User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

  1. #61
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Ժողովուրդս հզոր էր…ինքը նորից ցույց տվեց մեկ բռունցքով, թե որքան միաբանված, համախմբված ու ուժեղ է իր սուգի մեջ...սուգ, որ խորքային ցավը չի կորցրել 93 տարի անց...Եվ եթե որոշակի աղերսներ են տարվում ապրիլի 24-ի ու մարտի 1-ի միջև, ապա կա փաստ. մեզ հասցրած երկու վերքերն էլ ժողովրդի թշնամին է տվել...

    Ցեղասպանությունը լուրջ տերմին է, ահա թե ինչու աշխարհի շատ դեմքեր խուսափում են այդ բառն օգտագործելուց մեր հասցեին: Պատասխանատու բառ է...ցեղասպանությունը պարզապես ջարդ, սպանդ չէ...սա ցեղը արմատախիլ անելու նախագիծ է, ինչպես հիշում եք: Եթե 39 տարի առաջ թուրքը փորձեց արմատախիլ անել հայ ցեղը, ապա 93 տարի անց հայը փորձեց վերացնել կամ առնվազն կապկպել իսկական հայ տեսակը: Այն տեսակը, որ հայրենի արժեքների իրական կրողն է: Այն տեսակը, որ ահել-ջահել քաջ մարտիկներ է տվել հանուն անկախության: Այն տեսակը, որ գիտի, թե ինչ է սպասող մոր արցունքը: Այն տեսակը, որ ոչ մի դեպքում չի փախչի, եթե Աստված չանի, հանկարծ պատերազմի վտանգը վրա հասնի: Եղբայրս մի լավ խոսք ունի, երբեմն հիասթափված ասում է. «Ես ուզում եմ թողնել երկիրս ու գնալ, բայց չգիտեմ ում թողնել երկիրս»:
    Այս տեսակը միշտ կլինի իր հայրենիքի, իր ժողովրդի թիկունքին կանգնած: Էսօրվա մեր երթը ապացուցեց, որ մենք լուռ սգում ենք, այնտեղ, որտեղ աղմկել չի կարելի, բայց ինչպես պաստառներից մեկի բովանդակությունն էր, սուգը հավերժ է, երբ պայքար չկա...
    Ինչպե՞ս չկապել ապրիլի 24-ն ու մարտի 1-ը /իհարկե ես էլի օրեր կավելացնեի/, երբ մենք այժմ հիմքերն ենք դնում, սյուները: Սեփական երկրում հասնել արդարությանը, նոր աշխարհից արդար դատ պահանջել: Սեփական երկրում վայելել ազատությունը և հասնել ցեղասպանության ճանաչմանն աշխարհում: Ամեն հայի կորուստ մի ցավ է: Ամեն Հայաստան կերտող հայի կորուստը մի մեծ ողբերգություն է: Եվ սուգեր չեն լինում, սգի տեսակներ էլ, որովհետև արցունքը միակն է, որ բոլորի մետ նույն տեսքով է լինում:
    Ահեղ բազմություն էր, Օրբելյանի մի ծայրից ժողովրդի մյուս ծայրը չէր երևում: ես ինքս քիչ մնաց մի շենքի պատուհանից նետված տոպրակով ջրի «զոհը» դառնայի. ահա սերժիկների ներսում կուտակված ագրեսիան ու չարությունը, ահա...
    Ինչ վերաբերում է Քաղբանտարկյալների նկարներով պաստառներին, ապա նման բան ճանապարհին չկար, վերադառնալիս մի տեղ հանդիպեցի...ինքս քաղբանտարկյալի դուստր եմ, բայց այդպիսի ակցիա չի եղել և այս օրով չէր էլ լինելու...

  2. #62
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Շատ գեղեցիկ ու ազդեցիկ ակցիա էր...... Խոսքեր չունեմ նկարագրելու էդ պահը
    I may be paranoid but no android!

  3. #63
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ էր արել Լևոնը?
    Ես սպասում էի, որ Լևոնը էսօր մի հատ ուժեղ միտինգա անելու ու ես իրան դրա համար քֆրտելու եմ: Բայց ինքը գտնվեց ավելի քաղաքակիրթ ու շնորքով քան ես էի կարծում:
    Մարդը հանգիստ գնաց, ծաղիկ դրեց ու գնաց տուն: Վատ բան ես տենում?
    Էնքան բանա եղել, որ Հյուսիսային պողոտայից, որ մարդիկ գալիս էին ու ճամփին Լևոնին տեսան, գոռացել են Լևոն, Լևոն ու վերջ: Երբ որ մոտեցել են Ծիծեռնակաբերդին բոլորը ձայները կտրել են ու շնորքով գնացել ծաղիկ դրել:

    Ինչը չեմ կարող ասել Հ1-ի ու առհասարակ մյուս ալիքների մասին: Եթերը փակել ու ցույց չէին տալիս մարդկանց: Դե մլիցեքի շնորքի մասին ընդհանրապես չեմ խոսում:

    Հա ի դեպ... ջրցան-մրցանները տեսաք? Ինչի համար էին: Հիմա ԼՏՊնա անշնորք թե ՍՍն: Դատեք ինքներդ:
    Մինչդեռ Հայլուրով բռնաբարեցին երեկվա ջահերով ու Հոյիդայով Գնալով ավելի եմ համոզվում, որ Հայլուրն անհույս ա…

  4. #64
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ


    Նայում եմ այ այս նկարին ու նողկում

    ոնց կարելի է դնել իրար կողք...

    նենց բաներ եq գրում էլ չասած, ոնց կարելիա համաեմատել մաշտաբները ու իրականացման ձևերը: Գիտե՞ս վերջին տարիներին քանի հայ են սպանել ռուսաստանում, գիտե՞ս: իսկ դրա դեմ ակցիային քանի մարդեր գնացե՞լ, մոտ քսան.....
    երկրորդը էտ որ ասում եք տարբեր պլակատներով տարբեր կոլխոզներ են գալիս, իսկ ինչա գրած պլակատների՞ն, գրածա հետ տվեք իմ տրակտորը՞

    իսկ «Լևոն, նախագահ» գոչյունների մասին էլ չասեմ...
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 25.04.2008, 00:40:

  5. #65
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    էս տվյալ պահին քննարկում էի առանձին վերցրած Ապրիլին Եղեռնի հիշատակի օրն ցույց անելու մասին ու օրինակներ բերում, որ ամեն ոք ազատ է ցույց տալ իր կարծիքն ու ներկայացնել իրեն, դրանով մենք հասցնում ենք բոլոր դիտորդներին, որ մենք կանք ու պայքարում ենք, մեկն բերքի համար, մյունս Օջալանի ազատալեու, երրորդ ԱԶԱՏ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար։

    Իսկ որ կարող է, որոշ առաջնորդներ նորից ցանկություն ունենան ԱԶԱՏ ԱՐԴԱ ՀԱՅԱՍՏԱՆ շարժումից օգտվեն, դրանից ես չեմ խրտնում, միակ հարցը, որ մարդիկ պայքարողները չկիզվեն այդ անձանց վրա, բայց արդեն վերադառնում ենք նախկին խոսակցությանը, որ դեռ դեկտեմբերին էի ասում, պայքարեք գաղափարի համար, անկախ նրանից թե տվյալ պահին առաջնորդն ով է, գաղափարը չի կորչի։

    Սդրանքներով կարելի է վարկաբեկել ԱՆՁԱՆՑ բայց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ գաղափարը անհընար է վարկաբեկել, դրանից միայն կարելի է օգտվել, կամ խափել համոզել, որ արդարություն ու ազատություն կա...

  6. #66
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը

    Նայում եմ այ այս նկարին ու նողկում

    ոնց կարելի է դնել իրար կողք...

    նենց բաներ եq գրում էլ չասած, ոնց կարելիա համաեմատել մաշտաբները ու իրականացման ձևերը: Գիտե՞ս վերջին տարիներին քանի հայ են սպանել ռուսաստանում, գիտե՞ս: իսկ դրա դեմ ակցիային քանի մարդեր գնացե՞լ, մոտ քսան.....
    երկրորդը էտ որ ասում եք տարբեր պլակատներով տարբեր կոլխոզներ են գալիս, իսկ ինչա գրած պլակատների՞ն, գրածա հետ տվեք իմ տրակտորը՞
    իսկ «Լևոն, նախագահ» գոչյունների մասին էլ չասեմ...
    Էտ ինչ նկարա հետաքրքիրա, իմ մոտ չբացեց

  7. #67
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Marduk ջան անշուշտ Հայստանում կան մարդիկ, որոնք ղարաբաղցիներին համարում են թշնամի, բայց ես վստահ եմ, որ նրանք կազմում են շարժման մասնակիցների 10%-ից ոչ ավելին: Բոլորիս շրջապատում էլ կան ղարաբաղցիներ ու բոլորս էլ գիտակցում ենք, որ "ղարբաղյան կլան"-ի կերած ք**երի համար չպիտի պատասխան տան ղարաբաղցի մանուկները կամ էլ որևէ այլ անձ:
    Միգուցե քո շրջապատում շատերն են այդպես համարում դրա համար էլ քո մոտ այդպիսի կարծիք կա?
    Հավաստիացնում եմ, որ այդպիսի մարդիկ, որ ղարաբաղցիներին թշնամի են համարում քիչ են, շատ քիչ: /չխառնեք ղարբաղյան կլանը, ղարաբաղցու հետ/
    Ես ինքս ղարաբաղցի չեմ, նենց իմիջիայլոց ասեմ:

    Ի միջի այլլոց, ես հլը որ մենակ Հայլուրի կողմից եմ տենց պռոպագանդա լսել, որ իբր թե ղարաբաղցիների նկատմամբ ռասիզմ կա:
    Գրեցի հետո նկատեցի Լյովի չիճշտ գնահատականը, մեկը տասից է, որ կիզված է ինչ որ ղարաբաղցիների վրա, Ղարաբաղի համար շարժումը չի դադարելու, ուրիշ բան, որ հեղափոխությունը անում են ռոմանտիկները իսկ արդյունքներից օգտվում սրիկաները, հիմա որոը սրիկաներ հասկանում են, որ նրանք այլևս Ղարաբաղյան շարժումից չեն կարողանա օգտվել ու դրանից էլ փնովում են նրանց, ով դա արել ու անում է, բայց դա մի սրիկաների հաշիվներն են մյուս սրիկաների հետ, ժողովուրդն ուրիշ արժեքներով է ապրում։

  8. #68
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը

    Նայում եմ այ այս նկարին ու նողկում

    ոնց կարելի է դնել իրար կողք...

    նենց բաներ եq գրում էլ չասած, ոնց կարելիա համաեմատել մաշտաբները ու իրականացման ձևերը: Գիտե՞ս վերջին տարիներին քանի հայ են սպանել ռուսաստանում, գիտե՞ս: իսկ դրա դեմ ակցիային քանի մարդեր գնացե՞լ, մոտ քսան.....
    երկրորդը էտ որ ասում եք տարբեր պլակատներով տարբեր կոլխոզներ են գալիս, իսկ ինչա գրած պլակատների՞ն, գրածա հետ տվեք իմ տրակտորը՞

    իսկ «Լևոն, նախագահ» գոչյունների մասին էլ չասեմ...
    Ներս «Լևոն, նախագահ» գոչյուններ եղելա մինչև Ծիծեռնակաբերդ հասնելը, ու ասեմ որ ամեն ինչ ժողովրդի միջից էր, այսինքն ինչ որ մարդիկ չէին որ ժողովրդին ասում էին գոռացեք կամ չէ, հենց հասարակ մարդիկ էին գոռում, իսկ էտ պլակատը ճիշտ չէր հա, Քոչարյանը ու Սարգսյանը մեր ազգի ներքին խնդիրներն են, նրանցից մեկը 10 տարի եղել է ՀՀ նաղագահ, ու իրանց Թալեաթի կամ Էնվերի հետ համեմատելը իրոք որ նողկալիա

  9. #69
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, որ Հայլուրը Սուտլուր ա, դեմ չեմ, բայց էս ինչ ա ցույց տալիս, էս ինչ պաստառներ են, ինչ քաղբանտարկյալների մասին պաստառներ հուշահամալիրում, Ինչ "Լևոն նախագահ", հըն?
    Ով կպատասխանի, էս շնորք ա?

    Կամ ով ա իրանց բարոյական իրավունք տվել զուգահեռներ անցկացնել Մարտի մեկի ու Ապրիլի քսանչորսի միջև?
    Լրիվ իրան կորցրել ա էս զանգվածը...
    Հիշում եմ, որ Սումգայիթյան օրերին մի «միտք» էր տարածվում մարդկանց մեջ, կարծում եմ ԳԲի գործն էր։
    Միտքն այսպիսին էր «քանի զոհից հետո պետք է համարել արվածը ցեղասպանություն»...

    Չեի կարծում թե հիմա էլ նույն բաները պիտի լսեմ, թե միլիոնը տասի հետ բա կարելի ա համեմատել՞

    Իչու է նման պրոպագանդա արվում – ակընհայտորեն մարտի մեկի դեպքերը փոքրացնելու արժեզրկելու համար, բա նայեք ավելի կարևոր հարցեր կան, դա կարևոր չի։

    Սրանից հետո, եկեք ուղղակի համարենք նման մարդկանց ամերիկյան հրեական լոբբիի ներկայացուցիչներ, նույնիսկ եթե նրանք դաշնակցության անդամ են, չէ որ այդ հրեաներն էլ միայն կրկրնում են, որ վեց միլլիոն զոհն ֆաշիստներից անհամեմատելի է մեկ միլլիոն հայերի եղեռնի հետ։

  10. #70
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Եր ջան ես չեմ ասում որ մեկը ասելա որ գոռան: Ես էն եմ ասում որ էսօրվա օրով տենց բաները մեկը իմ մոտ ահավոր զզվանք են առաջացնում: Ի դեմ գոչյունները շարունակվել են բարձունքից իջնելու =ամանակ էլ մինչև հրազդանի տոնավաճառի կողմերը: կարճ ասած

  11. #71
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Եր ջան ես չեմ ասում որ մեկը ասելա որ գոռան: Ես էն եմ ասում որ էսօրվա օրով տենց բաները մեկը իմ մոտ ահավոր զզվանք են առաջացնում: Ի դեմ գոչյունները շարունակվել են բարձունքից իջնելու =ամանակ էլ մինչև հրազդանի տոնավաճառի կողմերը: կարճ ասած
    Դե հիմա, քո մոտ զզվանք են առաջացնում, իսկ գոռացողի հարազատն էլ բերդում նստածա, ու էն պատճառով ինչ պատճառով որ ասենք ինձ ու քեզ էլ կարան նստցնեն, ու էտ դեպքում մեր ընկերներն ու հարազատները կարողա նույնպես չդիմանային ու գոռային, ես չեմ դատապարտում գոռացողներին, ասում եմ լավ կլիներ ու շատ ավելի տպավորիչ, եթե հենց սկզբից էլ բռունցքները պարզած գայինք, բայց դե մարդ են ոչ թե ռոբոտ

  12. #72
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Եր դու գիտես իմ վերաբերմունքը ամեն ինչին, ԲԱՅՑ Ո՜Չ ԱՅՍՕՐ:
    Ոնց կարելիա Էնվերին ու թալեաթին դնել բանտ նստացնող Մլիցու հետ համեմատել, Մի հատ ասա էլի:
    Երեկ, վաղը. տարվա մնացած 364 օրերին բայց ոչ այսօր

  13. #73
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Եր դու գիտես իմ վերաբերմունքը ամեն ինչին, ԲԱՅՑ Ո՜Չ ԱՅՍՕՐ:
    Ոնց կարելիա Էնվերին ու թալեաթին դնել բանտ նստացնող Մլիցու հետ համեմատել, Մի հատ ասա էլի:
    Երեկ, վաղը. տարվա մնացած 364 օրերին բայց ոչ այսօր
    Ներս ես հաստատ համոզված եմ որ նույնիսկ էտ գրողները որևէ մեկից պակաս հայրենասեր չեն, սմսկա չռթելով Ծիծեռնակաբերդ բարձրացող լիքը մարդկանցից, Թուրքիա դրոշ վայրի մուսուլմանական գոռոցներով վառողներից որ հաստատ ավելի հայրենասեր են, իսկ թե ինչու էտ մարդիկ ստիպված եղան տենց քայլի դիմել իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար, կարծում եմ բոլորս էլ գիտենք, ես չեմ ընդհունում, բայց նաև չեմ կարող դատապարտել:

  14. #74
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Ոնց կարելիա ողջ-ողջ մաշկազերծ անող, կախաղան հանող, որտքերին պայտեր խփող, անապատներում տանջամահ անող, հղի կնոջ փորը յաթաղանով բացող, մոր աչքի առաջ սեփական երեխային հերձող, քույր եղբայների առաջ 100 հոգով դեռատի աղջիկներին մինչև մահանալը բռնաբարող, Ու տենց լիքը զարհուրելի բաներ անող թուրքին համեմատել ամենասովորական մենթի հետ, Հը Եր բացատրի հասկանամ

  15. #75
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց կարելիա ողջ-ողջ մաշկազերծ անող, կախաղան հանող, որտքերին պայտեր խփող, անապատներում տանջամահ անող, հղի կնոջ փորը յաթաղանով բացող, մոր աչքի առաջ սեփական երեխային հերձող, քույր եղբայների առաջ 100 հոգով դեռատի աղջիկներին մինչև մահանալը բռնաբարող, Ու տենց լիքը զարհուրելի բաներ անող թուրքին համեմատել ամենասովորական մենթի հետ, Հը Եր բացատրի հասկանամ
    Ներսես_AM
    Ներս, լրիվ հասկանում եմ քեզ, չի կարելի։ Էդ կնոջ համարը գտի, զանգի կռիվ արա հետը։ Էդ տիպի մի երկու պաստառ էլ կլիներ, դրանց էլ գտի ու հեռախոսդ վերցրու ձեռք, զանգի, բացատրի, որ տենց չի կարելի։

    Դու ավելի լավ ա ասա ինձ, մնացած ամեն ինչից գո՞հ ես, թե՞ էլի «սխալ» կամ սխալ բաներ կան։

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •