Վերջին խմբագրող՝ Fedayi: 27.04.2008, 11:07:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Ամբողջ խնդրին այն է, որ մեր երկրում վաղուց չի հնչում «դեմագոգիա» բառը։ Այնինչ չի հնչում քանզի դեմագոգիան արդեն խեղդել է մեզ։ Իսկ դեմագոգիան այն է, որ օրինակ արևածաղկային մտածելակերպը, կուլտուրայի պակասը, անկիրթ պահվածքները, ռաբիսությունը, քաղաքակրթության բացակայությունը հանկարծ նկատվում են ապրիլի 24–ին, այն էլ՝ դաշնակցականների կամ «լևոնականների» մոտ։ Այսինքն միամիտներիս մոտ ենթագիտակցաբար կարող է տպավորություն ստեղծվել, թե դաշնակցականները կամ «լևոնականները» ժողովրդի առավել անկիրթ ու ջրիկ ներկայացուցիչներն են։ Հիմա հանելուկ. Փորձեք գտնել, թե ինչ ընդհանուր բան կա հետևյալ տեղեկատվական միջոցներում՝ «Ազգ», «Հայոց Աշխարհ», «Հայլուր», «Լույս Աշխարհ» (louysworld.com): Պատասխանը՝ թե վսեմ ու կամ վերամբարձ անունները, սխալ է։
Si vis pacem, para bellum
Նայիր նաև այս <աչքրով>:
ՄԵԿ ՔԱՅԼ՝ ՄԻՆՉ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
Այդպես է Արա Սահակյանը գնահատում ապրիլի 24-ի ընդդիմության երթը
Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ընդդիմության երթին մասնակցում էր նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս մասնակցությունը նշանակո՞ւմ է վերադարձ ակտիվ քաղաքականություն: Պարոն Սահակյանը հարցի պատասխանից խուսափեց: Խնդրեցինք ներկայացնել այդ օրվանից իր ստացած տպավորությունները: «Մարդիկ հավաքվեցին նախապես պայմանավորված վայրում՝ Հյուսիսային պողոտայում, եւ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ես երկար ժամանակ չէի եղել մարդկանց այդպիսի մեծ կուտակման մեջ եւ մեծ ոգեւորություն ապրեցի ոչ այնքան քանակությամբ (իսկ եկել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի տասնյակ հազարավոր համախոհներ՝ առանձին երթով Ծիծեռնակաբերդ բարձրանալու համար), որքան ոգեղենությամբ: Ինձ ոգեւորեցին մարդկանց դեմքերը, տրամադրությունը, վարքագիծը, խոսքը: Մեծամասնությունը երիտասարդներ ու կանայք էին: Մի անտեսանելի կապ էր հաստատված բոլորի միջեւ: Ես հասկացա, որ շատերը վաղուց միմյանց ճանաչում են՝ չորս կողմում մարդիկ միմյանց բարեւում եւ որպիսություն էին հարցնում: Հետո՝ ամենապարզ բաները՝ լռություն պահպանելը, բռունցքներ բարձրացնելը, մեկին սաստելը, սադրանքներին չտրվելու հորդորները եւ այլն արվում էին բոլորին հասկանալի կես բառով, թռուցիկ հայացքով: Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ համախմբված ու հառնած Շարժումը ձեռք է բերել հոգեւոր ու գաղափարական այնպիսի միասնականություն, որ նրանից մինչեւ քաղաքական մի հզոր շարժման ձեւավորում մնում է մեկ քայլ: Մարդիկ պատրաստ են իրենց ցանկություններն ու ձգտումները փոխադրել քաղաքական նոր ծրագրերի հռչակման ու իրականացման հարթություն»,- ասում է Արա Սահակյանը:
Ապրիլի 24-ի երեկոյան բոլոր հեռուստաեթերները այդ շարժումը եւ երթը ներկայացրին իբրեւ «ապազգային» մարդկանց խումբ, ովքեր իրենց ամբիցիաները բավարարելու համար պատրաստ են նաեւ սրբությունները ոտնահարել: Ճի՞շտ վարվեց ընդդիմությունը, որ համազգային սգի օրը եւս օգտագործեց՝ իր պահանջներն առաջ քաշելու համար: Հարցին Արա Սահակյանը պատասխանեց կտրուկ. «Այո, կարելի էր եւ բազմիցս կիրառվել է այդ գործելակերպը: 1965-ին էլ է դա արվել, 1988-ին, 89-ին ու 90-ին նույնպես: Եղեռնի զոհերի ոգեկոչումը միայն սգո արարողություն չէ կամ թուրքին հայհոյելը մասնագիտություն դարձրածների մեկօրյա հոխորտանքի ակցիա: Հայ ժողովուրդը արդեն 40 տարի ապրիլի 24-ին ի մի է բերում ու բարձրաձայնում իր բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր տագնապները: Ապրիլի 24-ին հայերս Ծիծեռնակաբերդ ենք բարձրացել Կոմիտասի, Չարենցի, Սեւակի ու հայոց մյուս նահատակների հիշատակը խնկարկելու, հայկական դպրոցները պահպանելու, Ղարաբաղի հայերին Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանելու, Սումգայիթի ոճրագործության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու, Ազգային պետականությունը վերականգնելու պահանջներով: Եվ որպես կանոն, օրվա իշխանությունը նույն քարոզն է կարդացել՝ թե ամոթ է շահարկել ու նման տաղտուկ բարբաջանքներ: Դա, գուցե, տեղին լիներ մի երկրում, որտեղ տարրական քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները երաշխավորված են, բայց ոչ խորհրդային ամբողջատիրության կամ ներկա բռնատիրության պայմաններում: Հիմա, երբ խաղաղ ցույցի մասնակիցներ են նշանառու կրակով գնդակահարվել, 70-ից ավելի քաղաքական գործիչներ են զնդան նետվել, շինծու մեղադրանքներով դատավճիռներ են թխվում, հարյուրավորները ծեծի ու անարգանքի են ենթարկվել՝ լռելը սրբապղծություն է. լռելու քարոզը՝ երեսպաշտություն: Ցանկացած առիթ պետք է օգտագործել: Դա պետք է լինի մշտական պայքար թեկուզ նրա համար, որ ուզուրպատորները ավելի չլկտիանան: 35 տարի առաջ, երբ «Արարատի» չեմպիոնության առիթով երիտասարդներս վանկարկում էինք՝ «հայեր» կամ «միացեք», իշխանավորներն ասում էին, թե սպորտը չի կարելի քաղաքականացնել, բայց մենք Հայրենիքի նկատմամբ մեր սերը, մեր ազգային արժանապատվությունը միասնաբար արտահայտելու այլ տեղ չունեինք: Եվ ճիշտ էինք վարվում, որովհետեւ մենք չէինք բանտում մեր մտքերը, տրամադրությունները, զգացմունքները: «Չի կարելիի» վարժապետները թող իրենց թոռնիկներին դաստիարակելիս այդպես վարվեն, հատկապես, երբ նրանք մատով դիպչում են, ասենք, այրող կամ սուր կտրող առարկաների: Հասարակությունն իրավունք ունի անելու այն ամենը, ինչն արգելված չէ: Եվ եթե Անկախության 17-րդ տարում մեր եթերը զավթել են մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, ապա դա նրանց անձնական ողբերգությունն է: Նրանք շատ արագ դուրս կշպրտվեն մեր միջավայրից»: Ընդհանրապես, վերջին մի քանի օրերին հեռուստատեսությամբ բորբոքվող հակաթուրքական քարոզչության վերաբերյալ մեր զրուցակիցն ասում է. «Արտաքին թշնամիների ակտիվ որոնումը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ պարզապես որեւէ հարեւանի կամ գաղափարախոսություն, հասարակական համակարգ որպես թշնամի հռչակելը ու դրանց դեմ պայքարին ողջ հասարակությանը զինվորագրելու ճիգերը բնորոշ են այն պետություններին, որտեղ ղեկավարներն իշխանությանը տիրացել են ապօրինաբար»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին խմբագրող՝ Chuk: 27.04.2008, 13:01:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Բա ի՞նչ ա, ծա՞փ պիտի տային սրբություն չճանաչող մի խումբ "աթոռի զինվորների" նախաձեռնած խայտառակությանը: Ինձ համար գրոշ չարժի պարոն Սահակյանի ` այդ մասշտաբի աղետի օրով քաղաքական էժան այդ քայլի և ո՛չ մի արդարացում, ինչքան էլ փորձեմ մտնել մարտի մեկից տուժած մարդկանց դրության մեջ…
Ավելացվել է 5 րոպե անց
Դե որ կարելի էր, մեղքը ամենուր թույն շնչող, էդ թույնից հարբած, չափ ու սահման չճանաչող կազմակերպիչների վիզը:
Աստված ամեն ինչ տեսնում է...
Թեման ինձ համար սպառված է. ըմբռնողն ըմբռնեց օրվա խորհուրդը, չըմբռնողն էլ` չըմբռնեց:
Վերջին խմբագրող՝ Fedayi: 27.04.2008, 13:52: Պատճառ: Գրառման ավելացում
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Օրվա խորհուրդը ողբն է։ Թիվը՝ մահվան թիվը։ Սիմվոլը՝ արցունքներ։ Կոչը՝ հնազանդություն ու լռություն։ Լոզունգները՝ «Մենք քիչ ենք, բայց մեզ էդ էլ ա շատ», «մեզ հայ են ասում, բաաաա՜»։ Հեգնանք չկա, ամեն ինչ լուրջ է, չափազանց լուրջ: Իսկ լուրջ է նաև այն որ մենք կարողանում ենք կազմակերպված ողբալ և միայն։ Իսկ պետական հարցերում արդեն դառնում ենք թափթփված, անկայուն, ցաքուցրիվ, պառակտված, հակասական։ Հարց. ավելի շատ ու՞մ ենք պետք մենք այսպիսին։ Պատասխանը՝ թե մեզ, կարծում եմ սխալ է։
Si vis pacem, para bellum
Ինչքան էլ պ.Սաահակյանի նկատմամբ մեղ ասած անձնական հարգանք չունենամ էլ հետևյալ մտքերի հետ լիովին համամիտ եմ, էլ չաեսմ որ նման մտքերի համար ինձ մի շաբափ առաջ "դատապարտել" են ցմահ ֆորումներից մեկում....)
Ժամանակին կոմմունիստական ակտիվիստ համադասարանցիներից փորձում էի հասկացնել, օրինակ, որ թքած ունեմ կոմերիտական երաշխավորագրի վրա լավ է պայքարեմ։ Սպառնում էին խայտառակել, երաշխավորագիր չտալ, չընդունել ՀԼԿՍՄ, իսկ հետո պլանը կատարելու համար ուղղակի նկար հավաքեցին բոլորին էլ ընդունեցին։1965-ին էլ է դա արվել, 1988-ին, 89-ին ու 90-ին նույնպես: Եղեռնի զոհերի ոգեկոչումը միայն սգո արարողություն չէ կամ թուրքին հայհոյելը մասնագիտություն դարձրածների մեկօրյա հոխորտանքի ակցիա: Հայ ժողովուրդը արդեն 40 տարի ապրիլի 24-ին ի մի է բերում ու բարձրաձայնում իր բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր տագնապները: Ապրիլի 24-ին հայերս Ծիծեռնակաբերդ ենք բարձրացել Կոմիտասի, Չարենցի, Սեւակի ու հայոց մյուս նահատակների հիշատակը խնկարկելու, հայկական դպրոցները պահպանելու, Ղարաբաղի հայերին Ադրբեջանի ոտնձգություններից պաշտպանելու, Սումգայիթի ոճրագործության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու, Ազգային պետականությունը վերականգնելու պահանջներով: Եվ որպես կանոն, օրվա իշխանությունը նույն քարոզն է կարդացել՝ թե ամոթ է շահարկել ու նման տաղտուկ բարբաջանքներ: Դա, գուցե, տեղին լիներ մի երկրում, որտեղ տարրական քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները երաշխավորված են, բայց ոչ խորհրդային ամբողջատիրության կամ ներկա բռնատիրության պայմաններում: Հիմա, երբ խաղաղ ցույցի մասնակիցներ են նշանառու կրակով գնդակահարվել, 70-ից ավելի քաղաքական գործիչներ են զնդան նետվել, շինծու մեղադրանքներով դատավճիռներ են թխվում, հարյուրավորները ծեծի ու անարգանքի են ենթարկվել՝ լռելը սրբապղծություն է. լռելու քարոզը՝ երեսպաշտություն: Ցանկացած առիթ պետք է օգտագործել: Դա պետք է լինի մշտական պայքար թեկուզ նրա համար, որ ուզուրպատորները ավելի չլկտիանան: 35 տարի առաջ, երբ «Արարատի» չեմպիոնության առիթով երիտասարդներս վանկարկում էինք՝ «հայեր» կամ «միացեք», իշխանավորներն ասում էին, թե սպորտը չի կարելի քաղաքականացնել, բայց մենք Հայրենիքի նկատմամբ մեր սերը, մեր ազգային արժանապատվությունը միասնաբար արտահայտելու այլ տեղ չունեինք: Եվ ճիշտ էինք վարվում, որովհետեւ մենք չէինք բանտում մեր մտքերը, տրամադրությունները, զգացմունքները: «Չի կարելիի» վարժապետները թող իրենց թոռնիկներին դաստիարակելիս այդպես վարվեն, հատկապես, երբ նրանք մատով դիպչում են, ասենք, այրող կամ սուր կտրող առարկաների: Հասարակությունն իրավունք ունի անելու այն ամենը, ինչն արգելված չէ: Եվ եթե Անկախության 17-րդ տարում մեր եթերը զավթել են մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, ապա դա նրանց անձնական ողբերգությունն է: Նրանք շատ արագ դուրս կշպրտվեն մեր միջավայրից»: Ընդհանրապես, վերջին մի քանի օրերին հեռուստատեսությամբ բորբոքվող հակաթուրքական քարոզչության վերաբերյալ մեր զրուցակիցն ասում է. «Արտաքին թշնամիների ակտիվ որոնումը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ պարզապես որեւէ հարեւանի կամ գաղափարախոսություն, հասարակական համակարգ որպես թշնամի հռչակելը ու դրանց դեմ պայքարին ողջ հասարակությանը զինվորագրելու ճիգերը բնորոշ են այն պետություններին, որտեղ ղեկավարներն իշխանությանը տիրացել են ապօրինաբար»:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ