ՍԵՐԵՆԱԴԱ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԱԿ
[21:49] 23 Ապրիլի, 2008
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի ընտանիքի անդամներն այսօր արթնացել են իրենց պատուհանի տակ հնչող ՚սերենադայիցՙ:
՚Հիմաՙ երիտասարդական ֆորումի անդամներն այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Տիգրան Թորոսյանի պատուհանի տակ երգել են իրենց իսկ ստեղծագործությունը: Երգի բառերը հետեւյալն են. ՚Ազատ, անկախ Հայաստան: Ցույց, միտինգ, երթ, պիկետ, զբոսանք: Ազատություն...ՙ:
Իսկ ինչու է երգն առաջին անգամ հնչել հենց Տիգրան Թորոսյանի պատուհանի տակ. հարցին`՚Հիմաՙ-ի անդամները Ա1+ին բացատրեցին. ՚Առաջինն այդ պատվին արժանացրեցինք Տիգրան Թորոսյանին, քանի որ նա որպես ԱԺ նախագահ իր ակտիվ մասնակցություն է ունեցել ՚Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինՙ օրենքի փոփոխությանը, որը սահմանփակել է մեր ազատությունը: Այս երգով մենք պատրաստվում ենք արթնացնել նաեւ մի շարք այլ պատգամավորների եւ իշխանավորների, որոնք սահմանափակում են մեր ազատություններն ու ոտնահարում մեր իրավունքներըՙ: ՚Հիմաՙ-ի անդամները հայտնեցին, որ բացի երգերից իրենց իրավունքները ոտնահարողների համար մի շարք անակնկալներ են պատրաստել, որոնք շատ շուտով կմատուցեն:
Ի դեպ, ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ երգը, կարծես թե արժանացել է Թորոսյանների ընտանիքի հավանությանը, քանի որ իրենց վարագույրի հետեւից լսողներ են եղել:
http://www.a1plus.am/
Էջանիշներ