Մուսաներս, դուք հարավից ու հյուսիսից, Արեևելքից թռեք, եկեք, ու Արևմուտք ինձ ուղարկեք... Էս վերջերս ոչ մի նորմալ բան չի գալիս գլուխս... կրիզիսի մեջ եմ...
Քնքուշ բառեր շշնջացի,
Ու պատասխան ինձ ժպտացիր...
Ու ինձ թվաց, թե ժպիտդ
Մի նոր կյանքով,
Նոր օրերի նոր բերկրանքով
Լցրեց հոգիս...
Սակայն ավաղ
Նույնիսկ չէի պատկերացնում,
Որ այդ դյութիչ ժպիտիդ հետ
Հոգիս լցվեց ոչ թե խինդով,
Այլ անսահման, անբուժելի տառապանքով:
Էջանիշներ