User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Մեծամտություն

  1. #31
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Մեծամտություն

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս եք վերաբերվում մեծամտությանը։
    Վատ եմ վերաբերվում մեծամիտ մարդկանց, կարծում եմ ոչ ոքի էլ հաճելի չէ այդպիսի մարդկանց հետ շփումը , ավելին ահավոր տհաճ է, լրիվ անհետաքրքիր է նման մարդկանց հետ զրուցելը, սկսում եմ զրույցի բռնվել թե չէ... գնա՜ց.........., ինչ ասում ես, ինքը 100 այդքան դնում ա վրեն ու իրանը դարձնում դա , սկսում ա գլուխ գովալ, եթե նույնիսկ պատկերացում չի էլ ունենում տվյալ թեմայից... նույնիսկ զոռով ծիծաղելի դրության մեջ դնում իրեն

    Այդպիսի մարդկանց հանդիպելիս, ուղղակի լեզուս կուլ եմ տալիս թե չէ, զուր տեղը գլխացավ պիտի ունենամ
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  2. #32
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Խղճում եմ " Մեծամիտ " մարդկանց ,քանի որ նրանք շատ թույլ , մակերեսային , ագրեսիվ , հասարակությունից մասամբ կտրված մարդիկ են ,քանի որ ոչ բոլորն են իրենց շրջապատում ընդունում այդպիսի գոռոզների :Նրանք աշխարհը յուրովի են ընկալում . իրենց թվում է , թե մարտի դաշտում են գտնվում և մեծամտության շնորհիվ փորձում եմ պաշպանվել ,նույնիսկ ինքն իրենցից ...
    Чеширский КотЭ

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ եմ վերաբերվում մեծամիտ մարդկանց, կարծում եմ ոչ ոքի էլ հաճելի չէ այդպիսի մարդկանց հետ շփումը , ավելին ահավոր տհաճ է, լրիվ անհետաքրքիր է նման մարդկանց հետ զրուցելը, սկսում եմ զրույցի բռնվել թե չէ... գնա՜ց.........., ինչ ասում ես, ինքը 100 այդքան դնում ա վրեն ու իրանը դարձնում դա , սկսում ա գլուխ գովալ, եթե նույնիսկ պատկերացում չի էլ ունենում տվյալ թեմայից... նույնիսկ զոռով ծիծաղելի դրության մեջ դնում իրեն

    Այդպիսի մարդկանց հանդիպելիս, ուղղակի լեզուս կուլ եմ տալիս թե չէ, զուր տեղը գլխացավ պիտի ունենամ
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Խղճում եմ " Մեծամիտ " մարդկանց ,քանի որ նրանք շատ թույլ , մակերեսային , ագրեսիվ , հասարակությունից մասամբ կտրված մարդիկ են ,քանի որ ոչ բոլորն են իրենց շրջապատում ընդունում այդպիսի գոռոզների :Նրանք աշխարհը յուրովի են ընկալում . իրենց թվում է , թե մարտի դաշտում են գտնվում և մեծամտության շնորհիվ փորձում եմ պաշպանվել ,նույնիսկ ինքն իրենցից ...
    Ժող, ձեր նկարագրածը կարդալիս այնպիսի տպավորություն էր, որ խոսքը ոչ թե մարդկային մեծամտության մասին է, այլ դատարկության...
    Չե՞ք կարծում, որ չափազանց նեղ տեսանկյունից եք նայում մեծամտություն երևույթին։
    Միաժամանակ ասեմ, որ ես մեծամտությունն արդարացնողներից չեմ և դրա մասին կարծիքս բավական հանգամանալից կերպով արտահայտել եմ այս թեմայի նախորդ էջերում։ Ուղղակի ձեր գրածն իրոք շատ քիչ կապ ուներ մեծամտության հետ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.11.2007, 21:57:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #34
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Մեծամտություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ձեր նկարագրածը կարդալիս այնպիսի տպավորություն էր, որ խոսքը ոչ թե մարդկային մեծամտության մասին է, այլ դատարկության ...
    Չե՞ք կարծում, որ չափազանց նեղ տեսանկյունից եք նայում մեծամտություն երևույթին։
    Միաժամանակ ասեմ, որ ես մեծամտությունն արդարացնողներից չեմ և դրա մասին կարծիքս բավական հանգամանալից կերպով արտահայտել եմ այս թեմայի նախորդ էջերում։ Ուղղակի ձեր գրածն իրոք շատ քիչ կապ ուներ մեծամտության հետ...
    Համաձայն եմ, որ մի քիչ շեղվեցի թեմայից
    Ուղղակի, որ հիշում եմ այդպիսի մարդկանց (նմանատիպ բնավորությամբ ), մի քիչ ոգևորվում եմ ցավն էլ այն է, Քեզ շրջապատում են հիմնականում այդպիսի մարդիկ , լրիվ անտանելի է, ինչքա՜ն էլ փորձում ես անտարբեր լինել...
    Վերջին խմբագրող՝ Selene: 15.03.2008, 10:38:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  5. #35
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Սովորաբար մեծամիտ է այն մարդը ով իրեն վեր է դասում մնացած մարդկանցից, բայց պարտադիր չէ որ բոլորից վեր դասի դրա համար էլ կան շատ մեծամիտ և միքիցչ մեծամիտ մարդիկ
    Ընդհանրապես յուրաքանչյուր հպարտություն մեծամտություն է
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  6. #36
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Եթե այդ մեծամտությունը ինքնավստահություն է առաջացնում , ես դրան դեմ չեմ , իսկ եթե դրա հետևանքով պիտի տեղում դոփի մեր մեծամիտը , ապա արժե նրա աչքերը բացել

  7. #37
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս եք վերաբերվում մեծամտությանը։
    Լինում է ժամանակ, որ մեծամտությունը պետք է գալիս...

    Ինքս ինձ վրա վերցնելով նոռմալ եմ համարում, սակայն, այն որ դիմացինս մեծամիտ է.. տանել չեմ կարողանում..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  8. #38
    Սկսնակ անդամ Kristin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    43
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մեծամտություն

    Մեծ մարդը երբեք չի ասում ...... ես... ես .... նա գիտի որ նա մեծ .... իսկ մեծամիտը որ մեծ չէ. նրանից միշտ լսում ես ....... ես էս արեցի ..... ես էն արեցի...... դա եսասիրության պատճառով է... ես կարծում եմ մարդը միշտ պետք է իրեն հասարակ պահի. մի հատ լավ տողեր կան. ասվում է. դու քեզ մի գովա տող ուրիշները գովեն. դա հաճելի է
    Հետևիր Քո մտքերին դրանք դառնում են խոսքեր
    Հետևիր Քո խոսքերին դրանք դառնում են գործողություններ

  9. #39
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մեծամտությունը մարդու հուսահատ կատաղությունն ա իր անկարողության հանդեպ
    Ես կասեի՝ հրապարակավ ի ցույց դրվող մեծամտությունը։ Չէ՞ որ մեծամտությունը ոչ բոլոր դեպքերում է արտաքին դրսևորում ունենում. օրինակ, կան նաև այնպիսի մեծամիտներ, որոնց մեծամտության մասին ոչ ոք չի իմանում, քանի որ այն բավական հմտորեն քողարկված է ամաչկոտության կամ համեստության շղարշով, կամ էլ պարզապես մարդն այնքան ինքնաբավ է, որ ուրիշներին ցուցադրելու կարիքը չունի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #40
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի՝ հրապարակավ ի ցույց դրվող մեծամտությունը։ Չէ՞ որ մեծամտությունը ոչ բոլոր դեպքերում է արտաքին դրսևորում ունենում. օրինակ, կան նաև այնպիսի մեծամիտներ, որոնց մեծամտության մասին ոչ ոք չի իմանում, քանի որ այն բավական հմտորեն քողարկված է ամաչկոտության կամ համեստության շղարշով, կամ էլ պարզապես մարդն այնքան ինքնաբավ է, որ ուրիշներին ցուցադրելու կարիքը չունի։
    Եսիմ, Ան, եթե ինչ-որ արժանիքիդ համար ես մեծամիտ, ուրեմն էդ արժանիքը քոնը չի իրականում. կա՛մ պատահաբար ա մի պահ հյուր եկել, կա՛մ հանգամանքների բերումով տպավորություն ա ստեղծվել թե իբր ունես էդ արժանիքը: Բայց ավելի հետաքրքիր ա գիտե՞ս ինչը . որ երբ որ մեծամտանում ես ինչ-որ մի արժանիքովդ, որն իսկապես ունես, դա ընդամենը քեզ մխիթարելու, անզոր, հուսահատ կատաղությամբ մխիթարելու համար ա այլ բաների բացակայության դիսկոմֆորտը "մեղմելու" համար, թեև նման "մեղմումները" ֆալշ են ու տանում են դեպի ացելի մեծ դիսկոմֆորտ՝ գոռոզամտություն, ինքնատարվածություն, ինքդ քեզ երևակայելը և այլ տհաճ երևույթներ:

  11. #41
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի՝ հրապարակավ ի ցույց դրվող մեծամտությունը։ Չէ՞ որ մեծամտությունը ոչ բոլոր դեպքերում է արտաքին դրսևորում ունենում. օրինակ, կան նաև այնպիսի մեծամիտներ, որոնց մեծամտության մասին ոչ ոք չի իմանում, քանի որ այն բավական հմտորեն քողարկված է ամաչկոտության կամ համեստության շղարշով, կամ էլ պարզապես մարդն այնքան ինքնաբավ է, որ ուրիշներին ցուցադրելու կարիքը չունի։
    ի դեպ, մեծամիտ մարդը ներքուստ էլ, այսինքն՝ այսպես ասած անկեղծորեն մեծամիտ է, ձևեր չի թափում : Իսկ համեստությունը ասում են նույնպես մեծամտության արտահայտություններից ա: Այսինքն, մարդ հաճախ համեստ է լինում զուտ մեծամտությունից, ու էդ դեպքում, իրոք, ասածիդ պես դա գործածում ա այն քողարկելու համար: Իսկ ինքնաբավությունը երևի հենց մեծամտության ժխտումն ա. երբ ոչինչ չի պակասում, այսինքն երբ ինչ-որ բանի բացակայությունը պակաս չի ընկալվում տվյալ մարդու կողմից …
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.10.2008, 04:53:

  12. #42
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    էստեղ գրառումներ կատարած մարդիկ ,կարծես բոլորը դատապարտում են մեծամտությունը:Եվ ոչ ոք էլ իրեն մեծամիտ չի համարում:Ինչ լավ է հավաքվել էնք Չմեծամիտներով:Իսկ երևի մեծամիտները ուրիշ աշխարհում են ապրում ու մարդկային կերպարանք էլ չունեն:Մարդիկ չեն կարող մեծամիտ լինել կամ չլինել:Մենք բոլորս էլ որոշ դեպքերում կարող էնք իհարկե մեծամիտ լինել և նույնիսկ չգիտակցել և չընդունել մեր մեծամտությունը:Իսկ ինչու է մեզ վիրավորում դիմացինի մեծամտությունը,քանի որ այդ պահին խոսում է մեր էության վերին մակարդակը սուպեռ էգօն,այսինքն մեզ վիրավորում է երբ դիմացինը իրեն մեզնից լավն է կարծում,և չհանդուրժելով ասում էնք մեծամիտ:Դա շուտ հասկացավ ամերիկացի տաղանդավոր դիվանագետ,նախագահ Ռուզվելտը:Նա բոլոր բնագավառներում զարգացած լինելով,կարողանում էր միջամտել բոլոր բանավեճերում,և իր գիտելիքներով կարող էր ջաղջախել ցանկացած զրուցակցի;Նա ապացուցում էր ոչ միայն իր ճշմարտացիությունը,այլև 0 ացնում էր դիմացինի համոզմունքները:Երբ հասկացավ,որ դրանով վիրավորում է մարդկանց և արժանանում նրանց հակակրանքին,լուրջ որոշում կայացրեց իր բառապաշարից մեկընդմիշտ ջնջել<<Դուք սխալ էք>> արտահայտությունը:Եվ մարդկանց համոզմունքներում փնտրել ոչ միայն ճշմարտացիություն,այլև այն թե ինչու է այդ մարդն այդպես տրամաբանում:Մարդիկ նրան սիրեցին և նա համարվում է պատմության լավագույն դիվանագետներից: Այսպիսի մի արտահայտություն կա<<Մարդու մեջ կա այնքան մեծամտություն,որքան պակասում է հասունությունն ու զարգացվածությունը>>
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.11.2008, 18:05:

  13. #43
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր գրած աֆորիզմները և թևավոր խոսքերը

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    էստեղ գրառումներ կատարած մարդիկ ,կարծես բոլորը դատապարտում են մեծամտությունը:Եվ ոչ ոք էլ իրեն մեծամիտ չի համարում:Ինչ լավ է հավաքվել էնք Չմեծամիտներով:Իսկ երևի մեծամիտները ուրիշ աշխարհում են ապրում ու մարդկային կերպարանք էլ չունեն:Մարդիկ չեն կարող մեծամիտ լինել կամ չլինել:Մենք բոլորս էլ որոշ դեպքերում կարող էնք իհարկե մեծամիտ լինել և նույնիսկ չգիտակցել և չընդունել մեր մեծամտությունը:Իսկ ինչու է մեզ վիրավորում դիմացինի մեծամտությունը,քանի որ այդ պահին խոսում է մեր էության վերին մակարդակը սուպեռ էգօն,այսինքն մեզ վիրավորում է երբ դիմացինը իրեն մեզնից լավն է կարծում,և չհանդուրժելով ասում էնք մեծամիտ:Դա շուտ հասկացավ ամերիկացի տաղանդավոր դիվանագետ,նախագահ Ռուզվելտը:Նա բոլոր բնագավառներում զարգացած լինելով,կարողանում էր միջամտել բոլոր բանավեճերում,և իր գիտելիքներով կարող էր ջաղջախել ցանկացած զրուցակցի;Նա ապացուցում էր ոչ միայն իր ճշմարտացիությունը,այլև 0 ացնում էր դիմացինի համոզմունքները:Երբ հասկացավ,որ դրանով վիրավորում է մարդկանց և արժանանում նրանց հակակրանքին,լուրջ որոշում կայացրեց իր բառապաշարից մեկընդմիշտ ջնջել<<Դուք սխալ էք>> արտահայտությունը:Եվ մարդկանց համոզմունքներում փնտրել ոչ միայն ճշմարտացիություն,այլև այն թե ինչու է այդ մարդն այդպես տրամաբանում:Մարդիկ նրան սիրեցին և նա համարվում է պատմության լավագույն դիվանագետներից: Այսպիսի մի արտահայտություն կա<<Մարդու մեջ կա այնքան մեծամտություն,որքան պակասում է հասունությունն ու զարգացվածությունը>>
    Սուպեռ էգօ ի նկատի չունեմ էգօիզմ,այլ այն որ վիրավորվում է անձի Ս. Է.
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.11.2008, 18:36: Պատճառ: Մեջբերման թեգերի շտկում

  14. #44
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս եք վերաբերվում մեծամտությանը։
    Շատ վատ: Ինչքան մարդը մեծամիտ է, այնքան դատարկ է և ես այնքան քիչ ե հարգում իրեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #45
    Սկսնակ անդամ Tigran1989-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծամտություն

    Ամբողջը չկարդացի, բայց կներեք ուզում եմ նորից գրել այն բառերը, որ ինձ շատ դուր եկան:
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է լինել ինքնավստահ, բայց ոչ մեծամիտ
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Համեստ մարդիկ շատ ավելի խորն են մտածում քան մեծամիտները:
    Ու մեկել էն, որոնք չհասկացա, չնդունեցի:
    Մեջբերում Mesrop-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե դու քո մասին մեծ կարծիքի չլինես, ոչ մեկ էլ չի լինի…
    մարդ պետքա իրա վստահ լինի, ու սամադավոլնի…
    դե չափի մեջ…
    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ դա զգում եմ իմ մեջ .... առանձնանում եմ ու սկսում .... ինքս ինձ ծեծել ..
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    մեծամտությունը գոռոզության մի տեսակ է,...Գոռոզությունն էլ առաջանում է հիվանդագին ինքնասիրության/սեփական թերարժեքության բարդույթի հետևանքով:
    Ժող ջան դեռ 18 թե 19-րդ դարում Դյուրին գրեց, որ մարդկային բոլոր արարքներն ունեն 2 դրդապատճառ`սեռական հակումը և մեծ լինելու ցանկությունը:Այսինքն դա մարդկանց բնազդներն են ու բոլորի մեջ էլ կան:Հիմա ինչ ա նշանակում <<մեծ լինելու ցանկություն>>:Ես ինքս դա կանվանեի նշանակալից լինելու ցանկություն,մի իրավիճակ, երբ մարդը ձգտում ա սեփական ճանաչելիության զգացողությանը:Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ զգացողության մասին ա խոսքը գնում, իսկ եթե էդ զգացողությունը մարդուն բնազդաբար հաճույք ա պատճառում ուրեմն բոլորն էլ կուզենան ունենան դա:

    Հետո, մեծամտությունը նույնպես ինքնաարտահայտման ձև ա, իսկ ինքնաարտահայտումը մարդկային բնավորության գլխավոր պահանջն ա, դրա համար առաջարկում եմ խիստ չդատել էդ մարդկանց ու ամենակարևորը այն է, որ ինչքան էլ դիմացինը ստիպի իրա մեծամտությամբ ձեզ ներվայնանալ ու խոսել, պետք չի լեզվակռիվ տալ, որովհետև դա անիմաստ ա,տվյալ դեպքում ինչպես ասում են` վեճի մեջ հաղթողներ չեն լինում :Խոսքը գնում ա են մարդկանց մասին ում մոտ մեծամտությունը շատ ակնառու երևում ա:Ի վերջո բալորն էլ ուզում են ունենալ սեփական ճանաչելիության զգացողությունը,ու ձգտում են այդ զգացողությանը` մեկը մեծամտանալով, մյուսը պիրսինգով, մեկը ծխելով, մյուսը ուղղակի իրեն ու բոլորին ներշնչելով, որ իր նման էս աշխարհում մեկ էլ ինքն ա:
    Այսինքն ես սենց եմ մտածում, որ մարդիկ ընտրում են ինքնաարտահայտման տարբեր ձևեր,եթե մեկինը ավելի քիչ արդյունավետ ա, դա չի նշանակում, որ իրանց պետք ա վանել, իսկ մյուսներինը ընդունել:Իմ համար ասենք պիրսինգ անելը,աղջիկների բաց հագնվելը նույնն ա ինչ մեծամտությունը,ոչ մի տարբերություն:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •