Կոնգրեսը կճանաչի՞ ցեղասպանությունը մինչեվ 2015 թվականը![]()
Կոնգրեսը կճանաչի՞ ցեղասպանությունը մինչեվ 2015 թվականը![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 19.11.2008, 00:01: Պատճառ: Մեծատառերից փոքրատառերի փոխակերպում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Կարծում եմ` եթե մինչեւ 2015 թ ԱՄՆ կոնգրեսը գոյություն ունենա (ԱՄՆ-ը գոյություն ունենան), ապա չի ճանաչի։
Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս կարդալ ակումբի կանոնադրությունը, որովհետեւ միայն ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ թեմաների վերնագրերը ու գրառումները չեն թույլատրվում... Ուղղակի խորհուրդ, ես մոդերատոր չեմ...![]()
Չնայած, որ 1965 թվականից ի վեր ԱՄՆ նախագահի շատ թեքնածուներ են խոսկ տվել, որ ընտրվելու դեպքում կճանաչեն ցեղասպանությունը (Այդ թվում նաև Քլինթոնը), բայց չեն կատարել իրենց խոստուը, ես այննուամենայնիվ հուսով եմ, որ Օբաման և իր վարչակազմը կկատարեն իրենց խոստումները:
Հիշեցնեմ, որ Օբաման նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ նույնպես խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: Էլ չեմ ասում նրա ընտրարշավի ժամանակ տրված խոստումները հայ համայնքին:
Այս թեմայի վերաբերյալ կան շատ վիդեոնյութեր:
ՕՐԻՆԱԿ սա - http://ru.youtube.com/watch?v=JwR83GZjwdo
http://ru.youtube.com/watch?v=f9FK6RtEg8I
Ավելացվել է 3 րոպե անց
Մերսի...![]()
Վերջին խմբագրող՝ Superportal: 18.11.2008, 21:18: Պատճառ: Տառասխալ
էդ խոստումները գիտեք՝ ինչի համար են? ցույց տալու, թե մենք դեմոկրատ ենք, հումանիստ ենք.... հայերին, այսինքն՝ տուժած ազգերին շատ ենք սիրում: Բայց դա էլ Օբամայի քաղաքական գիծն է հավանաբար: Երևի Թուրքիայի հետ ռևանշիստական քաղաքականություն վարելու նպատակ ունի կամ սա արվում է Թուրքիայից էլ ավելի զիջումներ ստանալու համար, կամ պատժելու Թուրքիային. չէ որ Թուրքիան ու Ռուսաստանը փորձեր են անում՝ մերձենալու?![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ԱՄՆ-ի շահը որն ա ճանաչելուց? Որ կորցնի Թուրքիայի վրա ազդելու հզոր լծակ? Խիստ կասկածում եմ:
Իմ կարծիքով եթե մինչև 2015 թիվը ճանաչած չլինի, էդ թվին կճանաչի: 100 ամյակին բոլորը պտի ճանաչած լինեն այդ թվում նաև Թուրքիան:
Ճիշտ ա բոլոր թեկնածուներն են խոսք տվել ու թռել իրանց խոսքերից, բայց էս տղան ոնց որ մի քիչ ուրիշ ա (դաժե գույնն ա ուրիշ), էդ պատճառով հույսերը ավելի շատ են: Սպասենք ապրիլի 24-ի ուղերձին, եթե ցեղասպանություն բառը օգտագործի ուրեմն վաղ թե ուշ կնդունի նաև օրենքի տեսքով:
Լավ մի րոպե համարենք թե ճանաչեց... ռեալ ինչ օգուտ եք ակնկալում Հայաստանի համար դրանից?
ԱՄՆ-ն հենց ճանաչեց, 10 օրվա մեջ շատ պետություններ կճանաչեն:
Ինձ թվումա, որ սաղ ԱՄՆ-ին են սպասում: Ոչ մեկ ռեսկ չի անում տենց "բան անի"(Ճնաչի):
Իսկ եթե սաղ ճանաչեն, Թուրքիայի վրա ճնշումը կաճի, ու հետևաբար Թուրքիան ել ստիպված կլնի ճանաչել:ինձ սենցա թվում:Իմ անձնական կարծիքնա:
ԱՄՆ-ն ճանաչեց, մի 10 պետություն էլ հետը.. հետո... օգուտն ինչա?
Չհաշված այն, որ կսկսվեն քննարկվել տարածքների վերադարձի և ֆինանսական փոխհատուցումների հարցերը, հենց միայն այն, որ աշխարհը պաշտոնապես դա ընդունել է, գոնե մի քիչ կհանգստացնի հայերի ցավը ու թուրքն էլ կիմանա, որ ոչ մի նման բան մարդկությանը անհայտ ձևով չի կարող կատարվել: Դրանից հետո մենք թուրքերին կսկսենք վերևից նաև, իսկ նրանք կմնան ներքևում, որովհետև նրանք մեզ պարտք կլինեն:
Արևմտյան Հայաստանի մեծ մասը ցեղասպանության ժամանակ եղել ա Թուրքիայի մաս.. էդ մարդիկ համարվել են Թուրքիայի քաղաքացի վճարել են հարկեր, ծառայել են բանակում և այլն: Հետևաբար ինչ հողերի վերադարձի մասին ա խոսքը? Նույնիսկ եթե վերադարձրին բա քրդերին ինչ անենք? մյուս օրը քուրդ նախագահ կընտրեն հայաստանն էլ կվերանվանեն Քրդստան...Չհաշված, որ սկի եղած Հայաստանը չենք կարողանում նորմալ պահենք էլ ուր մնաց էնքանը...ֆինանսական փոխհատուցում կտրվի առավելագույնը ցեղասպանության ժառանգներին դա էլ դեռ պետք ա ապացուցել որ ասենք ապուպապդ ցեղասպանության զոհ ա: Իսկ եթե էդ փողից Հայաստանին բաժին հասնի շատ լավ պատկերացնում եք չէ էդ փողն ուրա գնալու? Մինչև հիմա էլ թուրքերին վերևից ենք նայում.. իհարկե մեր տանը, իսկ իրանց մեծամասնությունը սկի տեղյակ էլ չի դրա մասին ու ընդհանրապես մեր մասին.... վերևից նայելու համար դեռ պետք ա պետություն կառուցենք..
Դե էս սաղ հարցերն էլ կան: Բայց դրա համար էլ քաղաքականություն ա տարվում: Ամեն ինչ հո միանգամից չի: Սկզբից ԱՄՆ-ն ընդունում ա: Հետո հանձնաժողով ա ստեղծվում, որը որոշում ա, թե թուրքերը ինչքան վնաս են տվել և այլն, և այլն: Սրանք հարցեր են, որոնց միանգամից չի կարել պատասխանել, իսկ որ քրդերով լցվել են, այ դա խնդիր ա: Ամեն դեպքում մենք մեր հողերի վրա իրավունքներ ունենք և անպայման, ցանկացած հայի պարտքն է մտածել պապենական հողերի վերականգնման մասին:
Դրա մասին ավելի շատ սփյուռքահայն ա մտածում, իսկ կոնկրետ ես, որպես Հայաստանում ապրող, մտածում եմ որ առաջնահերթ է ուժեղ և կենսունակ պետություն կառուցելը:Թե չէ սրա-նրա ձեռին նայելով հեռու չենք գնա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ