Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն է ժամանակին ընտրել "մեմուարներ" գրելու մասնագիտությունը: Պետք չի մոռանալ, որ նա նախքան քաղաքական գործիչ լինելը առաջին հերթին լեզվագետ է:dvgray-ի խոսքերից
Գիտեք, այս թեման կարդացի ու եկա այն եզրահանգման, որ նախ թեման սխալ է անվանված, այսինքն գրառումները ավելի շուտ ՀՀՇ-ին են վերաբերվում քան տարիներին:
Պետք չէ մոռանալ, որ ցանկացած պետություն նախքան որևէ կայուն վիճակի հասնելը անցնում է ոչ թե նույն, բայց նմանատիպ փուլերով: Ու դժվարությունները ամենուրեք անպակաս են լինում:
Ինչո՞ւ եք կարծում, որ եթե անկախության գործընթացին հաջորդած տարիներին մեկ ուրիշ թիմ լիներ ղեկավարության գլխին, ամեն ինչ ուրիշ ընթացք կունենար…
Ինչո՞ւ չեք մեղադրում ՀՀՇ-ին, որ հացադուլ անելով փակել տվեցին գործարանները (ի դեմս Խաչիկ Ստամբոլցյանի)… Չէ որ այդ գործարաններն էին մեր հաց ու ջրի աղբյուրը: Ինչո՞ւ լույս չունեինք… որովհետև չունեինք ապրուստի աղբյուր, այն ՀՀՇ-ի մեր հարգելի ղեկավարները փակել էին: Զարմանում եմ, ԱԷԿ-ը ոնց դիմացավ ու ո՞նց այն էլ հիմնովին չփակեցին:
Բայց գիտեք, ես չեմ հերքում նաև այն հանգամանքը, որ նրանց գործը անհետք է եղել: Չէ, նրանք բավական բարդ գործ են իրականացրել, նրանք են եղել առաջինը, ով փորձել է ժողովրդին տանել դեպի լուսավոր ապագա, բայց անգիտակցաբար այդ լուսավորությունը խլել են…
Անձամբ ես չեմ մեղադրում մեր ոչ ներկայիս և ոչ էլ անցյալ կառավարությանը: Ճիշտ է, կարելի էր ավելի նպատակաուղղված քաղաքականություն տանել ու քիչ թե շատ լավ ընթացք տալ պատմության ընթացքին…
Ինչևէ…, արդեն ուղեղս մատներիս նման սառել է, շարունակությունը հաջորդիվ…
Հ.Գ. Ակամա հիշեցի Թումանյանի խոսքերը՝
ԱՊՐԵՔ ԵՐԵԽԵՔ, ԲԱՅՑ ՄԵԶ ՊԵՍ ՉԱՊՐԵՔ…
Էջանիշներ