User Tag List

Էջ 8 18-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 258 հատից

Թեմա: Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

  1. #106
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    15:40 - «Ընտրության անվան տակ՝ իշխանությունը զավթելու փորձ»

    «Այս քրեական իշխանությունը, չունենալով որեւէ այլ մեթոդ, դիմել է բացահայտ բռնությունների ողջ հանրապետությունով մեկ` օգտագործելով բոլոր միջոցները եւ նույնիսկ անցնելով բռնության,- մամուլի ասուլիսում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:- Աբովյանի 28/06 տեղամասում 10-15 խուլիգան ժամը 11-ի սահմաններում հարձակվել են «Այլընտրանքի» անդամ Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն եւ Համբարձում Եղիազարյանների ու Ռուբեն Միրումյանի վրա ու ծեծել են նրանց: Ծեծվել են նաեւ Տեր-Պետրոսյանի այլ վստահված անձինք:

    Համատարած լարված մթնոլորտ է Էրեբունու համայնքում` թաղապետի, միլպետի, կրիմինալ տարրերի մասնակցությամբ: ՏԸՀ նախագահներին ցուցում է տրված արձանագրություններ չկազմել:

    Արաբկիրում` Շիրվանզադեի դպրոցում, Քանաքեռ-Զեյթունում ծեծվել են մեր վստահված անձինք: Ավանում «Ֆոլկսվագեն» մեքենան առեւանգել է մեր վտահված անձ Արսեն Խանամիրյանին, որը տարվել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:

    Մասսայական բնույթ են կրում մեքենաներով ընտրողներ բերելը, տեղամասերից դուրս ընտրակաշառք բաժանելը եւ Սերժ Սարգսյանի քարոզչությունը: Նույնիսկ լցոնման դեպք ունենք 8/01 տեղամասում, 8/21 տեղամասում վավերացրել ենք կարուսելի դեպք, որի ժամանակ մեր ձեռքն են ընկել Սերժ Սարգսյանի օգտին նախապես քվեարկած եւ դատարկ քվեաթերթիկներ:

    Թալինում ձեռք ենք բերել կեղծ անձնագիր, որը կներկայացնենք: Արտաշատում շատ են լցոնումները, ԳՈւՄ-ի շուկան դարձել է ոստիկանության անձնագրային բաժանմունք, որտեղ գյուղացիներին տրվում են 9-րդ ձեւեր: Դրանից հետո մարդկանց տանում են 10/05, 10/11-10/17 տեղամասեր, որտեղ նրանք քվերակում են ըստ լրացուցիչ ցուցակների:

    Բաց քվեարկության դեպքերը շատ են մարզերում: Ճամբարակի քաղաքապետը բաց քվեարկություն է անցկացնում: Երեւանից տանում են, օրինակ, Սպիտակ, մարզերից էլ բերում են մայրաքաղաք:

    Շատ զինվորների տրվել են նոր զինգրքույկներ, իսկ հետո նրանց բաժանվել են անձնագրեր` նորից քվեարկելու համար:

    Ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում Աբովյանում, Արտաշատում, Էրեբունու համայնքում, այդպիսի որակմանը մոտ է Ավանը:

    Այս ամբողջ փաթեթը մենք ներկայացնելու ենք դիտորդներին, հանրությանը, պատկան մարմիններին:

    Հայաստանում ընտրություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել, եղել է իշխանությունը զավթելու փորձ»,- եզրափակեց Արման Մուսինյանը:

    http://www.hetq.am/arm/politics/7592/

  2. #107
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    «ԳԱԼԱ»-ն հետեւում է

    Գյումրիիում ընթացող քվեարկությանը ուշադիր հետեւող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը արձանագրել է, որ քաղաքի տարբեր տեղամասերի առջեւ գումարներ են բաժանվում ընրողներին:

    Ժամը 15.40

    Մի քաղաքացուց խմբագրությունն ահազանգ ստացավ Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում «ընտրակարուսելի» արձանագրման փաստի մասին, ինչի կապակցությամբ արձանագրություն է կազմվել:

    http://zhamanak.com/article/8356/

  3. #108
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ՀՀ նախագահական ընտրությունների մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում

    16:06 | 19/ 02/ 2008

    ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ժամանակով ժամը 14։00-ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցության ամենամեծ ակտիվությունն արձանագրվել է Երևանում, որտեղ քվեարկել է 272746 մարդ։

    ԿԸՀ տրամադրած մարզերում տիրող տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում Արագածոտնում քվեարկել ՝ 37426 տնրող, Արամվիրում՝ 72765, Արարատում՝ 72388, Գեղարքունիքում՝ 65798, Կոտայքում՝ 82802, Լոռիում՝ 83622, Շիրակում՝ 68395, Սյունիքում՝ 49241, Վայոց ձորում՝ 15861, Տավուշում՝ 43908 ընտրող։

    ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը 14։00-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 864952 մարդ։


    newsarmenia.am

  4. #109
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Breath of wind-ի խոսքերից Նայել գրառումը
    15:40 - «Ընտրության անվան տակ՝ իշխանությունը զավթելու փորձ»

    http://www.hetq.am/arm/politics/7592/
    «Անկախ ու անաչառ» ալիքները ԼՌՈՒՄ ԵՆ
    Կցված նկարներ Կցված նկարներ

  5. #110
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    ընդամենը 36%... բավականին քիչ է
    ...

  6. #111
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Իմ աչքերով տեսած լկտիություն:

    քվեարկեցի ու մոտեցա որ ծրարը գցեմ: Այդ պահին տիպիկ հայկական սևազգեստ արտաքինով մի 20 հոգի մտան դպրոց ու գնացին ներս: Մի քանի հանձնաժողովականների ու երևի դիտորդի "էս ուր եք գնում, ու՞ր եք գնում»-ին ոչ մեկ չի արձագանքում քշած գնում են: Մի 30 վարկյան հետո հայտնվում է դպրոցի տնօրեն Ադամյանը վերոհիշյալ մարդկանց ուղեկցությամբ ու տեղի է ունենում հետևյալը: (Ադամյանի խոսքերը կարդալուց պատկերացրեք լկտի, փողոցային տոնով խոսող ձայն, որ տարրական հարգանք չունի տարեց կին դիտորդի նկատմամբ)
    __ Արա էտ ովեր ստե բան ասում ու՞ր եք գնում, հը՞ն:
    __ Եսքան մարդ էս ու՞ր են սենց գալիս,__ հարցնում է տարեց կինը:
    __ Իմ մոտ էին եկել, հարց կա՞:
    __ Ինչ գործ ունեն այսքան մարդ ընտրատեղամաս մտնելու:
    __ Ինչա է՞: Բանա՞ եղել: Թե ընտրությունների հետ կապված բանա եղել գրի ըտեղ:
    __ Այսօր աշխատանքային օր չէ: Ինչ գործ ունեն ձեր մոտ գան ու մտնեն տեղամաս:
    __ Քո ինչ գործ, ինչ գործ ունեին: Գրի եկել էին ՉԻՇԻԿ անեին!!!!!!!!!!!!!!!!!,__ գոռաց ու դուրս եկավ տեղամասից:
    __ Հասարակական զուգարանա ինչա, հեսա գրեմ 00 կպցնեմ դպրոցի ճակատին թող գան չիշիկ անեն,__ մռմռաց քթի տակ ծեր կինը:

    Մոդերատորական։ Քարոզչական մասը ջնջված է։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2008, 17:16:

  7. #112
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    «Անկախ ու անաչառ» ալիքները ԼՌՈՒՄ ԵՆ
    հետո էլ ասում են հավատացեք հեռուստատեսությանը

  8. #113
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Ականատեսները ասում են, որ
    «15:45-16:15-սահմաներումզինված մոտ 10 անձ մտել են 7/07 ընտրատարածք 199 Զատիկյանի դպրոց/բանգլադեշ Բ2/, բոլորին պառկացրել գետնին, քվատուփը վերցրել ու մի կողմ տանելով Սերժ Սարգսյանի օգտին լցումներ կատարել: Վերջում էլ ծիծաղալով լկտիաբար ասել, թե մենք մեր գործը արեցինք»:
    Եթե ինֆորմացիա ունեք կիսվեք:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 19.02.2008, 17:11:

  9. #114
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Գրառումներ
    80
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    16:40 - Ոստիկանական հարձակում

    «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ նոր ահազանգեր, շատ ահազանգներ գալիս են նույն ընտրատեղամասերից։

    Էրեբունիում՝ 13/16 ընտրատեղամասում, անվերահսկելի վիճակ է, բաց քվեարկություն, լցոնումներ։ Տեղում են բազմաթիվ դիտորդներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն օրինախախտումները շարունակվում են։ «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության անձնակազմի ներկայությամբ ոստիկանները բռնություն են գործադրել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։ Փաստաբան Լիզա Գրիգորյանը այս ամենը հավաստող տեսաերիզ ունի։

    3/20 ընտրատեղամասի մոտ կանգնած է 99 SS 888 համարանիշով սեւ PRADO մեքենա, մարդիկ նախքան քվեարկելը մոտենում են այս մեքենային:

    Մալաթիա-Սեբաստիայի 174 դպրոցում տեղակայված թիվ 7/12 ընտրատեղամասում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության իրավական շտապ օգնության մեքենաներից մեկի անձնակազմի անդամ, լրագրող Էլմիրա Մարտիրոսյանը նկարահանել է լցոնման դեպք։ Տեղում ներկա ոստիկանները լրագրողի ձեռքից վերցրել են ֆոտոխցիկը եւ հանել հիշողության քարտը։

    Բազմաթիվ ահազանգեր են գալիս, որ հանձնաժողովի նախագահները ընդդիմադիր վստահված անձանց թույլ չեն տալիս ստուգել ընտրողների անձնագրերը:

    http://www.hetq.am/arm/politics/7592/

  10. #115
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Արմենիա, Հ1, Հ2 սրանք իրավունք չունեն սենց տեղեկատվություն տան, մենակ դրական ամեն ինչ, նայեք Երկիր Մեդիա, ընդհանրապես մի նայեք էտ 3 ալիքները

  11. #116
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    17:20 - «Աբովյանում համատարած տեռոր է»

    «Առավոտից լուրեր էին գալիս, որ Աբովյանում վիճակը անվերահսկելի է, սկսվել է բաց քվեարկություն, մեր վստահված անձինք ճնշումներ էին ենթարկվում, ոմանց դուրս էին հանում, եղել են նաեւ քաղաքից դուրս բերելու դեպքեր,- ասում է «Այլընտրանք» նախաձեռնության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից Աբովյանի համակարգող խմբի անդամ Երջանիկ Աբգարյանը:- Մենք անմիջապես մեկնեցինք Աբովյան, որտեղ հանդիպեցինք եւս երկու վստահված անձանց, որոնց վախեցրել էին 28/06 տեղամասում: Մենք նրանց խնդրեցինք վերադառնալ տեղամաս: Այնուհետեւ մենք ինքներս գնացինք տվյալ տեղամաս, որտեղ կանգանած հասավզերը ուղղորդում էին ընտրողներին: Մենք նկատեցինք, որ արկղը բավականին լցված էր, այնինչ 124 մարդ էր քվեարկել: Մեր նոր վստահված անձը պետք է արձանագրություն կազմեր այդ մասին:

    Երբ մենք կանգնած էինք տեղամասից մոտ 20 մ հեռավորության վրա եւ զրուցում էինք, մոտեցան 7-8 բուղաներ, որոնք ասացին` հեռացեք այստեղից: Գլխավորի անունը Էդո էր»:

    Սկսվել է խոսակցություն, որի ժամանակ, ինչպես պատմում է Ե. Աբգարյանը, հաստավիզները հայհոյել են իրեն, նրանց Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է, որից հետո 7-8 անծանոթները հարձակվել են իրենց վրա եւ հարվածներ տեղացել:



    «Դիտորդական առաքելությունը Ծաղկաձորից պետք է գար ժամը 10-ին,- պատմում է Աբովյանի համակարգող խմբի անդամներից Գուրգեն Եղիազարյանը:- Սրանք գործողություննները սկսել էին ժամը 7.30-ից: Մինչեւ ժամը 9.30-ը ծեծի են ենթարկվել մեր 14 վստահված անձինք, որոնցից երկու կանանց քաղաքից դուրս են տարել եւ հորդորել հետ չգալ»:

    Եղիազարյանն ասում է, որ 28/06 տեղամասում նշված 7-8 անձինք միակ ոստիկանին` երիտասարդ սերժանտին, կարգադրել են կանգնել հեռվում, հետո էլ` ծեծից առաջ, «բուղաները» ոստիկանին հրամայել են տեղամաս մտնել:

    «Այդ տղան ոչ մի մեղք չունի: Ամբողջ Աբովյանի ոստիկանությունը նույն ստորացած վիճակում է»,- ասում է Եղիազարյանը: Վերջինս ասում է, որ իրենց վրա հարձակվել են այն բանից հետո, երբ հաստավիզներից մեկը խոսակցության ժամանակ զանգել է հեռախոսով ու ինչ-որ մեկից հրահանգ է ստացել: Նա հիշում է, որ սկզբում հաստավիզներից մեկն ասել է, թե «թողեք գնացեք, թե չէ` ցանց կսարքենք»:

    «Ցանց սարքում են առնվազն ավտոմատով»,- ավելացնում է Եղիազարյանը:

    «Մենք տեղեկություններ ունենք, որ ամեն տեղամասում ամենաքիչը 500 քվեաթերթիկ պետք է լցնեն բացակայող քաղաքացիների փոխարեն:


    Երբ Աբովյանում` փողոցում, մարդիկ տեսնում էին 68-ամյա Երջանիկ Աբգարյանի արյունլվա դեմքը, փախչում էին վախից: Աբովյանում համատարած տեռոր է: 34 թվի Բեռլինն է: Բայց մենք ասում ենք` ֆաշիզմը չի անցնի»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը, որի որդուն` Համբարձումին, նույնպես ծեծել են: Իսկ Աբովյանի համակարգող խմբի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ծեծի պահին եղել է տեղամասի ներսում ու օգնել է իրենց վստահված անձին` արձանագրություն կազմել խախտումների վերաբերյալ:


    Այդպես, փաստորեն, նա խուսափել է բռնություններից: Լ. Սարգսյանի ասելով` 28/06 ՏԸՀ-ի կին նախագահը ամեն կերպ փորձել է խոչընդոտել իրենց կողմից արձանագրություն կազմելուն:


    Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանին 28/07 տեղամասից 3 անհայտ անձինք դուրս են հանել, մեքենայով տարել են Աբովյանից դուրս, ասել, որ
    այլեւս չվերադառնա, այլապես կսպանեն:

    Գ. Եղիազարյանի ասելով` իրենք ոստիկանությանը հայտարարություն են տվել: Այժմ ոստիկանությունը պետք է բոլոր տուժածներին դատաբժշկի ուղեգիր տա:


    17:10 - Ծեծի է ենթարկվել վստահված անձը

    Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնտվող 8/21 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը:

    «Ազատություն» ռադիոկայանին Մնացականյանը ասել է, որ փորձել եւ կարողացել է կանխել «կարուսելը», ինչից մոտ 5 րոպե անց շուրջ երեք տասնյակ թիկնեղ երիտասարդներ մտել են ընտրատեղամաս եւ դաժան ծեծի ենթարկել իրեն:

    «Փորձել եմ կանխել կարուսել, ինչի արդյունքում ենթարկվեցի դաժան ծեծի: Ընտրաբյուլետենները առգրավված են, տվյալ անձնավորությունը իր անձնագրով պարզ է, û ով է: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից տղաները եկել-տարել են բյուլետենները, - «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատմել է Մնացականյանը: - Հիմա ես ծանր վիճակում եմ: Բերել են շտապօգնությունով հիվանդանոց: Հիմա գտնվում եմ հետազոտության մեջ: Ես մենակ կարողացել եմ կանխել դա... Ուզեցել ենք արդար, մաքուր ընտրություն լինի մեր երկրում, բայց պարզվում է, որ դեռ մենք վաղ ենք այդ երկիրը դառնալու համար»:

    Հ.Գ. Նկարների վրա պատկերված մարդիկ ըստ ՀՀԿ-ի «իրենք իրենց են ծեծել»

  12. #117
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Հիմա տուն չգնա՞մ

  13. #118
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Վայ ես սրանց ինչն եմ ասել
    Հաստավիզ անասուններ

  14. #119
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Պնդումներ ու հակապնդումներ. բաց քվեարկություն Վանաձորում, բռնություն լրագրողի նկատմամբ Երևանում
    «ԱրմենիաՆաուի» թղթակիցներ
    Ընտրության օր. 16:00

    Շարունակվում է բաց քվեարկությունը Վանաձորում. ակնկալվում է, որ 100.000 բնակիչ ունեցող այս քաղաքում, որը ՀՀԿ հենակետ է, կհաղթի Սերժ Սարգսյանը: (Բաց քվեարկությունը հնարավորություն է տալիս տեսնելու քվեաթերթիկը ընտրողից բացի նաև ուրիշներին, ինչը թեկնածուի կողմնակիցներին հնարավորություն է տալիս համոզվելու, որ քվեարկում են ըստ իրենց հրահանգի

    Միջին տարիքի մի վանաձորցի կին ասաց «ԱրմենիաՆաուին», որ սպասելու է մինչև 5-6-ը, քանի որ լսել է, որ ընտրությունների ավարտին` 20:00-ի մոտ, ընտրակաշառքները բարձրանալու են (հայտնում են, որ ներկայումս դրանք 5.000 դրամ են):

    Վանաձորում Սարգսյանի շտաբի ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունները` փոխարենը մատնացույց անելով ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներին:

    «Մենք փող չենք բաժանում,- «ԱրմենիաՆաուին» ասել է Սարգսյանի շտաբի ներկայացուցիչ Հրահատ Նազարյանը: - Բայց տեղեկություններ ունենք, որ «Օրինաց երկիրը» բաժանում է»:

    Վանաձորի կենտրոնում գտնվող «Բելիսիմա» զվարճահամալիրի հարակից տարածքը ամբողջ օրը մարդաշատ է: Անընդհատ միկրոավտոբուսներ են մոտենում զվարճահամալիրին, որը պատկանում է Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանին: Ժամանողներին ներկա-բացակա են անում «Բելիսիմայի» աշխատակիցները: Ենթադրվում է, որ այդ ցուցակներում այն մարդկանց անուններն են, ում փող են խոստացել ու միասին տանում են տեղամասեր` քվեարկելու:

    Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող Հայոց համազգային շարժման Վանաձորի մի ներկայացուցչի խոսքերով` վիճակը խայտառակ է: Նրա հավաստմամբ` թիվ 30/9, 30/11, 31/1 և 31/27 ընտրատեղամասերում ոստիկանների օգնությամբ բաց քվեարկություն է կատարվում, իսկ ընտրական հանձնաժողովի անդամները չեն փորձում դրա դեմն առնել:

    Իսկ մայրաքաղաքում…

    • «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանն ասում է, որ թիվ 13/16 ընտրատեղամասում իրեն ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին ծեծել են:

    Ըստ Բարսեղյանի` իրենք ընտրատեղամասից ահազանգ են ստացել լցոնումների մասին և Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արմեն Մարտիրոսյանի հետ գնացել են այնտեղ:

    «Տեղ հասնելով և տեսնելով, թե ինչ է կատարվում, ես հարցրի հանձնաժողովի նախագահին, թե ինչու արձանագրություն չեն կազմում: Նախագահը սկսեց քաշքշել ինձ ու դուրս հրավիրել տեղամասից»,- ասում է Բարսեղյանը:

    Արմեն Մարտիրոսյանը ոստիկան է կանչել և ասել է հանձնաժողովի նախագահին, որ նա իրավունք չունի խոչընդոտելու լրագրողների աշխատանքը:

    «Ես հանեցի լուսանկարչական սարքը, որպեսզի լուսանկարեմ ու սկսեցի դիկտաֆոնով ձայնագրել: Այդ պահին ինչ-որ մարդիկ հարձակվեցին մեզ վրա, խլեցին ձայնագրող սարքն ու սկսեցին ծեծել ինձ ու Արմեն Մարտիրոսյանին»,- ասում է Բարսեղյանը:

    • Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի թիվ 8/21 տեղամասից ստացված հաղորդագրությունում ասվում է, որ թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձին ծեծել են, երբ նա փորձել է միջամտել և թույլ չտալ, որ մոտ 30 մարդ միասին քվեարկեն:

    • ՕԵԿ շտաբից հաղորդում են, որ Երևանի թիվ 8/17 ընտրատարածքում ծեծել ու տեղամասից դուրս են հանել Տեր-Պետրոսյանի վստահված անձին:

    • Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասից Տեր-Պետրոսյանի վստահված անձ Խաչիկ Մարտիրոսյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ուժով դուրս են հանել ընտրական տեղամասից ու խլել նրանց բջջային հեռախոսները: Տեղեկությունը հաստատում է մի կին, որն այդ ժամանակ քվեարկելիս է եղել:

    Armenianow.com

    Ավելացվել է 9 րոպե անց
    13/16 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը
    19.02.08 16:59
    Էրեբունի համայնքի թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Վերջինը ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ ընտրատեղեմաս է եկել ստացված ահազանգի հետքերով, ըստ որի տեղի են ունենում լցոնումներ: Լրագրողին հաջողվել է նկարել միաժամանակ մի քանի հոգով քվեախցիկում քվեարկության դեպք: Երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ հանձնաժողովի նախագահից եւ խնդրել ներկայանալ, վերջինը նրան ոստիկանի ուղեկցությամբ դուրս է հրավիրել, որից հետո էլ ոստիկանության ներկայությամբ ծեծի են ենթարկվել Լուսինե Բարսեղյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Կատարվածի վերաբերյալ հանձնաժողովի անդամներից կամ վստահված անձանցից որեւէ մեկը տեղեկություն հայտնել չցանկացավ, բոլորը խուսափում էին խոսել, թեեւ ոչ տեսախցիկի առաջ կցկտուր խոսքերով բացատրում էին տեղի ունեցածը: Հանձնաժողովի նախագահ Վասիլ Հաֆյանի պատճառաբանությունն այլ էր: Վերջինը մեզ նույնպես հրաժարվեց ամբողջական տեղեկություն տալ` ասելով, որ ինքը ոչինչ չի տեսել: Խախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

    13/16 ընտրատեղամասի հանձանաժողովի նախագահ Վասիլ Հաֆյան. «Տեղը նեղ էր, ասացինք, որ մի կողմ քաշվի նկարի, ինքը մեզ ասաց հիմարներ, ապուշներ: Հետո ոստիկանը իրեն դուրս հրավիրեց, էլ ես չգիտեմ ոչ մի ծեծի մասին»:

    yerkirtv.org
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2008, 17:54: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #120
    Պատվավոր անդամ Ra$Ta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    551
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն

    Ոբշմ խայտառակություն , էս կարգի բաց ամեն ինչը :
    http://www.akumb.am/showthread.php?t=27053

    Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.

Էջ 8 18-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ում կտաք ձեր ձայնը 2008 ի ընտրությունների 2-րդ փուլում
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 136
    Վերջինը: 16.02.2008, 00:07
  2. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  3. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59
  4. Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 16.05.2007, 16:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •