razmik21-ի խոսքերից
Հարգելի Տեր Հայր, իսկ Ձեզ ով է ասել, որ եկեղեցու առաքելությունը Մեծ եղեռնի կամ Սումգաիթյան ջարդերի ժամանակ հայորդիներին փրկելն է: Իհարկե դա մեծ մարդասիրական և հայրենասիրական քայլ ու լավ է, որ եկեղեցին կարողացել է դա իրականացնել: Ասեմ, որ
եթե ինչ որ մեկը զբաղվում է մարդասիրական ծրագրերով, ազգային-մշակութային արժեքների պահպանմամբ դա գովելի է, բայց ախր դա Եկեղեցու առաքելություն չէ, այլ առաքելությունից ենթադրվող գործունեություն: Եկեղեցին Աստծո Խոսքը տարածելու մարդուն հոգևոր սնունդ տալու համար է, այլ ոչ թե նրա համար, որ Դուք եք նշում, Ձեր նշվածը ածանցյալ գործունեություն է: Ես չեմ էլ զարմանում Ձեր այս պատասխանով, քանի որ ինչ անում է մեր եկեղեցին դա եք ասում… Ավելի լավ կլիներ, որ ասեիք որ որքան մարդ են ապաշխարհել, ինչ քարոզչական ծրագրեր եք իրականացնում...
Ի՞նչ է նշանակում օտարամուտ ուսմունք: Հարգելի Տեր հայր Սուրբ Գիրքը ոչ մի ազգի սեփականությունն ու ուսմունքը չէ, ու Աստծո համար կարևորը մարդու ապաշխարհելն է, Աստված չի ճանաչում Հայ առաքելական եկեղեցի կամ Կորեայի ավետարանչական եկեղեցի: Ես ոնց հասկացա Ձեզ համար Հայաստանում բոլորը ոչ առաքելականները աղանդավոր են: Եկեղեցին ծնող չէ, ծնողը Աստվածն է: Ու հոգևոր կերակուրը այն հարցն է, որ պետք է նախանձավոր լինել, եթե առաքելականում չկա այդ կերակուրը պետք է ուրիշ տեղ որոնել:
Հարգելի տեր հայր ասեմ, որ ասեմ, չեմ փնովում ու իրավունք չունեմ, ուղղակի ես զարմանում եմ անտեղի վիրավորանք լսելով այն Եկեղեցիների հասցեին, որ ճշմարիտ Աստծո Խոսքն են քարոզում:
Ես չեմ կարող ՀԱԵ-ն օգնել, ու շատ ուրախ եմ, որ "Սահմանափակ" ապրած օրերովս գոնե գիտեմ ինչ է աղանդը, որն է ճշմարիտ ուղղությունը ու ճանաչում են Ճշմարիտ Աստծուն:
Էջանիշներ