User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

Քվեարկողներ
87. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռուսաստան

    27 31.03%
  • Թուրքիա

    15 17.24%
  • Ադրբեջան

    18 20.69%
  • ԱՄՆ

    10 11.49%
  • Եվրոպա

    0 0%
  • Վրաստան

    5 5.75%
  • Ոչ ոք

    12 13.79%
  • Իրան

    0 0%
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս, որ դու չես ապրելու քո պաշտպանած ուժի պետությունում: Եթե քո ձեռքին հնարավորություն լիներ, հավատացած եմ դու կնշանկեիր մեր գլխին նախագահ: Այս էլ քեզ, քո ասած "Իսկ ով ասաց սփուրքը խարնվում է Հայաստանի քաղաքականության մեջ"-ը: Դու ինքդ քեզ ես հակասում՝ եթե չես խառնվում, ապա բարի եղիր ինձ մի ասա, թե ինչն է ինձ համար լավ: Թող մենք ընտրենք մեզ նախագահ՝ զերծ սփյուռքի "տաք տեղից եկող" կարծիքի հետ հաշվի նստելուց:
    Իսկ քեզ անձամբ ցանկանում եմ այնի ինչին ձգտում ես՝ ապրել քո քարոզած ուժիդ ղեկավարած երկրում:

    Հ.Գ. Չեմ հասկանում, թե ինչու՞ են մարդիկ հայրենիքը ընդմիշտ լքելուց հետո միայն հայրենասեր դառնում…
    Ես հայտնում եմ իմ կարծիքը և դա չեմ պարտադրում ոչ մեկի վրա: Ուղակի դա մեջբերեցի նրա համար որ կարծիք չստեղծվի որ ես ՍՍ-ին եմ պաշտպանում:

    Իսկ ինչ վերաբերվում է քո այն ասածին թե
    Հ.Գ. Չեմ հասկանում, թե ինչու՞ են մարդիկ հայրենիքը ընդմիշտ լքելուց հետո միայն հայրենասեր դառնում…
    ապա ես կարծեմ ասաել որ եղել եմ հայրենասեր և իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի նկատմամբ իմ կյանքի 19-22 տարեկան հասակում կռվելով Արցախում: Սրանից բացի այլ հայրենասիրություն ես ուզում՞: Այդ պատերազմը տեսնելով իմ հոգեբանություն է փոխվել, 19 տարեկան էի բայց արդեն ինձ զգում էի 30:
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 29.11.2007, 14:08:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Artgeo, Ես քեզ հասկանում եմ: Սփուրքահայությունը օգնում է հայաստանին և դա ձերռք չի տալիս քեզ և ԼՏՊ-ին: Ինչ ասեմ, եզրակացությունը թողնում եմ կարդացողներին վորոշելու թե ով է Հայաստանին վնասում!!! Կներես բայց քո արածը ամենամեծ թշնամություն է Հայ ազգին:

    Ես կուզենաի որ մի տարբերակ ել լինի ԼՏՊ-ի անունով:
    Ուրախ եմ, որ կարողացա կայծ տալ նորմալ քաղաքական բանավեճին, թեկուզ իմ հասցեին գրված վիրավորանքների գնով։

    Շատ բան է գրվել այս թեմայում, որոշ գրառումների հետ համաձայն եմ, որոշների հետ համաձայն չեմ, որոշների հետ կիսահամաձայն եմ։ Բայց տվյալ պահին դրա մասին խոսել դեռ չեմ ուզում։

    Ունեմ ընդամենը մեկ հարց քեզ, Մի Հայ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի թշնամի՞ է։ Պարզ հարց, ակնկալում եմ պարզ պատասխան։

  3. #3
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Artgeo Ես աթեիստ եմ: Կթողնեմ ենթադրություները քեզ անելուն քո հարցի նկատմամբ:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Այս թեմայում քանիցս կարծիք յայտնուեց սփիւռքահայերի վերաբերեալ: Ուզում եմ կենտրոնանալ «Հայաստանի քաղաքական կեանքին չխառնուելու» պահանջին: Եթէ այդպէս է, Չուկը կանոնադրութեան մէջ պէտք է զետեղէ նոր օրէնք, որը կարգելի քաղաքականութեան բաժնում սփիւռքահայերի մասնակցութիւնը, մինչ այդ հայաստանաբնակները պէտք է ներկայացնեն մշտական բնակութեան վաւերագիր (կամ ինչ որ թուղթ) Հ.Հ. քաղաքացի ու բնակիչ լինելնին փաստելու:
    Իսկ փայլուն մոդերատոր Արտգէոն անյապաղ Հ.Հ. քաղաքացիութիւն պէտք է ստանայ, ու գայ «նստի» Երեվանում:
    Այսպիսով ազգը դառնում է 3 միլիոն, Ռուսիայում ապրող հայը ռուս, Ամերիկայում ապրողը ամեիկացի է լինում: Մինչ այդ «եղբայրացած» թուրքիա եւ ազրբեջան կոչուած կեղծ պետութիւնները կամքերնին կը թելադրեն արդէն իրանց համար գաւառ (այժմու հասկացողութեամբ՝մարզ) դարձած Երեւանի հանրապետութեան, ո՞ր փողոցում ի՞նչ արձան կանգնեցնել, ո՞ր գիւղում ինչ գիւղապետ նշանակել: Այդ ժամ Հայաստանի գաւառապետը (նախագահի պաշտօն զբաղեցրածը), եթէ պիտի փռնկտայ. Անկորա կը կը գնայ հրամանագիր խնդրելու:

    Հ.Հ.Շ.ի, մասնաւորապէս Լ.Տ.Պետրոսեանի գաղափարները քանդիչ, խառնակիչ (պրովոկատիւ) պարտւողական, տրամադրութիւն քանդող, ոգեջնջող, սիրտխառնող են:
    Սա իմ տեսակէտն է, իմ անձնական կարծիքը:
    Այստեղ գտնւող հ.հ.շ.ականները ցոյց տուեցին, թէ մեր համոզմունքը ԼՏՊի վերաբերեալ 10 տարի առաջ, սխալ չի եղել: ԼՏՊ առիթ եւ ժողովրդականութիւն չունի Հայաստանի քաղաքական կեանքի մէջ:
    Որեւէ ընդդիմադիր կուսակցութիւն կամ անհատ, որ դաշնակցում է Հ.Հ.Շ.ին, ստորագրում է, որպէս քաղաքական գործօնի, իր մահուան հրամանագիրը:
    Ողջունելի է որեւէ քաղաքական հայարիւն ոյժի կամ կոալիցիոն ոյժերի իշխանութիւնը: Հ.Հ.Շ. եւ նրա հակահայ պառակտիչ գաղափարները ի սպառ պէտք է վերանան երկրագունդից:
    Արդ, պարտ եմ զգացել իմ չսիրած բաժնում՝ քաղաքական բաժնում արձանագրել խօսքս, ներդնել լումաս, որպէսզի անկողմնորոշ զանգուածը լուսաբանուի:
    Հ.հ.շըյականներ, ձեր սին գաղափարները այնքա՜ն խոցելի են, որոնց քննադատումը սկիզբ կունենայ, վերջ չունենար:
    Արտգէո, քո ստեղծած թեմաները շփոթեցնող, ապակայունացնող եւ քննադատութեան չդիմացող նիւթեր են: Ո՞րը բացայատեմ, ի՞նչը քննադատեմ, այնքա՜ն շատ են ապատեղեկատւութիւնը, ծաղրը, սուտը, որ առանձին անդրադառնալու մերկացնելու ո'չ ժամանակ ունեմ, ո'չ տրամադրութիւն:
    Մի ծայրայեղութիւնից այլ ծայրայեղութիւն գնալը յուսահատ մարդու բնորոշ է: Իշխանութեան փտած կառավարումից դժգոհ ժողովուրդին. ուզում են գրաւել հ.հ.շ.ի արկածախնդիրները:
    Փառք եւ պատիւ Հայաստանի ընդիմադիր գործիչներու գիտակցութեան, նրանք ինձից ու ակումբի անդամներից լաւ գիտեն ինչ կարգի մարդ է այդ LTP:
    Նրանք աղեկ հասկանում են, գործիք դառնալու լըտըպըյի ընդունակութիւնը, 3 տարում Արցախը յանձնելու նրա պատրաստակամութիւնը:
    Այլապէս ո՞վ կարող էր վստահ լինել խաղաղութեան ժամկէտից, եթէ ոչ իր իսկ ներկայացնելիք զիջումից վստահ եղող անձը:

    Աչք ունեցողը կը տեսնի, խելք ունեցողը կը հասկանայ:
    Հ.հ.շականներ, ձեր աղբը որպէս համեղ ճաշ մի առաջարկէք: Դուք եւ ձեր լեւոնը երբէք, երբէք Հայաստանի քաղաքականութեան մէջ պիտի չի լինէ՛ք: Ժողովուրդը ատում է ձեզ, առաւել եւս՝ Սփիւռքը:
    1-եթէ ուզում էք կարգին ակումբ-ֆորում լինի. Արտգէո անդամը պէտք է յաւերժ հեռացուի: Նրա գործունէութիւնը էութեամբ հակահայկական եւ հակահայաստանեան է: Նա պրովոկատոր է, հենց այս թեմայում սփիւռքահայութեան արձանագրումը թուրքիայի եւ ազերքաքիստանի կողքին մեծ անարգանք է Հայ ժողովուրդին: Նա եւ իր համախոհ հ.հ.շ.ականները վիրաւորել են ցեղասպանութեան ճանաչումը պահանջող հայութեան, անուանելով ֆաշիստ:
    Խօսելիք խօսք չմնաց, Արտգէոյի նմանները ազգիս թշնամիներն են, իսկ ես թշնամիների հետ այլ լեզւով կխօսեմ կամ երբէք չեմ խօսիր:
    2-Լիովին վստահում եմ մեր ժողովրդին, հարկ չեմ համարում շարունակել լըտըպըյականների դիմակազերծումը, ուստի հեռացումըս չնկատել պարտութիւն, այլ ապահովութեան արդիւնք: Այն ինչ նկատեցի ակումբեցիների մեծամասնութեան եւ ընդիմադիր քաղաքական գործիչների արտայայտութիւններից. հանգստացրեց ինձ: Իրականում որքան հալածենք լըտըպըյականներին, այնքան «մարտիրոսանալու» ձգտումնին աւելանում է:
    Պիտի անտեսել հ.հ.շ.ին էլ, լըտըպըյին էլ, արտգէոյի նմաններին էլ, այն ժամ նրանք իսկապէս ջղային եւ մտահոգ կը լինեն: Սա վերջին յղումս է:
    Կեցցէ Հայաստանը, անմահ հայ ազգըԱնկցին դաւաճանները

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մի քանի րոպե ազատ ունեմ և փորձեմ մտքերս շարադրել։

    [Օֆֆտոպ]
    Նախ որպես Ակումբի շարքային անդամ ասեմ, որ որոշ մարդկանց էմոցիոնալ գրառումներին վաղուց չեմ պատասխանում ու չեմ էլ պատրաստվում։ Բացի դրանից գտնում եմ, որ դա այս թեմայի քննարկման առարկա չէ։ Իսկ որքան են այդ մարդիկ տեղեկացված Հայաստանի ներքին իրական իրավիճակին, բազմիցս ապացուցվել է փաստերով, որոնց նրանք ընդամենը էմոցիոնալ ու վիրավորական գրառումներ են կատարել։

    Որպես Ակումբի մոդերատորներից մեկը նշեմ նաև, որ այդ մարդիկ ամենուր ու ամեն տեղ գոռացել են, որ Ակումբում իրենց իրավունքները չեն պաշտպանվում, նրանց հեռացնում են, նրանց գրառումները ջնջում են։ Այդ մեղադրանքների անհեթեթության մեջ հաճախ իրենք իրենցով են համոզվել, հաճախ էլ ստիպված ենք եղել մենք ցույց տալ, քանի որ այդ մարդկանց էմոցիոնալ կատաղությունն ու վրդովվածությունը նրանց թույլ չի տվել տեսնել։ Ինչևիցե, ես քրիստոնյա մարդ եմ ու կասեմ ընդամենը, որ Աստված իրենց հետ։
    [/Օֆֆտոպ]

    Անցնեմ բուն թեմային: Այս մասը խնդրում եմ կարդալ սկզբից մինչև վերջ մտքի թելը չկորցնելու համար և անկապ ենթադրություններ չանելու համար…

    Հարցման տարբերակները ընտրել եմ ես և որ ամեն ինչ պարզ լինի տամ բացատրություններ, որոնք թեմայի սկզբում կարճ մի քանի նախադասությամբ եմ տվել:

    Նախ սկսեմ նրանից, որ առնվազն երկու տարբերակի մեջ ես կամ ու հույս ունեմ, որ շուտով երրորդ տարբերակի մեջ կընդգրկվեմ: Այսինքն ես չէ, այլ այն ամբողջականությունները, որոնց մի մասնիկն եմ ես: Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը. Իրանը, ԱՄՆ-ը դրանք մի ամբողջականություն են արտահայտված, որպես երկրներ, որոնք բազմաշերտ են ու բազմատարր: Հայաստանը նույնպես բազմաշերտ է ու բազմատարր, սկսած լիբերալ-դեմոկրատներից ու վերջացրած ծայրահեղ ազգայնականներով:
    Եվրոպան ավելի բարդ է, քանի որ սա ամբողջականությունների ամբողջականություն է, որոնք գտնվում են մեկ ընտանիքում, սակայն ունեն տարբեր խնդիրներ ու նպատակներ:
    Հասանք սփյուռքահայությանը: Սփյուռքահայությունը տվյալ տարբերակներում ամենամեծ ոչ միատարր, բազմաշերտ ու բազմանպատակ ամբողջականությունն է: Եվ խնդրում եմ, որևէ մեկը թող ինձ չհամոզի նրանում, որ ջավախահայությունը ունի նույն նպատակը, ինչ ֆրանսիահայությունը կամ ռուսահայությունը: Իսկ գիտե՞ք ինչում է խնդիրը: Խնդիրը նրանում է, որ այսօրվա դրությամբ սփյուռքահայությունն է թելադրում Հայատանի նպատակներն ու ֆունկցիան համաշխարհային կյանքում: Մինչդեռ ես խորապես համոզված եմ, որ ճիշտ հակառակը պիտի լիներ ու միայն ու միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել սփյուռքահայության մեծ դերի մասին: Այսօր սփյուռքի ամեն մի օջախ Հայաստանը ձգում է իր կողմը ու օգտագործում Հայաստան երկիրը այնպես ինչպես իրեն ձեռք է տալիս: Հիշեք սայլի պատմությունը... Հայաստան երկիրն ու նրա պետականությունը պիտի լինեն գլխավոր թելադրողները, իսկ սփյուռքը պիտի լինի միջոց ու խորհրդատու, և ոչ հակառակը, ինչպես այսօր է:

    Սփյուռքահայերի մոտ Հայաստանի մասին տեղեկվացվածությունը լավագույն դեպքում սահմանափակվում է մեկ շաբաթ Հայաստանի Մերիոտ հյուրանոցում մնալով, Գառնի-Գեղարդ այցելելով և Մասիսի ֆոնի վրա նկարվելով, Հ1-ի լուրերը նայելով: Վատագույն դեպքում միայն Հ1-ի լուրերը նայելով: Իսկ Հ1-ը ի՞նչ է ասում: Այն, ինչ իրեն պարտադրում է կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, որ Հայաստանում կյանքը շատ լավ է և որ ցանկացած դժգոհող թուրք է կամ ՀՀՇ-ական: Այս ամենին շատ հեշտ ու դյուրին հավատացող սփյուռքահայը (ըստ իրենց Հանրային հեռուստաալիքը չի կարող ստել, համ էլ ինքը եղել է Օպերայի բակում ու Ծաղկաձորում, թանկ է, բայց «աղվոր» է...) համցանցում հանդիպում է հակառակ կարծիքի ու... «Աաա, սա այն ՀՀՇ-ականներն են, թուրքերը, որոնք Հայաստանի միայն վատն են ուզում» ու սկսում է բուռն զգացմունքային գրառումներ անել, այն մարդկանց դեմ, որոնք ըստ իր կարծիքի Հայաստանի դեմ են պայքարում, իսկ իրականում ընդամենը բողոքում ու պայքարում են կրիմինալ ու օլիգարխիկ համակարգի դեմ…

    Հասցնո՞ւմ է, թե՞ ոչ սփյուռքը Հայաստանին վնաս: Հիշենք իմ գրառումը «կամա, թե ակամա»-ի մասին: Պարզից էլ պարզ է, որ որևէ հայ, որտեղացի ուզում է նա լինի Հայաստանի վատը չի ցանկանա: Համենայն դեպս ես ուզում եմ, որ այդպես լինի: Սակայն իրականում ակամա սփյուռքի նպատակից, լրիվ այլ բան է ստացվում: Ամենաթարմ փաստը բերեմ: Համայկական հիմնադրամի նպատակները անշուշտ բարի են ու Հայաստանի համար, սակայն որևէ մեկը գոնե մի պահ մտածե՞լ է, արդյո՞ք նպատակային են ծախսվում տրամադրված գումարները: Չէ, գումարներ անշուշտ ծախսվում են, սակայն ամբո՞ղջ ծավալով: Երկրորդ հարցը: Վերջին Համահայկական հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 15 մլն դոլար, որը մեկ օրվա դոլարի կուրսի արհեստական իջեցմամբ դառել է 12 մլն դոլար:: Ո՞ւր է գնացել 3 մլն դոլարը: Առաջին հայացքից Հայաստանին ոչ մի վնաս (Հայաստանը այդ 3 մլն-ն չի էլ ունեցել), սակայն մյուս կոմից, 3 մլն դոլարով հզորացել է ռեժիմը, ինչը հետևաբար թուլացրել է հայ ժողովրդին ու Հայաստանի պետականությունը, որպես ժողովրդավար երկիր: Վնա՞ս է, անշուշտ: Սակայն ակամա:

    Գրել կարելի շատ երկար, սակայն միտքս կարծում եմ պարզ է:

  6. #6
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայում քանիցս կարծիք յայտնուեց սփիւռքահայերի վերաբերեալ: Ուզում եմ կենտրոնանալ «Հայաստանի քաղաքական կեանքին չխառնուելու» պահանջին: Եթէ այդպէս է, Չուկը կանոնադրութեան մէջ պէտք է զետեղէ նոր օրէնք, որը կարգելի քաղաքականութեան բաժնում սփիւռքահայերի մասնակցութիւնը, մինչ այդ հայաստանաբնակները պէտք է ներկայացնեն մշտական բնակութեան վաւերագիր (կամ ինչ որ թուղթ) Հ.Հ. քաղաքացի ու բնակիչ լինելնին փաստելու:
    Իսկ փայլուն մոդերատոր Արտգէոն անյապաղ Հ.Հ. քաղաքացիութիւն պէտք է ստանայ, ու գայ «նստի» Երեվանում:
    Այսպիսով ազգը դառնում է 3 միլիոն, Ռուսիայում ապրող հայը ռուս, Ամերիկայում ապրողը ամեիկացի է լինում: Մինչ այդ «եղբայրացած» թուրքիա եւ ազրբեջան կոչուած կեղծ պետութիւնները կամքերնին կը թելադրեն արդէն իրանց համար գաւառ (այժմու հասկացողութեամբ՝մարզ) դարձած Երեւանի հանրապետութեան, ո՞ր փողոցում ի՞նչ արձան կանգնեցնել, ո՞ր գիւղում ինչ գիւղապետ նշանակել: Այդ ժամ Հայաստանի գաւառապետը (նախագահի պաշտօն զբաղեցրածը), եթէ պիտի փռնկտայ. Անկորա կը կը գնայ հրամանագիր խնդրելու:

    Հ.Հ.Շ.ի, մասնաւորապէս Լ.Տ.Պետրոսեանի գաղափարները քանդիչ, խառնակիչ (պրովոկատիւ) պարտւողական, տրամադրութիւն քանդող, ոգեջնջող, սիրտխառնող են:
    Սա իմ տեսակէտն է, իմ անձնական կարծիքը:
    Այստեղ գտնւող հ.հ.շ.ականները ցոյց տուեցին, թէ մեր համոզմունքը ԼՏՊի վերաբերեալ 10 տարի առաջ, սխալ չի եղել: ԼՏՊ առիթ եւ ժողովրդականութիւն չունի Հայաստանի քաղաքական կեանքի մէջ:
    Որեւէ ընդդիմադիր կուսակցութիւն կամ անհատ, որ դաշնակցում է Հ.Հ.Շ.ին, ստորագրում է, որպէս քաղաքական գործօնի, իր մահուան հրամանագիրը:
    Ողջունելի է որեւէ քաղաքական հայարիւն ոյժի կամ կոալիցիոն ոյժերի իշխանութիւնը: Հ.Հ.Շ. եւ նրա հակահայ պառակտիչ գաղափարները ի սպառ պէտք է վերանան երկրագունդից:
    Արդ, պարտ եմ զգացել իմ չսիրած բաժնում՝ քաղաքական բաժնում արձանագրել խօսքս, ներդնել լումաս, որպէսզի անկողմնորոշ զանգուածը լուսաբանուի:
    Հ.հ.շըյականներ, ձեր սին գաղափարները այնքա՜ն խոցելի են, որոնց քննադատումը սկիզբ կունենայ, վերջ չունենար:
    Արտգէո, քո ստեղծած թեմաները շփոթեցնող, ապակայունացնող եւ քննադատութեան չդիմացող նիւթեր են: Ո՞րը բացայատեմ, ի՞նչը քննադատեմ, այնքա՜ն շատ են ապատեղեկատւութիւնը, ծաղրը, սուտը, որ առանձին անդրադառնալու մերկացնելու ո'չ ժամանակ ունեմ, ո'չ տրամադրութիւն:
    Մի ծայրայեղութիւնից այլ ծայրայեղութիւն գնալը յուսահատ մարդու բնորոշ է: Իշխանութեան փտած կառավարումից դժգոհ ժողովուրդին. ուզում են գրաւել հ.հ.շ.ի արկածախնդիրները:
    Փառք եւ պատիւ Հայաստանի ընդիմադիր գործիչներու գիտակցութեան, նրանք ինձից ու ակումբի անդամներից լաւ գիտեն ինչ կարգի մարդ է այդ LTP:
    Նրանք աղեկ հասկանում են, գործիք դառնալու լըտըպըյի ընդունակութիւնը, 3 տարում Արցախը յանձնելու նրա պատրաստակամութիւնը:
    Այլապէս ո՞վ կարող էր վստահ լինել խաղաղութեան ժամկէտից, եթէ ոչ իր իսկ ներկայացնելիք զիջումից վստահ եղող անձը:

    Աչք ունեցողը կը տեսնի, խելք ունեցողը կը հասկանայ:
    Հ.հ.շականներ, ձեր աղբը որպէս համեղ ճաշ մի առաջարկէք: Դուք եւ ձեր լեւոնը երբէք, երբէք Հայաստանի քաղաքականութեան մէջ պիտի չի լինէ՛ք: Ժողովուրդը ատում է ձեզ, առաւել եւս՝ Սփիւռքը:
    1-եթէ ուզում էք կարգին ակումբ-ֆորում լինի. Արտգէո անդամը պէտք է յաւերժ հեռացուի: Նրա գործունէութիւնը էութեամբ հակահայկական եւ հակահայաստանեան է: Նա պրովոկատոր է, հենց այս թեմայում սփիւռքահայութեան արձանագրումը թուրքիայի եւ ազերքաքիստանի կողքին մեծ անարգանք է Հայ ժողովուրդին: Նա եւ իր համախոհ հ.հ.շ.ականները վիրաւորել են ցեղասպանութեան ճանաչումը պահանջող հայութեան, անուանելով ֆաշիստ:
    Խօսելիք խօսք չմնաց, Արտգէոյի նմանները ազգիս թշնամիներն են, իսկ ես թշնամիների հետ այլ լեզւով կխօսեմ կամ երբէք չեմ խօսիր:
    2-Լիովին վստահում եմ մեր ժողովրդին, հարկ չեմ համարում շարունակել լըտըպըյականների դիմակազերծումը, ուստի հեռացումըս չնկատել պարտութիւն, այլ ապահովութեան արդիւնք: Այն ինչ նկատեցի ակումբեցիների մեծամասնութեան եւ ընդիմադիր քաղաքական գործիչների արտայայտութիւններից. հանգստացրեց ինձ: Իրականում որքան հալածենք լըտըպըյականներին, այնքան «մարտիրոսանալու» ձգտումնին աւելանում է:
    Պիտի անտեսել հ.հ.շ.ին էլ, լըտըպըյին էլ, արտգէոյի նմաններին էլ, այն ժամ նրանք իսկապէս ջղային եւ մտահոգ կը լինեն: Սա վերջին յղումս է:
    Կեցցէ Հայաստանը, անմահ հայ ազգըԱնկցին դաւաճանները
    Պանդուխտ ջան, եթե այսպես հուսահատվենք ինչ կլինի հայաստանի վիճակը: Մի հուսահատվիր, քո նպատակը ճիշտ է և շատ հայեր քեզ հետ էն

  7. #7
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

    Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է
    Եթե դու կածում ես որ սփուրքահայությունը Հայաստանի թշամին է ապա բեր ապացուցներ այլապես քո քարոզչությունը թուրքականից չի տարբերվի: Եթե ապացույցներ չունես և կարծում ես որ դու ունես իրավունք քո կածիքը հայտնելու ապա իմ կարծիքը քո մասին սա է.
    "Կասեմ որ ես գտնում եմ որ դու ես ամենա մեծ Հայաստանի թշնամին: Ինչքան քո գրածներին հանդիպել եմ այս ակումբում դրանք իրանցից միայն պառակտող բնույթ են կրել: Վստահ եմ որ դու կարժանանաս թուրքիայի համակրանքը: Մի գուցե քո երկիրը Հայաստանը չէ, լավ մտածիր: Հայաստանում հայեր են ապրում, Հայաստանը սփուրք ունի, դու ատում ես սփուրքը հետևաբար դու ատում ես Հայերին- ապա ինչու ես մնում Հայաստանում համուզված եմ որ դու ավելի լավ կզգաս քեզ թուրքիայում:"

  8. #8
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու կածում ես որ սփուրքահայությունը Հայաստանի թշամին է ապա բեր ապացուցներ այլապես քո քարոզչությունը թուրքականից չի տարբերվի: Եթե ապացույցներ չունես և կարծում ես որ դու ունես իրավունք քո կածիքը հայտնելու ապա իմ կարծիքը քո մասին սա է.
    "Կասեմ որ ես գտնում եմ որ դու ես ամենա մեծ Հայաստանի թշնամին: Ինչքան քո գրածներին հանդիպել եմ այս ակումբում դրանք իրանցից միայն պառակտող բնույթ են կրել: Վստահ եմ որ դու կարժանանաս թուրքիայի համակրանքը: Մի գուցե քո երկիրը Հայաստանը չէ, լավ մտածիր: Հայաստանում հայեր են ապրում, Հայաստանը սփուրք ունի, դու ատում ես սփուրքը հետևաբար դու ատում ես Հայերին- ապա ինչու ես մնում Հայաստանում համուզված եմ որ դու ավելի լավ կզգաս քեզ թուրքիայում:"
    Կարծում եm, որ իսկապես վիրավորում եք Artgeo-ին: Չեմ ուզում դատավոր լինել կամ էլ մոդերատոր, բայց Ձեր գրառումը ոչ մի կապ չունի թեմայի հետ և պարունակում է ուղղակի և հասցեագրված վիրավորանք: Ավելին, առաջարկելով թեման, երբեմն հեղինակները, կարծում եմ այս դեպքում ևս, այն մի քիչ «սրում» են, որպեսզի քննարկման նյութ լինի: Դա ամենևին չի նշանակում, որ մեկը պակաս հայ է, մյուսը ՝ ավելին: Կարծիքները տարբեր են լինելու միշտ, ուղղակի պետք է փոխվի դրանց նկատմամբ մեր բոլորի արձագանքը: Եթե միջնադարում կախում էին, ԽՍՀՄ-ում ուղարկում Գուլագ, ապա հիմա գոնե ժամանակն է, եթե ոչ համաձայնել, ապա գոնե հանդուրժել դրանք ու կարողության դեպքում ներկայացնել ավելի համոզիչ հակափաստարկներ: Իսկ ուղղակի վիրավորանքը դրանց բացակայության նշանն է:

    Առաջարկում եմ ջնջել վերևի հաղորդագրությունը, գուցե իմն էլ, և շարունակել քաղաքակիրթ բանավեճը՝ տղամարդավարի:

  9. #9
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 29.11.2007, 10:52:

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Բացառված չի, որը պարզվի որ Հայաստանի իրական թշնամին Լաոսն է:
    Որևիցէ մեկը կարո՞ղ է այս տարբերակը բացառել:

  11. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մենք ենք մեր իսկական թշնամիները ։

  12. #12
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Ես էլ եմ այդ մասին գրել ու իմ կարծիքով հենց այդ հարցում տղեն մի քիչ սխալ է...համենայն դեպս իմ հարցադրմանը իր պատասխանը չգոհացրեց։ Բայդ դա, էլի եմ կրկնում որևէ առիթ չի տալիս մարդուն վիրավորել։ Եթե դու գրառումը կամ քվեարկության անվանացանկը տեսնելով, վիրավորվել ես, էդ մասին կարող էիր գրել։ Ու չեմ կարծում թե որևէ մեկը առարկեր քեզ։ Խոսքս և առաջարկս ընդամենը մի բանի մասին է՝ եկենք լինենք ջենթըլմեններ, հարգենք միմյանց խոսքն ու պատիվը ու չվիրավորենք իրենց։ Հետո, քաշվել ենք որ մեզ քաղաքականությունն է հետաքրքրում։ Տեսել եք նկարչություն բաժնում ինչ խաղաղ են արշալույսները...եկեք մի քիչ էլ այստեղ "գեղագիտական" զրույց լինի...

  13. #13
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Սփյուռքին թշնամի անվանել չեմ կարող, սակայն նրանց կխնդրեի չխառնվեն Հայաստանի քաղաքականության մեջ: Սփյուռքը փջացնում է Հայաստնաը: Սփյուռքը նպաստեց Հայաստանի արտագաղթի աճմանը, որը շատ ավելի մեծ վնաս հասցրեց, քան թշնամու հասցրած վնասները:
    Այսօր Սփյուռքի պահվածքը շատ վիրավորական է: Նրանք փորձում են թելադրեն Հայաստանին ամեն ինչ, և այդ ամեն ինչից իրենք ոչինի չեն հասկանում: Սփյուռքը տեղյա՞կ է արդյոք իրենց կուտակած և փոխանցած գումարները ո՞ւր են գնում: Նրանք միամիտ են (թող սա վիրավորական չհնչի՝ ճշմարտություն է) և իրենց մեջ ասում են «դե լավ, ուր ուզում է գնա: Ում գրպանն ուզում է շատանա, կարևորը Հայաստան մտնում է»: Այսպես մտածողներին ես բացատրել եմ, որ իրենց ուղղարկած փողերը, ոչ թե ծախսվում են երկիրը կայունացնելու համար, այլ օգտագործվում են միայն ու միայն հասարակությանը նվերներ շնորհելու համար՝ փողոցներ, շենքեր, կամուրջներ… ոչինչ չի արվում ներքին կոռումպացված համակարգը վերահսկելու համար: Սփյուռքը չի գիտակցում, թե ի՞նչ աստիճանի է հասել կոռուպցիան: Նրանք չեն հասկանում, որ մեր մոտ հացի գինը թանկանում է, ավելին ինձ թվում է, նրանք այն կարծիքի են, որ երկիրը հարստանում է դրամի արժևորման պատճառով կամ շնորհիվ:
    Սակայն այս ամենը սուտ է: Սփյուռքը խաբված է:

    Մի Հայ, դու ծնվել ես Հայաստանում, այնուհետև 22 տարեկանից մինչև այսօր ապրում ես ԱՄՆ-ում: Կարծում եմ այսքանը ճիշտ եմ հասկացել:
    Հարցը դա չէ, թե դու որտեղ ես ծնվել և որտեղ ես գտնվում հիմա: Հարցն այն է, որ դու Հայաստանում չես և պաշտպանում ես սփյուռքին: Եթե դու ապրում ես այնտեղ, ապա դու սփյուռքից ես:
    Ես օրինակ ճիշտ հակառակն եմ, ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց ապրում եմ ՀՀ-ում: Եվ սրա շնորհիվ ես կարող եմ երկկողմանի նայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Սփյուռքը Հայաստանին նայում է իբրև նորածին երեխա: Ինչպես բոլոր նորածինները, բոլորն էլ կաթի կարիգ ունեն, ապա սփյուռքը մեզ տրամադրում է այդ «կաթը»՝ փող: Սակայն երեխայի համար փողը չէ կարևոր, այլ ծնողի լիարժեք սերը, որը մեր սփյուռքի մոտ ձևական փաստ է: Նորածին երեխայի մոտ առաջացավ որոշ զգացմունքներ՝ «սեր, ծնողի հանդեպ»: Եվ ամեն կերպ արեցին, որ գնան ու հաստատվեն այն հողերի վրա, որտեղից փող էր գալիս: Սակայն ոտքը դնելով օտար ցամաքներ, նրանք փոխվեցին ու իրենց դրեցին ծնողի դերում:

    Հայաստանի քաղաքականությանը սփյուռք պետք չէ: Եթե դեռ կան մի քանի սփյուռքահայեր, որոնք կպած ուզում են մի բանով օգնած լինեն, ապա թող գան իրենց հայրենիք, թող մի քանի տարի ապրեն (1 ամիսն էլ է բավարար) և թող տեսնեն, որ իրենց «հայրենիք» կոչվածը Մասիսի հմայքը չէ: Թող գան ու տեսնեն, թե ո՞ր ոլորտի համար են նրանք փող ուղղարկում: Թե ինչի՞ համար են ծախսվում այդ փողերը:

    Եվ ամենակարևոր մի բան, որ ես այդպես էլ չհասկացա: Սփյուռքը պնդում է իրենց ապրած երկրների իշխանություննեին, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը այդ երկրի կողմից: Սփյուռքը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն աճի (փողոցների ու շենքերի առումով), բայց ոչինչ չի անում Արցախի հարցը կարգավորելու համար: Ոչ մի ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ: Եթե նրանք չեն պատկերացնում այդ հարցի լուծումը, ապա թող լռե՛ն, երբ խոսում է Հայաստանը: Ամեն տառ ասելուց հետո, թող չասեն «չէ» և թող լսեն մինչև վերջ: Եվ թող լսեն նաև այն, որ Հայաստանին ինչպես նաև Արցախին միգրացիա է պետք:
    Սփյուռքից մի որոշ խավ «հողեր» են պահանջում Թուրքիայից: Ի՞նչ հիմքերով են պահանջում այդ հողերը, եթե այնտեղ հայ բնակչություն չկա, եթե կա էլ ոչ մի աղմուկ չի բարձրացնում Հայաստանին միանալու համար:

    Ամենա ցավալին այն է, որ մենք մեզ ենք ցեղասպանում: Անկախությունից մինչև այսօր, Հայաստանի ու Արցախի բնակչությունը կիսվել է: Սա ոչ թե մահածությունների քանակի պատճառով, այլ արտագաղթի պատճառով:

    Խոսքս ավարտեմ նրանով, որ Ռուսաստանի սփյուռքահայությունն ամենավտանգավորն է, քանի որ նրանք ոչ միայն իրենց ամբողջ ընտանիքին հանում են Հայաստանից, այլ վերջում ամբողջ ընտանիքով հայհոյում են Հայաստանի վրա:

    Օտարամոլությունը մեզ կործանում է:

  14. #14
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    49
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Քաղաքացու գրառումը խորհուրդ կտամ ուշադիր կարդացեք:
    Աշխատեք չկրկնել արդեն ծեծված խոսքերը, թե " մենք գանք Հայաստան ի՞նչ էնենք, այստեղեն մենք Հայաստանեն ավելին օգուդ տված ենք, քան էտտեղ: Բայց հարկավ չմտածիք, թե մենք Հայաստան չենք ուզեր ապրիլ, հենց Հայաստանի շահեն համար է, որ հոս, Գլենդել կապրինք: Մասիս էնքան կսիրեմ, որ որոշել եմ Մասիսին նայող ինչքան բնագարան կա, գնեմ":

  15. #15
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    P.S.-ի Խոսքերից
    Խոսքս և առաջարկս ընդամենը մի բանի մասին է՝ եկենք լինենք ջենթըլմեններ, հարգենք միմյանց խոսքն ու պատիվը ու չվիրավորենք իրենց։
    Առարկություն չունեմ: Լիովին համաձայն եմ:
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքին թշնամի անվանել չեմ կարող, սակայն նրանց կխնդրեի չխառնվեն Հայաստանի քաղաքականության մեջ: Սփյուռքը փջացնում է Հայաստնաը: Սփյուռքը նպաստեց Հայաստանի արտագաղթի աճմանը, որը շատ ավելի մեծ վնաս հասցրեց, քան թշնամու հասցրած վնասները:

    Իսկ ով ասաց սփուրքը խարնվում է Հայաստանի քաղաքականության մեջ: Նրանք ընտրելու իրավունք չունեն ապա ինչպես կարող են խառնվել: և այստեղ մեկ նրբությունել կա որ դու անտեսում ես որ սփուրքը չի կարող անտարբեր լինի Հայաստանի հանդեպ, Հայաստանը մեր հայրենիքն ել է: Ես անձամբ կռվել եմ Արցախում 1991թ - 1994թ ը և չեմ կարող իմ երկրի հանդեպ լինել ատարբեր:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանք փորձում են թելադրեն Հայաստանին ամեն ինչ, և այդ ամեն ինչից իրենք ոչինի չեն հասկանում:
    Կարող ես բերել մի փաստ՞:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքը տեղյա՞կ է արդյոք իրենց կուտակած և փոխանցած գումարները ո՞ւր են գնում: Նրանք միամիտ են (թող սա վիրավորական չհնչի՝ ճշմարտություն է) և իրենց մեջ ասում են «դե լավ, ուր ուզում է գնա: Ում գրպանն ուզում է շատանա, կարևորը Հայաստան մտնում է»: Այսպես մտածողներին ես բացատրել եմ, որ իրենց ուղղարկած փողերը, ոչ թե ծախսվում են երկիրը կայունացնելու համար, այլ օգտագործվում են միայն ու միայն հասարակությանը նվերներ շնորհելու համար՝ փողոցներ, շենքեր, կամուրջներ… ոչինչ չի արվում ներքին կոռումպացված համակարգը վերահսկելու համար: Սփյուռքը չի գիտակցում, թե ի՞նչ աստիճանի է հասել կոռուպցիան: Նրանք չեն հասկանում, որ մեր մոտ հացի գինը թանկանում է, ավելին ինձ թվում է, նրանք այն կարծիքի են, որ երկիրը հարստանում է դրամի արժևորման պատճառով կամ շնորհիվ:
    Սակայն այս ամենը սուտ է: Սփյուռքը խաբված է:
    Չեմ բացառում որ ինչ որ մի մասը գումարի անհետանում է բայց ինչ ես առաջարկում՞ չոգնել Հայաստանին՞: Սփուրքը չի կարող ղեկավարել այդ գումարները հանց այն պատճառով որ դու ասում ես որ սփուրքահայերը չպետք է խառնվեն հայաստանի քաղաքականությանը: Ապա ինչպես նրանք պետք է անեն ԴԱ՞: Իսկ հետո կասեմ որ սփուրքը չի կարող դա անել, դա Հայաստանի քաղաքացիները պետք է վերահսկեն այդ ամենը:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի Հայ, դու ծնվել ես Հայաստանում, այնուհետև 22 տարեկանից մինչև այսօր ապրում ես ԱՄՆ-ում: Կարծում եմ այսքանը ճիշտ եմ հասկացել:
    Հարցը դա չէ, թե դու որտեղ ես ծնվել և որտեղ ես գտնվում հիմա: Հարցն այն է, որ դու Հայաստանում չես և պաշտպանում ես սփյուռքին: Եթե դու ապրում ես այնտեղ, ապա դու սփյուռքից ես:
    Ես պաշտպանում եմ Հայաստանը և ողջ հայ ազգին, իմ համար նշանակություն չունի թէ նա Հայաստանցի է, Արցախցի է, սփուրքահայ է և այլն, իմ համար նշանակություն ունի որ նա իմ ազգակիցն է և վերջ:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դեռ կան մի քանի սփյուռքահայեր, որոնք կպած ուզում են մի բանով օգնած լինեն, ապա թող գան իրենց հայրենիք, թող մի քանի տարի ապրեն (1 ամիսն էլ է բավարար) և թող տեսնեն, որ իրենց «հայրենիք» կոչվածը Մասիսի հմայքը չէ: Թող գան ու տեսնեն, թե ո՞ր ոլորտի համար են նրանք փող ուղղարկում: Թե ինչի՞ համար են ծախսվում այդ փողերը:
    Դու երևի մոռանում ես կամ ել շատ փոքր ես եղել և չես հիշում որ Հայաստանից մեծ հոսք եղավ արտասահման ԼՏՊ-ի ժամանկ որտեղ մարդիկ տարական գոյատևելու հնարավորություն չունին: Ինչի մասին ես խոսում՞:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքը պնդում է իրենց ապրած երկրների իշխանություննեին, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը այդ երկրի կողմից: Սփյուռքը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն աճի (փողոցների ու շենքերի առումով), բայց ոչինչ չի անում Արցախի հարցը կարգավորելու համար: Ոչ մի ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ: Եթե նրանք չեն պատկերացնում այդ հարցի լուծումը, ապա թող լռե՛ն, երբ խոսում է Հայաստանը: Ամեն տառ ասելուց հետո, թող չասեն «չէ» և թող լսեն մինչև վերջ:
    Արցախի հարցը մեկ օրում չի լուծվի: Սա ևրկար գործնթաց է: Ես կուզենայ լսել քո կարծիքը Արցախի հարցը լուծելու քո դիրքորոշումը:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքից մի որոշ խավ «հողեր» են պահանջում Թուրքիայից: Ի՞նչ հիմքերով են պահանջում այդ հողերը, եթե այնտեղ հայ բնակչություն չկա, եթե կա էլ ոչ մի աղմուկ չի բարձրացնում Հայաստանին միանալու համար:
    Ոչ մեկ հողեր չի պահաջում: Պահաջվում է միայն որ Թուրքիան ճանաչի իր անցյալի իրողությունը: և առանց սրա Թուրքիաի և հայաստանի մեջև չի կարող լինել բարեկամական հարաբերություներ չհաշված որ չեն կարող հաշվել հավասար կողմեր: Ինչի մասին է խոսքը՞:
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 29.11.2007, 13:06:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  2. Ո՞ր հեռուստաալիքն եք ամենաշատը սիրում, նայում:
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.02.2011, 00:45
  3. Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 90
    Վերջինը: 08.08.2009, 23:59
  4. Որ ազգերն են ամենաշատը կեղեքում պատմությունը
    Հեղինակ՝ Anton_Braind, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.03.2008, 14:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •