User Tag List

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314
Ցույց են տրվում 196 համարից մինչև 200 համարի արդյունքները՝ ընդհանուր 200 հատից

Թեմա: Բավիղի մեջ

  1. #196
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն Արևածագ, այս թեմայի համար:
    Ես պոեզիայից հեռու մարդ եմ: Եթե չհաշվենք հայ դասակններին, որ կարդացել եմ ժամանակին, էն էլ մասամբ, շատ քիչ եմ չափածո կարդում, բայց արդեն մի ժամից ավել ա, Դավիթ Մելիքի ստեղծագործություններն եմ վայելում: Նրա անկեղծ պոռթկումների մեջ, ինձ ամենաշատը դուր եկավ իրերին իր համար յուրահատուկ անկյունից նայելն ու ցույց տալը, իր սեփական կարծիքի մեջ սխալվելու վախի բացակայությունը...

    Լռիր ու գրիր,
    Գրիր ինչ կուզես,
    Մի մեծ սուտ գրիր,
    Գրիր ,օրինակ,
    Որ դու ապրում ես,
    Որ դու է ես , կաս,
    Որ դու սիրել ես
    Այն միանձնուհուն,
    Որը, չնայած,
    Քնել Էր արդեն
    Հազար հոգու հետ,
    Բայց կույս էր էլի:
    Գրիր այն մասին,
    Որ դու մորեխ չես,
    Որ մարդ ես հաստատ,
    Ինչպես կարող են
    Զտարյուն հայից
    Մորեխներ ծնվել,
    Գրիր, որ եթե,
    Այն` ինչ գրում ես,
    Բարձրաձայն ասես,
    Քեզ չեն հավատա,
    Քեզ կհամարեն
    Ցնդած, խելագար:
    Դրա համար էլ
    Ոչինչ մի ասա,
    Ուղղակի լռիր.
    Լռիր և գրիր:


    չգիտեմ սա "Բավիղի մեջ" շարքից ա, թե ոչ, բայց որ շատ դուրս եկավ դա հաստատ...

    Հարգում եմ մարդկանց, որ չունեն տարբերվելու վախ, որ չունեն ամբոխի մեջ լուծվելու ձգտում, որ չհասկացված լինելը իրենց չի փոխի: Այ էսպիսին պատկերացրեցի Դավիթ Մելիքին իր ստեղծագործությունները կարդալուց:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.02.2012), CactuSoul (28.03.2011), Chilly (28.03.2011), E-la Via (27.02.2012), Kita (28.03.2011), Lem (28.03.2011), Smokie (27.02.2012), Tig (28.03.2011), Արևածագ (28.03.2011), Ինչուիկ (28.03.2011), Մելիք (28.03.2011), Ուլուանա (28.03.2011)

  3. #197
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Fake Society կամ Ո՛չ պահպանակին

    Մեկը գիրքը էր կարդում,
    որ կերտի ազգի պայծառ գալիքը:
    Մյուսն արդեն գիտեր իր անելիքը.
    սերունդ էր կրթում:
    Մեկը ծառ էր փրկում:
    Մեկը մի թափից՝ ողջ հայրենիքը:
    Մեկն էլ անտարբեր հայրենյաց ցավին
    անամոթաբար յարին էր գրկում,
    հենց այն նույն ժամին,
    երբ որ իր ազգի ամբողջ սերուցքը
    անգամ պորտը փակ սառում էր դրսում…
    Սակայն չներեց նրան երկինքը.
    ԶԼՄ-ների անկաշառ ձեռքը
    նրան էլ հասավ (դաբռոն կար Փեսու).
    պարզ դարձավ, որ այդ շնացող քածին
    նույնիսկ իր ազգի ծնելիության
    խնդիրներն անգամ չեն մտահոգում:
    Եվ շուտով նրա պատուհանի տակ
    նոր ջահելներ հայտնվեցին`
    նոր պաստառներով. «Ո՛չ պահպանակին»։

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.02.2012), CactuSoul (28.02.2012), Cassiopeia (27.02.2012), E-la Via (27.02.2012), impression (27.02.2012), Mark Pauler (27.03.2012), My World My Space (27.02.2012), Peace (27.02.2012), Smokie (27.02.2012), Ջուզեպե Բալզամո (02.03.2012), Վոլտերա (23.08.2013)

  5. #198
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր առավոտյան կարդացած Դավիթ Մելիքսեթյանի այս ստեղծագործությունն այդպես էլ մտքիցս դուրս չի գալիս:
    Հուսով եմ, որևէ խնդիր չկա, որ հեղինակից առաջ եմ ընկնում ու այստեղ տեղադրում: Ուղղակի ուզում եմ ֆեյսբուքում չգրանցված ակումբցիներն էլ որքան հնարավոր է շուտ ծանոթանանա այս բանաստեղծությանը:

    ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒՅՐ ԻՄ


    Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,
    նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ,
    որ այսօր նորից սառն ու ավերիչ
    մահվան մատներն եմ խանդով համբուրում
    քո այտերի տեղ.
    բայց ես մաքուր եմ.
    քու՛յր իմ, աղոթի՛ր մաքրության համար:
    Աղոթի՛ր, քու՛յր իմ, աղոթիր հիմա՛,
    որ մահը միայն որպես գիր մնա,
    որ Արտակի պես ես ել չդառնամ
    ինձ իսկ խոստացված մահվան մարգարե:
    Ես չեմ ճաշակել երջանկությունը
    և վախենում եմ ,
    որ ինձ խանգարեն ճանաչելու այն:
    Մի՛ թող խանգարեն, աղաչում եմ, քու՛յր,
    աղոթի՛ր մեռնող մաքրության համար:
    Իմ գրերի դեմ կատաղի պայքար
    ես հորիզոնից երկար եմ մղել,
    բայց անիմաստ է, անհնար, իզուր,
    իմ այդ պայքարը պարզապես խաղ էր:

    Դե աղոթի՛ր, քու՛յր,
    ես պատերազմել իմ գրերի դեմ
    ի վիճակի չեմ:

    -ես աղոթում եմ:
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 23.03.2012, 23:56:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.03.2012), KiLa (24.03.2012), Mark Pauler (27.03.2012), My World My Space (24.03.2012), Smokie (24.03.2012), Արէա (24.03.2012), Մելիք (25.03.2012)

  7. #199
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր առավոտյան կարդացած Դավիթ Մելիքսեթյանի այս ստեղծագործությունն այդպես էլ մտքիցս դուրս չի գալիս:
    Հուսով եմ, որևէ խնդիր չկա, որ հեղինակից առաջ եմ ընկնում ու այստեղ տեղադրում: Ուղղակի ուզում եմ ֆեյսբուքում չգրանցված ակումբցիներն էլ որքան հնարավոր է շուտ ծանոթանանա այս բանաստեղծությանը:
    Շնորհակալ եմ, way ջան։ Էս բանաստեղծությունը 2006–ին տեղադրել էի Ակումբում։ Ինչպես նաև «Աղոթի՛ր, քո՛ւյր իմ»–ի մյուս հատվածը.

    ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒ՛ՅՐ ԻՄ

    Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,
    նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ
    որ ներշնչանքի պահերին կիզիչ
    քո այտերի տեղ քարն եմ համբուրում,
    իմ շիրմաքարը.
    օ, երանություն,
    օ,՜ սարսափ,
    օ,՜գի՜ր…
    Ես վախենում եմ, շատ եմ վախենում,
    որ խոզ Սատանան նստած գեհենում
    հետևում է ինձ.
    քու՛յր իմ, աղոթի՛ր, ինձ նրան մի տուր:
    Ես անկարող եմ ինքս պայքարել
    իմ գրերի դեմ (կեղտոտ հավատամք),
    աղոթի՛ր,քույր իմ, օգնի՛ր ինձ ապրել.
    ես քեզ իմ բոլոր երգերը կտամ:

    Դե աղոթի՛ր, քու՛յր, ճարն իմ փրկության
    քո ձայնի մեջ է:
    - Ես աղոթում եմ:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.03.2012), CactuSoul (27.03.2012), E-la Via (25.03.2012), Mark Pauler (27.03.2012), unknown (25.03.2012), Գեա (25.03.2012)

  9. #200
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ պետք է որ Ապոկալիպսիսը տեղադրված լինի, բայց ալարում եմ ճշտել: Եթե էդպես է, մի անգամ տեղադրելն էլ չի խանգարի: Ախր շատ լավն է: էսօր հա իրեն հիշեցնել է տալիս:


    ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ

    Ինչի՞ համար է էս ամեն ինչը:
    Էլի որերորդ անգամ կրկնվեց նույն պատմությունը:
    Եթե կա իմաստ,
    ինչո՞ւ է այդքան խորը թաքնվել:
    Եվ ո՞րն է գինը իմ երակների չթափված արյան.
    ունայնությու՞նը:
    Այսօր հերթական անգամ քնեցի
    չսիրածիս հետ,
    ու երազիս մեջ մորթեցի նրան:
    Էլի պատռեցի հինգ վայրկյան առաջ
    գրածս չքնաղ անմտությունը:
    Նաեցի դեռ նոր դպրոցն ավարտած
    կույսի աչքերին,
    և ինձ վախեցրեց այնտեղ կուտակված
    պոռնկությունը
    (և անկասկած ոչ առաջին անգամ):
    Էլի մի անգամ կշռաքարի տեղ
    օգտագործեցի ձեռքիս ածելին
    ու իմ ունեցած հույսի նշույլը.
    վերջինն ավելի ծանր դուրս եկավ,
    և ես ամեն ինչ թողեցի նույնը:
    Հինգ վայրկյան առաջ էլի ինչ-որ տեղ՝
    ինչ-որ հեռավոր մի Սոմալիում
    մեկը մահացավ՝
    դեռ չճաշակած երջանկությունը,
    և մահվան պահին նա մտածում էր,
    թե արդյոք իրեն գոնե հիշու՞մ են:
    Հա՛, ես հիշում եմ,
    և ամեն անգամ հենց այն ժամանակ,
    երբ նա մեռնում է,
    բայց չէ՞ որ դա չէր նրա երազած
    երջանկությունը:
    Կինը ձանձրույթից նորից լքում է
    սիրած ամուսնուն գիշերվա կեսին,
    ու զանգում է ինձ,
    իսկ առավոտյան վերադառնում է,
    ու երկու օրից էլի նույն բանը:
    Երկրի նույն կետում նույն պատերազմը
    նույն պատրվակով էլի խլում է
    կյանքը ութամյա թուխլիկ ու համով
    այն աղջնակի,
    իսկ ես ու իմ հարևանը այդ նույն պահին
    տխրում ենք իմ մեքենայի նոր քերծվածքից
    (բայց ես գազա՞ն եմ):
    էլի մի անգամ կշռաքարի տեղ
    օգտագործում եմ ձեռքիս ածելին
    և իմ ունեցած հույսի նշույլը.
    և էլի՝ նույնը…
    Ի՞նչ եմ զառանցում ինչ-որ հեռավոր
    մի Սոմալիում մեռնող ջահելի,
    կամ պատերազմում զոհված աղջկա
    և կարեկցանքի ու ցավի մասին:
    Այսօր մեկնում եմ (ո՛չ թղթի վրա,
    ո՛չ, իրականու՛մ, հե՛նց որ վերջացնեմ
    այս գրությունս):
    Թողնում եմ տունս ու բոլոր նրանց,
    որ ինձ սիրում են,
    Թողնում եմ թեթև քերծված մեքենաս,
    ես լքում եմ ինձ,
    և ես ազատ եմ. ես չունեմ ոչինչ՝
    ո՛չ հույս, ո՛չ կարոտ, ո՛չ երջանկություն.
    ես չունեմ ոչինչ…
    արդեն մեկնում եմ, ձեզ կկարոտեմ,
    և մի օր, գուցե, կգաք երազիս:
    Գրեք ինձ. հասցես՝ Ապոկալիպսիս:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), Chilly (23.08.2013), Վոլտերա (23.08.2013)

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •