Այս կայքում պարբերաբար գրվում են, թե ինչպիսի խախտումներ են իրականացնում:
http://www.vazgenmanukyan.am/
Այս կայքում պարբերաբար գրվում են, թե ինչպիսի խախտումներ են իրականացնում:
http://www.vazgenmanukyan.am/
Վերջին խմբագրող՝ Guetta: 19.02.2008, 14:03: Պատճառ: Գրառման ավելացում
իշխանությունները ԱՅՍՔԱՆ վախեցած չեն եղել երբեք... ու ակնհայտ է, թե ումից են վախեցած:
Նոր Գյումրիից զանգեցին, ասեցին` քաղաքապետի հրամանով ամբողջ քաղաքում կաշառք է բաժանվում.... Ահավոր վիճակ է: Վստահ եմ, որ նույնը կատարվում է գրեթե բոլոր մարզերում, իսկ Երևանում կեղծիքները շատ քիչ են լինելու:
Իսկ այն "ընդդիմադիրները", որոնք ասում են, թե ԼՏՊն է հրահրում անկարգություններ ու պրովոկացիաներ անում, ուղղակի զբաղվում են ժողովրդի ուղեղների հարթեցմամբ, որպեսզի այս անգամ էլ բացառեն ժողովրդի կամքի տեղ հասնելը... բայց այս անգամ դժվար է լինելու...
Նախորդ ընտրությունների փորձից, էտ ժամերին ավելի մեծ է ժողովրդի հոսքը որը ավելի դյուրին է դարձնում ինչ ինչ խախտումներ իրականացնել
9:30 - Միկրոավտոբուսներ ՀՀԿ-ի շտաբի մոտ
Առավոտից Երեւանի Կինոյի տան հարեւանությամբ գտնվող ՀՀԿ շտաբի դիմաց հավաքվել են միկրոավտոբուսներ՝ չորս հատ 99 համարի եւ երեք հատ՝ 104։ Վարորդներից մեկը ասել է, որ իրենք այսօր գիծ դուրս չեն գալու եւ սպասում են շտաբից հրահանգի։
Սեփ. լր.
9:00 - Երեկ` փետրվարի 18-ին, երբ օրենքով արգելված էր քարոզչությունը, մի խումբ երիտասարդներ տարածում էին Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկող թերթիկներ` դրանք տալով անցորդներին կամ նետելով ավտոբուսների ու երթուղային տաքսիների մեջ: Հակաքարոզչության նմանատիպ դեպք են գրանցել նաեւ Ա1+-ի լրագրողները: Ըստ Ա1+-ի կայքէջում տեղադրված լուրի` փետրվարի 18-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ անցորդներին են տվել Տեր-Պետրոսյանի դեմ ստահոդ լուրեր պարունակող տեսասկավառակներ: Նմանատիպ սկավառակներ են տարածվել նաեւ SAS եւ STAR ցանցի խանութներում:
http://www.hetq.am/arm/politics/7592/
Նախապես տեղեկություն ունենալով, որ այս ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվում, փորձեցինք նախնական զրույցով այդ մասին տեղեկանալ ընտրատեղամասից դուրս եկող մի ծեր կնոջից: Վերջինս ներկայանալով Լուսիկ տատ, խնդրեց ինձ անցկացնել փողոցը, որովհետեւ ոտքերը սահում են: Իմ այն հարցին թե ինչու է այդ դեպքում մենակ եկել, տատը պարզաբանեց, որ հարսն է բերել, բայց քանի, որ ներսում հերթ է, ինքը քվեարկել է, իսկ հարսը սպասում է, թե երբ է հերթը հասնելու: Փող բաժանաե՞լ են, հարցին նախ տատը զգուշավոր նայեց դեմքիս, ապա տեսնելով, որ լուսանկարում եմ, մի քանի րոպե առաջ քայլել դժվարացող 70-ամյա կինը պարզապես վազելով հեռացավ:
Այդ պահին ընտրատեղամասին էին մոտենում նաեւ երկու հաղթանդամ կանայք, թեւանցուկ բերելով ոտքերն հազիվ քարշ տվող մի ծեր պապիկի: Նրանց մեկնաբանմամբ 90-ին մոտ Արտուշ պապն ինքն է ցանկություն հայտնել գալ ընտրությունների: Տարօրինակն այն էր, որ կանայք ներկայանալով իբրեւ թե պապի աղջիներ, չկարողացան ճիշտ ասել սեփական հոր տարիքը եւ դժվարությամբ հիշեցին ազգանունը:
Ընտրատեղամասում հետաքրքիր պատկեր բացվեց: Ընտրողները նախ մտնում էին մի կաբինետ, որի վերեւում փակցված էր «Սպասարկում» ցուցանակը: Այնտեղ ստանում էին ընտրակաշառք գումարը եւ դուրս գալով ուղեւորվում քվեասենյակ: Նկատելով, որ լուսանկարում եմ, մի քանի տղաներ պարզապես կանգնեցին ֆոտոխցիկի առաջ եւ մեկը մյուսին փոխանցելով, թե «լրագրող է, դուռը փակեք», փակեցին սենյակի դուռը: Իսկ սենյակից դուրս եկողները մեկը մյուսին հարցնում էր .«անձնագիրդ ու փողը վերցրեցիր, հո չմոռացար փողը»:
Քաղաքացիական դիտորդ Սիրանուշ Ղուկասյանը տեղեկացրերց, որ գումար բաժանողները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մարդիկ են՝ տղայի գլխավորությամբ: Նա տեղեկացրեց, որ այս ընտրատեղամասում ընտրությունները ընթանում են օրենսգրքի կոպիտ խախտումներով՝ ընտրակաշառքի բաժանում, մարդկանց կուտակումներ մուտքի մոտ եւ քվեասենյակում: Այս ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ 1745 ընտրողից իր քաղաքացիական պարտքն էր հասցրել կատարել 350-ը:
http://e-channel.am/?topic_id=1371
12:00 դրությամբ Արաշատ քաղաքում միայն 17/3 ընտրատեղամասում եմ անախորժություններ տեսել: Շատ հավանական է, որ դիտորդներիս համոզեմ հենց այդ տեղամասում դիտենք հաշվարկումը:
P.S. Կոչ եմ անում բոլոր ակումբցիներ- եղեք օբյեկտիվ, գոնե էսորով պետք չէ զբաղվել քարոզով, սև փիարով, ընտրությունների ընթացքը արհեստականորեն պղտորելով, նեգատիվ մտքեր արտահայտելով:
P.S.-2. Մեկ-մեկ էլ հեռուստացույց նայեք (ոչ միայն Հ1), տեսեք ինչ են ասում վստահված անձինք` այդ թվում և Լևոնի, հանձնաժողովի նախագահները, դիտորդները (տարբեր դիտորդները), ինտերնետում գրվածի 90%-ը ԿԱՏԱՐՅԱԼ ԱՂԲ Է ! ! !
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ