User Tag List

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

  1. #61
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Իսկ ով ասեց, որ խոսքը բաց սրճարանի մասին է?

  2. #62
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Հուսով եմ արդեն բոլորդ էլ գիտեք, որ դիմա բիլանի հիմար (հուսյ ունեմ ակումբում հավաքվածները ունեն արվեստի մեջ ավելի բարձր արժեքային համակարգ, քան այս "երգիչի" երկրպագուները) համերգի բեմը արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սրանով մեր իշխանությունները, քաղաքապետարանի միջոցով ու մարդկանց հարկերից կուտակված միջոցներով, որը բնավ դիմա բիլանին "զակազ" տալու համա չեն նախատեսված, փորձում է խանգարել այսօրվա հանրահավաքը: Կարծում եմ դա նրանց չի հաջողվի, քանի որ արդեն 1 ամիս է ոչ միայն նախորդ հանրահավաքին ներկա գտնվածները, այլ նաև շատ ու շատ այլ քաղաքացիներ անհամբեր սպասել են այս օրվան: Անձամբ ես հետաձգել եմ իմ այսօրվա բոլոր գործելը, ու արդեն 16.30 ից այնտեղ եմ լինելու:

    Կհանդիպենք Ազատւոյթան հրապարակում :

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ով ասեց, որ խոսքը բաց սրճարանի մասին է?
    Ես դեռ ավելի համոզիչ փաստերի եմ սպասում :
    Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 16.11.2007, 12:30: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #63
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Ես Ակումբի հնաբնակ չեմ, ոչ էլ որևէ մեկին դեմքով ճանաչում եմ։ Ուղղակի «Քաղաքականություն» բաժնում գրառումները շատ են արդեն «թիմավորվում»։ «Բոլորս դեպի հանրահավաք», կամ էլ թե «Ոչ Լևոնի վերադարձին» սենց պիոներական կոչեր մի գրեք էլի։
    Եկեք քննարկենք երևույթները, մարդկանց, քաղաքական գործընթացները, գնահատականներ տվեք, բայց էդքան բևեռացված և թիմայնացված հանդես մի եկեք։ Հիմա ինչ–որ մեկը կասի, «դու մեզ մի ասա», բայց դե ասում եմ՝ հեռու եմ, ավելի լավ է երևում։
    Քաղաքական առաջնորդի նկատմամբ համակրանքն ու հակակրանքը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է, որի համար կան պատճառներ ու փաստարկներ։ Դա ամենևին չի նշանակում, որ դրանք կարող են ռացիոնալ լինել։ Կարող են և լինել։
    Մի խոսքով, կրքոտ քննարկումը մի հասունացրեք մինչև ընդհարում կամ թշնամացում։ Առանց էն էլ համարյա ամեն շաբաթ մեկը հայտարարում է Ակումբից հեռանալու մասին։ Իսկ դա միայն մեկ բան է նշանակում՝ ինչ–որ բան սխալ է, մարդիկ վիրավորվում են ու էլ չեն ուզում սայթն այցելել։ Իսկ ում է պետք բանավեճի ակումբ առանց ընդդիմախոսների։
    Ինձ համար օրինակ սա վայր է, որտեղ կարող եմ ընթերցել տարբեր տարիքի, սեռի և մասնագիտության մարդկանց գնահատականները։ Ու վատ եմ զգում, երբ տեսնում եմ, որ հանկարծ ինչ–որ մեկի վրա հարձակվում են, կամ ինչ–որ մեկը սկսում է պիտակավորել մոդերատորին։ Լավ էլի, թարգեք ախպոր պես։

  4. #64
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Սուբյեկտիվ կարծիք.
    Դիմում եմ բոլոր "Լևոնականններ" բառն օգտագործողներին:
    Ես անձամբ (և իմ նման շատերը) պատրաստվում եմ քվեարկել Լևոնի օգտին միայն որպես Սերժի այլընտրանք: Ընդ որում երկու ամիս առաջ ես արդեն համակերպվել էի, որ հաջորդ նախագահ լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Այսինքն ես ոչ թե Լևոնական եմ, այլ ավելի շուտ հակասերժական:
    Վազգեն Մանուկյանը դեմ է Սերժին, հետևաբար, պաշտպանում են նաև նրան, ԲԱՅՑ, քանի որ նրա, ձայներ հավաքելու հնարավորությունները ըստ իս խիստ զիջում են Լևոնի հնարավորություններին, ապա ես իմ ձայնը տալու եմ Լևոնին` հաղթելու հույսով:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #65
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Ancord-ի խոսքերից
    Չհասկացա, եթե վախենում էր արյուն թափելուց, իր իշխանությունը պահելու համար ինչու ժողովրդի վրա ուժ դուրս հանեց?
    Իր իշխանությունը պահելու համար նա չի հանել հայոց բանակը: Նա ուղղակի կանգնեցրել էր ոչ ավել քան 100 հոգանոց անվտանգության ծառայողներ, որոնք երբեք չհարձակվեցին ժողովրդի վրա, այլ փորձում էին միայն պաշտպանվել, ի տարբերություն ներկա իշխանությունների կատարած 2003թ ապրիլի 12/13:
    Իշխանությունը պահելու համար, նա կոչ արեց երկրի տարբեր մարմիններին, հավաքվել նախագահի շուրջ և քննարկել ու լուծում գտնել երկիրը ճգնաժամից հանելու խնդիրը:
    Anco՛rd, խնդրում եմ այդպես մի թեժացրու Վազգենի ու Լևոնի միջև հարաբերությունները, նրանք միշտ էլ իրար հետ լեզու կգտնեն, առավել ևս երբ նրանց 2-ի նպատակն էլ առաջին հերթին ներկա իշխանություններին վայր դնելն է:

    Հուսով եմ դու չես օգտագործում «շարքային ընդդիմություն» արտահայտությունը, քանի որ դա նվաստացուցիչ խոսք է, հենց օգտագործողի համար:

  6. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Վազգեն Մանուկյանը դեմ է Սերժին, հետևաբար, պաշտպանում են նաև նրան, ԲԱՅՑ, քանի որ նրա, ձայներ հավաքելու հնարավորությունները ըստ իս խիստ զիջում են Լևոնի հնարավորություններին, ապա ես իմ ձայնը տալու եմ Լևոնին` հաղթելու հույսով:
    Ցավն էլ հենց սա է, որ շատերն ասում են, թե Վազգենի հնարավորությունները փոքր են, քվեարկում են մյուսի օգտին: Իսկ որտեղի՞ց գիտեք, որ Լևոնի հաղթելու հավանականություն ավելի մեծ է: Ես չեմ ընտրում մեկին, որպեսզի մյուսը չընտրվի, այլ ընտրում եմ մեկին, որովհետև կողմ եմ նրա գաղափարներին: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք այդպես պետք է վարվի, ոչ թե հաշվարկի, թե ով ինչքան շանս ունի:

    Հուսով եմ արդեն բոլորդ էլ գիտեք, որ դիմա բիլանի հիմար (հուսյ ունեմ ակումբում հավաքվածները ունեն արվեստի մեջ ավելի բարձր արժեքային համակարգ, քան այս "երգիչի" երկրպագուները) համերգի բեմը արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սրանով մեր իշխանությունները, քաղաքապետարանի միջոցով ու մարդկանց հարկերից կուտակված միջոցներով, որը բնավ դիմա բիլանին "զակազ" տալու համա չեն նախատեսված, փորձում է խանգարել այսօրվա հանրահավաքը: Կարծում եմ դա նրանց չի հաջողվի, քանի որ արդեն 1 ամիս է ոչ միայն նախորդ հանրահավաքին ներկա գտնվածները, այլ նաև շատ ու շատ այլ քաղաքացիներ անհամբեր սպասել են այս օրվան: Անձամբ ես հետաձգել եմ իմ այսօրվա բոլոր գործելը, ու արդեն 16.30 ից այնտեղ եմ լինելու
    Ես շատ հեռու եմ Դիմա Բիլանի երկրպագուն լինելուց, բայց, միևնույն է, հանրահավաքին չեմ գալու: Հա՛, ազատ եմ էդ ժամին, բայց չեմ գալու:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Հ.Գ. Լևոնի կողմնակիցները սուտ պատկեր են ստեղծում, թե նա հաղթելու շանսեր ունի՝ այդպիսով իրենց կողմը գրավելով նաև ուրիշներին: Ես կխնդրեի, որ սթափ դատեք. դուք ի՞նչ եք ուզում. Սերժը նախագահ չդառնա՞, թե՞ վերջապես կարգին նախագահ ունենալ:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 16.11.2007, 13:13: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան շատ հետաքրքիր է, դուք մարդկանց մեղադրում եք բաների մեջ, որոնք դուք ինքներդ եք ասում ու անում:
    Կարող ե՞ս երբևէ իմ արված որևէ գրառման մեջ նման բաներ ցույց տալ:
    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոնականները, կամ լավ Լևոնի համակիրները իրենք են համարում ազգի դավաճան այն մարդկանց, որոնք չեն ցանկանում միանալ Լևոնին:
    Ո՞վ, ե՞րբ, ու՞մ:
    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Նստած եմ լինում սրճարանում, մեկ էլ մի պատանի մոտենում է ու սկսում է համոզել, որ Լևոնին ընտրեմ: Էնպիսի բաներ է ասում, որ ծիծաղս գալիս է, ոնց որ ես լուսնից եմ իջել, Հայաստանում չեմ ապրել, հիշողություն չունեմ, էլ չեմ ասում զուտ տարրական տրամաբանության մասին: Ու հետո նենց թշնամանքով ու ատելությամբ է նայում վրաս, որ իմանում է, որ ոչ հանրահավաքի եմ գնալու, ոչ էլ Լևոնին եմ պաշտպանելու:
    Կարո՞ղ է պատմես նաև դեպք, թե ինչպես է մի ոմն մարդասպան սպանել իր զոհին, արտասանելով "Հանուն Լևոնի"բառերը :
    Ինչն է քեզ առիթ հանդիսացել, նույնացնել օրինակ ինձ, այդ պատանու հետ:
    Հ.Գ. Այս հարցին լավ բացատրություն է տվել Րաֆֆին իր "Խենթ"-ում :
    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնը զգացվում է ձեր գրելու ոճից:
    Ո՞րն է այդ ոճը: Այս և Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղակի կամ վերաբերվող այլ թեմայներում քննարկվում է իր տեսակետները, հայաղքները, գործերը: Ասում ենք մեր տեսակետները: Ըստ քեզ, դա ինքնախաբեություն է, և դու բերում ես միայն չփաստարկված տեղեկություններ: Հիմա ասա, թե ում ոճն է ինչպիսին:
    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ մի բան ասեմ քո գրածներից երևում է, որ դու շատ բան չգիտես Վազգեն Մանուկյանի գաղափարների մասին, նա չի ասել զուտ հայերի առաքելության մասին:
    Նա ասել, որ հայերը համաշխարհային ազգ են, որը նշանալում է, որ էնքան զարգացած ու առաջադեմ երկիր պետք է լինենք, և կարող ենք լինել, որ կարողանանք ազդել համաշխարհային պրոցեսների վրա, այլ ոչ թե դարերից դար քարշ գանք, ոնց որ հիմա ենք քարշ գալիս:
    Այն, ինչ որ դու ես ասում ,ես էլ լսել եմ, ու հիշում եմ: Նրա ասածի հետ ես համաձայն չեմ: Իրավունք ունե՞մ, թե հայացքիս համար պետք է քո կողմից ստանամ վիրավորական որակաորումներ:
    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Լևոնը կրկնում էր, որ մենք շատ սովորական ազգ ենք ու երբեք ավելի լավ չենք ապրելու:
    : Ու երբ է ասել "երբեք ավելի լավ չենք ապրելու": Բեր ինձ հղում սկզբաղբյուրի վրա, և ես միանգամից կհրաժարվեմ իրեն համակրելուց:
    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ որն է Լևոնի գաղափարը, նա 10 տարի լռում է, հետո հայտնվում է և ասում է այն ամենը ինչ բոլորն են ասում ու գիտեն:
    Հասկանում ես, ոչ մի քաղաքական գործից, առավել ևս Հայաստանում, Նոբելյան մրցանակին արժանի հայտագործություն երբեք էլ չի արել: Բոլորն էլ գիտեն հիմնականում ամեն ինչ: Խոսքը գնում է նրա մասին, թե որ քաղաքական գործիչը այդ բոլորից որ մի մասն է պատրաստվում կյանքի կոչել: Կրկնում եմ, ես դեռ չգիտեմ , թե ինչ ստրատեգիա է որդեգրելու Վազգեն Մանուկյանը, և ի՞նչ տակտիկական քայլերով է դրանք իրագործելու:
    Լևոն Տեր-Պետրոսյանի ստրատեգիան հիմնականում ուրվագծվել է արդեն: Մնում է նա ծանոթացնի իր տակտիկական քայլերի հետ, որից հետո միայն վերջնականապես կկողմնորոշվեմ: Դրա համար էլ այսօր գնալու եմ իր միտինգին:
    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    այդքան հեշտ չի ինձ զոմբիացնելը:
    Ու այստեղից հետևում է, որ ով Լևոնի համակիրն է, նա զոմբիացվա՞ծ է: Հերթական անուղղակի վիրավորանքը... Եվ դեռ դու խոսում ես ոճերի մասի՞ն:

  8. #68
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Ակումբի հնաբնակ չեմ, ոչ էլ որևէ մեկին դեմքով ճանաչում եմ։ Ուղղակի «Քաղաքականություն» բաժնում գրառումները շատ են արդեն «թիմավորվում»։ «Բոլորս դեպի հանրահավաք», կամ էլ թե «Ոչ Լևոնի վերադարձին» սենց պիոներական կոչեր մի գրեք էլի։
    Եկեք քննարկենք երևույթները, մարդկանց, քաղաքական գործընթացները, գնահատականներ տվեք, բայց էդքան բևեռացված և թիմայնացված հանդես մի եկեք։ Հիմա ինչ–որ մեկը կասի, «դու մեզ մի ասա», բայց դե ասում եմ՝ հեռու եմ, ավելի լավ է երևում։
    Քաղաքական առաջնորդի նկատմամբ համակրանքն ու հակակրանքը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է, որի համար կան պատճառներ ու փաստարկներ։ Դա ամենևին չի նշանակում, որ դրանք կարող են ռացիոնալ լինել։ Կարող են և լինել։
    Մի խոսքով, կրքոտ քննարկումը մի հասունացրեք մինչև ընդհարում կամ թշնամացում։ Առանց էն էլ համարյա ամեն շաբաթ մեկը հայտարարում է Ակումբից հեռանալու մասին։ Իսկ դա միայն մեկ բան է նշանակում՝ ինչ–որ բան սխալ է, մարդիկ վիրավորվում են ու էլ չեն ուզում սայթն այցելել։ Իսկ ում է պետք բանավեճի ակումբ առանց ընդդիմախոսների։
    Ինձ համար օրինակ սա վայր է, որտեղ կարող եմ ընթերցել տարբեր տարիքի, սեռի և մասնագիտության մարդկանց գնահատականները։ Ու վատ եմ զգում, երբ տեսնում եմ, որ հանկարծ ինչ–որ մեկի վրա հարձակվում են, կամ ինչ–որ մեկը սկսում է պիտակավորել մոդերատորին։ Լավ էլի, թարգեք ախպոր պես։
    Հիմա տենց ա, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, կամ պիտի վիճեն, կամ էլ ընդունեն, որ տարբեր կարծիքներ ունեն այդ հարցի վերաբերյալ ու խոսեն մեկ այլ թեմայից: Ես այս պարագայում կողմ եմ վերջին տարբերակին, քանի որ ուզեք թե չուզեք, եթե կան երկու իրար հակասող միտք, կլինեն նաև իրար հակառակ թիմեր, և հիմնականում հնարավոր չի լինում իրար համոզել, որպեսզի կարծիքները փոխվեն, այդ դեպքում ինչու իզուր ներվեր քայքայել?

    Լիովին համամիտ եմ Բյուրակնի խոսքերին, ես չեմ ցանկանում շարժվել սրա, նրա անցնելու շանսերով, նամանավանդ, որ այդ շանսերը բոլորովին պարզ չեն:

  9. #69
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգեն Մանուկյանը մի անգամ արդեն ցույց տվեց, որ չնայած այն բանին, որ ինքը բավականին խելացի է, իր շուրջը հավաքեց մի խումբ անարժանների: Հիմա ես տեղյակ չեմ, թե ով է նրա կողքն, բայց նախորդ փորձը մոտս վատ տպավորություններ է թողել ու հիմա ավելին նրանից չեմ էլ ակնկալում:
    Հարգելիս, ուզում եմ քեզ հիշեցնել, որ երբ Վազհեն Մանուկյանին նշանակեցին պաշտպանության Նախարար (դա արվեց մեր լիակատար պարտության մեղքը նրա վրա բարդելու ու այդ քաղաքական գործչից մեկընդմիշ ազատվելու նպատակով)` իմ կարծիքով նրա կողքին այդ պահին եղածներց համարյա ոչ մեկը չգնաց նրա հետ և նա այդ մարդկանց կարիքն այդտեղ ամենևին էլ չուներ: Փոխարենը իր շուրջը համախմբեց բնագավառի ամենակարող ուժերին, խորհրդային բանակում ծառայող բոլոր Հայ զորահրամանատարներին, ինքը, այո ինքը ո'չ թե մեկ ուրիշը հիմք դրեց Հայոց Բանակին, Վազգեն Մանուկյանի ու նրա ստեղծած սպայակույտի շնորհիվ արդեն տանուլ տրված պատերազմի անիվը շրջվեց մեր օգտին: Նորմալ` հայրենասեր Նախագահը նրան պետք է Ազգային Հերոսի կոչում շնորհեր: Երբ պատերազմի ելքն արդեն վճռված էր ու Մանուկյանն իրեն թույլ տվեց մեկնել Ֆրանսիայում առողջությունը վերականգնելու` Տեր-Պետրոսյանը առիթը բաց չթողեց ու նրան ազատեց այդ պաշտոնից:

    Այս դրվագը Ձեզ ներկայացրի այն պառճառով, որպեսզի Դուք պատկերացում կազմեք Մանուկյանի կազմակերպական և ղեկավարման անսահմանափակ կարողությունների մասին: Եկեք անկեղծ գտնվենք ու չհամեմատենք ներկա Նախագահին ապագա Նախագահի հետ: Վերջինի լիազորությունները կտրուկ նվազելու են ու Կարծում եմ Մանուկյանի նման մեծությունը երբեք էլ առողջ ու աշխատող շրջապատի պակասություն չի կարող զգալ: Ես համոզված եմ, որ Մանուկյանի օրոք, անկախ Ձեր քաղաքական կողմնորոշումներից, կունենաք Ձեր տեղը մեր երկիր կառուցման գործում և չէք էլ նկատի թե ինչպես կհայտնվեք այն տեղում, որտեղից ամենաօգտակար ձևով կկարողանաք ծառայել մեր Հայրենիքին:

    Մեր Նախագահը պետք է լինի առաջին հերթին Մեծ Հայրենասեր , միշտ իր ժողովրդի մեջ և հետ, այլ ոչ նրա վրա: Պետք է լինի Մեծ Քաղաքական ու Պետական գործիչ: Պիտի կասկածելի արժանիքներ չունենա, լինի անբիծ ու անաղարտ անձնավորություն ու երբ նայում եմ մեր քաղաքական գործիչներին, ապա ցավով նկատում եմ, որ նշածս չափորոշիչներին համապատասխանում է միայն Վազգեն Մանուկյանը:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 16.11.2007, 14:43:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  10. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    լինի անբիծ ու անաղարտ անձնավորություն ...
    Կներես,իսկ դու այս հատկանիշներով,գո՞նե եկեղեցական տեսել ես , թե՞ այստեղ այս բառերդ իրենց համահունչ իմաստը չունեն :

  11. #71
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Կներես,իսկ դու այս հատկանիշներով,գո՞նե եկեղեցական տեսել ես , թե՞ այստեղ այս բառերդ իրենց համահունչ իմաստը չունեն :
    Բառերից մի՛ կախվիր: Շատ լավ գիտես, թե ինչ նկատի ունի Smergh-ը:

  12. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառերից մի՛ կախվիր: Շատ լավ գիտես, թե ինչ նկատի ունի Smergh-ը:

    չեմ էլ փորձում , ոչ բնավ չգիտեմ, եթե Նա այդ հատկություններով նկատի ունի Վ.Մանուկյանին,ուրեմն Հայող բառերը սկսել են կաղալ
    Քաղաքական գործչի մեծ սրբություն պետք չէ դնել կամ փնտրել:

  13. #73
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես,իսկ դու այս հատկանիշներով,գո՞նե եկեղեցական տեսել ես , թե՞ այստեղ այս բառերդ իրենց համահունչ իմաստը չունեն :
    Սիրելի Լէգնա, հենց այդ հատկանիշների բացակայությունն ուրիշների մոտ, այդքան նյարդայնացնում է Մանուկյանի հակառակորդներին, կոպիտ ասած բոլորը նախանձում են նրան հենց դրա համար...
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  14. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Լէգնա, հենց այդ հատկանիշների բացակայությունն ուրիշների մոտ, այդքան նյարդայնացնում է Մանուկյանի հակառակորդներին, կոպիտ ասած բոլորը նախանձում են նրան հենց դրա համար...
    Փաստորեն Մանուկյանը այն մարդկանցից է,ում մասին կարելի է ասել.
    -Լույս է,հույս է,աղոթք է,Գերմարդ է,բայց անտեսանելի է :

  15. #75
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Ժողովուրդ ժան, եկեք էլ չկռվենք:

    Փոխարենը լսեք երգից մի հատված, որը մի քիչ առաջ եմ ձայնագրել (բառերը իմը չեն, ես ուղակի մի քիչ ձևափոխել եմ):

    Երգը նվիրվում է Նարեկ Գալստյանին, որին վերջերս գազանաբար ծեծել էին:



    Երգի բառերն են

    Комунисты Нарека поймали,
    Потащили его в КГБ ....

    Մնացածը լսեք ինէներդ: Ըդամենը 285 KB :
    http://rav242.narod.ru/robik.mp3

    Նարեկ ջան, մենք բոլորս հպարտանում ենք քեզնով: Իմացիր, ինչ էլ լինի, մենք քո կողքին ենք .

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 682
    Վերջինը: 12.05.2013, 20:21
  2. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Հրեական դրոշը Ազատության հրապարակում: Եղե՞լ է, թե՞ ոչ:
    Հեղինակ՝ Lion, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 05.08.2008, 22:08
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •