Եկեք այս բաժնում գրենք հետաքրքիր դեպքեր Մեծ մարդկանց կյանքից: Ու քանի որ օրերս լրացավ Եղիշե Չարենցի 110անյակը՝ սկսում եմ հենց նրանից:
***Հրատարակչության բաժնի վարիչ Ե. Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով ասում է.
–Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
–Բա ինչու՞ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը, –հարցնում է Չարենցը…
–Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան, –շարունակում է կատակել գրողը:
–Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում, –պատասխանում է բանաստեղծը:
***Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:
Էջանիշներ