարսկական կամ թուրքական հոտած սննդամթերքով, եթե կարելի է էդպես ասել?
Հարց 7: Ում իշխանության օրոք սկսեց Օպերայի շրջակայքում սրճարանների հիմնումը
Էս հարցերը կարելի է շարունակել...
Հ.Գ. Ասածս կայանում է նրանում, որ հիմա ինչից մարդիկ բողոքում են, էդ ամենի հիմքերը դրվել են ԼՏՊ-ի օրոք: Կարելի է ԼՏՊ-ի իշխանության ժամանակների բոլոր խնդիրները բարդել Վանոյի, Վազգենի վրա, բայց դե նույն մեթոդով կարելի է Ստալինին էլ արդարացնել իր արարքների մասով:
Էջանիշներ