Մի հարց ծագեց. արձակ գրու՞մ ես:
Մի հարց ծագեց. արձակ գրու՞մ ես:
Այդքան մասը մի տեսակ լավ չի շատ կոպիտ է( ասենք նաև բառերի ընտրությունը և փողկապակցվածությունը) եթե անգամ այդպես մեղմել ցավը ,գոնե միքիչ այլ կերպ կարելի է ներկայացնել …Սակայն երեկոյան Տղային մեռած չգտան սենյակում, որովհետև ոչ-ոք էլ երեկոյան սենյակ չմտավ: Իսկ Տղան երեկոյան ուրիշ սենյակում էր, ու քանի որ այդ ուրիշ սենյակում մութ էր, մտնողը կլսեր միայն հառաչներ ու համաչափ շարժվող մահճակալի ճռճռոցը, իսկ եթե մտնողը մի քիչ վառ երևակայություն ունենար, ապա կտեսներ այդ սենյակի դեռ կիսաբաց դռնից գաղտագողի փախչող արդեն համարյա աներևույթ դարձած Ցավին......
Հետո էլ նմանատիպ լուծումով ցավը չի հեռանում հաստատդա ժամանակավոր խլանում է պարզապես…
, դրա համար կամ ուրիշ վերջաբան կարելի է ընտրել կամ էլ պետք չէ նշել, որ ցավը հեռացավ:
Սա իմ սւբյեկտիվ կարծիքն էբայց կարծում եմ շատերը կհամաձայնվեն ինձ հետ…
Love has an enemy, but it is already defeated!
Sambitbaba (19.10.2010)
de lav, mi xabi, ete inch-vor mek@ tesel a im gracner@, apa da du es
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.11.2007, 21:01:
Ընդունում եմ, որ մի քիչ ռեդակցիայի կարիք կա,, բայց ինձ չի թվում, թե տղան հենց էդ պահին ազատվեց այդ ցավից, դա ժամանակի ընթացքում կատարվեց, սենյակում խմելիս, աղջկա հետ խոսելիս, ու բոլորովին էլ ոչ ուրիշ աղջկա հետ լինելու պատճառով, չնայած, ոչ ոք չի կարող ժխտել, որ դա նույնպես լավ միջոց է անհաջող սերը մոռանալու համար:
Ավելացվել է 3 րոպե անց
Եղավ, ճանաչեցի սիրելիս, մենակ թե հետագայի համար քեզ խորհուրդ` անգլատառ մի գրիր, որովհետև դա այս ֆորումում այնքան էլ ընդունված չէ, իսկ որ դու ինձանից ավելի լավ ես գրում, դա արդեն հարց է, որ երևի թե ես ու դու չենք լուծի, այլ ֆորումի ժողովուրդը
![]()
Վերջին խմբագրող՝ Chilly: 16.11.2007, 15:58: Պատճառ: Գրառման ավելացում
Թամարա (26.01.2011)
Մի քանի հին ու նոր տողեր եմ դնում, ացենիծե !
***
Քո գեղեցիկ աչքերի մեջ
Ինձ բերեցիր դու սեր անշեջ,
Ու երբ սրտիս նվիրական թաքստոցում
Բոցկլտում էր սերը հրաշք՝ քո նվիրած,
Դու սեթևեթ ...
Առաքինի ...
Ու սառցային – սառը խոսքով,
Ու ժպիտով երեսառած՝
Հետ վերցրեցիր իմ սրտի մեջ կանթեղ դարձած
Արև - սերը քո պարգևած,
Ու զարմացար՝
Թե ինչու՞ է իմ աչքերում կյանքը մեռած:
***
Հայտնվեցիր երազի պես,
Ու հեռացար ինչպես երազ,
Ինձ թողնելով անքուն գիշեր,
Մի քիչ ժպիտ, ու մի քիչ սեր...
ՔՈ ԱՉՔԵՐԸ
Քո աչքե˜րը...
Քո՜ աչքերը...
Գիշերները իմ հուշերին
Լույս են տալիս քո աչքերը,
Բոլոր տխուր, վատ պահերին
Հույս են տալիս քո աչքերը...
Ա՜յ հիմա նոր հասկանում եմ...
Քո աչքերը...
Ադամանդ են քո աչքերը,
Տիեզերքի ամենամեծ,
Անգին զարդն են քո աչքերը,
Էլ ի՞նչ ասեմ...
Քո աչքերին ինչ էլ ասեմ` քիչ կլինի..
Կուզե՞ս, բացեմ քեզ մի գաղտնիք.
Ես ... ՍԻՐՈՒՄ ԵՄ քո աչքերը:
Շատ լավն են: Ես շատ հավանեցի:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Առաջին երկուսը շատ լավն էին , իսկ այ "ՔՈ ԱՉՔԵՐԸ"Սևակի ձեռագիրն էր զգում ։
Ապրես ։
Առաջինը հավանեցի, իսկ երրորդը՝ «Քո աչքերը», չափազանց ծեծված էր ու, իմ կարծիքով, անհարկի շատ էր հիշեցնում Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նաիրուհի (18.10.2010)
Ցավը մարդու համար է: Ցավն է, որ մեզ դարձնում է ավելի ամուր,հղկված,կատարյալ...
Ոչ ոք չգիտի, թե ինչ ցավ է ապրում ալմաստը տաշվելուց,բայց բոլորն են հիանում ադամանդի փայլով... հպարտացիր քո ցավով... շատերը դա էլ չունեն...բա՛յց...
Բայց չթողնես, որ ցավը դառնա պահանջ,բազմազան ապրի...ավելի թեթև... անհոգ...
Իսկ գործերդ վատը չէին:Ինձ դուր եկան...
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Թամարա (26.01.2011)
Ես հեռանայի հավատով լեցուն,
Ես հեռանայի ուրախ ու անքուն...
Իսկ դու` գրկեիր բարձն ու ժպտայիր...
Անկատա՜ր երազ...
Այդ դեպքում որտե՞ղ կլիներ կյանքը,
Որտե՞ղ կլիներ նրա անիրավ, բութ արձագանքը,
Ու ի՞նչ կանեին սատանաները մեր հոգիներում...
Այդպես չի լինում...
Arpine (03.08.2011), Claudia Mori (22.03.2011), E-la Via (07.09.2010), My World My Space (10.09.2010), Nare-M (07.09.2010), Renata (17.09.2011), Sambitbaba (19.10.2010), Թամարա (26.01.2011), Կաթիլ (10.01.2011), ԿԳԴ (11.11.2010), Նաիրուհի (18.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ