User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Մեծամտություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Ինձ շատ հաճախ մեծամիտ են համարել, նույնիսկ չգիտեմ ինչի
    Անձամբ ինձ համար դա ահավոր երևույթ է, մարդ պիտի կարողանա ցանկացած շրջապատում իրեն դրսևորել այնպես, ինչպես շրջապատն է պահանջում, ոչ թե արհամարհանքով նայի շրջապատին ու ասի. «Ես լավն եմ, ու դուք արժանի չեք իմ ընկերների ու նույնիսկ ծանոթների շարքում դասվել»

  2. #2
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդ պիտի կարողանա ցանկացած շրջապատում իրեն դրսևորել այնպես, ինչպես շրջապատն է պահանջում:
    Քո ներկայցրած մտքի առաջին մասի հետ ընդհանրապես համամիտ չեմ, մարդ չպետք է իրեն պահի այնպես ինչպես պահանջում է շրջապատը, այլ պետք է լինի այն ինչ կա, որովհետև, իմ կարծիքով, եթե քեզ պահես այնպես ինչպես պահանջում է շրջապատը, ապա որոշակիորեն կկորցնես քո ԵՍ-ի մի մասը, իսկ եթե նա չի ընդունվում տվյալ շրջապատի կողմից ,կամ նա չի ընդունում այդ շրջապատը, ապա, ըստ իս, պետք է փոխել շրջապատը:

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ թե արհամարհանքով նայի շրջապատին ու ասի. «Ես լավն եմ, ու դուք արժանի չեք իմ ընկերների ու նույնիսկ ծանոթների շարքում դասվել»
    Այս մտքիդ հետ լրիվ համամիտ եմ, դա մեծամտության դրսևորման տիպիկ ձև է:

  3. #3
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ինձ համար դա ահավոր երևույթ է, մարդ պիտի կարողանա ցանկացած շրջապատում իրեն դրսևորել այնպես, ինչպես շրջապատն է պահանջում, ոչ թե արհամարհանքով նայի շրջապատին ու ասի. «Ես լավն եմ, ու դուք արժանի չեք իմ ընկերների ու նույնիսկ ծանոթների շարքում դասվել»
    իմ մոտ էտ ահավոր երևույթից լինումա…

  4. #4
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Շատերը իմ հետ առաջին ծանոթությունից հետո ինձ մեծամիտ են համարել, բայց ընթացքում շփվելուց հետո պնդել են հակառակը: Շատ ծիծաղելի էր լինում, երբ ահագին ժամանակ շփվելուց հետո, վերջապես խոստովանում էին թե ինչպիսի առաջին տպավորություն եմ թողել նրանց վրա, ինչպես նաև զարմանալի էր այդ փաստը ինձ համար:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  5. #5
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Հետաքրքիրն այն է, որ մեծամիտ մարդիկ, չեն էլ զգում, որ իրենք մեծամիտ են: Ու երբ ասում են նրանց այդ մասին, նրանք դա չեն ընդունում և դեռ մի բան էլ խիստ նեղանում են: Բոլոր մարդիկ հավասար են: Եվ մարդուն իր համեստությունն է գեղեցկացնում: Համաձայն եմ այն մտքի հետ, որ մարդը պիտի առաջին հերթին ինքն իրեն հարգի, բայց ավելացնեմ նաև, որ ամեն ինքն իրեն հարգող մարդ երբեք իրեն թույլ չի տա մեծամտանալ ու գերագնահատել իր սեփական անձը:

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերը իմ հետ առաջին ծանոթությունից հետո ինձ մեծամիտ են համարել, բայց ընթացքում շփվելուց հետո պնդել են հակառակը: Շատ ծիծաղելի էր լինում, երբ ահագին ժամանակ շփվելուց հետո, վերջապես խոստովանում էին թե ինչպիսի առաջին տպավորություն եմ թողել նրանց վրա, ինչպես նաև զարմանալի էր այդ փաստը ինձ համար:
    Վայ, հետաքրքիր է, ոնց որ իմ մասին լիներ։ Ավելի ճիշտ՝ դեռ մի քանի տարի առաջ ինձ մոտ ճիշտ այդպես էր միշտ լինում, բայց վերջին տարիներին կարծես թե այդ առումով նորմալացել է։

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն այն է, որ մեծամիտ մարդիկ, չեն էլ զգում, որ իրենք մեծամիտ են: Ու երբ ասում են նրանց այդ մասին, նրանք դա չեն ընդունում և դեռ մի բան էլ խիստ նեղանում են:
    Չէի ասի, ոչ բոլոր մեծամիտներն են այդպիսին։ Օրինակ, իմ իմացած մեծամիտներից շատերը ընդունում են, որ այդպիսին են, ուղղակի համարում են, որ դրա համար հիմքեր ունեն։ Հիշում եմ, մի անգամ, երբ մի մեծամիտի ասացի, որ ինքը մեծամիտ է, ասաց, որ դժվար է հասնել այնպիսի բարձունքների, ինչպիսին որ ինքն է հասել, ու այդքանից հետո մեծամիտ չդառնալ։ Պատկերացնու՞մ եք։ Այսինքն՝ դժվար է դիմանալ սեփական մեծության հմայքին, էլի։ Շատերն էլ ասում են, որ դա պարզապես իրատեսություն է, ոչ թե մեծամտություն, ինչը գրեթե նույնն է, ինչ որ առաջին «արդարացումը»։

    Համաձայն եմ վերևում գրված այն կարծիքներին, ըստ որոնց՝ մեծամտությունը հիմնականում թերարժեքության բարդույթի հետևանք է լինում։ Ճիշտ է, շատ մեծամիտներ իսկապես բավական խելացի, զարգացած ու շատ բաների հասած մարդիկ են լինում, բայց, կարծում եմ, որ եթե մարդը իր արժանիքներն ու ձեռքբերումներն անընդհատ շեշտելու ու ցուցադրելու պահանջ է զգում, դա նշանակում է, որ նա, այնուամենայնիվ, ինչ-որ մտավախություն ունի, որ իր այդ արժանիքները կարող են չնկատվել, ինչն էլ խոսում է թերարժեքության բարդույթի առկայության մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Համեստ մարդիկ շատ ավելի խորն են մտածում քան մեծամիտները:
    Համեստ լինելով, նրանք ուրիշներից են լսում այն ամենը, ինչ մտածում են իրենց մասին, ինչը հազարապատիկ ավելի մեծ հաջույք է:

  8. #8
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Համեստ մարդիկ շատ ավելի խորն են մտածում քան մեծամիտները:
    Համեստ լինելով, նրանք ուրիշներից են լսում այն ամենը, ինչ մտածում են իրենց մասին, ինչը հազարապատիկ ավելի մեծ հաջույք է:
    Վայ Հայկ դու հենց այդ սկզբունքներով ես շարժվում:

    Երևի թե մարդու մեջ ամենաահավոր գծերից մեկն եմ համարում:
    Զզվում եմ այն մարդկանցից, ավելի ճիշտ առհամարում, որոնք մեծամտության տեղ չունեն, բայց իրենց չգիտեմ ինչի տեղ դրած առաջ են շարժվում՝ առաջ ուրիշներին գցելով և ստորացնելով:

    Կարելի է լինել ինքնավստահ, բայց ոչ մեծամիտ, այն էլ չափի մեջմ թե չէ կարելի է կործանվել:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  9. #9
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս եք վերաբերվում մեծամտությանը։
    Լինում է ժամանակ, որ մեծամտությունը պետք է գալիս...

    Ինքս ինձ վրա վերցնելով նոռմալ եմ համարում, սակայն, այն որ դիմացինս մեծամիտ է.. տանել չեմ կարողանում..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  10. #10
    Սկսնակ անդամ Kristin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    43
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մեծամտություն

    Մեծ մարդը երբեք չի ասում ...... ես... ես .... նա գիտի որ նա մեծ .... իսկ մեծամիտը որ մեծ չէ. նրանից միշտ լսում ես ....... ես էս արեցի ..... ես էն արեցի...... դա եսասիրության պատճառով է... ես կարծում եմ մարդը միշտ պետք է իրեն հասարակ պահի. մի հատ լավ տողեր կան. ասվում է. դու քեզ մի գովա տող ուրիշները գովեն. դա հաճելի է
    Հետևիր Քո մտքերին դրանք դառնում են խոսքեր
    Հետևիր Քո խոսքերին դրանք դառնում են գործողություններ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •