User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

  1. #76
    Սկսնակ անդամ Madlen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2008
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ էր արել Լևոնը?
    Ես սպասում էի, որ Լևոնը էսօր մի հատ ուժեղ միտինգա անելու ու ես իրան դրա համար քֆրտելու եմ: Բայց ինքը գտնվեց ավելի քաղաքակիրթ ու շնորքով քան ես էի կարծում:
    Մարդը հանգիստ գնաց, ծաղիկ դրեց ու գնաց տուն: Վատ բան ես տենում?
    Էնքան բանա եղել, որ Հյուսիսային պողոտայից, որ մարդիկ գալիս էին ու ճամփին Լևոնին տեսան, գոռացել են Լևոն, Լևոն ու վերջ: Երբ որ մոտեցել են Ծիծեռնակաբերդին բոլորը ձայները կտրել են ու շնորքով գնացել ծաղիկ դրել:

    Ինչը չեմ կարող ասել Հ1-ի ու առհասարակ մյուս ալիքների մասին: Եթերը փակել ու ցույց չէին տալիս մարդկանց: Դե մլիցեքի շնորքի մասին ընդհանրապես չեմ խոսում:

    Հա ի դեպ... ջրցան-մրցանները տեսաք? Ինչի համար էին: Հիմա ԼՏՊնա անշնորք թե ՍՍն: Դատեք ինքներդ:
    ԼՏՊ -ն լուրջ, քաղաքակիրթ անձնավորություն է, դիվանագետ, իսկ ջրցան-մրցանների տերերը ` ջրիկ - մրցողներ ու մեռցնողներ...
    Վերջին խմբագրող՝ Madlen: 25.04.2008, 02:18:

  2. #77
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Madlen-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ -ն լուրջ, քաղաքակիրթ անձնավորություն է, դիվանագետ, իսկ ջրցան-մրցանների տերերը ` ջրիկ - մրցողներ ու մեռցնողներ...
    Հա
    Բայց դե քանի կա Վանոն, կա նաև անվստահություն ԼՏՊի նկատմամբ` շատ մեեեծ անվստահություն:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  3. #78
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա
    Բայց դե քանի կա Վանոն, կա նաև անվստահություն ԼՏՊի նկատմամբ` շատ մեեեծ անվստահություն:
    ինչ ես առաջարկում, սպանել Վանոյին հանուն հեղափոխության հաղթանակը անաղարտության՞
    երբ ուշադիր նայում ենք Դրոյի ու Վանոյի կերպարներին ու նրանց ունեցած դերին իրենց ժամանակի ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքում, ապա տարբերություններն այնքան էլ մեծ չեն իմ կարծիքով:

  4. #79
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց կարելիա ողջ-ողջ մաշկազերծ անող, կախաղան հանող, որտքերին պայտեր խփող, անապատներում տանջամահ անող, հղի կնոջ փորը յաթաղանով բացող, մոր աչքի առաջ սեփական երեխային հերձող, քույր եղբայների առաջ 100 հոգով դեռատի աղջիկներին մինչև մահանալը բռնաբարող, Ու տենց լիքը զարհուրելի բաներ անող թուրքին համեմատել ամենասովորական մենթի հետ, Հը Եր բացատրի հասկանամ
    Ներսես լացացրեցիր իսկապես ճիշտ ես, չափն անցել են բայց երևի իրենք էլ իրենց համար համոզմւնքներ ունեն ու եթե նույնիսկ ես դեմ եմ ու երբեկ դա չեմ ընդունի, միևնույն է, շատերը դրանից հպարտացել են ու հենց էն, որ ցեղասպանությունը իր ազդեցությունն ունի մինչև հիմա, փաստ է
    Ոչ միայն մեկ միլիոնից ավելի մարդիկ են սպանվել այլ մեր ազգային սովորություններն ու հենց ազգությունն են "սպանել"

  5. #80
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ ես առաջարկում, սպանել Վանոյին հանուն հեղափոխության հաղթանակը անաղարտության՞
    երբ ուշադիր նայում ենք Դրոյի ու Վանոյի կերպարներին ու նրանց ունեցած դերին իրենց ժամանակի ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքում, ապա տարբերություններն այնքան էլ մեծ չեն իմ կարծիքով:
    Հավատա, եթե Նաիրի Հունանյանը էն բանդիտների հետ Վանոյին էլ խփեր, ես միայն ուրախ կլինեի:

    Արի չհամեմատենք Դրոյի ապրած տարիները Վանոյի ապրած տարիների հետ, անիմաստ է:
    Որ ճիշտն ասեմ Դրոյի կենսագրության մանրամասներին ծանոթ չեմ ու չգիտեմ ինչ ի նկատի ունես: Ու պետք էլ չի ինձ Դրոյի կյանքից հատվածներ մեջբերել, էդ բան չի փոխի: Որովհետև սենց մի բան ասեմ: Դաշնակներին էլ էին 1915-ի կողմերը հայերը համարում փրկիչ, բայց փրկիչ էին? Երևի հասկացար, որ չէ, լրիվ հակառակն էր:
    Իսկ Վանոյին ես դատում եմ իր արած և դրական, և բացասական արարքների համար ու հավատա Հայլուրից չեմ կարծիք կազմել Վանոյի մասին: Գիտեմ, որ նա սկզբնական շրջանում շատ կարևոր, ես կասեի օդի պես անհրաժեշտ մի երկու բան է արել ու գովում եմ իրան դրա համար: Բայց հետագայում պարզ դարձավ, որ էդ ամենը ինքը անում էր զուտ իր անձնական շահերից ելնելով: Ես էդ մարդուն չեմ հարգում:
    Միգուցե այլ բնագավառներում /հետախուզություն, գաղտնի ծառայություն և այլն/ ինքը պետքական մարդ լինի: Բայց որպես քաղաքական գործիչ, որպես պաշտոնյա, որպես իրենից կշիռ ներկայացնող գործիչ նա շատ վտանգավոր է Հայաստանի համար...
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  6. #81

    ճիշտ ես անիմաստ է համեմատել նրանց ապրած տարիները, դրա համար էլ ՏԱՐԻՆԵՐԸ չեմ համեմատել Գրել եմ " երբ ուշադիր նայում ենք Դրոյի ու Վանոյի կերպարներին ու նրանց ունեցած դերին իրենց ժամանակի ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքում, ապա տարբերություններն այնքան էլ մեծ չեն իմ կարծիքով:"

  7. #82
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ ես առաջարկում, սպանել Վանոյին հանուն հեղափոխության հաղթանակը անաղարտության՞
    երբ ուշադիր նայում ենք Դրոյի ու Վանոյի կերպարներին ու նրանց ունեցած դերին իրենց ժամանակի ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքում, ապա տարբերություններն այնքան էլ մեծ չեն իմ կարծիքով:
    Դրոն եղել է հայոց այն հազվագյուտ զորավարներից մեկը, որն երբեք պարտություն չի կրել: Ու միայն խոնարհվել կարելի է նրա անձի առաջ:
    Ու հերիք է ամեն համեմատություններ անեք ազգի տականքի ու ազգի սերուցքի միջև:
    Հեչ տպավորիչ չէ:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  8. #83
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրոն եղել է հայոց այն հազվագյուտ զորավարներից մեկը, որն երբեք պարտություն չի կրել: Ու միայն խոնարհվել կարելի է նրա անձի առաջ:
    Ու հերիք է ամեն համեմատություններ անեք ազգի տականքի ու ազգի սերուցքի միջև:
    Հեչ տպավորիչ չէ:

    Ֆիդայի ջան ես հասկանում եմ որ ճշմարտությունը երբեմն դառն է լինում ու իսկական դաշնակցականի համար վիրավորական, բայց ինչպես ասում են պիտի մեղադրել Մեսրոպ Մաշտոցին որ հայերեն գրեր է ստեղծել ու հնարավորություն տվել մարդկանց գրելու պատմություն: Ես ունեմ իմ կարծիքը, Դրոյին իր կատարած հայրենասիրական անմոռանալի արարքներով հանդերձ չեմ համարում այն մարդը որով կարելի է հպարտանալ ազգովի, ի վերջո նա համագործակցել է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ հետ, անկախ նրանից մենք ուզում ենք դրան հավատալ թե ոչ, կրել է պարտություն Կովկասյան ճակատում սովետական զորքերից, երբ մարտնչել է գերմանացիների հետ մեկտեղ:
    Դու կարող ես խոնարհվել նրա հիշատակի առաջ, ես չեմ պատրաստվում խոնհարվել, դա երբեք չի նշանակում որ Դրոն չի եղել հայրենասեր: Հետո եթե կարդաս գրառումս ոչ հուզախառն, ապա կտեսնես որ ես գրել ու մեծատառերով եմ գրել որ նրանց դերը իրենց ժամանակաշրջանում, ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքում եղել է նման, նրանք քաոսից կարողացել են ինչ որ չափով հանել երկիրը բավականին կոշտ միջոցներով: Հիմա նորից կարդա ուշադիր, նրանց համեմատել եմ ոչ որպես մարդ, այլ համեմատել եմ նրանց գործերը կապված առաջին եւ երրորդ հանրապետություններում հաստատված օրինականության հետ, սկզբնական շրջանում դա նրանց հաջողվել է, հետո Վանոն դարձավ հանցագործ, իսկ Դրոյին սովետների հանդեպ ունեցած ատելությունը մղեց ֆաշիստների հետ համագործակցության, շատ լավ գիտակցելով հանդերձ որ Ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում Հայաստանը փաստացի վերանալու է երկիր մոլորակի երեսից, եթե դա չի գիտակցել ապա դա արդարացում չէ: Փորձիր ավելի օբեկտիվ լինել, ու կարիք չկա կուռքեր սարքելու, նրանք ընդամենը եղել են բոլորիս պես մեղավոր մարդիկ իրենց լավ ու վատ կողմերով, ու ինչքան էլ մենք ազգովի աստվածացնենք Դրոյին, միեվնույն է չենք կարող շրջել պատմության անիվը ու համարել որ Դրոն ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ֆաշիստների հետ, կարող եմ նույնիսկ լավատեսորեն հավատալ որ դ արել է լավագույն մղումներով, իհարկե չհասկանալով ֆաշիզմի հետ համագործակցման լավագույն մղումների իմաստը:
    Կներես, բայց ես բավականին բարձր կարծիք ունեմ քրիստոնեությունը առաջինը ընդունած իմ ազգի մասին, որպիսի այդ ազգի ՍԵՐՈՒՑՔ համարեմ մի մարդու ով ոչ միայն չի պայքարել մարդակուլ Ֆաշիզմի դեմ, այլ ավելին զենքը ձեռքին պայքարել է Ֆաշիզմի հաղթանակի համար: Նման մարդը կարող է լինել ու էր հայրենասեր, քաջ եվ այլն, բայց ԵՐԲԵՔ ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔ:
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 25.04.2008, 17:58:

  9. #84
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեղավոր եմ... Կարդացի առանց հույզերի ու, ըստ իս, հասկացա քեզ:
    Դրոի, ինչպես և Նժդեհի քայլերի շարժառիթների ու իրավացիության մասին կարելի է շատ երկար բանավիճել, բայց ոչ այս թեմայում: Մի ուրիշ անգամ:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  10. #85
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրոյին իր կատարած հայրենասիրական անմոռանալի արարքներով հանդերձ չեմ համարում այն մարդը որով կարելի է հպարտանալ ազգովի, ի վերջո նա համագործակցել է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ հետ,
    Նակաշիձեի սպանությունը ու Բաշ-Ապարանի ճակատամարտը հերիք է նրանով ազգովին հպարտանալու համար, քեզ ինչի է այդքան մտահոգում է ֆաշիստների հետ նրա համագործակցությու՞նը
    ինչ վերաբերում է Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցելուն

    ...смог оправдать своё сотрудничество с нацистами весомыми аргументами, в частности тем, что с его помощью спаслись от мучений и пыток многие пленные армяне, в том числе и коммунисты.
    Հիմա Հերբերտ ֆոն Կարայանն (կարծում եմ գիտես ով է) էլ է համագործակցել ֆաշիստների հետ, հետո ինչ, դրա պատճառով դու չե՞ս լսում նրա համերգները

  11. #86
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Bergmann-ի խոսքերից Նայել գրառումը
    Նակաշիձեի սպանությունը ու Բաշ-Ապարանի ճակատամարտը հերիք է նրանով ազգովին հպարտանալու համար, քեզ ինչի է այդքան մտահոգում է ֆաշիստների հետ նրա համագործակցությու՞նը
    ինչ վերաբերում է Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցելուն

    Հիմա Հերբերտ ֆոն Կարայանն (կարծում եմ գիտես ով է) էլ է համագործակցել ֆաշիստների հետ, հետո ինչ, դրա պատճառով դու չե՞ս լսում նրա համերգները
    նորից կարդա գրառումս: Դու որպես անհատ կարող ես հպարտանալ ումով ուզում ես, իսկ ազգը բաղկացած է իմ ու քո պես բազմաթիվ անհատներից, հուսով եմ չես զայրանում որ կան անհատներ որոնք չեն ուզում հպարտանալ Դրոյով, այն էլ ազգովի:
    Իսկ որ գրեմ թե ինչի է ինձ էդքան մտահոգում ֆաշիստների հետ նրա համագործակցությունը, շատ երկար կտեվի, մանավանդ որ պիտի բացատրեմ թե ինչ է ֆաշիզմը, ինչքան արհավիրքներ է այն բերել մարդկությանը, ինչքան իմ ու քո պես մարդիկ են անժամանակ հեռացել այս կյանքից ֆաշիզմի պատճառով եվ այլն:
    Հերբերտ ֆոն Կարայանը համագործակցել է ֆաշիստների հետ, այսօրվա Հռոմի պապը եղել է Հիտլերյուգենդի անդամ երիտասարդ ժամանակ, սակայն դա ինձ որպես ՀԱՅԻ հետաքրքրում է ոչ ավելի, քան ասենք 46 համարի մարշրուտկայի առաջին ռեսի վարորդի անձը: Հիմա եթե նեղություն քաշես նորից կարդալու նախորդ գրառումներս, կտեսնես որ գրածիս իմաստը հետեվյալն էր: Հատուկ գրում եմ ավելի ՄԱՏՉԵԼԻ ձեվով:
    Դրոն եղել է հայրենասեր, քաջարի, առյուծասիրտ, աննկուն մարտիկ, աննման զորավար, խիզախ մաուզերիստ(լավ իմաստով) ունեցել է ճերմակ ձի, հեծել է այն ու ահուսարսափի մեջ է պահել ամբողջ Հայկական բարձրավանդակը, դրանից հետո սկսել է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ֆաշիստների հետ իհարկե վերոնշյալ դրական հատկանիշները դրանից չեն անհետացել ուղղակի ծառայել են Ֆաշիզմի հաղթանակին, իսկ թե ֆաշիզմի հաղթանակի դեպքում, մասնավորապես Ստալինգրադի անկման դեպքում ինչ էր սպասվում Հայաստանին, կարող ես կարդալ համապատասխան գրականության մեջ, հուսով եմ կարդալուց հետո կհասկանաս նվաստիս "մտահոգության" շարժառիթները:
    Շնորհակալություն ուշադրության համար հարգելի Bergmann

  12. #87
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Ես գրառումների մի մասը չեմ կարդացել, բայց խորապես հիասթափված եմ եղեռնի օրով Լևոն գոռացող մարդկանցից:Ես հարգում եմ պայքարն ու իրապես պայքարողներին, բայց էդ օրվա արածը անելու բան չէր: Ոնց կարելի է սեփական քաղաքական շահը առաջ մղել տենց օրով? Իսկապես երբեմն ուզում ես կախել ամբողջ մարդկային ցեղը էդ կարգի խեղկատակություններին վերջ տալու համար:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  13. #88
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես երբեմն ուզում ես կախել ամբողջ մարդկային ցեղը էդ կարգի խեղկատակություններին վերջ տալու համար:

    Overdose ջան, դու քո Աստված նման բան չանես, արի էս անգամ մարդկային ցեղին ների էլի: Ինչ կլինի միայն լեվոնականներին կախի, մաքսիմում լեվոնականներին ու թուրքերին իրար հետ, թե չէ պատկերացրու մինչեվ էդքան պարան ու գերան ճարես, արդեն էդ կարգի խեղկատակություններին վերջ տալու հավես էլ չես ունենա, դե 120 տարեկանում ում հավես կունենա էդքան մարդ կախել: Մերսի ցավդ տանեմ, որ էս անգամ ներեցիր: Ուրիշ լավ ես՞,

  14. #89
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Overdose ջան, դու քո Աստված նման բան չանես, արի էս անգամ մարդկային ցեղին ների էլի: Ինչ կլինի միայն լեվոնականներին կախի, մաքսիմում լեվոնականներին ու թուրքերին իրար հետ, թե չէ պատկերացրու մինչեվ էդքան պարան ու գերան ճարես, արդեն էդ կարգի խեղկատակություններին վերջ տալու հավես էլ չես ունենա, դե 120 տարեկանում ում հավես կունենա էդքան մարդ կախել: Մերսի ցավդ տանեմ, որ էս անգամ ներեցիր: Ուրիշ լավ ես՞,
    Ներված ես
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  15. #90
    Անդամության թեկնածու Lernakan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2008
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Madlen-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ -ն լուրջ, քաղաքակիրթ անձնավորություն է, դիվանագետ, իսկ ջրցան-մրցանների տերերը ` ջրիկ - մրցողներ ու մեռցնողներ...
    Այ'ո, ԼՏՊ իրապես շատ լուրջ քաղաքական գործիչ է և հրաշալի դիվանագետ, քանի դեռ իր նպատակները ուղղված են Հայաստանի կործանմանը: Միայն հատուկ չարամտությամբ անձը կարող էր այսչափ վատություն անել` այն էլ պարտվելու պարագայում: Այստեղ ակնհայտորեն երևան է գալիս իր նպատակների առանցքը, այն է` ամեն գնով վերացնել Հայաստանը և հայությանը աշխարհի երեսից:

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •