User Tag List

Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 200 հատից

Թեմա: Բավիղի մեջ

  1. #181
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Երբ մի դուռ է իմ դեմ հանկարծ բացում քամին,
    հանդիպումդ եմ հսկում, ի՛մ Նավզիկե...

    Չարենց

    Ճնշում է իմ կամքը վտիտ
    էս մենությունը՝
    խառնելով իմ երգին վճիտ
    օրերիս թույնը:

    Էլ ում ասես չաղոթեցի,
    արդյունքը նույնն է.
    անգամ կուռքերը ծաղրեցին
    ոգուս անկումը:

    Բայց ես նորից անհուսության
    արցունքները բանտարկում եմ,
    չեմ թարթելու աչքս երբեք
    Ճանապարհդ դեռ հսկում եմ:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 05.11.2007, 03:07:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.05.2010), CactuSoul (11.01.2010), Kita (28.03.2011), Nadine (20.05.2010), Արևածագ (20.05.2010)

  3. #182
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Չնայած իմ գրածները քեզ դուր չեն եկել, բայց ինձ քո գրածները բավական դուր եկան, ավելի ճիշտ՝ վերջինը, հետո ժամանակ կունենամ ու մնացածն էլ կկարդամ, շնորհավորում եմ... լավ ես գրում

  4. #183
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ մի դուռ է իմ դեմ հանկարծ բացում քամին,
    հանդիպումդ եմ հսկում, ի՛մ Նավզիկե...

    Չարենց

    Ճնշում է իմ կամքը վտիտ
    էս մենությունը՝
    խառնելով իմ երգին վճիտ
    օրերիս թույնը:

    Էլ ում ասես չաղոթեցի,
    արդյունքը նույնն է.
    անգամ կուռքերը ծաղրեցին
    ոգուս անկումը:

    Բայց ես նորից անհուսության
    արցունքները բանտարկում եմ,
    չեմ թարթելու աչքս երբեք
    Ճանապարհդ դեռ հսկում եմ:
    Ինձ շատ դուր եկավ, բավականին յուրօրինակ ոճ ունես:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #184
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2007
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վտարում

    Շատ հետաքրքիր ես գրում: Դու նկարագրում ես քեզ, հետո նրան, այնուհետև երկուսիդ միասին, երկուսիդ երազանքները, իսկ մի?թե համատեղ երազանքմերը կարող են լքտի լինել:

  6. #185
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վտարում

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած իմ գրածները քեզ դուր չեն եկել, բայց ինձ քո գրածները բավական դուր եկան, ավելի ճիշտ՝ վերջինը, հետո ժամանակ կունենամ ու մնացածն էլ կկարդամ, շնորհավորում եմ... լավ ես գրում
    Մերսի Չիլլի՛ ջան, շատերը որպես վիրավորանք են ընդունում, երբ ասում եմ, որ դուրս չի գալիս գրածը, բայց դա ընդամենը իմ ճաշակի խնդրնա ու բոլորովին չի որոշում կոնկրետ գործի օբեկտիվորեն լավ կամ վատ լինելը:
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ դուր եկավ, բավականին յուրօրինակ ոճ ունես:
    Հա՛, էդ առումով բողոքելու բան չունեմ
    Մեջբերում Anyut-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր ես գրում: Դու նկարագրում ես քեզ, հետո նրան, այնուհետև երկուսիդ միասին, երկուսիդ երազանքները, իսկ մի?թե համատեղ երազանքմերը կարող են լքտի լինել:
    Ընդհանրապես նույնիսկ ամենաբարոյական մարդը իր մտացածին աշխարհում ավելի սանձարձակ ու լկտի կարա լինի, քան ամենալկտին կարծր աշխարհում

  7. #186
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2007
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Ես ճիշտն ասած եղբորդ միջոցով եմ իմացել այս էջի մասին, ու հենց քո բանաստեղծությունների մասին, ես ուղակի աչքի անցկացրեցի գրածներդ միանգամից, բաներ կային որ տպավորվեցին, բայց ես դրանք նորից կկարդամ, իսկ այժմ ուղղակի ուզում եմ հարցնել, դու առորյա կյանքում քո` թերթին հանձնած մտքերից, քանի տոկոսով կաս, ինչքանով ես ապրում? ինձ առավելապես դուր եկավ <ՍՏԻՑ ՏՐԻՈԼԵՏ>-ը:
    Մնացածի մասին հետո կգրեմ:

  8. #187
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վտարում

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի Չիլլի՛ ջան, շատերը որպես վիրավորանք են ընդունում, երբ ասում եմ, որ դուրս չի գալիս գրածը, բայց դա ընդամենը իմ ճաշակի խնդրնա ու բոլորովին չի որոշում կոնկրետ գործի օբեկտիվորեն լավ կամ վատ լինելը:
    քավ լիցի, ըտեղ ինչ վիրավորվելու բան կա, ամեն մարդ իր ճաշակն ու նախասիրություններն ունի, հետո էլ իմ գրածները հիմնականում սիրահարված ու մերժված մարդկանց համար են , երևի դու դրանց թվին չես պատկանում

  9. #188
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2007
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ապոկալիպսիս

    Շնորհավորում եմ Քեզ, Քո միտքը թռչող է և չունի սահման, այն շատ խորն է և ոչ միշտ նման: Քեզ կարդալիս մարմնովս սարսուռ է անցնում, ու զգում եմ շունչը կյանքի ու մահվան, սիրո մաքրության և անեղծության, ու նաև կյանքի գորշ գույներից առաջացող սպիտակ ամպի առկայությունը…

  10. #189
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Մեջբերում Anyut-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճիշտն ասած եղբորդ միջոցով եմ իմացել այս էջի մասին, ու հենց քո բանաստեղծությունների մասին, ես ուղակի աչքի անցկացրեցի գրածներդ միանգամից, բաներ կային որ տպավորվեցին, բայց ես դրանք նորից կկարդամ, իսկ այժմ ուղղակի ուզում եմ հարցնել, դու առորյա կյանքում քո` թերթին հանձնած մտքերից, քանի տոկոսով կաս, ինչքանով ես ապրում? ինձ առավելապես դուր եկավ <ՍՏԻՑ ՏՐԻՈԼԵՏ>-ը:
    Մնացածի մասին հետո կգրեմ:
    Կարամ առանց չափազանցելու ասեմ 100%- ով, չնայած հասկանում եմ ինչ ի նկատի ունես: Բայց նուրբ աշխարհը նույնքան իրականա, որքան կարծրը (ճշտված ինֆորմացիայա կարծր աշխարհում ժամանած մի հրեշտակ ա ասել , ու ապրված համարել մենակ էն, ինչ տեղիա ունեցել մեզ հետ կարծր աշխարհում, նշանակումա մի կողմ շպրտել մեր կյանքի մյուս մասը:

    Մեջբերում Anyut-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավորում եմ Քեզ, Քո միտքը թռչող է և չունի սահման, այն շատ խորն է և ոչ միշտ նման: Քեզ կարդալիս մարմնովս սարսուռ է անցնում, ու զգում եմ շունչը կյանքի ու մահվան, սիրո մաքրության և անեղծության, ու նաև կյանքի գորշ գույներից առաջացող սպիտակ ամպի առկայությունը…
    Շնորհակալեմ, Անյուտ ջան, ինձ ահավոր հուզեցին խոսքերդ: Стораюсь…
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    քավ լիցի, ըտեղ ինչ վիրավորվելու բան կա, ամեն մարդ իր ճաշակն ու նախասիրություններն ունի, հետո էլ իմ գրածները հիմնականում սիրահարված ու մերժված մարդկանց համար են , երևի դու դրանց թվին չես պատկանում
    երեվի:

  11. #190
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Տե՛ր իմ, ինչո՞ւ ես չեմ կարողանում
    ցույց տալ մարդկանց էն,
    ինչ ես եմ տեսնում:

    Ախր ափսոս է,
    ախր տես քանի թրթիռ է կորում,
    որ կարող էին անցնել և այլոց սրտերի միջով,
    որ կարող էին և ուրիշների նյարդերի վրա այսպես նվագել:

    Բառերս էն չեն,
    Տե՛ր իմ, չեն հասնում իրերի խորքին:

    Ու ես չգիտեմ,
    թե ո՞նց բացատրեմ մարդկանց,
    որ չքնաղ շիկահերների քաղաքում չկա,
    չի լինում ձանձրույթ,
    այլ լինում է վախ:

    Ու ես չգիտեմ,
    թե ո՞նց նկարեմ էս խեղճ բառերով
    օդապարիկը,
    որ մարդիկ ինձ հետ բարձրանան վերև,
    որ մարդիկ ինձ պես վերևից տեսնեն դրախտը քարե:

    Ու ես չգիտեմ՝
    ո՞նց ցույց տամ մարդկանց
    էն ժպիտը, որ
    խոր ունայնության հաղորդությունը
    արդեն ընդունած մարդուն կարող է
    ստիպել տեսնել Քո արարչության ամբողջ հմայքը:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.05.2010), CactuSoul (11.01.2010), Mark Pauler (31.03.2011), Nadine (20.05.2010), Արևածագ (20.05.2010)

  13. #191
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մելիքի թույլտվությամբ դնում եմ իր բանաստեղծություններից վերջինը: Բանաստեղծության հուզական լիցքն այնքան մեծ է, որ առանց կետադրության էլ ընթերցողի հոգին «թունդ է հանում»: Ճիշտն ասած՝ կետադրության մասին չեմ հարցրել, իսկ ինքս այնքան համարձակություն չունեմ իր գրածում կամայականորեն անգամ միջակետ ավելացնելու: Վայելեք...


    Եթե սիրել ես ինձ
    եթե տեսել ես քեզ աչքերիս մեջ
    եթե որոշես

    երդվիր
    սենյակի դուռը չծածկել
    երբ ներս կմտնեմ
    փակ տարածքներից ես վախենում եմ

    երդվիր
    սեղանին մոմեր չվառել
    ինձ հարբեցնելիս
    ուզում եմ հստակ հարբելու եկած ալկաշի նման
    երջանկության սին պատրանքից հեռու ու ազատ մեռնել

    երդվիր
    որ ձեռքդ չի դողա երբեք

    եթե որոշես

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.05.2010), CactuSoul (08.12.2010), E-la Via (23.08.2013), impression (20.05.2010), Kita (28.03.2011), Mark Pauler (31.03.2011), Nadine (20.05.2010), Ohanyan (05.04.2011), SSS (20.05.2010), Tig (20.05.2010), Բարեկամ (28.03.2011), Ծով (20.05.2010), Մելիք (26.05.2010), Ուլուանա (21.05.2010), Ռուֆուս (20.05.2010)

  15. #192
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի ակումբցիներ: Խնդրում եմ՝ Մելիքի բանաստեղծության համար ինձ վարկանիշ չտալ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մելիք (22.09.2010)

  17. #193
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հեսա ինձ գործից հանելու են. պիտի լուր պատրաստեմ, նստած Դավոյի բանաստեղծություններn եմ վերընթերցում... էս մեկն էլ լավն էր, բայց ինքը ավելի լավերը ունի...սիրում եմ Դավին, շաաաաաաաաաաաաատ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.12.2010), Kita (28.03.2011), Մելիք (26.05.2010)

  19. #194
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վերջինը հզոր ա, իրոք
    ես կարդացել էի վաղուց
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մելիք (26.05.2010)

  21. #195
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ու Մելիքը

    Ասում են, թե բանաստեղծություններն իրենց ծնունդով երեք սկզբնաղբյուր ունեն : Իհարկե, գրելու պատճառը չգրելու անհնարինությունն է, բայց կան բանաստեղծություններ, որ «թելադրվում են Վերից» ու դրանց հեղինակը հլու գրագրի նման թղթին է հանձնում իրեն թելադրվածը: Բանաստեղծությունների մի շերտն էլ ծնվում է «գլխից». դրանք տարիներով կուտակված իմաստության կամ խոհական եզրահանգումների արձանագրություններ են: Իսկ երրորդը սրտի, «մերկ նյարդի» բանաստեղծությունն է, որ պիրկ ձգված լարի նման թեթև կամ բիրտ հպումից զնգում է բազմանվագ ելևէջներով: Գուցե և՛ ճչում, հեկեկում, նաև՝ մռնչում ու բոլորովին էլ անվտանգ չի հենց իր՝ նյարդի տիրոջ համար: Դավիթ Մելիքի ստեղծագործությունը այս երրորդ տեսակի շառավղում է: Կարդացածս առաջին րոպեից հուզել են ու շարունակում են իրենց չթուլացող ազդեցության տակ պահել: Ինքս հետևորդը լինելով հղկված, գեղեցիկ, հանգավոր բանաստեղծության, յուրաքանչյուր անգամ բացում եմ Մելիքի անհարթ, չհղկված, բանաստեղծական որևէ չափի մեջ չտեղավորվող ստեղծագործությունների էջն ու... գինեմոլի նման հարբում: Չէ', իր գործերը ո՛չ մի հարցի պատասխան չեն տալիս ու որևէ լուծում չեն առաջարկում: Ընդհակառակն, եթե մարդը վիրավոր է, նրա խոսքերը վերքի վրա... աղ են ցանում: Բացում է ենթագիտակցության ամենախոր ծալքերում պահածը ու այն , ինչ մարդն անգամ ինքն իրեն դժվարությամբ կխոստովաներ, Մելիքը հենց դրա մասին է պատմում: Ընթերցողի ներսում այդ խոհերը հաստատ նիրհում են, դեռ կերպարանք չեն առել, իսկ ինքն արդեն ճեպանկարում է դրանք: Այն տպավորությունն ունեմ, որ բանաստեղծությունների մեծ մասը գրված է «շեղբի վրայից», կամ անդունդի պռնկից. Մի անհավասրակշիռ, անզգույշ շարժում, ու դրանց հեղինակը կփրթվի կամ ջարդուխուրդ կլինի:

    Գրեթե կես տարի, երբ չգիտեի էլ, որ մենք նույնիսկ «համերկրացիներ» ենք, ծանոթություն էի փնտրում իր հետ համացանցում, անընդհատ ուղեղումս մեխված էր «Աղոթի՛ր, քույր իմը».

    Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,
    նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ,
    որ ներշնչանքի պահերին կիզիչ
    քո այտերի տեղ քարն եմ համբուրում,
    իմ շիրմաքարը.
    օ, երանություն,
    օ,՜ սարսափ,
    օ,՜գի՜ր…
    Ես վախենում եմ, շատ եմ վախենում,
    որ խոզ Սատանան նստած գեհենում
    հետևում է ինձ.
    քու՛յր իմ, աղոթի՛ր, ինձ նրան մի տուր:
    Ես անկարող եմ ինքս պայքարել
    իմ գրերի դեմ (կեղտոտ հավատամք),
    աղոթի՛ր,քույր իմ, օգնի՛ր ինձ ապրել.
    ես քեզ իմ բոլոր երգերը կտամ:

    Դե աղոթի՛ր, քու՛յր, ճարն իմ փրկության
    քո ձայնի մեջ է:
    - Ես աղոթում եմ:


    Այնքան հուզախռով կենդանություն կա այս բանաստեղծության մեջ, որ մրկել էր ինձ: Թվում էր՝ այդ բառերը հե՛նց ինձ են ուղղված ու ինչքան երկար չեմ կարողանում գտնել դրանց հեղինակին, այնքան երկար ժամանակ դեռ վտանգը կա, որ «խոզ Սատանան» հետևում է իրեն ու հանկարծ որևէ վնաս կտա: Իսկ ես չե՜մ հասցնի օգնել:

    Սիրային բանաստեղծությունները... Այս նյութը գրելիս իրեն հարցրի.« Սիրային բանաստեղծություններ ունե՞ս», պատասխանեց, թե՝ «բոլորն էլ սիրային են»: Բայց որպես այդպիսիք, զուտ սիրային, քնարական բովանդակությամբ գործեր չկան: Բոլորի մեջ էլ գաղափարական մի քանի թելերի հյուսվածքն է բանաստեղծությունը. Տարբեր են այդ թելերը. Ինչ որ տեղ ցինիզմի հասնող հեգնանք, մի քիչ կարեկցանք, մի քիչ ափսոսանք ու այս ամենի հետ նաև սեր: Սոսկ որպես բաղկացուցիչ.

    Ինչ-որ մեկը դեռ կրակ է փնտրում,
    Ինչ-որ մեկն արդեն կրակը սրտում
    քուչեքն ընկած քո դեմքն է փնտրում:
    Իսկ ես... ջանի՛կս,
    ների՛ր,
    բայց վաղուց
    էդ լոլոներին ես չեմ հավատում...


    Կամ էլ «Մեղքի պատմությունը».

    Նույնիսկ թանաքն եմ ափսոսում,
    այս պատմությունը գրելու համար:
    Գրածս ի՞նչ է՝մեղքի պատմություն՝
    իմ նախամոր հետ ինչպես շնացա:

    Մարդը, որ ընդունակ է շիկացած զգացմունքների, երակները կտրել- չկտրելու հոգեվիճակին, հաճախ արհամարհոտ վերաբերմունքով է գրում սիրո մասին: Գուցե դա յուրատեսակ դիմա՞կ է. Չգիտե՛մ:

    Մտածեցի, միգուցե՞ «Тесное пространство»ն է սիրային բանաստեղծություն, բայց դա էլ զուտ պահի ազդեցությամբ է գրված:

    Дыши, милая!
    Не напригайся!
    И зря не вздыхай
    о том, что раньше
    не встретились мы...


    Բայց այդքան անկեղծությունն ու զգայական լիցքը որևէ մեկին կարո՞ղ են անտարբեր թողնել:
    Այն որ բանաստեղծությունները մերկ նյարդի նվագներ են, «լինել- չլինելու» սահմանագծից և ունկնդրին անտարբեր չեն թողնում, միայն դա չի, որ կապում է ինձ Մելիքի ստեղծագործությանը: Ու գլխավորը դա չի: Ամենկարևորը «ազատություն» կոչվածի իր ընկալումներն են ու երևի այդպիսի օր չի եղել, որ մի քանի անգամ մտքումս կրկնած չլինեմ «Ճառի....» տողերը:

    Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ
    անկախության այն ըմբռնման վրա,
    որ նրանք ունեն:
    Եվ ես հպարտ եմ,
    որ եթե անգամ էլ բան չմնա,
    ու էս անգամ էլ վարտիքս ծախեն
    պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա
    Բրյուսել ուղարկեն,
    կամ էլ սերժական ոճով մշակեն
    ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,
    զուտ նրա համար,
    որ անկարող եմ ճիշտ գնահատել
    ձեռքբերումները... ազատությունը...
    մեկ է՝ չեն ծախի ու չեն շղթայի
    իմ մեջ ծփացող ազատությունը:


    Ոչ թե այն պատճառով, որ ինքս էլ կարող եմ այդչափ ազատություն թույլ տալ ինձ, այլ որովհետև երբևէ թույլ չեմ տվել դա ոչ կյանքում ոչ էլ ստեղծագործությունների մեջ: Իսկ Մելիքն ազատ է. Անպատասխան սիրո ճիրաններում, անկումի կամ թռիչքի հաճախ չտարբերակվող սահմանագծին, սարսափների արյունալի տեսիլներում մարդու ցանկությունների միակ կիզակետը նորից ազատությունն է.

    ....որ վակում լինի
    երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
    Մարիամ անունը
    դնել մյուս բոլոր անունների մոտ,
    առանց որևէ կարոտի, կրքի,
    ու սիրել միայն անմահությունը...
    ու լինել ազատ...
    ու լինե'լ ազատ...


    Այս մի քանի տողը ընդհամենը թույլ ու անշնորհակալ փորձ էր ընթերցողին փոխանցելու անպարագիծ հիացմունքս Մելիք- պոետի ստեղծագործության վերաբերյալ: Բանաստեղծությունները վերլուծելն ընդհանրապես անիմաստ գործ է: Իրենց լավագույն դրսևորումներում դրանք երաժշտության նման են, իսկ ո՞նց կարելի է բառերով փոխանցել երաժշտությունից ստացած տպավորությունը: Դա պիտի զգալ միայն: Կարդացե՛ք Մելիքի բանաստեղծությունները, համոզված եղեք, որ կրկնապատկվելու՜ է զգացողությունների ձեր գունապնակը: Նաև աղոտ հույս ունեմ, որ թե մի օր նա որոշի տպագրել առանձին գքով իր գործերը, գուցե սա էլ որպես նախաբան կօգտագործի: Որովհետև եթե երկնքում կամ երկրի վրա արդարություն գեթ մի կաթիլ գոյություն ունի, Մելիքի անունը իրենից շա՜տ ու շա՜տ երկար է ապրելու:

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2011), Chilly (27.03.2011), E-la Via (23.08.2013), Kita (27.03.2011), Lem (27.03.2011), Mark Pauler (27.03.2011), My World My Space (27.03.2011), StrangeLittleGirl (14.03.2012), Tig (28.03.2011), Բարեկամ (28.03.2011), Ինչուիկ (28.03.2011), Մելիք (28.03.2011), Ուլուանա (28.03.2011)

Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •