1. Վիճել խելոքի հետ նշանակում է խոսել, խոսել հիմարի հետ նշանակում է վիճել:
2. Ուզում են բոլորը, ունենում կարողացողները:
3. Գիտունը միշտ գիտենալու ու չգիտենալու արանքում է գտնվում, իսկ անգետը՝ գիտենալու ու լավ գիտենալու արանքում:
4. Ագահությունից կուրացածը այլեվս չի բուժվում:
5. Թ՛ե լավ, թ՛ե վատ նկարները հետեվի կողմից միեվնույն տեսքն ունեն:
6. Մինչեվ ջուրն ու սառույցը վիճում էին, թե ով է ում ծնել, գոլորշին երկուսին էլ վերացրեց:
7. Ժպիտը գդալ է, որով թույն են տալիս:
8. Տեղին ժպիտը համեմունք է:
9. Մարդիկ միանում են, երբ միանում են ստամոքսները:
Էջանիշներ