Իսկ ով ասեց, որ խոսքը բաց սրճարանի մասին է?
Իսկ ով ասեց, որ խոսքը բաց սրճարանի մասին է?
Հուսով եմ արդեն բոլորդ էլ գիտեք, որ դիմա բիլանի հիմար (հուսյ ունեմ ակումբում հավաքվածները ունեն արվեստի մեջ ավելի բարձր արժեքային համակարգ, քան այս "երգիչի" երկրպագուները) համերգի բեմը արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սրանով մեր իշխանությունները, քաղաքապետարանի միջոցով ու մարդկանց հարկերից կուտակված միջոցներով, որը բնավ դիմա բիլանին "զակազ" տալու համա չեն նախատեսված, փորձում է խանգարել այսօրվա հանրահավաքը: Կարծում եմ դա նրանց չի հաջողվի, քանի որ արդեն 1 ամիս է ոչ միայն նախորդ հանրահավաքին ներկա գտնվածները, այլ նաև շատ ու շատ այլ քաղաքացիներ անհամբեր սպասել են այս օրվան: Անձամբ ես հետաձգել եմ իմ այսօրվա բոլոր գործելը, ու արդեն 16.30 ից այնտեղ եմ լինելու:
Կհանդիպենք Ազատւոյթան հրապարակում :
Ավելացվել է 1 րոպե անց
Ես դեռ ավելի համոզիչ փաստերի եմ սպասում :
Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 16.11.2007, 12:30: Պատճառ: Գրառման ավելացում
Ես Ակումբի հնաբնակ չեմ, ոչ էլ որևէ մեկին դեմքով ճանաչում եմ։ Ուղղակի «Քաղաքականություն» բաժնում գրառումները շատ են արդեն «թիմավորվում»։ «Բոլորս դեպի հանրահավաք», կամ էլ թե «Ոչ Լևոնի վերադարձին» սենց պիոներական կոչեր մի գրեք էլի։
Եկեք քննարկենք երևույթները, մարդկանց, քաղաքական գործընթացները, գնահատականներ տվեք, բայց էդքան բևեռացված և թիմայնացված հանդես մի եկեք։ Հիմա ինչ–որ մեկը կասի, «դու մեզ մի ասա», բայց դե ասում եմ՝ հեռու եմ, ավելի լավ է երևում։
Քաղաքական առաջնորդի նկատմամբ համակրանքն ու հակակրանքը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է, որի համար կան պատճառներ ու փաստարկներ։ Դա ամենևին չի նշանակում, որ դրանք կարող են ռացիոնալ լինել։ Կարող են և լինել։
Մի խոսքով, կրքոտ քննարկումը մի հասունացրեք մինչև ընդհարում կամ թշնամացում։ Առանց էն էլ համարյա ամեն շաբաթ մեկը հայտարարում է Ակումբից հեռանալու մասին։ Իսկ դա միայն մեկ բան է նշանակում՝ ինչ–որ բան սխալ է, մարդիկ վիրավորվում են ու էլ չեն ուզում սայթն այցելել։ Իսկ ում է պետք բանավեճի ակումբ առանց ընդդիմախոսների։
Ինձ համար օրինակ սա վայր է, որտեղ կարող եմ ընթերցել տարբեր տարիքի, սեռի և մասնագիտության մարդկանց գնահատականները։ Ու վատ եմ զգում, երբ տեսնում եմ, որ հանկարծ ինչ–որ մեկի վրա հարձակվում են, կամ ինչ–որ մեկը սկսում է պիտակավորել մոդերատորին։ Լավ էլի, թարգեք ախպոր պես։
Սուբյեկտիվ կարծիք.
Դիմում եմ բոլոր "Լևոնականններ" բառն օգտագործողներին:
Ես անձամբ (և իմ նման շատերը) պատրաստվում եմ քվեարկել Լևոնի օգտին միայն որպես Սերժի այլընտրանք: Ընդ որում երկու ամիս առաջ ես արդեն համակերպվել էի, որ հաջորդ նախագահ լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Այսինքն ես ոչ թե Լևոնական եմ, այլ ավելի շուտ հակասերժական:
Վազգեն Մանուկյանը դեմ է Սերժին, հետևաբար, պաշտպանում են նաև նրան, ԲԱՅՑ, քանի որ նրա, ձայներ հավաքելու հնարավորությունները ըստ իս խիստ զիջում են Լևոնի հնարավորություններին, ապա ես իմ ձայնը տալու եմ Լևոնին` հաղթելու հույսով:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Իր իշխանությունը պահելու համար նա չի հանել հայոց բանակը: Նա ուղղակի կանգնեցրել էր ոչ ավել քան 100 հոգանոց անվտանգության ծառայողներ, որոնք երբեք չհարձակվեցին ժողովրդի վրա, այլ փորձում էին միայն պաշտպանվել, ի տարբերություն ներկա իշխանությունների կատարած 2003թ ապրիլի 12/13:Ancord-ի խոսքերից
Իշխանությունը պահելու համար, նա կոչ արեց երկրի տարբեր մարմիններին, հավաքվել նախագահի շուրջ և քննարկել ու լուծում գտնել երկիրը ճգնաժամից հանելու խնդիրը:
Anco՛rd, խնդրում եմ այդպես մի թեժացրու Վազգենի ու Լևոնի միջև հարաբերությունները, նրանք միշտ էլ իրար հետ լեզու կգտնեն, առավել ևս երբ նրանց 2-ի նպատակն էլ առաջին հերթին ներկա իշխանություններին վայր դնելն է:
Հուսով եմ դու չես օգտագործում «շարքային ընդդիմություն» արտահայտությունը, քանի որ դա նվաստացուցիչ խոսք է, հենց օգտագործողի համար:

Ցավն էլ հենց սա է, որ շատերն ասում են, թե Վազգենի հնարավորությունները փոքր են, քվեարկում են մյուսի օգտին: Իսկ որտեղի՞ց գիտեք, որ Լևոնի հաղթելու հավանականություն ավելի մեծ է: Ես չեմ ընտրում մեկին, որպեսզի մյուսը չընտրվի, այլ ընտրում եմ մեկին, որովհետև կողմ եմ նրա գաղափարներին: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք այդպես պետք է վարվի, ոչ թե հաշվարկի, թե ով ինչքան շանս ունի:Վազգեն Մանուկյանը դեմ է Սերժին, հետևաբար, պաշտպանում են նաև նրան, ԲԱՅՑ, քանի որ նրա, ձայներ հավաքելու հնարավորությունները ըստ իս խիստ զիջում են Լևոնի հնարավորություններին, ապա ես իմ ձայնը տալու եմ Լևոնին` հաղթելու հույսով:
Ես շատ հեռու եմ Դիմա Բիլանի երկրպագուն լինելուց, բայց, միևնույն է, հանրահավաքին չեմ գալու: Հա՛, ազատ եմ էդ ժամին, բայց չեմ գալու:Հուսով եմ արդեն բոլորդ էլ գիտեք, որ դիմա բիլանի հիմար (հուսյ ունեմ ակումբում հավաքվածները ունեն արվեստի մեջ ավելի բարձր արժեքային համակարգ, քան այս "երգիչի" երկրպագուները) համերգի բեմը արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սրանով մեր իշխանությունները, քաղաքապետարանի միջոցով ու մարդկանց հարկերից կուտակված միջոցներով, որը բնավ դիմա բիլանին "զակազ" տալու համա չեն նախատեսված, փորձում է խանգարել այսօրվա հանրահավաքը: Կարծում եմ դա նրանց չի հաջողվի, քանի որ արդեն 1 ամիս է ոչ միայն նախորդ հանրահավաքին ներկա գտնվածները, այլ նաև շատ ու շատ այլ քաղաքացիներ անհամբեր սպասել են այս օրվան: Անձամբ ես հետաձգել եմ իմ այսօրվա բոլոր գործելը, ու արդեն 16.30 ից այնտեղ եմ լինելու
Ավելացվել է 2 րոպե անց
Հ.Գ. Լևոնի կողմնակիցները սուտ պատկեր են ստեղծում, թե նա հաղթելու շանսեր ունի՝ այդպիսով իրենց կողմը գրավելով նաև ուրիշներին: Ես կխնդրեի, որ սթափ դատեք. դուք ի՞նչ եք ուզում. Սերժը նախագահ չդառնա՞, թե՞ վերջապես կարգին նախագահ ունենալ:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 16.11.2007, 13:13: Պատճառ: Գրառման ավելացում
Կարող ե՞ս երբևէ իմ արված որևէ գրառման մեջ նման բաներ ցույց տալ:
Ո՞վ, ե՞րբ, ու՞մ:
Կարո՞ղ է պատմես նաև դեպք, թե ինչպես է մի ոմն մարդասպան սպանել իր զոհին, արտասանելով "Հանուն Լևոնի"բառերը :
Ինչն է քեզ առիթ հանդիսացել, նույնացնել օրինակ ինձ, այդ պատանու հետ:
Հ.Գ. Այս հարցին լավ բացատրություն է տվել Րաֆֆին իր "Խենթ"-ում:
Ո՞րն է այդ ոճը: Այս և Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղակի կամ վերաբերվող այլ թեմայներում քննարկվում է իր տեսակետները, հայաղքները, գործերը: Ասում ենք մեր տեսակետները: Ըստ քեզ, դա ինքնախաբեություն է, և դու բերում ես միայն չփաստարկված տեղեկություններ: Հիմա ասա, թե ում ոճն է ինչպիսին:
Այն, ինչ որ դու ես ասում ,ես էլ լսել եմ, ու հիշում եմ: Նրա ասածի հետ ես համաձայն չեմ: Իրավունք ունե՞մ, թե հայացքիս համար պետք է քո կողմից ստանամ վիրավորական որակաորումներ:
: Ու երբ է ասել "երբեք ավելի լավ չենք ապրելու": Բեր ինձ հղում սկզբաղբյուրի վրա, և ես միանգամից կհրաժարվեմ իրեն համակրելուց:
Հասկանում ես, ոչ մի քաղաքական գործից, առավել ևս Հայաստանում, Նոբելյան մրցանակին արժանի հայտագործություն երբեք էլ չի արել: Բոլորն էլ գիտեն հիմնականում ամեն ինչ: Խոսքը գնում է նրա մասին, թե որ քաղաքական գործիչը այդ բոլորից որ մի մասն է պատրաստվում կյանքի կոչել: Կրկնում եմ, ես դեռ չգիտեմ , թե ինչ ստրատեգիա է որդեգրելու Վազգեն Մանուկյանը, և ի՞նչ տակտիկական քայլերով է դրանք իրագործելու:
Լևոն Տեր-Պետրոսյանի ստրատեգիան հիմնականում ուրվագծվել է արդեն: Մնում է նա ծանոթացնի իր տակտիկական քայլերի հետ, որից հետո միայն վերջնականապես կկողմնորոշվեմ: Դրա համար էլ այսօր գնալու եմ իր միտինգին:
Ու այստեղից հետևում է, որ ով Լևոնի համակիրն է, նա զոմբիացվա՞ծ է: Հերթական անուղղակի վիրավորանքը...Եվ դեռ դու խոսում ես ոճերի մասի՞ն:
Հիմա տենց ա, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, կամ պիտի վիճեն, կամ էլ ընդունեն, որ տարբեր կարծիքներ ունեն այդ հարցի վերաբերյալ ու խոսեն մեկ այլ թեմայից: Ես այս պարագայում կողմ եմ վերջին տարբերակին, քանի որ ուզեք թե չուզեք, եթե կան երկու իրար հակասող միտք, կլինեն նաև իրար հակառակ թիմեր, և հիմնականում հնարավոր չի լինում իրար համոզել, որպեսզի կարծիքները փոխվեն, այդ դեպքում ինչու իզուր ներվեր քայքայել?
Լիովին համամիտ եմ Բյուրակնի խոսքերին, ես չեմ ցանկանում շարժվել սրա, նրա անցնելու շանսերով, նամանավանդ, որ այդ շանսերը բոլորովին պարզ չեն:
Հարգելիս, ուզում եմ քեզ հիշեցնել, որ երբ Վազհեն Մանուկյանին նշանակեցին պաշտպանության Նախարար (դա արվեց մեր լիակատար պարտության մեղքը նրա վրա բարդելու ու այդ քաղաքական գործչից մեկընդմիշ ազատվելու նպատակով)` իմ կարծիքով նրա կողքին այդ պահին եղածներց համարյա ոչ մեկը չգնաց նրա հետ և նա այդ մարդկանց կարիքն այդտեղ ամենևին էլ չուներ: Փոխարենը իր շուրջը համախմբեց բնագավառի ամենակարող ուժերին, խորհրդային բանակում ծառայող բոլոր Հայ զորահրամանատարներին, ինքը, այո ինքը ո'չ թե մեկ ուրիշը հիմք դրեց Հայոց Բանակին, Վազգեն Մանուկյանի ու նրա ստեղծած սպայակույտի շնորհիվ արդեն տանուլ տրված պատերազմի անիվը շրջվեց մեր օգտին: Նորմալ` հայրենասեր Նախագահը նրան պետք է Ազգային Հերոսի կոչում շնորհեր: Երբ պատերազմի ելքն արդեն վճռված էր ու Մանուկյանն իրեն թույլ տվեց մեկնել Ֆրանսիայում առողջությունը վերականգնելու` Տեր-Պետրոսյանը առիթը բաց չթողեց ու նրան ազատեց այդ պաշտոնից:
Այս դրվագը Ձեզ ներկայացրի այն պառճառով, որպեսզի Դուք պատկերացում կազմեք Մանուկյանի կազմակերպական և ղեկավարման անսահմանափակ կարողությունների մասին: Եկեք անկեղծ գտնվենք ու չհամեմատենք ներկա Նախագահին ապագա Նախագահի հետ: Վերջինի լիազորությունները կտրուկ նվազելու են ու Կարծում եմ Մանուկյանի նման մեծությունը երբեք էլ առողջ ու աշխատող շրջապատի պակասություն չի կարող զգալ: Ես համոզված եմ, որ Մանուկյանի օրոք, անկախ Ձեր քաղաքական կողմնորոշումներից, կունենաք Ձեր տեղը մեր երկիր կառուցման գործում և չէք էլ նկատի թե ինչպես կհայտնվեք այն տեղում, որտեղից ամենաօգտակար ձևով կկարողանաք ծառայել մեր Հայրենիքին:
Մեր Նախագահը պետք է լինի առաջին հերթին Մեծ Հայրենասեր , միշտ իր ժողովրդի մեջ և հետ, այլ ոչ նրա վրա: Պետք է լինի Մեծ Քաղաքական ու Պետական գործիչ: Պիտի կասկածելի արժանիքներ չունենա, լինի անբիծ ու անաղարտ անձնավորություն ու երբ նայում եմ մեր քաղաքական գործիչներին, ապա ցավով նկատում եմ, որ նշածս չափորոշիչներին համապատասխանում է միայն Վազգեն Մանուկյանը:
Վերջին խմբագրող՝ Smergh: 16.11.2007, 14:43:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Բառերից մի՛ կախվիր:Կներես,իսկ դու այս հատկանիշներով,գո՞նե եկեղեցական տեսել ես , թե՞ այստեղ այս բառերդ իրենց համահունչ իմաստը չունեն :Շատ լավ գիտես, թե ինչ նկատի ունի Smergh-ը:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Ժողովուրդ ժան, եկեք էլ չկռվենք:
Փոխարենը լսեք երգից մի հատված, որը մի քիչ առաջ եմ ձայնագրել (բառերը իմը չեն, ես ուղակի մի քիչ ձևափոխել եմ):
Երգը նվիրվում է Նարեկ Գալստյանին, որին վերջերս գազանաբար ծեծել էին:
Երգի բառերն են
Комунисты Нарека поймали,
Потащили его в КГБ ....
Մնացածը լսեք ինէներդ: Ըդամենը 285 KB :
http://rav242.narod.ru/robik.mp3
Նարեկ ջան, մենք բոլորս հպարտանում ենք քեզնով: Իմացիր, ինչ էլ լինի, մենք քո կողքին ենք .
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ