User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երթ ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրոն եղել է հայոց այն հազվագյուտ զորավարներից մեկը, որն երբեք պարտություն չի կրել: Ու միայն խոնարհվել կարելի է նրա անձի առաջ:
    Ու հերիք է ամեն համեմատություններ անեք ազգի տականքի ու ազգի սերուցքի միջև:
    Հեչ տպավորիչ չէ:

    Ֆիդայի ջան ես հասկանում եմ որ ճշմարտությունը երբեմն դառն է լինում ու իսկական դաշնակցականի համար վիրավորական, բայց ինչպես ասում են պիտի մեղադրել Մեսրոպ Մաշտոցին որ հայերեն գրեր է ստեղծել ու հնարավորություն տվել մարդկանց գրելու պատմություն: Ես ունեմ իմ կարծիքը, Դրոյին իր կատարած հայրենասիրական անմոռանալի արարքներով հանդերձ չեմ համարում այն մարդը որով կարելի է հպարտանալ ազգովի, ի վերջո նա համագործակցել է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ հետ, անկախ նրանից մենք ուզում ենք դրան հավատալ թե ոչ, կրել է պարտություն Կովկասյան ճակատում սովետական զորքերից, երբ մարտնչել է գերմանացիների հետ մեկտեղ:
    Դու կարող ես խոնարհվել նրա հիշատակի առաջ, ես չեմ պատրաստվում խոնհարվել, դա երբեք չի նշանակում որ Դրոն չի եղել հայրենասեր: Հետո եթե կարդաս գրառումս ոչ հուզախառն, ապա կտեսնես որ ես գրել ու մեծատառերով եմ գրել որ նրանց դերը իրենց ժամանակաշրջանում, ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքում եղել է նման, նրանք քաոսից կարողացել են ինչ որ չափով հանել երկիրը բավականին կոշտ միջոցներով: Հիմա նորից կարդա ուշադիր, նրանց համեմատել եմ ոչ որպես մարդ, այլ համեմատել եմ նրանց գործերը կապված առաջին եւ երրորդ հանրապետություններում հաստատված օրինականության հետ, սկզբնական շրջանում դա նրանց հաջողվել է, հետո Վանոն դարձավ հանցագործ, իսկ Դրոյին սովետների հանդեպ ունեցած ատելությունը մղեց ֆաշիստների հետ համագործակցության, շատ լավ գիտակցելով հանդերձ որ Ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում Հայաստանը փաստացի վերանալու է երկիր մոլորակի երեսից, եթե դա չի գիտակցել ապա դա արդարացում չէ: Փորձիր ավելի օբեկտիվ լինել, ու կարիք չկա կուռքեր սարքելու, նրանք ընդամենը եղել են բոլորիս պես մեղավոր մարդիկ իրենց լավ ու վատ կողմերով, ու ինչքան էլ մենք ազգովի աստվածացնենք Դրոյին, միեվնույն է չենք կարող շրջել պատմության անիվը ու համարել որ Դրոն ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ֆաշիստների հետ, կարող եմ նույնիսկ լավատեսորեն հավատալ որ դ արել է լավագույն մղումներով, իհարկե չհասկանալով ֆաշիզմի հետ համագործակցման լավագույն մղումների իմաստը:
    Կներես, բայց ես բավականին բարձր կարծիք ունեմ քրիստոնեությունը առաջինը ընդունած իմ ազգի մասին, որպիսի այդ ազգի ՍԵՐՈՒՑՔ համարեմ մի մարդու ով ոչ միայն չի պայքարել մարդակուլ Ֆաշիզմի դեմ, այլ ավելին զենքը ձեռքին պայքարել է Ֆաշիզմի հաղթանակի համար: Նման մարդը կարող է լինել ու էր հայրենասեր, քաջ եվ այլն, բայց ԵՐԲԵՔ ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔ:
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 25.04.2008, 17:58:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •