Այսօրը եկավ ապացուցելու, որ համաժողովրդական շարժումը ոչ միայն չի մարել, այլ վերածվում է ազգային-ազատագրական պայքարի: Թող զարմանալի չհնչի այս արտահայտությունը, սա դարձել է ազգային-ազատագրական պայքար: Ազգովի պայքարում ենք Հայաստան պետության իշխանությունը յուրացրած մի խումբ մարդկանց դեմ: Հայ մարդուն Հայոց մայրաքաղաքում սպանողների դեմ պայքարը ազգային-ազատագրական պայքար է: Հայ կանանց ու աղջիկներին ծեծողների դեմ պայքարը ազգային-ազատագրական պայքար է:
Ի գիտություն նրանց ովքեր ուրախանում են տեսնելով զույգ ծաղիկների կառավարության շնորհալիախառն նիստերը՝ ասեմ Հաղթելու ենք, ասեմ ինչու՞ քանի որ ողորմելիները չեն կարող հողմերին սանձել իսկ կնաբարոները չեն կարող թեկուզ ձեվական հանդիսանալ հայ ազգի կառավարիչներ: Այս հինավուրց երկիրը, այս սուրբ հողը չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ "ղեկավարներ" սանձարձակ երեվակայության ձեռքում:
Իսկ մինչեվ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղածը:
Կան մարդիկ ովքեր ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ բառից վախենում կամ մոլեգնության մեջ են ընկնում ավելին քան սատանան խաչ տեսնելիս, Ի գիտություն նմաններին ասեմ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ![]()
Էջանիշներ