...այնուհետև նա ինձ ասաց հետևյալը. <<Այժմ ինձ մոտ է գտնվում մի հիվանդ կին, որի ամուսնությունը ողբերգական է եղել: Նա միշտ երազել է սեր, սեռական բավարարվածություն, երեխաներ և հեղինակություն հասարակության մեջ: Բայց կյանքը խորտակել է նրա բոլոր հույսերը: Ամուսինը նրան չի սիրել, նույնիսկ չի ցանկացել մի սեղանի շուրջ նրա հետ ճաշել և ստիպել է կնոջը կերակուրը մատուցել վերնահարկի իր սենյակում: Այդ կինը չի ունեցել երեխաներ, դիրք հասարակության մեջ, սեր:Նա խելագարվել է, իր երևակայության մեջ բաժանվել ամուսնուց և ամուսնացել անգլիացի մի արիստոկրատի հետ և պնդում է, որ իրեն անվանեն Լեդի Սմիթ:
Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա նա պատկերացնում է, թե ամեն գիշեր նոր երեխա է ունենում: Ամեն անգամ, երբ ես նրան այցելում եմ, նա ասում է.<<Բժիշկ, անցյալ գիշեր ես երեխա եմ ունեցել>>:
Նրա բժիշկն ինձ ասաց.<<Եթե հնարավորություն ունենայի վերականգնել նրա հոգեկանը, ամա դա չէի անին: Նա շատ աելի երջանիկ է ներկա վիճակում>>:
Ուրեմն ինչու են մարդիկ խելագարվում, ինչ հետևություններ կարելի է անել այս դեպքից:
Էջանիշներ