Այս թեմայում քանիցս կարծիք յայտնուեց սփիւռքահայերի վերաբերեալ: Ուզում եմ կենտրոնանալ «Հայաստանի քաղաքական կեանքին չխառնուելու» պահանջին: Եթէ այդպէս է, Չուկը կանոնադրութեան մէջ պէտք է զետեղէ նոր օրէնք, որը կարգելի քաղաքականութեան բաժնում սփիւռքահայերի մասնակցութիւնը, մինչ այդ հայաստանաբնակները պէտք է ներկայացնեն մշտական բնակութեան վաւերագիր (կամ ինչ որ թուղթ) Հ.Հ. քաղաքացի ու բնակիչ լինելնին փաստելու:
Իսկ փայլուն մոդերատոր Արտգէոն անյապաղ Հ.Հ. քաղաքացիութիւն պէտք է ստանայ, ու գայ «նստի» Երեվանում:
Այսպիսով ազգը դառնում է 3 միլիոն, Ռուսիայում ապրող հայը ռուս, Ամերիկայում ապրողը ամեիկացի է լինում: Մինչ այդ «եղբայրացած» թուրքիա եւ ազրբեջան կոչուած կեղծ պետութիւնները կամքերնին կը թելադրեն արդէն իրանց համար գաւառ (այժմու հասկացողութեամբ՝մարզ) դարձած Երեւանի հանրապետութեան, ո՞ր փողոցում ի՞նչ արձան կանգնեցնել, ո՞ր գիւղում ինչ գիւղապետ նշանակել: Այդ ժամ Հայաստանի գաւառապետը (նախագահի պաշտօն զբաղեցրածը), եթէ պիտի փռնկտայ. Անկորա կը կը գնայ հրամանագիր խնդրելու:

Հ.Հ.Շ.ի, մասնաւորապէս Լ.Տ.Պետրոսեանի գաղափարները քանդիչ, խառնակիչ (պրովոկատիւ) պարտւողական, տրամադրութիւն քանդող, ոգեջնջող, սիրտխառնող են:
Սա իմ տեսակէտն է, իմ անձնական կարծիքը:
Այստեղ գտնւող հ.հ.շ.ականները ցոյց տուեցին, թէ մեր համոզմունքը ԼՏՊի վերաբերեալ 10 տարի առաջ, սխալ չի եղել: ԼՏՊ առիթ եւ ժողովրդականութիւն չունի Հայաստանի քաղաքական կեանքի մէջ:
Որեւէ ընդդիմադիր կուսակցութիւն կամ անհատ, որ դաշնակցում է Հ.Հ.Շ.ին, ստորագրում է, որպէս քաղաքական գործօնի, իր մահուան հրամանագիրը:
Ողջունելի է որեւէ քաղաքական հայարիւն ոյժի կամ կոալիցիոն ոյժերի իշխանութիւնը: Հ.Հ.Շ. եւ նրա հակահայ պառակտիչ գաղափարները ի սպառ պէտք է վերանան երկրագունդից:
Արդ, պարտ եմ զգացել իմ չսիրած բաժնում՝ քաղաքական բաժնում արձանագրել խօսքս, ներդնել լումաս, որպէսզի անկողմնորոշ զանգուածը լուսաբանուի:
Հ.հ.շըյականներ, ձեր սին գաղափարները այնքա՜ն խոցելի են, որոնց քննադատումը սկիզբ կունենայ, վերջ չունենար:
Արտգէո, քո ստեղծած թեմաները շփոթեցնող, ապակայունացնող եւ քննադատութեան չդիմացող նիւթեր են: Ո՞րը բացայատեմ, ի՞նչը քննադատեմ, այնքա՜ն շատ են ապատեղեկատւութիւնը, ծաղրը, սուտը, որ առանձին անդրադառնալու մերկացնելու ո'չ ժամանակ ունեմ, ո'չ տրամադրութիւն:
Մի ծայրայեղութիւնից այլ ծայրայեղութիւն գնալը յուսահատ մարդու բնորոշ է: Իշխանութեան փտած կառավարումից դժգոհ ժողովուրդին. ուզում են գրաւել հ.հ.շ.ի արկածախնդիրները:
Փառք եւ պատիւ Հայաստանի ընդիմադիր գործիչներու գիտակցութեան, նրանք ինձից ու ակումբի անդամներից լաւ գիտեն ինչ կարգի մարդ է այդ LTP:
Նրանք աղեկ հասկանում են, գործիք դառնալու լըտըպըյի ընդունակութիւնը, 3 տարում Արցախը յանձնելու նրա պատրաստակամութիւնը:
Այլապէս ո՞վ կարող էր վստահ լինել խաղաղութեան ժամկէտից, եթէ ոչ իր իսկ ներկայացնելիք զիջումից վստահ եղող անձը:

Աչք ունեցողը կը տեսնի, խելք ունեցողը կը հասկանայ:
Հ.հ.շականներ, ձեր աղբը որպէս համեղ ճաշ մի առաջարկէք: Դուք եւ ձեր լեւոնը երբէք, երբէք Հայաստանի քաղաքականութեան մէջ պիտի չի լինէ՛ք: Ժողովուրդը ատում է ձեզ, առաւել եւս՝ Սփիւռքը:
1-եթէ ուզում էք կարգին ակումբ-ֆորում լինի. Արտգէո անդամը պէտք է յաւերժ հեռացուի: Նրա գործունէութիւնը էութեամբ հակահայկական եւ հակահայաստանեան է: Նա պրովոկատոր է, հենց այս թեմայում սփիւռքահայութեան արձանագրումը թուրքիայի եւ ազերքաքիստանի կողքին մեծ անարգանք է Հայ ժողովուրդին: Նա եւ իր համախոհ հ.հ.շ.ականները վիրաւորել են ցեղասպանութեան ճանաչումը պահանջող հայութեան, անուանելով ֆաշիստ:
Խօսելիք խօսք չմնաց, Արտգէոյի նմանները ազգիս թշնամիներն են, իսկ ես թշնամիների հետ այլ լեզւով կխօսեմ կամ երբէք չեմ խօսիր:
2-Լիովին վստահում եմ մեր ժողովրդին, հարկ չեմ համարում շարունակել լըտըպըյականների դիմակազերծումը, ուստի հեռացումըս չնկատել պարտութիւն, այլ ապահովութեան արդիւնք: Այն ինչ նկատեցի ակումբեցիների մեծամասնութեան եւ ընդիմադիր քաղաքական գործիչների արտայայտութիւններից. հանգստացրեց ինձ: Իրականում որքան հալածենք լըտըպըյականներին, այնքան «մարտիրոսանալու» ձգտումնին աւելանում է:
Պիտի անտեսել հ.հ.շ.ին էլ, լըտըպըյին էլ, արտգէոյի նմաններին էլ, այն ժամ նրանք իսկապէս ջղային եւ մտահոգ կը լինեն: Սա վերջին յղումս է:
Կեցցէ Հայաստանը, անմահ հայ ազգըԱնկցին դաւաճանները