Ինչպե՞ս եք վերաբերվում մեծամտությանը։
Ինչպե՞ս եք վերաբերվում մեծամտությանը։
մի քիչ պետքա լինի մարդու մեջ, ու հիմքեր ունենա…
Իմ կարծիքով, մեծամտությունը գոռոզության մի տեսակ է, գուցե՝ ամենավատը: Գոռոզությունն էլառաջանում է հիվանդագին ինքնասիրության/սեփական թերարժեքության բարդույթի հետևանքով: Դրա նորմալ ձևն է ինքնասիրությունը, արժանապատվության զգացումը, ինչը, ցավոք, պակասում է շատերիս, անգամ նրանց, ովքեր մեծամտության ասպարեզում անհաս բարձունքների են հասել![]()
Համոզմունք ունեմ, որ մեծամիտ (կամ ինքնահավան) պահվածքով մարդկանց մեծ մասը իրականում տառապում են իրենց բարդույթներից: Կարծում եմ իդեալական դեպքում մարդ պետք է կարողանա ճիշտ գնահատել իրեն և շրջապատին և եթե նույնիսկ ինքն իր համար պարզի, որ ինչ-որ բանով ավելի լավն է քան դիմացինը չշտապի հայտարարել դրա մասին ի լուր աշխարհի: Կարևոր է, որ մարդ սովորի գնահատել դիմացինին կարողանա գտնել ինքն իր մեջ այն կողմերը, որոնցով զիջում է ուրիշներին: Մի խոսքով յուրաքանչյուրս ունենք անսահմանափակ քանակով լավ ու վատ կողմեր խնդիրը կայանում է դրանք ճիշտ գնահատելու մեջ: Օրինակ Չարենցն ասում էր, որ նա հանճար է, բայց իրեն մեծամիտ չեմ համարում, որովհետև մարդը հանճար էր և գիտեր դրա մասին:
Ընդհանրապես տանել չեմ կարողանում մեծամիտ մարդկանց, և իմ կարծիքով չկա հիմնավորված կամ անհիմն մեծամտություն, երկուսն էլ շատ վատ է:
Դա նման է մի պատմության, երբ երկու տակառ կանգնած են սարի գագաթին, մեկը լիքն է իսկ մյուսը դատարկ, երկուսով գլորվում են ներքև: Դատարկ տակառը ամբողջ ճանապարհին գոռալով է իջնում, իսկ լիքը տակառը անձայն ու հանգիստ է իջնում…
Հետևությունները թողնում են Ձեզ:
ինձ շատ դուր եկավ քո համեմատությունը, իրականում այդպես է խելացի մարդն ավելի շատ լռում է ու երբեք չի բարձրաձայնում իր առավելությունների մասին.
Ու իմ կարծիքով նրանք են վերևից նայում դիմացինին, ովքեր իրականում գտնվում են ներքևում.
Շատ եմ սիրում Սևակի այս խոսքերը. "Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ, դատարկ մարդն է գոռոզանում..."
Ինչու եք կարծում,թե մեծամիտ լինել նշանակում է բարձրաձայնել սեփական առավելությունների մասին,մարդ կարող է իր մասին մեծ կարծիք ունենալ,սակայն չհայտարարել դա:
Կարծում եմ մեծամիտ լինել պետք չէ,սակայն նայև դժվար է ապրել առանց սեփական անձի մասին ինչ-որ չափով դրական կարծիք ունենալու:Կարծում եմ սթափ է պետք դատել,այսինքն ճիշտ գնահատել և՛ սեփական թերությունները,և՛ առավելությունները մյուսների հանդեպ,կարծում եմ դա մեծամտություն չէք համարի![]()
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
առաջին հերթին եթե դու քո մասին մեծ կարծիքի չլինես, ոչ մեկ էլ չի լինի…
ես ըտենց եմ կարծում… մարդ պետքա իրա վստահ լինի, ու սամադավոլնի…
դե չափի մեջ…![]()
Համձայն եմ քեզ հետ, սակայն մասամբ: Մարդ պետք է լինի ինքնավստահ, համձայն եմ, բայց ոչ մեծ կարծիքի իր մասին, ավելի լավ է այլոք լինեն մեծ կարծիքի, քանի որ, եթե մեծ կարծիք ունես քո մասին, ապա դա ամենևին չի նշանակում, որ դու իրոք այդպիսին էս, իսկ եթե ուրիշնեը քո մասին ունեն լավ կամ մեծ կարծիք, նշանակում է, որ ունես որոշակի արժանիքներ այդ կարծիքին համապատասխան, պետք է արժանանալ այդ մեծ կարծիքին, այլ ոչ թե լինել մեծ կարծիքի քո մասին,ավելացնեմ նաև որ պետք չէ թերագնահատես ինքդ քեզ, քանի որ դրանով նպաստում ես նաև նմանատիպ կարծիքի ձևավորմանը շրջապատի մոտ:
Ինձ շատ հաճախ մեծամիտ են համարել, նույնիսկ չգիտեմ ինչի
Անձամբ ինձ համար դա ահավոր երևույթ է, մարդ պիտի կարողանա ցանկացած շրջապատում իրեն դրսևորել այնպես, ինչպես շրջապատն է պահանջում, ոչ թե արհամարհանքով նայի շրջապատին ու ասի. «Ես լավն եմ, ու դուք արժանի չեք իմ ընկերների ու նույնիսկ ծանոթների շարքում դասվել»
Քո ներկայցրած մտքի առաջին մասի հետ ընդհանրապես համամիտ չեմ, մարդ չպետք է իրեն պահի այնպես ինչպես պահանջում է շրջապատը, այլ պետք է լինի այն ինչ կա, որովհետև, իմ կարծիքով, եթե քեզ պահես այնպես ինչպես պահանջում է շրջապատը, ապա որոշակիորեն կկորցնես քո ԵՍ-ի մի մասը, իսկ եթե նա չի ընդունվում տվյալ շրջապատի կողմից ,կամ նա չի ընդունում այդ շրջապատը, ապա, ըստ իս, պետք է փոխել շրջապատը:
Այս մտքիդ հետ լրիվ համամիտ եմ, դա մեծամտության դրսևորման տիպիկ ձև է:
Շատերը իմ հետ առաջին ծանոթությունից հետո ինձ մեծամիտ են համարել,բայց ընթացքում շփվելուց հետո պնդել են հակառակը:
Շատ ծիծաղելի էր լինում, երբ ահագին ժամանակ շփվելուց հետո, վերջապես խոստովանում էին թե ինչպիսի առաջին տպավորություն եմ թողել նրանց վրա, ինչպես նաև զարմանալի էր այդ փաստը ինձ համար:
![]()
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Հետաքրքիրն այն է, որ մեծամիտ մարդիկ, չեն էլ զգում, որ իրենք մեծամիտ են: Ու երբ ասում են նրանց այդ մասին, նրանք դա չեն ընդունում և դեռ մի բան էլ խիստ նեղանում են: Բոլոր մարդիկ հավասար են: Եվ մարդուն իր համեստությունն է գեղեցկացնում: Համաձայն եմ այն մտքի հետ, որ մարդը պիտի առաջին հերթին ինքն իրեն հարգի, բայց ավելացնեմ նաև, որ ամեն ինքն իրեն հարգող մարդ երբեք իրեն թույլ չի տա մեծամտանալ ու գերագնահատել իր սեփական անձը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ