User Tag List

Էջ 9 12-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

  1. #121
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ս. Սարգսյանը փաստորեն չի ցանկանում հասկանալ ասվածի իմաստը և փորձում է կոպիտ ասած "իրեն անհասկացողի տեղ դնել": Երեկվա մեկնաբանության մեջ նա միամիտի աչքերով նայում էր լրագրողներին ու հայտարարում, թե "չի հասկանում ինչ ինկատի ունի Տեր-Պետրոսյանը, միգուցե Ղարաբաղը հանձնելու համար անհրաժեշտ ժամանակի մասի՞ն է խոսքը":
    Գաղտնիք չէ, որ մեր վարչապետը ցինիկ է, բազմիցս դրա մեջ համոզվել եմ ու երեկվա պահվածքից ավելորդ անգամ համոզվեցի, բայց որ մանկական անմեղությամբ անհասկացողի կեցվածք կարող է ընդունել, դա արդեն նորություն էր:
    Ու սրան որպես հետևանք պետք է հետևեր ժողովուրդ-հասարակության հուժկու պատասխան-քրքրելը պետական բարձրագույն ծառայողի այսպիսի պահվացքի համար և նրա անխուսափելի հրաժանականը պետական-հանրային ծառայողի իրեն վստահված պաշտոնից:
    Սա չհամարեք մազոխիզմի դրսևորում , բայց այս ամենի մեջ հիմնական մեղավոր կողմը մենք ենք ՝ ժողովուրդ-հասարակությունը: Մեղավոր ենք այնքանով, որ որպես ԿՈՂՄ, բոլորովին գոյություն չունենք:
    Ինչպե՞ս դառնալ-վերածվել որպես կողմ, զբաղեցնել պետություն կոչվող համակարգում մեր տեղը… Այ սա է հարցը, մեր հասարակության հիմնական հարցը:
    Դա իհարկե միանգամից, մի օրվա մեջ չի լինում, սակայն քայլել է պետք այս ուղղությամբ:
    Օրինակ ես միշտ էլ առաջարկում էի և եմ տարբեր կենցաղային բնույթի պահվածքի ձևեր, որոնք սակայն ստանալով հավանություն, երբեք էլ չէին կիրառվում: Նրանցից մեկը ըստ էության կայանում էր "Հասարակական արհամարանքի դրսևորման մեջ": Ինետ լեզվով ասած ՝ "Պոլնի Իգնոր" : Իգնոր իրեն, իր ընտանիքի անդամներին, իր մոտիկներին, իր երեխաներին: Սկսած մանկապարտեզներից մինչև ռեստորան ու համերգասրահ , թերթերում, տպագիր մամուլում, ազատ խեսքի ու հաղորդակցման մյուս ձևերում: Կարծես թե իրենք հասարակության համար չկան և գոյություն չունեն: Ավելի ճիշտ կան, բայց առայժմ ծանր վիրուսակիր են, և նրանցից /մինչև բուժվելը/ պետք է փախնել կիլոմետրերով հեռու:
    Լսե՞լ եք իտալական գործադուլի մասին: Հզոր զենք է: /իտալացիք իմիջիայլոց ըստ մենթալիտետի ու դրանից բխող պահվածքի՝ հայերիս ամենանման ազգն են /
    Պատրա՞ստ ենք օրինակ սրան: Ես այո: Միացողներ կան նախաձեռնությանը:

  2. #122
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    49
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատրա՞ստ ենք օրինակ սրան: Ես այո: Միացողներ կան նախաձեռնությանը:
    Միացում....

    Ես կմիանամ, բայց քաղծառայող կամ հասարակական սպասարկման ոլորտի աշխատակից չեմ, ուստի դժվար թե նշանակություն ունենա իմ գործադուլը:

  3. #123
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Միացում....

    Ես կմիանամ, բայց քաղծառայող կամ հասարակական սպասարկման ոլորտի աշխատակից չեմ, ուստի դժվար թե նշանակություն ունենա իմ գործադուլը:
    Նշանակություն կունենա, էն էլ ինչ ձևի :
    Օրինակ պատկերացրեք:
    Նստել եք համերգասրահի նստարաններին, և ուր որ է, սկսվելու է Սպիվակովի համերգը:
    Մեկ էլ համերգասրահ է մտնում իրեն լկտի պահած պետական պաշտոնյաներից մեկը /ով ուզում է լինի, Վազգեն, Լևոն թե Քոչարյան կամ Սերժ / : Բոլորս միահամուռ վեր ենք կենում, ու արհամարանքով լեցուն հայացք դցելով նրա վրա, մեծ արագությամբ դուրս ենք փաղչում այնտեղից, թքած ուենալով նրա վրա, որ վերջին կոպեկները հավաքելով տոմս էինք գնել ու այս համերգին սպասում էինք շուրջ մեկ տարի:
    Ֆանտաստիկ բան եմ ասում, թե հնարավոր է կիրառել:
    Նույնը "Պապլավոկում" կամ հասարակական տարբեր միջոցառումենրի ժամանակ:
    Որտեղ էլ նրանք հայտնվեն, նորմալ մարդիկ թողնեն ու դեմոնստրասիվ լքեն այդ վայրը:

    Կամ ավելի հզոր մի զենք: Եթե մեր երեխաները հաճախում են նույն դպրոցը, ինչ նույն պաշտոնյաի երեխան, ապա լինում է մեր երեխաների կողմից լրիվ մեկուսացված և աևհամարված վիճակում: Սա շատ անվտանգ է, և միևնույն ժամանակ բավականին ազդեցիկ: Հիշեք դպրոցական տարիները:

    Հ.Գ. Այսինքն ռեալ կյանքում առաջարկում եմ պահել մեզ լրիվ հակառակը նրան, ինչ այսօր անում ենք:

  4. #124
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշանակություն կունենա, էն էլ ինչ ձևի :
    Օրինակ պատկերացրեք:
    Նստել եք համերգասրահի նստարաններին, և ուր որ է, սկսվելու է Սպիվակովի համերգը:
    Մեկ էլ համերգասրահ է մտնում իրեն լկտի պահած պետական պաշտոնյաներից մեկը /ով ուզում է լինի, Վազգեն, Լևոն թե Քոչարյան կամ Սերժ / : Բոլորս միահամուռ վեր ենք կենում, ու արհամարանքով լեցուն հայացք դցելով նրա վրա, մեծ արագությամբ դուրս ենք փաղչում այնտեղից, թքած ուենալով նրա վրա, որ վերջին կոպեկները հավաքելով տոմս էինք գնել ու այս համերգին սպասում էինք շուրջ մեկ տարի:
    Ֆանտաստիկ բան եմ ասում, թե հնարավոր է կիրառել:
    Նույնը "Պապլավոկում" կամ հասարակական տարբեր միջոցառումենրի ժամանակ:
    Որտեղ էլ նրանք հայտնվեն, նորմալ մարդիկ թողնեն ու դեմոնստրասիվ լքեն այդ վայրը:

    Կամ ավելի հզոր մի զենք: Եթե մեր երեխաները հաճախում են նույն դպրոցը, ինչ նույն պաշտոնյաի երեխան, ապա լինում է մեր երեխաների կողմից լրիվ մեկուսացված և աևհամարված վիճակում: Սա շատ անվտանգ է, և միևնույն ժամանակ բավականին ազդեցիկ: Հիշեք դպրոցական տարիները:

    Հ.Գ. Այսինքն ռեալ կյանքում առաջարկում եմ պահել մեզ լրիվ հակառակը նրան, ինչ այսօր անում ենք:
    Երեխաներն ի՞նչ մեղք ունեն, էտ մի բանը չհասկացա

  5. #125
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաներն ի՞նչ մեղք ունեն, էտ մի բանը չհասկացա
    այնքան մեղք,որքան որ իրենց պապան`նման երեխա

  6. #126
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Հատուցում քաղաքական դիրքորոշման համա՞ր. Տեր-Պետրոսյանին սատարելու համար Սուքիասյանի ձեռնարկությունները տուժում են
    Մարիաննա Գրիգորյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից


    Հանրապետության խանութներում շարունակում է նկատվել ընդդիմադիր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ձեռնարկությունների արտադրանքի պակաս, մինչ պատգամավոր գործարարը դարձել է հետապնդումների թիրախ` Լևոն Տեր-Պետրոսյանին հրապարակավ սատարելու համար:

    «ՍԻԼ» կոնցեռնը, որի հիմնադիր նախագահը Սուքիասյանն է, ի թիվս այլ ամենօրյա օգտագործման ապրանքների, արտադրում է նաև «Բջնի» հանքային և «Նոյ» աղբյուրի ջուր: Տեր-Պետրոսյանի ճամբարին հարելուց հետո նրա ձեռնարկությունները ենթարկվում են հարկային ծառայության խստագույն ստուգումներին ու հետապնդումներին:
    «Վերջին իրադարձությունները կաթվածահար են արել մեր գործունեությունը: Հիմա փորձում ենք վերականգնել առաքման ծավալները, սակայն դեռ չենք հասցնում,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Բջնի» հանքային ջրերի գործարանի փոխտնօրեն Արայիկ Մնացականյանը: - Միայն մեկ շաբաթվա ընթացքում կրած վնասն ավելի քան 45 միլիոն դրամ է կազմել, և, չնայած դրան, արհեստական խոչընդոտները շարունակվում են»:
    «Արհեստական խոչընդոտները» սկսվեցին նոյեմբերի սկզբին, երբ Սուքիասյանը` չթաքցնելով իր քաղաքական նախապատվությունը, կանգնեց ներկա իշխանություններին հույժ ընդդիմադիր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին` հայտարարելով, թե պատրաստ է իշխանությունների կողմից ճնշումներին:
    «Ես միշտ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին եմ լինելու,- ասաց Սուքիասյանը: - Ես պատրաստ եմ բոլոր հետապնդումներին: Երբ ընտրությունդ գաղափարական է, երբ վստահ ես, որ քո ընտրությունը ճիշտ է, այդ դեպքում պատրաստ ես լինում: Ցանկացած հնարավոր հետապնդում, ճնշում կընդունեմ մեծ հաճույքով»:
    (Տես նաև http://www.armenianow.com/?action=vi...&IID=&lng=arm:)
    Նման դիրքորոշումից հետո սկսվեցին կրկնակի հարկային ստուգումներ` ամռանն անցկացված ստուգումներից հետո:
    Ընդ որում, «ՍԻԼ» կոնցեռնի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանի հավաստմամբ` այս անգամ առանց որևէ նախազգուշացման և օրենքի սկսեցին կոնցեռնի աշխատակիցներին ուղեկցել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն և հարկային ոստիկանություն:
    «Բջնի» հանքային ջրերի գործարանից ապօրինաբար առգրավված համակարգիչներն առ այսօր չեն վերադարձվել: Ըստ մեր տեղեկությունների` հարկայինում խախտումներ չգտնելով, առանց մեր ներկայացուցչի, կապարակնքված համակարգիչները բացվել են: Սա նշանակում է, որ հարկայինում կարող են մեր համակարգիչների մեջ ներմուծել այն ինֆորմացիան, ինչ իրենց ձեռնտու է»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Մկրտչյանը:
    Անցյալ շաբաթ Սուքիասյանը հայտարարել է, թե «ՍԻԼ» կոնցեռնը վախենալու բան չունի, քանի որ աշխատում է օրենքի շրջանակներում և իր իրավունքները պաշտպանելու է օրենքի սահմաններում, լուծումներ փնտրելու են ընդհուպ Եվրոպական դատարան հասնելով:
    Սակայն հարցի լուծման հայկական տարբերակը, կարծես, այնքան էլ չի ուշանալու:
    Հարկային ծառայությունից «ԱրմենիաՆաուին» հայտնեցին, որ ստուգումների արդյունքները դեռևս պատրաստ չեն, սակայն ավարտվելուն պես հասանելի կլինեն լրատվամիջոցներին ու հասարակությանը:
    «Կհրապարակենք այդ ստուգումների արդյունքները, և դուք կտեսնեք, թե այն գործարարը, որին նկատի ունեք, ինչպես է խաբում Հայաստանի Հանրապետությանը»,- նոյեմբերի 14-ին լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով «ՍԻԼ» կոնցեռնում կատարվող ստուգումներին:
    «Կան մարդիկ, որոնք չեն ուզում իրենց տնտեսության ստվերային հատվածը փոքրացնել և փորձում են քաղաքականացնել այդ հարցը, փորձում են աղմուկ հանել, կոպիտ ասած` լաչառություն անել` բյուջեին ավելի քիչ գումարներ հատկացնելու համար: Ես կարծում եմ, որ եթե հարուստ ես, եթե մենք խոսում ենք սոցիալական արդարության մասին, ապա պետք է նաև այդ խիղճը ունենանք` մեր եկամուտներից հասանելիք մասը տրամադրել պետությանը` սոցիալական հարցեր լուծելու համար,- ասաց Քոչարյանը: - Այդ լաչառությունը ոչ մի լավ արդյունքի իրենց համար չի բերելու: Բարեխիղճ հարկատուն միշտ էլ հարգված է լինելու Հայաստանի Հանրապետությունում»:
    «Բարեխիղճ հարկատուների» մասին նախագահ Քոչարյանի խոսքերը քննարկումների տեղիք տվեցին:
    Այս տարվա ապրիլին «Ժամանակ» թերթին տված սենսացիոն հարցազրույցում (www.zhamanak.com ) նախագահի թիկունքում կանգնած հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մայրը` գործարար Ռոզա Ծառուկյանը, խոսելով պետությանը վճարվելիք հարկերի մասին, մասնավորապես ասել է.
    «Մի քիչ պահում ենք, ցույց չենք տալիս [հարկերը], մի քիչ տալիս ենք, բա ոնց… Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում: Տամ, որ գնան Մոնտե Կառլո՞... (նկատի ունի կազինոները): Չեմ տա, ես տալիս եմ սոցիալապես անապահով խավին, տալիս եմ անվճար մանկապարտեզին, տալիս եմ անվճար բուժօգնությանը»,- ասել է Ռոզա Ծառուկյանը:
    Սակայն, նման հայտարարությունից հետո էլ Ծառուկյանների ընտանիքին պատկանող կազմակերպություններում կրկնակի «հարկային ստուգումներ» չսկսվեցին:
    «Այն ամենը, ինչ տեղի է ունենում ներկայումս, քաղաքական հետապնդման շատ սովորական դրսևորում է,- «ԱրմենիաՆաուին» ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: - Քաղաքական դիրքորոշման պատճառով նման «պատժամիջոցներ» ոչ վաղ անցյալում օգտագործվում էին Արամ Սարգսյանի ընտանիքի նկատմամբ:
    ՀՀ առաջին օմբուդսմեն, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ևս բնորոշում է «ՍԻԼ» կոնցեռնում սկսված գործընթացը որպես «քաղաքական հետապնդում»:
    «Այն, ինչ տեղի է ունենում «ՍԻԼ» կոնցեռնում, ուղղակի և անմիջական կապ ունի Սուքիասյանի քաղաքական դիրքորոշման հետ: Սա քաղաքական հետապնդում է, որը քողարկվում է տնտեսականի տակ,- ասաց Ալավերդյանը: - Նման մեթոդները քաղաքական այլ հայացքներ ունեցողների հանդեպ շատ ընդունված են բոլոր ավտորիտար երկրներում, այդ թվում` Հայաստանում»:

  7. #127
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Հարգելիներս, ինչպես արդեն բոլորդ գիտեք` ես Վազգեն Մանուկյանի կողմնակիցն եմ, սակայն դա ի նձ ամենևին չի խանգարի սատարել ցանկացած այն անձին ու ուժին, ում կվստահեմ իմ եվ ազգիս ճակատագիրը, իսկ սա նշանակում է, որ ես պետք է ազնիվ գտնվեմ բոլոր նարանց նկատմամբ, ովքեր իմ երազած նպատակներին հասնելու համար առայժմ ըստ ինձ` ոչ ճիշտ ուղի են ընտրել: Սակայն իմ այսօրվա ասելիքը վերաբերվում է պաշտոնական լրատվությամբ Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 16-ի ելույթի ընդամենը 2 արձագանքների:
    Սերժ Սարգսյանի երեկվա պատասխանից ես հասկացա, որ "Ղարաբաղը ծախելու" մասին 1997 թվականին տարածվող լուրերի հեղինակն էլ է ինքը եղել, որից հետո Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց և այդ հայտարարությունն ինձ համար սպասելի էր: Մեկ անգամ արդեն փորձված միջոցին կրկին վերադառնալը պետանվտանգության ծառայության նախկին ղեկավարի, հենց այդ աշխատանքում ձեռք բերած փորձի արդյունք է: Սակայն ինչպես տեսանք Սարգսյանն ինքն էր երեկ թոզ փչում մեր աչքերին ու դա անում էր այնքան վատ, որ նույնիսկ երևի իր կողմնակիցներն էլ չէին հավատում իրեն:
    Երկրորդ արձագանքը ԿԸՀ Նախագահ Գ.Ազարյանինն էր: Ցանկացած այլ, քիչ թե շատ նորմալ պաշտոնյա, կգերադասեր այդ հարցի շուրջ լռել ու սպասել Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովի եզրակացությանը, Մինչդեռ նա իրեն իրավունք է վերապահում չափն անցնել ու խոսել այն հարցերի շուրջ, որոնց պատասխանը ինքը չէ, որ պիտի տա:
    Ցանկանում եմ այդ անձնավորության մասին մի փոքր տեղեկատվություն տալ բոլորիդ, որպեսզի հասկանաք թե ինչ է իրենից ներկայացնում մեր ԿԸՀ Նախագահը:
    1995 հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեի ուԱզգային Ժողովի ընտրությունների ժամանակ լինելով տեղամասային հանձնաժողովի նախագահ` նա բառիս բուն իմաստով ԱԺ "անցկացրեց" իր ավագ ընկերոջը` Էդուարդ Եգորյանին ու ապահովեց "Այո" սահմանադրական նախագծին` Աջափնյակի իր տեղամասում, ուր միևնույն զինվորները առանց ընտրացուցակների ավտոբուսներով մի քանի անգամ գալիս էին քվեարկության: Ազարյանի ներկայությամբ և թողտվությամբ զինվորների հրամանատարները կանգնում էին քվեատուփի մոտ ու ստուգում զինվորների քվեաթերթիկները/ զինվորը բաց քվեաթերթիկը ցույց էր տալիս նրան ու հետո գցում արկղի մեջ: Այնուհետև այդ նույն զինվորներին ավտոբուսը տանում էր այլ տեղամասերում "ընտրելու":
    Այդպիսի "ծառայությունների" համար 1996թ. նախագահական ընտրություններին նա Արդեն Աջափնյակի տարածքային հանձնաժողովի նախագահն էր ու ավելի մեծ "ծառայություններ" մատուցեց այս անգամ արդեն տարածքային մասշտաբով ` Տեր-Պետրոսյանին:
    Որոշ ժամանակ անց Եգորյանի ու ՀՀՇ-ի հարաբերությունները վատացան, նա դուրս եկավ ՀՀՇ-ից ու հիմնեց Հզոր Հայրենիք կուսակցությունը, որը դարձավ արմատական ընդիմադիր կուսակցություն թե' այն ժամանակվա թե' ներկա իշխանությունների համար: Ազարյանը հանդիսանում էր Եգորյանի մտերիմներից և նրա կուսակցության հիմնադիրներից մեկը, հետևաբար կարծես թե անցանկալի անձ` իշխանությունների համար, ինչպիսին օրինակ այսօր Պետրոս Մակեյանն է:
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շատ տհաճությամբ են նշանակվում ընդիմադիր անդամները, որոնք հետո "գլխացավանք" են դառնում իշխանությունների համար: Մինչդեռ Ազարյանը նշանակվեց ԿԸՀ Նախագահ և հլու հնազանդ ծառայում է իշխանություններին:
    ԱՊՀ ոչ մի երկրում այդպիսի բան չէք տեսնի, որ ԿԸՀ նախագահ նշանակված լինի թեկուզ նախկինում ընդիմադիր եղած որևէ մեկը: Մնում է ենթադրել, որ պարոնն այնպիսի անգնահատելի ծառայություն է մատուցել ներկա վարչախմբին, որ նրան են վստահել այդ բարձր պաշտոնը:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  8. #128
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Smergh ջան, տեսնում ես , կարելի է նաև հակառակ կողմից ընթերցել այն մտքերը,որոնք ըստ քեզ հակասական են և կգտնես նորմալ,կիրթ վերլուծումներ

  9. #129
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշ ժամանակ անց Եգորյանի ու ՀՀՇ-ի հարաբերությունները վատացան, նա դուրս եկավ ՀՀՇ-ից ու հիմնեց Հզոր Հայրենիք կուսակցությունը, որը դարձավ արմատական ընդիմադիր կուսակցություն թե' այն ժամանակվա թե' ներկա իշխանությունների համար:
    Ոչ թե Հզոր Հայրենիք, այլ Ժողովրդավարական Հայրենիք։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  10. #130
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Վազգեն Մանուկյանը վերջապես խոսեց. http://a1plus.am/amu/?page=issue&iid=54734

    Ի վերջո ձևավորվեց իմ վերջնական տեսակետը պարոն Մանուկյանի մասին. մարդ, ով չունի ղեկավարելու ձիրք, ով չունի իր նպատակներին հասնելու վճռականություն և ուժ, ով չափազանց մեղավոր է Հայաստանի ներկա վիճակի ստեղծմամբ, որը մասնավորապես պայմանվորված էր նրա 96 թվականին ազգային ժողով մուտք գործելով, երկրում բարբարոսությունների հիմք դնելով, մարդ, ով երբեք չի կարող իր սեփական ամբիցիաներից դուրս ելնել: Սա ընդամենը իմ տեսակետն է ու ցավում եմ, որ մեծ հայրենասերը այսքան փոքրոգի հանդիսացավ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #131
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Այս պահին այսպիսի կտրուկ ձևակերպումներ Մանուկյանից դժվար էր սպասել: Նա շտապում է, և դա մի քանի պատճառ, որոնցից ամենագլխավորը` Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթող թեկնածու կարող է լինել, այլ պատճառ չի կարող լինել, որպեսզի այլ ընդդիմադիր մեկ այլ ընդդիմադրի` այս գլխից չպաշտպանելու հայտարարություն անի: Այլ խնդիր է, թե լավ է սա, թե վատ, բայց փաստ է, որ Տեր-Պետրոսյանի ընտրվելու հավականությունը մեծ է, և Մանուկյանը կանգնած է բևեռներից որևէ մեկին ընտրելու անհրաժեշտության առաջ, իսկ իմա` արդեն ընտրեց: Գոնե Մանուկյանի ձևակերպումներն այդ մասին են խոսում:

  12. #132
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    49
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Անձնական թշնամանքով լցված՝ Վ. Մանուկյանը պատրաստ է բռնել ցանկացածի կողմը, միայն թե չանցնի Տեր-Պետրոսյանը: Միայն այսքանը ինձ համար բավարար է, որ ետ կանգնեմ Մանուկյանին ձայն տալու թույլ ու չնչին ցանկությունից, որ մինչև հիմա դեռ գոյատևում էր ուղեղումս որպես հնարավոր այլընտրանք:

  13. #133
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի վերջո ձևավորվեց իմ վերջնական տեսակետը պարոն Մանուկյանի մասին. մարդ, ով չունի ղեկավարելու ձիրք, ով չունի իր նպատակներին հասնելու վճռականություն և ուժ, ով չափազանց մեղավոր է Հայաստանի ներկա վիճակի ստեղծմամբ, որը մասնավորապես պայմանվորված էր նրա 96 թվականին ազգային ժողով մուտք գործելով, երկրում բարբարոսությունների հիմք դնելով, մարդ, ով երբեք չի կարող իր սեփական ամբիցիաներից դուրս ելնել: Սա ընդամենը իմ տեսակետն է ու ցավում եմ, որ մեծ հայրենասերը այսքան փոքրոգի հանդիսացավ:
    Իմ կարծիքով հենց սա է մեր ընդդիմության ամենաթույլ տեղը, ինչից մեծագույն եռանդով օգտվում են իշխանությունները: Արամ Կարապետյանը Հ1ով ասում էր, որ վերջին տարիներին իրեն Հ1ով արտահայտվելու հնարավորություն առաջին անգամ է տրվում: Նույնը կարող են ասել նաև շատ ուրիները` Արտաշես Գեղամյան, Շավարշ Քոչարյան և այլն: Այժմ նրանք Հ1-ի ցանկալի հյուրերից են: Բայց ոչ ասենք Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Զ Սարգսյանը...... որովհետև քաջություն ունեցան թողնել իրենց ամբիցիաները

  14. #134
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձնական թշնամանքով լցված՝ Վ. Մանուկյանը պատրաստ է բռնել ցանկացածի կողմը, միայն թե չանցնի Տեր-Պետրոսյանը: Միայն այսքանը ինձ համար բավարար է, որ ետ կանգնեմ Մանուկյանին ձայն տալու թույլ ու չնչին ցանկությունից, որ մինչև հիմա դեռ գոյատևում էր ուղեղումս որպես հնարավոր այլընտրանք:
    Հետաքրքիր է թե էլ քանի "ընդդիմադիր" քաղաքական գործիչ նման անհեթեթ (ըստ իս) հայտարարություն կանեն:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 21.11.2007, 00:23:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #135
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Վազգեն Մանուկյանը այս անգամ էլ օրիգիալ չգտնվեց :
    Ոչ մի սեփական ծրագիր: Միայն հական: Միայն դիմացինի ՀակաPR; Ոտքից գլուխ: Ու սեփական տեղի փնտրտուք արևի տակ ուրիշին ոտնատակ տալու ու ուրիշից ինչ-որ բան խլելու հաշվին:
    Իր բռնած ուղին ի սկզբանե եղել է "Հական"...: Հակակոմունիստ, հակաադրբեջան, հակալևոնական: Վերջինս՝հակալևոնականը, երևի իր քաղաքական կյանքում որպես վերջին էլ կմնա:

    Շատ հետաքրքիր էր, եթե Լևոնը չզբաղվեր ակտիվ քաղաքական գործնեությմբ, հիմա Վազգեն Մանուկյանը ինչո՞վ էր զբաղվելու, ինչո՞վ էր լցնելու իր տաղտուկ քաղաքական առօրյան: Սակայն Լևոնի հանդես գալը մի վերջին հնարավորություն ընձեռնեց հիշեցելու իր անձի մասին:
    Տխուր է: Շատ տխուր...


    Նաև սարսափելի է, որ հլա դեռ քաղաքական պայքարը մի կարգին թափ չառած մեր քաղաքական երկնակամարի "անմար ատղերը" -ից շատերը տեղից ելնում ու չեն ալարում հայտարարում է իր անտիլևոնական լինելը: Էս ինչ միահամուռ կեցվածք են որդեգրել: Անտիքրիստոսի՞ն եք դիմակայում ինչ է :
    Ամոթ է:

    Հ.Գ. ... "Հոտային" հոգեբանությունը ու պահվածքը միշտ էլ իմ համար եղել է անչափ նողկալի…

Էջ 9 12-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 682
    Վերջինը: 12.05.2013, 20:21
  2. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Հրեական դրոշը Ազատության հրապարակում: Եղե՞լ է, թե՞ ոչ:
    Հեղինակ՝ Lion, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 05.08.2008, 22:08
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •