User Tag List

Էջ 10 14-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 200 հատից

Թեմա: Բավիղի մեջ

  1. #136
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հին, սենտիմենտալ բան հիշեցի, դնում եմ ստեղ, բայց լուրջ չնայեք:
    Միայն թույլ տուր լինեմ կողքիդ
    Եվ համբուրեմ ստվերդ լոկ,
    Չէ՞ որ, ինչպես ես սիրեցի,
    Չի սիրելու էլ ոչ ոք:
    Լուրջ նայեցի։ Փայլուն է, ստացված, էլի դու դու ես։

  2. #137
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Ես էլ վերջին տունն ամենաշատը հավանեցի

  3. #138
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Այնպես, ինչպես ես սիրեցի,
    Չի սիրելու էլ ոչ ոք,
    Այնպես, ինչպես ես այրվեցի,
    Չի այրվալու էլ ոչ ոք:
    Շատ լավ խոսքեր են , նման խոսքերին նայել ոչ լու՞րջ
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. #139
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Ավերված վանքի աղոթքը

    Ավերված վանքից աղոթքը դանդաղ
    ծորում էր երկինք,
    ու այդ պահին էր լոկ,
    որ մենք կաինք սիրո զորքի մեջ:
    Հետո, գիտեինք,
    պիտի ընկնենք անզոր քնի մեջ,
    ու երազի մեջ
    մեզ պիտի գրկեն փերիները մերկ,
    ու պիտի երգենք մենք նրանց գրկում
    երգը հաճույքի,
    փառքը երկնքի ու կյանքը հոգու
    էլ մեզ չի հուզի,
    ոչ ոք չի ուզի՝
    հիշել անցյալն ու կարոտը նրա
    Իսկ կարոտը կա,
    նա գալարվում է մեր երակներում,
    ու չի ներում մեզ,
    որ մոռացել ենք կապույտը անհուն:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (04.02.2011)

  6. #140
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ վերջին տունն ամենաշատը հավանեցի
    Ես էլ։
    Բայց միաժամանակ պատկերացնում եմ, թե Մելիքն ինչու է այս բանաստեղծությունը սենտիմենտալ համարում... Դավ, առաջին տունն իրոք սենտիմենտալ է ու քեզ մի տեսակ բնորոշ չի, քո ոճը չի, էլի, իսկ շարունակությունը, ինչպես Philosopher-ը նկատեց, իսկապես լրիվ դու ես։

    Ի դեպ, մի բան էլ ասեմ (բայց կոնկրետ էս վերջինների հետ կապված նկատի չունեմ). վերջերս եմ նկատել, որ քո բանաստեղծությունների մեջ չարենցյան ոգի կա։ Ուղղակի վերջերս բանաստեղծություններդ կարդալիս զգացի, որ ակամա անընդհատ Չարենցին եմ հիշում ու հայտնաբերեցի, որ ոճդ Չարենցին իրոք նման է։ Փաստորեն, պատահական չի, որ Չարենցը քո սիրած բանաստեղծն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.04.2007, 21:49:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #141
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ։
    Ի դեպ, մի բան էլ ասեմ (բայց կոնկրետ էս վերջինների հետ կապված նկատի չունեմ). վերջերս եմ նկատել, որ քո բանաստեղծությունների մեջ չարենցյան ոգի կա։ Ուղղակի վերջերս բանաստեղծություններդ կարդալիս զգացի, որ ակամա անընդհատ Չարենցին եմ հիշում ու հայտնաբերեցի, որ ոճդ Չարենցին իրոք նման է։ Փաստորեն, պատահական չի, որ Չարենցը քո սիրած բանաստեղծն է։
    Մի անգամ էլ Philosopher-ն էր ասել, որ չարենցյան ոգի կա բանաստեղծություններիս մեջ : Էդ ամենալավ կոմլիմենտն ա, որ կուզեի ստանալ : Անցած կյանքում Չարենցն եմ եղել ես :
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 05.07.2007, 22:03:

  8. #142
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Տաղտուկը

    Երբ կլանում ենք միապաղաղությունն օրերի,
    Մեր հոգում տաղտուկն է սաղմնանում,
    Եվ մենք, դառնալով դառնալով այդ սաղմին գերի,
    Ազատության նոր դարպաս ենք փնտրում :

    Փնտրում ենք խավարում անթափանց,
    Փնտրում ենք լույսի տակ կուրացնող,
    Ի վերջո, ինչպես ամեն փնտրող,
    Գտնում ենք երկու ճանապարհ:

    Եվ արդեն մերն է հերթը ընտրելու,
    Թե որ ճամփով ենքառաջ գնալու:
    Կգնանք, թե ուզենք, դեպի աջ,
    Իսկ թե ոչ՝ հակառակ, միայն թե առաջ:

    Ճամփաբաժանի ցուցատախտակի վրա կկարդանք.
    "Աջ՝ անքնություն, ձախ՝ հավիտյան քուն":
    Բայց միևնույնն է, որ ճամփով էլ, որ առաջ ընթանանք,
    Կրկին մեզ հետ է հին տաղտուկը նույն:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (10.02.2011)

  10. #143
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Հե՛յ, պոռնի՛կ քաղաք, քեզ մոտ եմ եկել,
    դե բաց քո գիրկը,
    ինձ նմաններին դու շատ ես գրկել:
    Ես կսիրեմ քո ամպոտ երկինքը,
    ինչպես իմ փոքրիկ քաղաքը հսկող
    աստղերն եմ սիրել,
    ինչպես սիրել եմ ժպիտը էն թանկ ,
    որը ավելի համոզիչ էր,
    քան՝
    ամբողջ աշխարհի
    ամբողջ պատմության
    ընթացքում գրված
    կյանքը գովերգող
    խելոք խոսքերը:

    Դե՛, պոռնի՛կ քաղաք, դե բա՛ց քո գիրկը,
    ես քեզ եմ բերել
    ամբողջ իմ սերը,
    կյանքի կամքը իմ,
    իմ պրկված կիրքը,
    ամեն-ամենը,որ անկարող էր
    փոքրիկ քաղաքն իմ ինձնից ընդունել,
    ես քեզ եմ բերել:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 24.05.2008, 18:13:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2011), Արևածագ (10.02.2011)

  12. #144
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Էհ Դավ ջան, քո գրածներից մեկն էի կարդացել, կարծեմ պատմվածք էր՝ դուրս չեր եկել ու չէի կարդացել ուրիշ գործ , բայց դե դու դեմք ես, ես քեզ սենցել իմացել եմ, առանց քո գործերը կարդալու, լավ մնա ախպերս, կհանդիպենք Հ. Ամերիկայում կամ ստեղ բռատտտս:

  13. #145
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Դա՛վ, դու ավելի լավ կարող ես… Էն նույն ուժը, էներգիան, որ սովորաբար զգում եմ քո ստեղծագործություններում, այստեղ չտեսա

  14. #146
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Լրիվ կարդացի, մի բան մենակ կասեմ, ես քո գրածները զգում եմ, եթե մի քիչ տաղանդ , կամ մուսսա ունենայի եսել նույն ձևի կգրեի 99 տոկոսը:

  15. #147
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա՛վ, դու ավելի լավ կարող ես… Էն նույն ուժը, էներգիան, որ սովորաբար զգում եմ քո ստեղծագործություններում, այստեղ չտեսա
    Չէ, ընգերս, ինչ կարամ էդ ա: Նշանակում ա որակս ընկել ա կամ էլ դու էս ճաշակդ գցել

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ընգերս, ինչ կարամ էդ ա: Նշանակում ա որակս ընկել ա կամ էլ դու էս ճաշակդ գցել
    Երո ջան, ես տենց բան հազարից մի բանաստեղցուտըան համար կասեի, ուրեմն պատկերացրու, թե ինչքան շոյված եմ:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 06.07.2007, 21:11: Պատճառ: Գրառման ավելացում

  16. #148
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    Չէ, ընգերս, ինչ կարամ էդ ա: Նշանակում ա որակս ընկել ա կամ էլ դու էս ճաշակդ գցել
    Թե՞ ես եմ ճաշակս բարձրացրել
    Չէ՛, իսկականից փորձիր կողքից նայել հին գրածներիդ ու այս մեկին: Այդ դեպքում դու էլ կզգաս

  17. #149
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բավիղի մեջ

    "ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶ" շարքից


    Անապատում կանչողի ձայնն է.
    «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը
    եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»
    Մարկ. 1:3


    Ես կանչում եմ ձեզ ո՛չ անապատից


    Ես կանչում եմ ձեզ ո՛չ անապատից
    և ես սուրբ էլ չեմ,
    բայց այսօր նորից քարոզում եմ ձեզ,
    և արդեն ո՛չ թե առակներով իմ,
    այլ՝ կոչով
    ուղիղ.

    -Բուժե՛ք,-
    ասում եմ,-
    բուժեք վերջապես
    բշտերով ծածկված հոգիները ձեր,
    որ էլ չամաչեք բացվել աշխարհին,
    որ էլ չփակվեք ինքներդ ձեր մեջ,
    և մենության՝
    օր օրի հետ ահագնացող
    ճնշումից խիստ խուճապահար
    սեփական սրտի պատերը ծեծեք՝
    ելք որոնելով:

    Բուժե՛ք:
    Լսո՛ւմ եք:
    Թեև ես սուրբ չեմ,
    բայց քարոզում եմ.
    -Բուժեք վերջապես
    բշտերով ծածկված հոգիները ձեր,
    որ էլ չամաչեք
    ժպտալ անծանոթ մռայլ անցորդին,
    եթե ձեր հոգին ժպտում է նրան,
    ու որ ժպտալու ցանկության պահին
    ձեր հոգուց ժայթքած
    կայծերը հանկարծ ձեր մեջ չմնան,
    պատճառ չդառնան
    ինքնահրկիզման:

  18. #150
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նիկոտին

    Բոլորը կարդացի…Շատ հավանեցի «Վտարում»-ն ու «Ապոկալիպսիսը», մյուսներն էլ լավն էին, բայց դրանց մեջ իմաստն ասես խտացված լիներ: Կեցցես
    Իսկ այս տողերն ինձ օգնեցին ձևավորելՄտորումներ նկարի կերպարը.
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պիտի լցնեմ ծխով ու թույնով
    օրերիս անդունդը,
    որտեղ խրվում են անցնող ժամերը
    ու իմ անիմաստ տառապանքները
    ու ժպիտները ու իմ խոսքերը:
    Ողջը` հատակից մինչև պռունկը,
    այս բացարձակ դատարկության
    ես պիտի լցնեմ սուրբ նիկոտինով,
    որ սատկեն այնտեղ բջիջները ժամանակի,
    ու լույսի շողը, որ անիմաստ
    թափառում է այս խավարում,
    մարի մեկնդմիշտ:

Էջ 10 14-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •