Չիմանալը ամոթ չէ, չսովորելն է ամոթ- ասեց մեր նոր վարչապետը վերջերս: Սիրելի Մարիամիկ քանի որ կամովի լծվել եմ անտեղյակությանդ վերացման բավականին բարդ ու անշնորհակալ գործին, ուրեմն շարունակեմ այն մինչեվ վերջ: Երբեք մտքովս չեր անցնի որ առանց տառասխալի հայերեն գրող անձը, ինչպիսին դու ես, կարող է այսքան անտեղյակ լինել մեր ոչ հեռավոր անցյալից: անցանք "լիկբեզ"-ին:
Դաշնակների համագործակցությունը երիտթուրքերի հետ սկսվել 1903 թ, Փարիզում երիտթուրքեր առաջին հիմնադիր կոնֆերանսի ժամանակ: Գրականություն- Ջ. Կիրակոսյան "Առաջին համաշխարհային պատերազմը եվ արեմտահայությունը"
Եթե Ջ. Կիրակոսյանը քո համար հեղինակություն չէ այս հարցումուրեմն մյուս հեղինակը Arnold J. Toynbee "Turkey: A Past and a Future (Hodder & Stoughton 1917) "
միայն չասես որ այս հեղինակին էլ չես վստահում, արդեն կզայրանամ, Թոյնբիին համաշխարհային նոր պատմագրության տիտաններից է: Բավականին հայամետ, կարող ես կարդալ նաեվ նրա " The Armenian Atrocities: The Murder of a Nation, with a speech delivered by Lord Bryce in the House of Lords (Hodder & Stoughton 1915) " աշխատությունը: Այսքանը առաջին մասի վերաբերյալ: Սրանք կարդալուց հետո կուզենայի լսել քո կարծիքը: Նժդեհի մասին էլ մի փոքր լիկբեզ, Նժդեհը 1942թ Բեռլինում լույս տեսնող "Ազատ Հայաստան" թերթի փոխխմբագիրն էր, համագործակցում էր ֆաշիստների կողմից ստեղծված Հայ Ազգային Խորհրդի հետ, նրա միջնորդությամբ 30 երիտասարդ ցեղակրոններ Բեռլինում ներգրավվեցին ու սկսեցին վարժվել գերմանական հատուկ ծառայություններում ու այնուհետեվ ուղղարկվեցին խորհրդա-գերմանական ռազմաճակատ: Դու այս տողերը կարդալիս մի չարանա իմ վրա, ես ընդամենը գրել եմ իրական փաստերը:
Ու նորից խնդրանք մի վիրավորին, չէ որ ես ընդամենը ուզում եմ քեզ դուրս հանել մեղմ ասած անտեղյակության ճահճից:
Էջանիշներ