User Tag List

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

  1. #91
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Lernakan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ'ո, ԼՏՊ իրապես շատ լուրջ քաղաքական գործիչ է և հրաշալի դիվանագետ, քանի դեռ իր նպատակները ուղղված են Հայաստանի կործանմանը: Միայն հատուկ չարամտությամբ անձը կարող էր այսչափ վատություն անել` այն էլ պարտվելու պարագայում: Այստեղ ակնհայտորեն երևան է գալիս իր նպատակների առանցքը, այն է` ամեն գնով վերացնել Հայաստանը և հայությանը աշխարհի երեսից:
    Լրիվ համաձայն եմ հետդ, եթե համարենք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը իշխանական կրիմինալներն են
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.04.2008, 23:43:

  2. #92
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Lernakan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ'ո, ԼՏՊ իրապես շատ լուրջ քաղաքական գործիչ է և հրաշալի դիվանագետ, քանի դեռ իր նպատակները ուղղված են Հայաստանի կործանմանը: Միայն հատուկ չարամտությամբ անձը կարող էր այսչափ վատություն անել` այն էլ պարտվելու պարագայում: Այստեղ ակնհայտորեն երևան է գալիս իր նպատակների առանցքը, այն է` ամեն գնով վերացնել Հայաստանը և հայությանը աշխարհի երեսից:
    Հայոց Աշխարհ

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գրառումների մի մասը չեմ կարդացել, բայց խորապես հիասթափված եմ եղեռնի օրով Լևոն գոռացող մարդկանցից:Ես հարգում եմ պայքարն ու իրապես պայքարողներին, բայց էդ օրվա արածը անելու բան չէր: Ոնց կարելի է սեփական քաղաքական շահը առաջ մղել տենց օրով? Իսկապես երբեմն ուզում ես կախել ամբողջ մարդկային ցեղը էդ կարգի խեղկատակություններին վերջ տալու համար:
    Դու Արթուրիկին արդարացնողներից չէիր
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 25.04.2008, 23:54: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #93
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Հետո ինչ?? Դու էլ Լևոնին արդարացնողներից ես: Էդ ավելի վատ բան ա, ասեմ քեզ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  4. #94
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո ինչ?? Դու էլ Լևոնին արդարացնողներից ես: Էդ ավելի վատ բան ա, ասեմ քեզ

    Չէ...ո՞վ ո՞վ բայց Երվանդը Լևոնին արդարացնողներից չի
    Իսկ քեզ հետ համաձայն եմ, որ վատ բան ա...
    Այն իմաստով որ հենց հիմա Լևոնը արդարանալու պատճառ չունի, բայց այ արթուրիկներին ու սերժիկներին արդարացնողները մեծ պատասխանատվություն ու բեռ են վերցնում իրենց վրա...
    Եվ ընդհանրապես...էս տեսակ քննարկման համար հատուկ թեմաներ կան...ամեն տեղ նույն պատմությունն եք սարքում, ո՞ր ինչ...

  5. #95
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գրառումների մի մասը չեմ կարդացել, բայց խորապես հիասթափված եմ եղեռնի օրով Լևոն գոռացող մարդկանցից:Ես հարգում եմ պայքարն ու իրապես պայքարողներին, բայց էդ օրվա արածը անելու բան չէր:
    լօլ, դու ո՞ր օրվա պայքարը հարգողն էիր, վրաներս էլ խաբար չկար։
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց կարելի է սեփական քաղաքական շահը առաջ մղել տենց օրով? Իսկապես երբեմն ուզում ես կախել ամբողջ մարդկային ցեղը էդ կարգի խեղկատակություններին վերջ տալու համար:
    Ընդհանրապես իմ համեստ կարծիքով, էդ օրը պետք էր խուսափել ներքաղաքական կոչերից։ Առավել ևս, որ դա բոլոր հականերին ավելորդ շահարկումների առիթ էր տալու։ Բայց լավ է, որ համենայն դեպս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլորը լուռ էին։

    Բայց, հարգելիներս, եթե այդքան խիստ քարկոծում եք եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը «քաղաքական շահարկումը», ապա ինչու՞ այդ նույն ոգևորությամբ չեք քննադատում ասենք ՀՅԴ–ի ջահերով երթը, որի ժամանակ ՀՅԴ–ի դրոշներ էին ծածանվում ու «Հո–Յի–Դա» վանկարկելով ՀՅԴ–ի գովազդ էին անում։ Ինչու՞ ոչ ոք ձայն չհանեց, երբ դաշնակների միջոցառմանը ելույթ ունեցողներից մեկն ասաց. «Այս տոնի առթիվ…»։ Թե՞ արդեն բոլորդ ընտելացել եք, որ եղեռնի զոհերի հիշատակի օրը դաշնակցական տոնի է վերածվում։

    Փաստորեն, եթե իշխանական կուսակցությունն է եղեռնի հիշատակի միջոցառմանը քաղաքական գովազդով զբաղվում՝ նրանց կարելի է, իսկ ընդդիմության կողմից ամենաչնչին նման դրսևորումն արդեն աններելի սրբապղծություն է, հա՞։ Չե՞ք կարծում, որ այդպիսով, Ձեր կողմից նման կողմնակալ դիրքորոշումը ևս եղեռնի զոհերի հիշատակի օրվա քաղաքական շահարկում է դառնում։

    Մտածեք այս ասածիս մասին։ Ու արդյունքում գուցե մարդկային ամբողջ ցեղը կախելու գործընթացը հենց Ձեզնի՞ց սկսեք։
    Բայց կարծում եմ, դրա փոխարեն ավելի լավ կլինի ուղղակի ամեն մեկս մեր տեղը խուսափենք այդ ողբերգական իրադարձության ավելորդ քաղաքական շահարկումներից։ Լավ կացեք
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 26.04.2008, 11:15:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #96
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Տարբեր կարծիքներ կարող են հնչել,միակ բանը բայց որ մտքիս գալիս ե,Շնորհակալ եմ բոլոր նրանց ով այդ oրը երթին եին մասնակցում, մենք շատ շատերին ապացուցեցինք , որ մեզ վախեցնելը շատ դժվար ե....................
    P.S. ես հարցը կուզեի հղել նրանց , ովքեր ամոթանք են տալիս երթը կազմակերպելու համար, իսկ չեք կարծում , որ եթե սովորական ժողովրդին հնարաորություն տրվեր ուրիշ oր oրենքով միտինգ կամ երթ անել, մենք ետ oրը երթ կանեինք՞
    Չնայած Հոյակապ գաղափար եր ՆԱԽԱԳԱՀԻՍ գլխավորությամբ երթը
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  7. #97
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց, հարգելիներս, եթե այդքան խիստ քարկոծում եք եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը «քաղաքական շահարկումը», ապա ինչու՞ այդ նույն ոգևորությամբ չեք քննադատում ասենք ՀՅԴ–ի ջահերով երթը, որի ժամանակ ՀՅԴ–ի դրոշներ էին ծածանվում ու «Հո–Յի–Դա» վանկարկելով ՀՅԴ–ի գովազդ էին անում։ Ինչու՞ ոչ ոք ձայն չհանեց, երբ դաշնակների միջոցառմանը ելույթ ունեցողներից մեկն ասաց. «Այս տոնի առթիվ…»։ Թե՞ արդեն բոլորդ ընտելացել եք, որ եղեռնի զոհերի հիշատակի օրը դաշնակցական տոնի է վերածվում։
    Որովհետև դաշնակներն ենքան բան են արել եղեռնի ճանաչման համար, որքան ոչ ոք:Ու հենց դրա համար էլ իրանք դրա իրավունքը վաստակել էին: Իսկ ինչ է արել Լևոնը: Մի անգամ Րաֆֆին շփոթվեց ասեց թուրքերի նկատմամբ պահանջներ ունենք, հաջորդ օրը Լևոնը հանել տվեց:
    Դաշնակներին մի համեմատեք Լևոնի հետ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  8. #98
    Փառք Աստծո... Modigliani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    165
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև դաշնակներն ենքան բան են արել եղեռնի ճանաչման համար, որքան ոչ ոք:Ու հենց դրա համար էլ իրանք դրա իրավունքը վաստակել էին: Իսկ ինչ է արել Լևոնը: Մի անգամ Րաֆֆին շփոթվեց ասեց թուրքերի նկատմամբ պահանջներ ունենք, հաջորդ օրը Լևոնը հանել տվեց:
    Դաշնակներին մի համեմատեք Լևոնի հետ
    ճիշտ էլ արեց, որովհետև հեռատես քաղաքականություն էր վարում
    մենք պետք ա ինքներս կայուն,հզոր երկիր լինենք ,որ Թուրքիայի պես պետության առջև պահանջ դնենք,իսկ հիմա չմո երկիր ենք, Թուրքիայի համար էլ յա կանք,յա չկանք. մենք պետք ա հիմա շահագրգռված ըլնենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար,որ մի 1 դար հետո գոնե կարողանանք ինչ-որ պահանջներ դնել,իսկ հիմա մեր պետությունը էդքան չկա,իսկ Լևոնն էդքանը հասկանում էր,ի տարբերություն դաշնակների
    ի՞նչ ասեմ...

  9. #99
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Րաֆֆին գլուխը քարին էր տվել , որ ինքնագլուխ երկրի քաղաքականությունն էր որոշում :
    Իսկ թե դաշնակների գործը աշխարհում եղեռնը ճանաչելի դարձնելն է , թող գնան աշխարհում քարոզելու , ոչ թե սուտ ընդդիմություն ձևանան , մյուս օրն էլ սերժի թրի տակով անցնեն : Հայաստանի Հանրապետությունը չունի աշխարհում եղեռնի փաստը ընդունելի դարձնելու խնդիր , դրա խնդիրն ունեն դաշնակները , քանի որ առանց դրա նրանք կդադարեն կուսակցություն լինելուց :

  10. #100
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև դաշնակներն ենքան բան են արել եղեռնի ճանաչման համար, որքան ոչ ոք:Ու հենց դրա համար էլ իրանք դրա իրավունքը վաստակել էին: Իսկ ինչ է արել Լևոնը: Մի անգամ Րաֆֆին շփոթվեց ասեց թուրքերի նկատմամբ պահանջներ ունենք, հաջորդ օրը Լևոնը հանել տվեց:
    Դաշնակներին մի համեմատեք Լևոնի հետ
    Ճիշտ ես, իմ համեստ ու անձնական գնահատականով հեչ համեմատելի չեն

    ԻՍկ ինչ վերաբերվում է ցեղասպանության համար արած-չարածով, ապա
    1. Դրանով չի, որ պետք է դատել ու արտոնություն տալ կամ չտալ
    2. Արել է, էն էլ ինչքան է արել:

    Իրականությունը խեղաթյուրելը, սխալ ինֆորմացիա տրամադրելը լավ բան չէ:
    Մի քանի համառոտ հիշեցում.
    - 1965 թվականին երբ չէին համարձակվում խոսել, եղել է ցեղասպանության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ինչի պատճառով ձերբակալվել է
    - Եղել է Հայոց Ցեղասպանության առաջին միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից մեկը,
    - Իր իշխանություն օրոք եղավ առաջին երկրի՝ Արգետինայի, ցեղասպանության ճանաչումը որին հետևեցին մյուսները,
    և այլն, և այլն, և այլն:

    Սա անպտուղ բանավեճ է:
    Կարևորը ուրիշ է: Թե՛ ես, թե՛ իմ կողմնակիցները, թե՛ դու, թե քո կողմնակիցները նույն բանի համար ենք պայքարում ու սգում: Մենք բոլորս ուզում ենք ցեղասպանությունը ճանաչված լինի, անմեղ նահատակների հիշատակը մշտապես մեզ հետ լինի ու նաև մեր հետագա սերունդների հետ: Մենք բոլորս ուզում ենք նորմալ երկրում ապրել, հետևաբար չի կարելի արհեստական անջրպետներ առաջացնել: Դա նույնն է, որ տան անդամները իրար հետ վիճեն, թե պապի մահից հետո ով ավելի շատ լաց եղավ, ով ավելի բարձրագոչ բառերով պապին գովերգեց ու ողբաց նրա կորուստը: Իրականում պապը սիրելի էր բոլորի համար ու ամեն մեկը իր ձևով, իր կարողացածի չափով էր սգում: Մեկը լուռ արտասվում էր, իսկ մյուսը հեկեկոցը չէր կարողանում զսպել: Կներեք, որ այսքան պարզագույն օրինակով եմ ցույց տալիս, թե ինչքան ծիծաղելի է այս վեճը կողքից: Ամոթ է: Հերիք է շահարկեք այս թեման:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #101
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի Հանրապետությունը չունի աշխարհում եղեռնի փաստը ընդունելի դարձնելու խնդիր ,
    Հեչ...
    Բան չունեմ ասելու
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  12. #102
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Չիմանալը ամոթ չէ, չսովորելն է ամոթ- ասեց մեր նոր վարչապետը վերջերս: Սիրելի Մարիամիկ քանի որ կամովի լծվել եմ անտեղյակությանդ վերացման բավականին բարդ ու անշնորհակալ գործին, ուրեմն շարունակեմ այն մինչեվ վերջ: Երբեք մտքովս չեր անցնի որ առանց տառասխալի հայերեն գրող անձը, ինչպիսին դու ես, կարող է այսքան անտեղյակ լինել մեր ոչ հեռավոր անցյալից: անցանք "լիկբեզ"-ին:
    Դաշնակների համագործակցությունը երիտթուրքերի հետ սկսվել 1903 թ, Փարիզում երիտթուրքեր առաջին հիմնադիր կոնֆերանսի ժամանակ: Գրականություն- Ջ. Կիրակոսյան "Առաջին համաշխարհային պատերազմը եվ արեմտահայությունը"
    Եթե Ջ. Կիրակոսյանը քո համար հեղինակություն չէ այս հարցում ուրեմն մյուս հեղինակը Arnold J. Toynbee "Turkey: A Past and a Future (Hodder & Stoughton 1917) "
    միայն չասես որ այս հեղինակին էլ չես վստահում, արդեն կզայրանամ, Թոյնբիին համաշխարհային նոր պատմագրության տիտաններից է: Բավականին հայամետ, կարող ես կարդալ նաեվ նրա " The Armenian Atrocities: The Murder of a Nation, with a speech delivered by Lord Bryce in the House of Lords (Hodder & Stoughton 1915) " աշխատությունը: Այսքանը առաջին մասի վերաբերյալ: Սրանք կարդալուց հետո կուզենայի լսել քո կարծիքը: Նժդեհի մասին էլ մի փոքր լիկբեզ, Նժդեհը 1942թ Բեռլինում լույս տեսնող "Ազատ Հայաստան" թերթի փոխխմբագիրն էր, համագործակցում էր ֆաշիստների կողմից ստեղծված Հայ Ազգային Խորհրդի հետ, նրա միջնորդությամբ 30 երիտասարդ ցեղակրոններ Բեռլինում ներգրավվեցին ու սկսեցին վարժվել գերմանական հատուկ ծառայություններում ու այնուհետեվ ուղղարկվեցին խորհրդա-գերմանական ռազմաճակատ: Դու այս տողերը կարդալիս մի չարանա իմ վրա, ես ընդամենը գրել եմ իրական փաստերը:
    Ու նորից խնդրանք մի վիրավորին, չէ որ ես ընդամենը ուզում եմ քեզ դուրս հանել մեղմ ասած անտեղյակության ճահճից:
    Մարիամ ջան, գնացիր ու գնացիր, իսկ ես հատուկ քո համար տես ինչ փաստեր եմ գտել, ծանր չտանես, սկզբում ես էլ էի զարմացած մնացել: Մեջբերում եմ 1912 թվականին ռուս ժուռնալիստ Ա. Տիրկովայի հարցազրույցը Վանի դաշնակցական ղեկավար Վռակյանի հետ.
    Վռամյան - Երիտթուրքերի մեջ կան ազնիվ մարդիկ, որոնց կարելի է վստահել: Խորհրդարանի ներկայիս նախագահ Ահմեդ Ռիզան, Հուսեյն Ջավիդը: Վերջապես ԹԱԼԵԱԹ ԲԵՅԸ Նա կրթված մարդ չէ, բայց ոգեշունչ ու ազնիվ հայրենասեր է"
    Ա. Տիրկովա - Այժմ որն՞ է ձեր քաղաքական մարտավարությունը
    Վռամյան - Գլխավորըէ դաշինք իթթիհադի հետ: ... Մենք գործում ենք՝ հենվելով հիմնականում երիտթուրքերի ձախ թեվի վրա... Թալեաթ բեյ Ջավիդ բեյ Հալիբ բեյ, Հաջի Ադիլ բեյ, Նազմ բեյ

    Էլի կա, բայց հիմա ժամանակ չունեմ, հետո կտեղադրեմ դու սրանք մարսի նորերն էլ կդնեմ

  13. #103
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև դաշնակներն ենքան բան են արել եղեռնի ճանաչման համար, որքան ոչ ոք:Ու հենց դրա համար էլ իրանք դրա իրավունքը վաստակել էին: Իսկ ինչ է արել Լևոնը: Մի անգամ Րաֆֆին շփոթվեց ասեց թուրքերի նկատմամբ պահանջներ ունենք, հաջորդ օրը Լևոնը հանել տվեց:
    Դաշնակներին մի համեմատեք Լևոնի հետ
    Overdose, նայի ինչ եմ գտել քո ու Մարիամիկի համար, դաշնակները ինձ կներեն

    1912 թվականին խորհրդարանական ընտրություններում դաշնակները ու երիտթուրքերը մասնակցեցին ԸՆԴՀԱՆՈՒՐ ցուցակով: Այդ առիթով "Կոհակ" թերթը գրեց "… ՀՅԴ իթթիհատի հետ համաձայնութեան ակտովը ոչ միայն ստուեր ձգվեց իւր անցեալի վրայ, այլ ամբողջ հայ յեղափոխութեան, նոյնիսկ հայ ժողովուրդին պատմական ճիգին, ձգտումներու վրայ դրավ անեղծելի արատը…"
    Հա մոռացա, մի փաստ էլ, 1932 թվին Նյու-Յորքում պատարագի ժամանակ "քաջարի" դաշնակցականների կողմից դանակահարվեց ու սպանվեց ԱՄՆ-ի Հայոց թեմի առաջնորդ Ղեվոնդ արք. Դուրյանը, որը պայքարում էր դաշնակցական կաթողիկոսության(անթիլիասական) ոտնաձգությունների դեմ, որոնք ցանկանում էին պառակտել Հայ Եկեղեցին, որը ի միջի այլոց նրանց հաջողվեց:
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.04.2008, 02:27: Պատճառ: տեխնիկական։ կիսատ երևացող գրառման ուղղում

  14. #104
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Էսօր որոշել եմ մի քիչ քոպի-փասթ անել:
    Ուրիշի աչքերով նայենք ամսի 23-ի և 24-ի երթերի դրական և նողկալի կողմերին:


    ՊԻՏԻ ԳԱՐ ՕՐԸ, ՈՐ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ ԻՍԿ ԴԱՐՁՆԵԻՆ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն

    Հայերիս մասին այնքան տարբեր ու այնքան խայտաբղետ կարծիքներ կարելի է հայտնել, որ մեզանից ամեն ինչ հավատալու է: Բայց կան հարցեր, որոնց դեպքում գոնե տողերիս հեղինակը մի որոշ ժամանակ առաջ հաստատապես կփորձեր ուզածդ այլակարծիք մեկին տարհամոզել, թե դրանք ազգային հարցեր են, ազգային շահեր, արժեքներ, որ սուրբ ու ընդունելի են բոլոր հայերի, առանց բացառության բոլոր հայերի համար: Սակայն հանգամանքները ցույց տվեցին, որ անհիմն են նման պնդումները, անբովանդակ են համոզելու բոլոր փորձերը եւ սին` վեհության բոլոր դրսեւորումներին հավատալու ձգտումները:

    Ամենայն դժվարությամբ ու երկար ժամանակահատվածի կտրվածքով են միայն ստեղծվում այնպիսի հասկացությունների բովանդակային ձեւակերպումներն ու ընկալումը, ինչպիսիք են հարգանքը, հպարտությունը, արժանապատվությունը եւ այլն: Մինչդեռ այդ ամենի առ ոչինչ դառնալու համար մի քանի վայրկյանն իսկ բավարար է, որ հիասթափության ձեւով ավերում է ժամանակի ընթացքում կերտված արժեքներն ու դրանց ընդհանրությունը:

    Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոչ մի կերպ այլ ընկալումներ չէր առաջացնում, իսկ հիշատակի օր էր դարձել միայն մոռացության դեմ հիշողությամբ պայքարելու նպատակին ծառայելու համար: Եվ եթե տարիներ առաջ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին վրդովմունքի առիթ էին դառնում արեւածաղկային տրամադրություններով հայրենակիցների խմբերն ու արդեն հուշահամալիրից ներքեւ խոտածածկին պիկնիկային հաճույքներին տրվող մարդկային զանգվածը, ապա մեր օրերում սրանք միայն չարիքի «ծաղիկներ» են գնահատվում:

    Ապրիլի 23-ին դաշնակցական նախաձեռնությամբ ջահերով երթը ի պատիվ երիտասարդ դաշնակների կարող էր տարեցտարի ավանդույթ դարձող այս միջոցառմանն ավելի մեծ բովանդակություն հաղորդել, եթե երթի «պոչին» հայտնված երիտասարդների մի զգալի մասը միաբջիջ դատողություն չունենար: Այն, ինչ տեղի էր ունենում երթի սկզբում, ոչ մի առնչություն չուներ միջնամասի ու հետնամասի հետ:

    Եթե սկզբնամասում խրոխտության կոչող երաժշտություն էր ու ճանաչման կոչերով երիտասարդություն, ապա նրանց հետեւից եկողները հստակ պատկերացում չունեին ո՛չ օրվա միջոցառման, ո՛չ էլ ընդհանրապես Ծիծեռնակաբերդի խորհրդի մասին: Սուլում էին գրեթե համատարած, հայհոյախոսում թուրքերի հասցեին, ոռնում (ներողություն կոպտորեն արտահայտվելու համար):

    Դիտարկմանը, թե սուլելով ու «թուրքերի մաման» ձայնարկելով վարկաբեկում են միջոցառման գաղափարը, հնչած պատասխաններն առավել հիասթափեցնող եղան պարզունակությամբ, իբր ժամանակն է այդպիսի կեցվածք ընդունելու: Պատասխանները ծիծաղելի ու մանր էր դարձնում այն գիտակցությունը, որ, Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում էդ սուլողներից ու հայհոյողներից ոչ մեկին զենք բռնելուց չես տեսնի... Օրբելի փողոցում ի լուր քույրերի, մայրերի հայհոյանքներ նետող երիտասարդը, առավել եւս հայ, ավելին, քան տխմար կոչվելու արժանի չէ:

    Իսկ երբ արդեն Կիեւյան կամրջի հարեւանությամբ բարձրախոսով մեքենայից հնչող երգի նախերգանքում լսվեցին քոչարի հիշեցնող նոտաներ, այդ նույն ոչ դաշնակցական եւ ոչ էլ դաստիարակված երիտասարդները սկսեցին պարել... Դա արդեն վերջն էր... ու օրվա եւ երթի խորհրդին անհարիր հնչեցին փռթկոցները. մնում էր ծիծաղել կամ լալ:

    Ամեն դեպքում, ժամն արդեն շատ ուշ էր ու գիշերվա մթությունը ծածկեց մնացյալը, ինչն ասելու չէ արդեն ապրիլի 24-ին տերպետրոսյանական համախոհների երթի մասնակիցների առնչությամբ, որ մեկնարկեց ժամը 15-ին հենց Թումանյան փողոցից, քանի որ հայրենի ոստիկանությունն, արտակարգ դրության օրերի նման, սեղմ օղակով փակել էր օպերայի հրապարակը, չկար այնտեղ թափանցելու ոչ մի հնարավորություն:

    Ամեն դեպքում, հավաքված ամբոխը, որ թվային առումով գնահատվելու մեծագույն դժվարություն ուներ, շարժվեց դեպի Բաղրամյան փողոց ու մի պահ կանգ առավ Սարյանի արձանի հարեւանությամբ գտնվող այգում: Առաջնորդներից երեւում էին Արամ Զ. Սարգսյանը, հնչակ Լյուդմիլա Սարգսյանը եւ Դավիթ Շահնազարյանը, որոնց նկատելուց հետո ամբոխի մի զգալի հատվածը սկսեց ծափ տալ: Հարեւանությամբ կանգնած տարեց մարդու խոսքերին, թե օրն ու տեղը դրա համար չեն, պատասխանեցին. «Ի՞նչ ես հասկանում»: Զարմանալի էր, որ նման պատասխան հնչեցնողները կարող էին անգամ ենթադրել, թե իրենք ինչ-որ բան են հասկանում ընդհանրապես:

    Ինչեւէ, առաջնորդները շարժվեցին, զանգվածն էլ հետեւից` տրորելով այգու ողջ կանաչը, որի առնչությամբ էլ ամբոխից դիտողությանը արձագանքեցին, թե ինչ ժամանակն է կանաչի մասին մտածելու: Մի կերպ զսպվեց մեծագույն ցանկությունը պարզաբանում խնդրելու, թե տերպետրոսյանական համախոհների համար ի՞նչն է դեռ մնացել կարեւոր...

    Բաղրամյան փողոցում արդեն խոչընդոտվեց երթեւեկությունը, իսկ միակ ոստիկանական «Գազելը», որ ընթանում էր ամբոխին զուգահեռ, բարձրախոսով երթեւեկությունը չխանգարելու հայտարարություններին արժանանում էր մարդկանց ձայնարկություններին: Այդպիսիք հնչեցին նաեւ Սահմանադրական դատարանի, նախագահական նստավայրի հարեւանությամբ, իսկ մինչ այդ եւ այդուհետեւ, պետք չէ զարմանալ, ապրիլի 24-ի օրով կրկին ձայնարկում էին «Լեւոն, Լեւոն»: Ի դեպ, ճանապարհի մի երկու հատվածում էլ երթի մասնակիցներից ոմանք իրենք փորձեցին ոստիկանների հետ վեճ սարքել, բայց այս անգամ հայրենի ոստիկանությունը բարեկրթության ուղղակի մարմնացում էր, ինչն էլ, անկեղծորեն, սակավ պատահող է:

    Ինչեւէ, արդեն Կիեւյան կամրջից հետո երթին միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ու դեպի Ծիծեռնակաբերդ բարձրանալու ընթացքում տարօրինակ թվացողների բացականչություններն ու վանկարկումները դադարեցին, որ շարունակվեն, երբ երթին հրաժեշտ տվեց Հայաստանի առաջին նախագահը իր առանձնատան մոտ:

    Ինչպես ասում են. այսպիսին է կյանքը: Բայց մի՞թե էլ ոչինչ հայերին միավորող ու համախմբող չունենք, երբ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն իսկ սուլելն ու վանկարկումներն են բնութագրում հային, իբր «ազատություն» ձեռք բերելու նպատակով:
    ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  15. #105
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Ֆիդայի ջան, մի չարչարվի, մենք էլ ենք "Ազգ" կարդում: Ի վերջո հետաքրքիր է չէ, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում մոսկովցի մենձահարստի ադամանդաստեղծ փողերը:
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 26.04.2008, 23:00:

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •