User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր, որքան գիտեմ սուրբ սննդյան տոնին նախորդում է փոքր պահքի շրջանը (խնդրում եմ ուղղեք ինձ, եթե սխալվում եմ), սակայն այդ օրերին ավանդաբար ամբողջ ժողովուրդը տոնում է Ամանորը, ինչն անխուսափելիորեն ուղեկցվում է կերուխումով: Ինձ հետաքրքիր է, թե երբվանից է առաջացել այս հակասությունը, և ըստ ձեզ ո՞րն է ելքը: Չէ՞ որ որքան էլ որ ցանկանաս, միևնունն է դժվար է այդ օրերին զերծ մնալ ոչ պահքային սնունդից և խմիչքից՝ դա պարզապես կնշանակի փակվել սենյակում, հյուր չգնալ, հյուր չընդունել:

    Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
    Ողջույներս բոլորիդ, Աստված ձեզ օրհնի.
    Պահքը որպես այդպիսին կար դեռևս Քրիստոսի ժամանակ և դրանից էլ առաջ. Որոշակի բաներից, հիմնականում մարմնական ցանկություններից կամ կերակուրներից որոշ ժամանակով հեռու մնալը բնորոշ է բոլոր կրոններին: Նպատակը մեկն է, տկարացնելով մարմանական ցանկությունները զորացնել հոգու դերը և նրա գործառույթը մեր կյանքում:
    ԻՆչ վերաբերում է քո հարցին. Սուրբ Ծննդյան պահքը սահմանվել է դեռևս Գրիգոր Լուսավորչի օրոք, իսկ հետագայում մեր տոնացույցը իր ամբողյական պատկերը ստացավ և Մեսրոպ Մաշտոցի օրոք և ավելի ուշ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի գահակալման ընթացքում.
    Երբ հաստատվում էր պահքի այս շրջանը, հայոց մեջ ընդունված էր Ամանորը տոնել օգոստոս ամսին, կամ նավասարդի 11-ին. Այս իսկ պատճառով որևէ հակասություններ չկան.Հետագայում երբ օրացույցը փոխվեց և մենք անցանք այսօրվա կարգին Ամանորը եկավ հունվարի 1-ին. Իսկ հայերը բազում պահոց կերակուրներ սահմանեցին այդ օրերի համար. Պահոց տոլմա, կամ ինչպես ասում են պասուս տոլմա, չարազներ, առանց կենդանական հավելումների զանազան բլիթներ և այլն. Մեզ, հայերիս համար այն ժամանակ ավելի կարևոր էր հոգևոր կարգ ու կանոնը տիրեր քան աշխարհիկը:
    Այսօր ցավոք այդպես չէ.
    Բայց վստահ եմ շատ արագ կերպով Աստված,աղոթքը և եկեղեցին ավելի շատ կկարևորվեն մարդկանց համար, քան թե 10 կիլոգրամանոց խոզի բուդի պարտադիր առկայությունը, թեկուզ և պարտքով, ամանօրյա սեղանին:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա



    Հրո յան,Հիսուս քահանա չէր, նա մարդ էր և Աստված միաժամանակ. Ինքը Քրիստոս իր աշակերտներին ասած, որ քանի Ինքը դեռ իրենց հետ է ապա պահք պահելու կարիք չկա, իսկ երբ կհեռանա, ապա և պահքը և ծոմը պետք անբաժան լինեն քրիստոնյաի կյանքից: Առաջին ծեսը Հովհաննես Մկրտչի կողմից կատարված մկրտությունն էր Հորդանան գետում, երբ մկրտեց և ժղովրդին և Հիսուսին, որպես օրինակ ուրիշներին:

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 13.12.2007, 12:53: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •