Հիշեցնեմ, որ դիտորդները իրավունք չունեն միջամտելու: Նրանք միայն արձանագրում են իրենց տեսածը: Ոչ մի դիտորդ չի կարող որևէ խախտման համար աղմուկ բարձրացնի կամ որևէ կերպ միջամտի:
14։15 - Վազգեն Մանուկյանի շտաբի տեղեկացմամբ, վստահված անձ Սամվել Գալստյանի տվյալներով, թիվ 10/25 տեղամասում (Խուլ-համրերի մշակույթի պալատ) 10-15 մարդ փորձել են քվեարկել` ձեռքներին ունենալով չկնքված և չստորագրված տեղեկանքներ: Վստահված անձանց ահազանգով եւ պահանջով հանձնաժողովի անդամնեը կանխել է անօրինական քվեարկության փորձը, նրանցից երկուսի ձեռքից վերցրվել է տեղեկանքները:
13:50 - «Հետքի» թղթակիցը Դավիթաշեն համայնքի 5/06 տեղամասում զրուցել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Էուջենիո Դելկուտայի հետ: Վերջինս ասել է, որ արդեն բազմաթիվ խախտումներ ու բողոքներ են արձանագրել, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակումներին եւ անձնագրերում կնիքների դրմանը. վստահված անձինք կուտակումների պատճառով չեն կարողանում տեսնել, թե որտեղ են դրվում կնիքները:
http://www.hetq.am/arm/politics/7592/
Ժող մի բան ասել էլի... լրիվ չեմ կարդացել, բայց զավարյան 6ը էտ Գռզոենց տան հենց դեմնա10 րոպե առաջ Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը:չեմ հասկանում մի բան չի բռնում
Մեր մոտերնա![]()
Loading your personal settings....
Հարգելիներս, 2008 թվականին Հայաստանի հեռուստաընկերությունները դադարել են տեղեկատվության աղբյուր լինելուց: Դրանում համոզվեծ են ոչ միայն ընտրողները, այլև հենց այդ հեռուստաընկերությունների աշխատակիցները: Հեռուստատեսությանը այսօր հղում անելը ճիշտ չէ:
Եվրանյուզի այս նախադասության համար "His main challenger is former president Levon Ter-Petrosyan who led the country through the first painful years of separation from the Soviet Union but was forced to resign in 1998" Արմնյուզը ցույց չի տալիս տեսանյութը: Ոչ մի հեռուստաալիք (մի 4-5 հատով նայել եմ) ԼՏՊին ցույց չեն տվել այսօր: Կարծես այդպիսի թեկնածու չկա:
Այս ամենը միայն ու միայն իշխանական ճամբարում վախի դրսևորումներ են....
Ինչ վերաբերվում է կաշառքին, ասում էին, որ շատերը վերցրել են ՍՍի կաշառքը ու գնացել քվեարկել են ԼՏՊի օգտին:
14։26 - Սերժ Սարգսյանի շտաբի մեկնաբանությունը
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբը հանդես է եկել մեկնաբանությամբ, որում մասնավորապես ասվում է. “Վաղ առավոտից ինտերնետ որոշ կայքերում պարբերաբար լուրեր են տեղադրվում, թե իբր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծի են ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբից հաղորդում են, որ այդ միջադեպերի շղթան Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից նախապես ծրագրված մարտավարություն է, որի թիրախ են հանդիսանում հենց Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձանց եւ օպերատիվ կերպով այդ տեղեկությունը տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում: Նպատակը պարզ է. ամեն-ինչ անել ստվեր նետելու ընտրությունների վրա”:
Սերժ Սարգսյանի շտաբը նաեւ տեղեկացնում է, թե Մալաթիա-Սեբաստիայի 08/21 ընտրատեղամասում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի 4-5 անդամներ դաժան ծեծի են ենթարկել նույն տեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչ Պետրոսյանին: Միջադեպի առնչությամբ վերջինս հայտարարություն է տվել ՆԳ մարմիններին:
http://www.hetq.am/arm/politics/7592/
ԾԵԾՈՂՆԵՐՆ ՈՒ ԾԵԾՎՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԲԱՆԱԿԻ՞Ց ԵՆ
Վաղ առավոտից լուրեր են տարածվում, իբր ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծի են ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Panorama.am-ին Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբից հաղորդեցին, որ «այդ միջադեպերի շղթան Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից նախապես ծրագրված մարտավարություն է, որի թիրախ են հանդիսանում հենց Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձան և օպերատիվ կերպով այդ տեղեկությունը տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում: Նպատակը պարզ է. ամեն-ինչ անել` ստվեր նետելու ընտրությունների վրա: Այդ գործելաոճը դատապարտելի է, իսկ այդ միջոցով հաջողության հասնելու ջանքերը` դատապարտված»:
իհարկե որ սերժի շտաբից է եկել լուրը վստահել դժվար է , բայց եթե տրամաբանորեն նայել լրիվ հնարավոր տարբերակ է
...
Ուշադրություն
Փետրվարի 18-ին և 19-ին նախընտրական քարոզչությունը խստիվ արգելվում է: Խնդրում ու պահանջում եմ բոլոր ակումբցիներին, եթե Ձեր ավատարը կամ ստորագրությունն ունի քարոզչական բնույթ, ապա փոխեք այն: Ակումբի ղեկավար կազմին խնդրում ու պահանջում եմ, անդամների մոտ այդպիսի ավատարներ կամ ստորագրություն տեսնելու դեպքում խմբագրել, հեռացնել դրանք: Նաև խնդրում ու պահանջում եմ բոլորից, որպեսզի ակումբում որևիցե տեսքով նախընտրական քարոզչություն չլինի, այդ թվում գրառումներով, անհատական նամակներով և այլն: Այս ամենը արվում է, որովհետև մենք ցանկանում ենք հավատարիմ մնալ օրենքի տառին:
«Դար» ակումբի ղեկավարություն
Ակումբցիներ խախտում եք օրենքը![]()
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՕԳՏԻՆ ԿԱՄ ԴԵՄ ՔԱՐՈԶԵԼՈՒՑ ԶԵՐԾ ՄՆԱԼ։ ԲՈԼՈՐ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՔԱՐՈԶ ԿԱՄ ՀԱԿԱՔԱՐՈԶ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՋՆՋՎՈՒՄ ԵՆ։
Ավելացվել է 15 րոպե անց
Հարգելիներս խնդրում եմ միայն քվեարկության ընթացքի վերաբերյալ խոսել, առանց փոխադարձ վիրավորանքների, քարոզչության ու հակաքարոզչության։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ փակել թեման։
Շնորհակալություն։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2008, 15:04: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ