Բայց դե գոնե մեկին պտի ընրես,չէ?![]()
Բայց դե գոնե մեկին պտի ընրես,չէ?![]()
Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.
Վերջին խմբագրող՝ Այգ: 24.03.2008, 22:48: Պատճառ: Գրառման ավելացում
Ներկայի թշվառությունը անցյալի Փառքից մաս չունի
Չէ, ես կոչեր չեմ անում
http://elections.a1plus.am/news/463/
Կոչ Հայ Երիտասարդներին
24.03.08 07:23
1988թ. Փետրվարի 20-ին հայ ժողովուրդը դժնդակ պայմաններում ելավ պայքարի` հանուն Արցախի ազատագրության: 70 տարիների ընթացքում, մեզ եղբայրական ժողովուրդ իրեն կոչած Ադրբեջանը, Խորհրդային միության հովանավորությամբ, մեր իսկ հայրենիքում, ջանում էր մաքրել մեր պատմությունը: Ադրբեջանի դիմակը պատռվեց 1988թ.-ի փետրվարին, երբ, ի պատասխան պատմական անարդարության դեմ պայքարի ելած համաժողովրդական խաղաղ ցույցերին, Սումգայիթում և Բաքվում կազմակերպվեց հայերի սպանդ: Այսօր էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ ձեռք ձեռքի շարունակում են իրենց քաղաքականությունը ընդդեմ հայության և հայկական պետականությունների:
Պատմության ընթացքում հայ ազգը ռազմի դաշտում բազմիցս ունեցել է վճռորոշ հաղթանակներ, սակայն այդ հաղթանակները չեն հասել իրենց նպատակին, քանի որ չի ապահովվել դրանց պատշաճ քաղաքական, դիվանագիտական հիմնավորումը:
20 տարի առաջ էր, երբ մեր հայրերը ելան վճռական պայքարի հանուն Արցախը Հայաստանին վերամիավորելու գաղափարի: Դարեր շարունակ հայ ազգի հանդուրժողականությունը ճանաչվել է թույլի և պարտվողի հոգեբանություն, սակայն հայը ապացուցեց իր ուժը, հաղթական և հպարտ ոգին: Վերջապես Արցախը Հայաստանի տնտեսության, մանավանդ, գյուղատնտեսության հսկայական շտեմարանն է դառնալու:
Վերոհիշյալ ձեռքբերումները համազգային և համահայկական նվաճումներ են: Ուստի արցախյան հարցի խաղաղ կարգավորումը ողջ հայության երազանքն է:
Մենք` հայ երիտասարդներս, պարտավորվել ենք սրբության նման փայփայել այս համահայկական ձեռքբերումները և դա համարում ենք ամենաազնիվ պարտավորությունը: Այժմ մեր հերթն է ամեն ճիգ գործադրել 17 տարի առաջ ձեռքբերած Արցախի անկախությունը իրավականորեն ամրագրելու, աշխարհի կողմից այն ճանաչելու, Արցախի ներկայիս սահմանները անխոցելի դարձնելու, հայությամբ վերաբնակեցնելու և ի վերջո Արցախը Մայր Հայրենիքին վերամիավորելու համար:
Մենք` որպես հայ երիտասարդներ, գիտակցում ենք, որ պատմությունը մեզ իրավունք չի տվել զիջել մեր հայրենիքից ոչ մի թիզ, այլև պարտականություն ունենք պահպանել այն, և մայր հողին վերամիավորել պատմական անարդարության հետևանքով թշնամուն անցած մեր բոլոր հողերը:
Լինենք զգոն և միակամ, որպիսի կարողանանք դիմակայել արտաքին աշխարհի մարտահրավերներին, ցեղասպան Թուրքիա և արհեստածին Ադրբեջան պետությունների կողմից տարվող հակահայ քարոզչությանը:
Հայաստանի և համայն հայության, մեր երկրի կայուն զարգացման համար կարևորագույն խնդիր ենք համարում արցախյան հարցի արդարացի լուծումը:
Արդ այս, դիմում ենք Ձեզ` հա՜յ երիտասարդներ, միացեք մեր կոչին, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր միասնական հաղթանակի:
http://elections.a1plus.am/news/466/
Պայքարողներին տեղեկացնեմ, որ այսօրվանից ամեն օր ժամը 18:00-ին սկսվում է «չարտոնված» զբոսանք Ազատության Հրապարակում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այ էս ա Հայաստանի գերագույն խնդիրը, որը եղել է, կա, բայց հուսով եմ` վերջը կտանքՊատմության ընթացքում հայ ազգը ռազմի դաշտում բազմիցս ունեցել է վճռորոշ հաղթանակներ, սակայն այդ հաղթանակները չեն հասել իրենց նպատակին, քանի որ չի ապահովվել դրանց պատշաճ քաղաքական, դիվանագիտական հիմնավորումը:![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
յա ախպեր ես համարյա հարևան ենք՞
իսկ են մլիցեք ինչ եղան օպերայի դեռ կան՞
2-օր առաջ մի հատ գազան բան եի տեսել բայց մոռացա գրեմ հեսա կգրեմ։
ուրեմն բժշկականի մոտից գնում եմ տուն ոտքով մեկել մի հատ կապույտ շապիկաոր
նստումա երթուղային ու առաջացնումա մեծ դժգոհություն սկսումա քաշքշոց ոբշիմ ես սպեցնազվցին տփին հանին ս… արին մարշուտկից եսե ուզում եի նկարեի են-ել ետի սքսեց հուզվելասեցի լավ…այ տենց բաներ…բայց ոնց եր բացել
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ