Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:
Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է![]()
Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:
Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է![]()
Ես կքվիարկեի կոնկուրենցիայից դուրս տարբերակին, իսկ նշածների մեջ, բոլորն էլ միքիչ-միքիչ թշնամի են: իսկ եթե ավելի խորը մտածենք, ադրբեջանին ու թուրքիային հանենք, երկուսի հետ էլ կիսելու բան ունենք, մնացածը թշնամի չեն, պարզապես գիտեն նայել իրենց շահին, ու երբ տեղը գալիսա, չեն նայում, որ էս երկրի հետ բարեկամական կապեր ունենք: Ցավոք սրտի, ինձ թվումա, դա մեծ քաղաքականության կանոններն են: Աշխհարը կատարյալ չի:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Ես մի քանիսին էի ուզում քվեարկել, բայց ափսոս հնարավորություն չկա: Ես քվեարկել եմ Ադրբեջանին, քանի որ ինքը փաստացի թշնամին է, բայց կան նաև ուրիշ միջնորդ թշնամիներ: Բոլորն էլ խանգարում են հայ-ադրբեջանական թշնամության ավարտին (սկսած հենց հայերից):
Ոչ ոք, նորմալ պետությունները չեն կարող ունենալ թշնամիներ կամ բարեկամներ, իսկ ես շատ եմ ուզում, որ Հայաստանը լինի այդպիսին![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
ArtGeo, իսկ ըստ քեզ, ո՞վ է թշնամին: Ոնց տեսնում եմ չես քվեարկել:
Հիանալի է...
Սփյուռքահայությունն էլ է հա՞ ( դրսի )թշնամիների շարքում դասվում
Մի պահ կարծեցի աչքեսր են ինձ դավաճանում.... էհէ՜...դրա համար էլ էս օրին ենք
Եվ ինչո՞վ է դրսևորվել սփյուռքահայության թշնամությունը՝ տարեկան պետական բյուջեն հարստացնելո՞վ, ներդրումներո՞վ, Արցախի ճանապարհները կառուցելո՞վ, դրսերում ցեղասպանության ճանաչման համար պայքարելո՞վ...
Լավ էլի .....!!!!
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ես էի ուզում գրել, բայց դու արդեն գրել էիր, ուստի չեմ ուզում կրկնվել:Arm_Lionne-ի խոսքերից
Լիովին համամիտ եմ:
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Սպասում էի այս գրառմանArm_Lionne-ի խոսքերից
![]()
Ուրեմն սենց: Հարցը կայանում է նրանում թե ով է այսօր վնասում Հայաստանին, նրա զարգացմանն ու առաջնթացին: Անտեսելով ներքին ու ամենակարևոր խոչնդոտները, իմ կարծիքով հարցման բոլոր տարբերակներն էլ այս կամ այն կերպ վնասում են և որոշ չափով սփյուռքահայությունը նույնպես, կամա թե ակամա: Չխորանալով այս ամենի մեջ, կասեմ, որ սրանք ընդամենը տարբերակներ են և պետք չէ այդքան էմոցիոնալ վերաբերվել:
Հարցմանն ավելացնում եմ նաև Իրանին:
Արէա (25.10.2013)
Ես էլ սպասում էի քո պատասխանինArtgeo-ի խոսքերից
Կներես բայց վնաս ու թշնամի բառերի մեջ մեծ տարբերություն կա
Եվ բարի եղիր օրինակներով ներկայացրու սպյուռքի հասցրած վնասը Հայաստանի Հանրապետությանը: Էտ ի՞նչ վնասներ են հասցրել, որ արդեն թշնամի պիտակն են կրում իրենց վրա
Վերաբերմունքս բոլորովին էլ կապ չունի այն հանգամանքի հետ , որ ես սփյուռքում եմ ապրում... ինձ երբեք չեմ տարբերակել սփյուռքա/ Հայաստանյա/երևանյա/..../հայ : Հայ եմ ու վերջ , առանց նախա/վերջածանցի ու ինձ համար շատ ցավալի է տեսնել, որ հայը հային կարող է թշնամի համարվել ( առանց կամա թե ակամայի): Նույն տրամաբանությամբ էլ կարելի է վերաբերվել հայաստանաբնեկների որոշ խավին , որոնք ունեն չտեսնված հայրենասիրական ( անգաղափար) գաղափարներ ու մեծ հաջողությամբ էլ դրանք քարոզում են
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Իսկ ինչ՞ու հարցման մեջ չկան ասենք ապարանցիները, ջավախքցիները կամ ասենք ղարաբաղցիները:
նրանք նույնպես վստահ եմ, որ ինչ որ վնաս պատճառում են Հայաստանին:
Հայաստանը...![]()
qui sine peccato est?
Կարծում եմ, բավ է մանյակային հետեվողականությամբ թշնամիներ փնտրել ամենուր, դա` ճանապարհ է դեպի փակուղի... սթափվել է պետք, վաղուց արդեն ժամանակն է,..
Life is too short...
այսինքն՞... կներես, բայց դա մենք, հայաստանցիներս, չենք պարտադրում, չէ՞,Arm_Lionne-ի խոսքերից
![]()
Life is too short...
Կներես , բայց որտե՞ղ կարդացիր նման բան, որ դուք՝ հայաստանցիներդ դա պարտադրում եքKoms-ի խոսքերից
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ես էլ եմ կարծում, որ նոռմալ երկիրը չպիտի ունենա թշնամիներ ու բարեկամներ, այլ պիտի ունենա հետաքրքրություններ: Ներկա պահին Հայաստանին վնաս տվող միակ երկիրը իմ կարծիքով Ռուսաստանն է:քաղաքացի-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ