Ըստ «Հանրային Հեռուստաընկերության» Երևանի ժամանակով ժամը 8.00-ին բացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր ընտրատեղամասերը: Նույն «Հանրային Հեռուստաընկերության» տեղեկատվությամբ առայժմ որևէ խախտում չի գրանցվել, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով խախտում եղել է հենց ժամը 8.00-ին։ Այսօրվա ընտրությունները կոպիտ խախտում են ՀՀ մեկ միլիոնից ավել քաղաքացիների սահմանադրական իրավունքը։
ԳԼՈՒԽ 2
Հոդված 30. Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
Ընտրատեղամասեր չեն բացվել ՀՀ տարածքից դուրս։

Խնդրում եմ այստեղ գրել ընտրության ընթացքի վերաբերյալ, քանի որ Հայաստանի տարածքից դուրս գտնվողներս միայն Հ1 և ինտերնետ ունենք։