User Tag List

Էջ 9 18-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 258 հատից

Թեմա: Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

  1. #121
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ուֆֆ , վերջը քվեարկեցի , չնայած ուղիղ 1 ժամ հերթ կանգնեցի

  2. #122
    Պատվավոր անդամ Ra$Ta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    551
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    ուֆֆ , վերջը քվեարկեցի , չնայած ուղիղ 1 ժամ հերթ կանգնեցի
    Զարմանալիա բայց ես 11-ի կողմեչը ընդամենը 5 րոպեեմ հերթ կանգնել , ասում են դեռ 38 տոկոսնա հա քվյարկել ?
    http://www.akumb.am/showthread.php?t=27053

    Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.

  3. #123
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    էտ ժամը 14:00-ի տվյալներով , բայց էտ ժամանակ էնքան մարդ ա արդեն քվեարկել , որ կարծում եմ էս պահին 50 տոկոսից ավել է :

  4. #124
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Ես էլ գնացի, նենց հերթ էր հետ եկա, էտ ժամը մեկն էր, հիմա յոթին մի հատ պիտի գնամ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  5. #125
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Նոր ԿՀԿռն հայտարությամբ հանդես եկավշ որի համաձայն ընդհանուր առմամբ 55 տոկոսից ավելն արդեն քվեարկել է: Մնաց 2 ժամ: Համբերություն բոլորիս

  6. #126
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ես էլ գնացի, ու էլի լիքը հերթ էր, բայց չգիտեմ ինչից ինձ ու ընկերներիս շուտ թողեցին մտնենք, ասին ձեր հասցեի սեղանը ազատ է, դե մենք էլ դեմ չէինք, 5 րոպե տևեց, միայն բոլորը տեսնում էին թե ով ում է քվեարկում, բայց ես էլի դեմ չէի, մեկ էլ անձնագրի նկարին չնայեցին ու ընդհանրապես այնքան անկազմակերպ էր, որ կարաի խախտում անեի, մարդ չեր նկատի, դրան էլ դեմ չեմ ու ընդհանրապես թքած ունեմ ով ա, ինչ ա ու ոնց ա, ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում ա գիշերվա չեմպիոնների լիգան, ըտեղ գոնե փող կարամ կրեմ, իսկ ընտրություններին ոչ ոք փող չառաջարկեց ձայնս ծախեի, ափսոս

  7. #127
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    նոր նայում էի տարբեր կայքերում տեղադրված հայտարարությունները ընտրակեղծիքների վերաբերյալ , էս անգամ շատ բռի են գործում

  8. #128
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    18
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Նոր եկա ընտրատեղամասից, հիասթափված եմ
    Քանի ես պետությունում, ԽԾԲ--ն ա աշխատում ես երգիրը երգիր չի դառնա
    Քանի դեռ ես ոչխար ժողովուրդը հերթը չի հասկանում, քանի դեռ ոստիկանը վախենում ա ոստիկան լինելուց, քանի թաղի «լավ» տղեքն են վստահված անձիք, ու խնամիական կապերը գերադասվում են արդարությունից, հավասարությունից ես երգիրը երգիր ՉԻ ԴԱՌՆԱ!, Ուզում ա նախագահը Լևոնը լինի ուզում ա Սերժը լինի
    Էս ա տխուր իրականությունը, էս ենք ընտրում:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Իմ մոտ էլ չստուգեցին քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, թե գրպանս եմ դրել
    Ու կնիքն էլ ուզում էին անձնագրիս կազմի վրա դնել, համառ պայքարից հետո կնիքը այլևս 32--րդ էջում ա
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 19.02.2008, 18:25: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #129
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի դեռ ես ոչխար ժողովուրդը հերթը չի հասկանում
    ջղայնությունդ չի արդարացնում անպատասխանատու արտահայտությունները
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #130
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Հայաստանում նախագահական ընտրություններն ընթանում են նորմալ հունով. Ոստիկանություն

    17:26 | 19/ 02/ 2008

    ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախագահական ընտրություններն ընթանում են նորմալ հունով։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության մամլո քարտուղար, փոխգնդապետ Սայաթ Շիրինյանը։

    «Ներկայումս դեռևս դժվար է գնահատական տալ նախագահական ընտրություններին։ Հիմա ընտրություններն ընթանում են նորմալ հունով։ Իհարկե, կան որոշակի խախտումներ, ահազանգեր են ստացվում խախտումների մասին, որոնք անպայման ստուգվում են»,- ասաց նա։

    Շիրինյանը նշեց, որ արձանագրված խախտումները և ահազանգերը չեն ազդում ընտրությունների ընդհանուր պատկերի վրա, առավել ևս, որ որոշ ահազանգեր հետաքննության արդյունքում այդպես էլ չեն հաստատվում։ Մամլո քարտուղարի խոսքով, ներկայումս ոստիկանությունն ուսումնասիրում և ընդհանրացնում է խախտումների մասին տեղեկատվությունը, ստուգում է դրանց համապատասխանությունը իրական փաստերի հետ։

    Ինչպես վստահեցրեց Շիրինյանը, ՀՀ ոստիկանությունն անպայման հասարակությանը կներկայացնի արձանագրված խախտումների մասին ողջ տեղեկատվությունը։

    Բաա~~


    newsarmenia.am

  11. #131
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
    19.02.08

    Փետրվարի 19-ին ժամը 15.00-ից հետո հանրապետության տարբեր ընտրատարածքներում սկսվել է մարդկանց ահաբեկման, սպառնալիքների և ծեծկռտուքի մթնոլորտ, կատարվել են զանգվածային լցոնումներ և այլ ընտրախախտումներ: Դիմում ենք ԿԸՀ-ին և իրավապահ մարմիններին` միջոցներ ձեռնարկել իրավիճակը կանոնակարգելու ուղղությամբ: Ստորև ներկայացնում ենք մի շարք փաստեր.

    1. թիվ 28 ընտրատարածքի 16 ընտրական տեղամասում, որն ընդգրկում է թիվ 5 մսուր-մանկապարտեզը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը սպառնալիքներով և ահաբեկման ճնշման տակ դուրս է վտարել ՕԵԿ հանձնաժողովի անդամ Անահիտ Թամարյանին, պահանջել է, որ հետ չվերադառնա և կատարել է քվեաթերթիկների լցոնում:
    2. Թիվ 7 ընտրատարածքի 05 ընտրական տեղամասում, հանձնաժողովի նախագահը, որը նույն դպրոցի տնօրենն է, իր համախոհ մի խումբ անձանց հետ սպառնացել է ՕԵԿ հանձանաժողովի անդամ Լևոն Պողոսյանին, ճնշման տակ դուրս է վտարել, առևանգել նրան և պահանջել, որ ետ չվերադառնա և կատարել է քվեաթերթիկների լցոնում:
    3. Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Ն. Գետաշեն, Ծակքար, Ձորագյուղ գյուղերում կազմակերպված ճնշումներ են գործադրվում ՕԵԿ հանձնաժողովի անդամների վրա՝ սպառնալիքներով կատարելով լցոնումներ:
    4. Էրեբունի թիվ 13/1 տեղամասում տեղի է ունեցել քվեաթերթիկների զանգվածային լցոնում, մարդկանց ահաբեկում:
    5. Էրեբունի թիվ 13/16 տեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, հանձնաժողովի անդամների ահաբեկում, քվեաթերթիկների զանգվածային լցոնում:
    6. 7/25 տեղամասում դռները ժամը 14:30-15:00 շրջանակներում փակվել է, կատարվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ:
    7. Էրեբունի համայնքի 11/06 տեղամասում թ.45 դպրոցում հանձնաժողովի անդամներին ահաբեկելու ճանապարհով կատարվել են զանգվածային լցոնումներ:
    8. Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/17 տեղամասում ծեծի են ենթարկվել վստահված անձինք, կատարվել է քվեաթերթիկների լցոնում:
    9. թ.28/7 տեղամասում ահաբեկել և առևանգել են հանձնաժողովի անդամների և վստահված անձանց և կատարել լցոնումներ:
    10. Թ.17 ընտրատարածքում 17/1, 17/2 և 17/3 ընտրատեղամասերում կազմակերպված խմբերով մտել են ընտրական տեղամասեր և կազմակերպել են լցոնումներ:

    Այս ամենից զատ տարբեր բնակավայրերում տեղի է ունենում ընտրակաշառքների զանգվածային բաժանման գործընթաց, որոնց առնչությամբ համապատասխան կադրեր արդեն իսկ ցուցադրել է ՙԳալա՚ հեռուստաընկերությունը:
    http://elections.a1plus.am/news/348/

    13/16 ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ
    Էրեբունի համայնքի 13/16 տեղամասում լարվածությունը շարունակվում է։ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի՝ ծեծի ենթարկվելուց հետո, կրքերը շարունակում են լարված մնալ։
    2008-02-19

    Այս անգամ հանձնաժողովականները վեճի են բռնվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ։ Զարուհի Փոստանջյանը փորձել է լուսանկարել տեղամասում, տեղամասային հանձնաժողովի անդամները խոչընդոտել են։ Ծագած վիճաբանությանը միացել է «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը։ Մանրամասները կհաղորդենք փոքր-ինչ ուշ։
    http://echannel.am/?topic_id=1387

    Ես քիչ առաջ ԵրկիրՄեդիայով տեսա, սկզբում հանձնաժողովի նախագահը ասեց. "Ստեղ տեղը նեղ ա, խնդրեցինք մի կողմ կանգներ, որ չխանգարեր, շատ մարդ կար, ինքը եկավ իրա ուզածով նկարեց, հետո դուրս եկավ, էլ մենք իրան չտեսանք: Ինչ ծեծ, ինչ բան": Հետո Լուսինե Բարսեղյանը վրդովված պատմում էր, թե ոնց են իրեն արգելել նկարել, հետո ոստիկանը ուժով դուրս է բերել տեղամասից ու ինչ-որ հաստավիզ նկարել է նրան: Ժառանգության պատգամավոր Արամը (ազգանունը չեմ հիշում) պաշտպանել է լրագրողին, հանձնաժողովի նախագահը ոստիկանություն է կանչել, մի խումբ եկել են, հաստավիզը լրագրողի դիկտաֆոնն ու լուսանկարչական ապարատը գողացել է, լրագրողին ու պատգամավորին ծեծել են ("ոտքով խփեց ստամոքսիս"), գնացել: ԱՀԱՎՈՐ Ա:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  12. #132
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ՊԱՌԿԵԼ Է ՔՎԵԱՏՈՒՓԻ ՎՐԱ / VIDEO /

    [18:16] 19 Փետրվարի, 2008
    image

    11/10 ընտրատեղամաս, որը տեղակայված է 35 դպրոցում,մի խումբ երիտասարդներ ներխուժել են եւ քաշքշել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ժորա Ազարյանին: Պարզվել է, որ նրանք •ողացել են կնիքը եւ փորձել են լցոնումներ իրականացնել: Ժորա Ազարյանը թույլ չի տվել, ինչի համար խփել են տղային:

    Երբ ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը սկսել է նկարել, նրանք փախել են: Այնուհետեւ երբ մեր նկարահանող խումբը դուրս է եկել ընտրատեղամասից, հարձակվել են`ցանկանալովտեսախցիկը վերցնել, ինչը չի հաջողվել:

    Քիչ առաջ ՚Ա1+ՙ-ը ահազան• ստացավ, որ էլի այդ երիտասարդները մտել են, ծեծել են Ժորա Ազարյանին, փորձել են լցոնում անել, սակայն՚Ժառան•ությունՙ-ը ներկայացնող հանձնաժողովի անդամ Նարինե Ազարյանը չի թողել, մարմնով պառկել է քվեատուփի վրա:

    Ի դեպ, հակառակ այս ամենին հանձնաժողովի նախա•ահ Հրանուշ Ղազարյանը ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում չկա:

    Videohttp://a1plus.am/file/vid/6256.wmv

    Աղբյուր՝ http://a1plus.am/amu/?page=issue&iid=57850

  13. #133
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Էս էլ հարավային շրջաններց,

    ՆՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
    Կապանում դիտորդներից շատերը չգիտեն, թե ինչ կազմակերպություն են ներկայացնում, երբ հարցնում ես, երկար մտածում են, հետո հանում իրենց վկայականը, ընթերցում ու նոր պատասխանում։ Մի դիտորդ աղջիկ էլ այն հարցին, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, սկզբում պատասխանեց` «Հանրապետական» ու հետո նոր երկար մտածելուց հետո հիշեց կազմակերպության անունը:
    2008-02-19 06:30
    Քաղաքի բոլոր տեղամասերի մոտ աչքի են զարնում մարդկանց խմբերը։
    ժամը 14-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր տոկոսը հանրապետությունում ուներ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքը:
    Կապանի Կաղնուտ գյուղում պիտի քվեարկեր 43 զինվոր, բայց քվեարկել են ավելի շատ զինվորներ: Եվ երբ արդեն գյուղացիները եկել են քվեարկության, 12 քվեաթերթիկ չի հերիքել: Ու այդ մարդիկ զրկվել են ընտրելու իրավունքից: Տարբեր կուսակցություններ այս փաստի առիթով դիմել են, բողոքել մինչեւ ԿԸՀ, ասել են` հարցի իրավական լուծում չկա, ու փաստորեն, այդ մարդիկ այդպես էլ չեն քվեարկի:
    Կապանում մարդիկ պատմում են, որ որպես ընտրակաշառք ոչ միայն գումար են բաժանում, այլ նաեւ հեռախոսի լիցքավորման քարտեր:
    Ոստիկաններ կային 38/20 տեղամասի ներսում։ Երբ հարցրի, թե ինչու են ներսում, պատասխանեցին, թե մրսում են ու այդ պատճառով են մտել:
    Լարված ընտրական օրվա մասին լուրեր են փոխանցում Գորիսից, որն ընդգկված է Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում: Այստեղ այսօր ընտրակաշառքը մինչեւ 20 000 դրամի է հասել: Պատմում են, որ ընտրակաշառք է բաժանվում անմիջապես տեղամասերի մոտ։ Նշվում են Խոտ եւ Տեղ գյուղերի անունները:
    Գորիսում այսօր էլ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները եւ տեղակալները նույն անձինք են, ինչ եղել են վերջին 15 տարում եւ գորիսեցիների կարծիքով, սա այն պատճառով է որ այդ մարդիկ զեղծարարության մեծ փորձ ունեն:
    Ի դեպ, հաշվի առներով սովորոաբար Գորիսում ընթացող ընտրությունների անվերահսկելիությունը, այստեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք եկել են Երեւանից:
    Առավոտյան Գորիսի 37/08 տեղամասում մեկ հոգու ձեռքի 2 թերթիկ է հայտնաբերվել: Պատմում են, որ Գորիսում տեղամասերի մոտ իշխանական թեկնածուի շտաբականների, տեղական իշխանավորների մի մեծ շղթա է ձեւավորվել եւ մինչ տեղամաս մուտք գործելը մարդկանց կաշառում, ահաբեկում, ճնշում են, ընդ որում` անուն չեն տալիս ասում են` կքվեարկեք այսինչ համարի օպտին:
    Լեւոն Տեր-Պետրոսյանի Սիսիանի շտաբից ասացին, որ տեղամասերին հարակից շենքերի բնակիչներն են իրենց զանգահարում եւ պատմում, որ «կարուսել» է իրականացվում. տեսնում են ինչպես են փող տալիս ընտրողին ու քվեաթերթիկ դնում ձեռքին:
    Լարված մթնոլորտ է նաեւ Սիսիանում. այստեղ եւս ընտրակաշառքի մինիմալ չափը 5000 դրամն է: Սիսիանից պատմեցին, որ տեղամասերի մոտ իշխանավորները խմբված ճնշում են մարդկանց: Նաեւ հատուկ գրաֆիկով ցուցակագրել են հիմնարկ–ձեռնարկությունների աշխատողներին, թե որ ժամին որ հիմնարկի աշխատողներն են գալու քեարկության, եւ ղեկավարներն էլ տեղամասերի մոտ կանգնած` հսկում են աշխատողների քվերկության ներկայանալը:
    Լեւոն Տեր-Պետրոսյանի Սիսիանի շտաբից ասացին, որ տեղամասերին հարակից շենքերի բնակիչներն են իրենզ զանգահարում եւ պատմում, որ «կարուսել» է իրականացվում. տեսնում են ինչպես են փող տալիս ընտրողին ու քվեաթերթիկ դնում ձեռքին:
    Ժամը 17:00-ի դրությամբ թիվ 37-ում քվեարկել էր ընտրողների 64,60 տոկոսը, թիվ 38-ում` 62,25 տոկոս:
    http://echannel.am/?topic_id=1391

    -------------------------------------
    Արդեն սկսում եմ ծիծաղել... հայերի խորամանկությունը չափ չունի...

    ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ ԱՂԱՎՆԱՁՈՐՈՒՄ
    Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր քաղաքում գրանցվել է ընտրախախտման դեպք։
    2008-02-19 06:47

    Մի երիտասարդ, ով առաջին անգամ է մասնակցել ընտրություններին, արդեն հասցրել է խախտումներ կատարել։ Նա մտել է ընտրատեղամաս ու քվեարկել՝ առանց իր անձնագրում գրանցման նշում ունենալու։ Հետո նա գնացել է իբր գրանցման կնիք դնելու, բայց վերադարձել է մեկ այլ անձնագրով ու կրկին քվեարկել։

    Աղավնաձորցի այդ երիտասարդը նույն ընտրատեղամասում տարբեր անձնագրերով 5 անգամ քվեարկել է։ Ըստ մեր տեղեկությունների, նա ՀՀԿ անդամ է, ու եղել է Վայոց Ձորի մարզպետի նախկին վարորդը։
    http://echannel.am/?topic_id=1392
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 19.02.2008, 18:53:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  14. #134
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    18
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ջղայնությունդ չի արդարացնում անպատասխանատու արտահայտությունները
    Եթե կարծում ես, որ հայտարարությունս անպատասխանատու է, դուրս արի փողոց, գնա ընտրատեղամաս

  15. #135
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Պտտվի~ր պտտվի~ր կարուսե~լ
    Ես քո երգը վաղու~ց եմ լսե~լ

Էջ 9 18-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ում կտաք ձեր ձայնը 2008 ի ընտրությունների 2-րդ փուլում
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 136
    Վերջինը: 16.02.2008, 00:07
  2. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  3. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59
  4. Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 16.05.2007, 16:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •