Արյունաքամ լինելուց մարդ ենքան խելոք պետքա լինի որ ետ ամեն ինչը երազում անի![]()
Արյունաքամ լինելուց մարդ ենքան խելոք պետքա լինի որ ետ ամեն ինչը երազում անի![]()
Մարդն իր կյանքի մեկ երրորդը քնած ա անցկացնում: կարելի ա կարծել, որ կորած ժամանակ ա: Ասում են նույնիսկ, որ Նյուտոնը, Պլատոնը ու էլի մի քանի հայտնի մտածողներ դիտավորյալ շատ քիչ էին քնում, օրը 2-3 ժամ, խնայում էին ժամանակը ապրելու համար: Բայց ինձ համար, օրինակ, այդպես չի: Այսինքն չէի ասի, որ քնած ժամանակ անջատված-բացակա եմ այնպես, որ նույն ա, թե գոյություն չունեմ: Նախ ասեմ, որ երազ եմ տեսնում միշտ, ամեն օր, ամեն րոպե, նույնիսկ ամեն վայրկյան: Որ պահինարթնացնես, հստակ կպատմեմ, թե ինչ երազ էի տեսնում: Հետևապես ինձ համար քնելը մեկ այլ աշխարհ տեղափոխվել ա, որտեղ ես ապրում եմ ոչ պակաս վառ ու լիարժեք, որքան արթմնի կյանքում : Մի խոստովանություն էլ անեմ.երազումս տարիներ շարունակ տեսնում եմ մի քանի վայրեր, որոնք իրականում գոյություն չունեն, բայց տարբեր ժամանակներ երազումս նորից ու նորից հայտնվում եմ այդ տեղերում՝ հստակ գիտակցելով, որ էլի "էն" տեղն եմ եկել: Այնպիսի տպավորություն ա /նույնիսկ արթուն ժամանակ վերհիշելիս/, որ այդ վայրերը հաստատ կան, ուղղակի ոչ այս ժամանակային չափողականության մեջ /այսինքն այս ժամանակին զուգահեռ մեկ այլ ժամանակում ընթացող մեկ այլ աշխարհում, որտեղ ես նույնպես ապրում եմ, ու հավանաբար բազում այլ զուգահեռ աշխարհներում էլ... բայց դա այլ թեմա ա/: Իսկ երազներիս այդ տարօրինակ վայրերից մեկն ա, օրինակ, մի բլուր, որի վրա մի գեռեզմանատուն կա, մեծ դարպաասներով մի գերեզմանոց, ու որ երբ գնում եմ այդտեղ, միշտ նույն գերեզմանն եմ այցելում, բայց հիմա չգիտեմ, չեմ հիշում, թե ում: Չմոռանամ ասեմ, որ այդ բլուրն իբր այսինքն երազումս գտնվում ա Բաղրամյան փողոցին զուգահեռ մի նրբանցքում:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.06.2007, 18:01:
Երազների մասին շատ եմ կարդացել. շատ-շատ հետաքրքրվել եմ, հիմնականում հարցերիս պատասխանը տվեց Ֆրեյդը
Մի ժամանակ կար, գրեթե մարգարեական երազներ էի տեսնում. ամեն գիշեր երազում ատամներիցս մեկը կամ բոլորը միասին կոտրվում էին: Կարդացի երազահաններ, քանի որ արդեն կպչուն միտք էր դարձել ինձ մոտ այդ երազի բացատրությունը գտնելու անհրաժեշտությունը: Գրված էր, որ ատամը երբ ընկնում է, ապա մոտ, հարազատ մարդու մահվան լուր է դա: Իհարկե չհավատացի, քանի որ այդ ժամանակ ոչ մի հիվանդ կամ էլ շատ ծեր հարազատ չունեի: Սակայն, այդ նույն երազը կրկնվեց ուղիղ մի ամիս, ու մի քանի օր էր՝ կորել էր, արդեն ուրախացել էի, որ երազս անցավ, ու հարազատներս էլ բոլորը ողջ են, այն էլ... քեռուս տղան մահացավ 19 տարեկանում
Անցավ 2 տարի, այլևս նման երազ չէի տեսնում, մեկ էլ՝ նորից սկսվեց. էլի մի ամիս, արդեն սարսափահար էի լինում, ամեն օր զանգում էի բոլորին, հարցնում ոնց են... մի ամիսն անցավ, պապիկս մահացավ...
Մի անգամ էլ կրկնվեց իմ այդ նախազգուշացում-երազը. էլի ուղիղ մի ամիս ամեն գիշեր ատամներս թափվում էին. հորեղբայրս մահացավ....
Հիմա, կարծում եմ, ենթագիտակցությունս յանքան է պայքարել այդ երազի դեմ, որ իմ "ունակությունն" իսպառ վերացել է: Ինչ-որ տեղ, ափսոս էր նման ունակությունը կորցնելը, բայց գոնե հանգիստ քնում եմ:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
էսօր երեզումս սիրահարվել էի... ինձնից մի 10-15 տարով մեծ աղջկա վրա
Էսօր երազիս իմ ծանոթներից մեկը դրամապանակ էր նվիրում: Բացի դրանից մամաս 2 հատ դրամապանակ եր գնել: Էտ երկուսը իրար նման էին: Հա հետո երազումս բարձ եմ տեսել, նենց փափուկ էր, բայց բմբուլից չէր ու ատլասի երեսով:![]()
Երազահաններին հավատացողների համար /ես այդպիսինների թվին չեմ պատկանում/ ու ոչ միայն
http://dream.angystudio.com
![]()
էսօր ֆանտաստիկ երազ եմ տեսել.
Մեր տան մեջ մի հատ մեծ, սև կարիճ եկավ գիշերով: Գնացի տախտակ գտնեմ, որ էտ տախտակով էտ կարիճին խփեմ-սպանեմ: Չգտա: Եկա, տեսա մի հատ ուրիշ կարիճ եկել ա դրա հետ, կներեք արտահայտունթյանս համար, բազմանում ա: Տենց էլ տախտակ չգտա (չէի ֆայմում ուրիշ բան վեկալեի), հորս ասեցի կարիճներ են եկել, բանի տեղ չդրեց: Հելա տնից փախա, տենամ փողոցում մի հատ բարձր տեղ էլի 2 հատ մեծ սև կարիճներ կան, ու դրանց կողը հանգիստ աղավնիներ են քայլում:
Երեխեք, մի քիչ առաջ եմ արթնացել, վախեցած![]()
երազիս մարծրուտկայով գնում եմ, ընդ որում նստած եմ ինչ են ասում?բամպերի? վրա (տղաները կճշտեն) , հետո սկսեցի հեռախոսով զրուցել ինչ որ մեկի հետ, ու ճամփին մեկ էլ տեսնեմ ինչ-որ կակտուս է, բայց էդ կակտուսը սկսեց շարժվել ու գլուխը բարձրացրեց վազելով ինձ ընդառաջ
գլուխը նման էր դինոզավրիկի
ու ընենց եմ գոռում ոտքերս բարձրացնելով, մարշրուտկեն ուղղությունը փոխում է ու էդ ցնցումից ու վախից արտնանում եմ
![]()
ինչ է նշանակում ԱՍ
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Նախանձում եմ այն մարդկանց ովքեր երազներ են տեսնում: Կարող եմ մատներիս վրա հաշվել թե գիտակից կյանքում քանի անգամ եմ երազ տեսել:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Բոլոր մարդիկ էլ երազներ տեսնում են: Պարզապես կա մեկ հանգամանք այն հիշել կամ չհիշելու համար: Սովորաբար երազ տեսնում են արագ քնի ժամանակ, որը տեղի է ունենում, երբ մարդը նոր է սկսում քնել: Այդ երևույթը տևում է մի քանի վայրկյան, չնայած մեզ կարող է ժամեր թվալ: Այն հանգամանքը, որ դու չես հիշում քո երազները, միայն գալիս են ապացուցելու, որ քնում ես բավական հանգիստ ու խոր քնով: Ու որ արագ քնի մի քանի վայրկյանը քո վրա գրեթե ազդցություն չեն թողնում:
երեկ էն ինչ երազ եմ տեսել. նիկս դառել էր Rabiz
որ հիշում եմ, ոնց ա բացում
ի միջայլոց, ես գտնում եմ, որ երազները մարդուց էներգիա են տանում. որ օրը որ երազ եմ տենում, էտ օրը ավելի դժվար եմ արթնանում, քան թե երբ որ երազ չեմ տենում
Ժողովուրդ, ով ինձ կբացատրի…
Ուրեմն երազումս տեսել եմ մի տղամարդու (նա ամուսնացած է, ունի 2 երեխա): Նա գնում էր ձեռքերը լվանալու և ինձ խնդրեց ջուր լցնել իր ձեռքերին: Բայց երբ եկավ լվացվելու պահը, նա իր ձեռքի նշանի մատանին հանեց, այն դրեց իմ ձեռքի մեջ ու առանց իմ օգնության լվացվեց…
Ինչ է սա նշանակում![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ