Ես էլ եմ ժամանակ առ ժամանակ երազումս թռչում, բայց ոչ թե քայլելով, այլ թռչունի նման։
![]()
Ասեմ, որ դա մի աննկարագրելիորեն հաճելի, երանելի զգացողություն է և այնքա՜ն հստակ ու իրական, որ արթնանալուց հետո ահագին ժամանակ այնպիսի զգացողություն եմ ունենում, որ եթե փորձեմ, հիմա էլ կստացվի, ու երբ չի ստացվում, նույնիսկ զարմանում եմ։
![]()
ախր երազիս մեջ այնքան լավ էր ստացվում...
![]()
Իսկ, օրինակ, մայրս հաճախ տեսնում է, որ ինքը թռչում է, բայց այ ինքն արդեն Cassiopeia-ի պես քայլելու ձևով է թռչում միշտ։![]()


, բայց ոչ թե քայլելով, այլ թռչունի նման։
Ասեմ, որ դա մի աննկարագրելիորեն հաճելի, երանելի զգացողություն է և այնքա՜ն հստակ ու իրական, որ արթնանալուց հետո ահագին ժամանակ այնպիսի զգացողություն եմ ունենում, որ եթե փորձեմ, հիմա էլ կստացվի, ու երբ չի ստացվում, նույնիսկ զարմանում եմ։
ախր երազիս մեջ այնքան լավ էր ստացվում...
Մեջբերել
Է՜հ, երանի ձեզ… Այնքան եմ ցանկացել թռչել երազում, բայց երբեք չեմ թռչել… Միայն մի անգամ, երբ շա՜տ փոքր էի, հիշում եմ ՝ տեսել եմ մի երազ, որտեղ 9րդ հարկի պատուհանից ցատկում եմ դիմացի 5հարկանի շենքի տանիքին և նորից հետ գալիս…Այդ ժամանակ արագիլ էի… Այդ երազը երկար ժամանակ շփոթում էի իրականության հետ և նույնիսկ մի քանի անգամ կանգնել եմ պատուհանին, որ ցատկեմ նույն ձևով՝ հույս ունենալով, որ կարող եմ, սակայն ինչ-որ բան պահել է ինձ միշտ
…
: Փորձեմ մեկնաբանել մայրիկիդ երազը: Չնայած մի փոքր դժվարանում եմ, որովհետև կան պահեր, որոնք հարկավոր է պարզել

Էջանիշներ