User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Երևակայական ընկեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենահետաքրքիրն ու խորհրդավորը մանկության "երևակայական ընկերոջ" հետ կապված՝ դրա անհետանալն ու իսպառ ջնջվելն է երեխայի հիշողությունից։ Դրա ամենասիրուն ու տխուր պատկերումը Inside Out շարժանկարում եմ տեսել։
    Տեսնես ինչու՞ է հայտնվում երևակայական ընկերը երեխայի մտային աշխարհում և ամենակարևորը՝ ինչու՞ է անհետանում, երբ նա լքում է մանկությունը։ Տրամաբանորեն, այդ ընկերն ավելի պետք է հենց չափահասին, քանի որ այդ տարիքում է մարդը գիտակցում իր փաստացի մենակությունը։


    Հ․Գ․ Արդեն որերորդ անգամ Ակումբն ինձ օգտակար ծառայություն է մատուցում՝ հուշելով գաղափարներ, որոնց որոնումների մեջ եմ լինում կոնկրետ նախագծերի շրջանակում: Ապրես, ivy
    Մինչև մոտավորապես հինգ տարեկանը երեխան ունի առնվազն երկու ուղեկիցներ, որոնք օգնում են նրան հարմարվել ֆիզիկական կյանքի պայմաններին։ Մեր քաղաքակրթության համար դա կարևոր պայման է, որովհետև ծնողները չունեն այնքան գիտակցություն, որպեսզի կարողանան այդ անել։ Այստեղ խոսքը տգիտության մասին չէ, ուղղակի իրականությունից կտրված լինելը հինգերորդ ռասայի համար անհրաժեշտ պայման էր (հինգերորդ ռասան այսօրվա ամբողջ մարդկությունն է, ատլանտներից հետո)։ Բայց երեխաները ունեն զարգացման որոշակի պարամետրեր, որոնք ամեն դեպքում պետք է տրվեն, անկախ նրա ծնողների կամ հենց իր գիտակցված լինել-չլինելու։

    Այդ առաջին ուղեկիցների ներկայության պայմաններում երեխան ավելի մոտ է բոլոր քաղաքակրթությունների երեխաների բնական զարգացմանը, և այդ է պատճառը, որ նա ավելի զգայուն ինտուիտիվ հատկություններ ունի։ Հաճախ նա կարողանում է տեսնել իր այդ ուղեկիցներին, իսկ երբեմն՝ տարբեր այլ էությունների էլ։

    Հինգ տարեկանում առաջին ուղեկիցները լքում են երեխային, որովհետև դրանից հետո արդեն երեխայի զարգացումը պետք է համապատասխանի տվյալ հասարակության զարգացվածության մակարդակին։ Գալիս են նոր ուղեկիցներ, որոնք մարդու կյանքին կարող են խառնվել խորհուրդներով, առաջարկներուվ, պաշտպանելով, կանխատեսություններով և այլն, բայց դա արդեն այն դեպքում միայն, եթե կոնկրետ մարդն ինքը տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ միջամտությունը ստանա։

    Երեխաները մոռանում են իրենց այդ «երևակայական» ընկերներին, որովհետև սկսում են հավատալ ոչ թե իրենց, այլ ծնողների, շրջապատի «ճշմարտություններին»։ Իսկ քանի որ վերջիններս միայն հերքում են երեխաների «ցնորքները», երեխաները համարում են, որ դրանում ինչ-որ վատ բան կա և նունիսկ կամովի սկսում են հրաժարվել, մոռացության տալ այդ ամենը...

    Բայց վերջին տասնամյակներում երևակայական ընկերների մասին հիշողությունն ավելի երկար է պահպանվում, քանի որ մարդու գիտակցությունը սկսել է փոխակերպվել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (07.03.2023), Ուլուանա (07.03.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 7
    Վերջինը: 03.03.2020, 09:52
  2. «ՖԻԱ». առաջին երևակայական(fantasy) ոճի գիրքը հայ գրականության մեջ
    Հեղինակ՝ Marina85, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 192
    Վերջինը: 14.12.2016, 22:51
  3. Արձակ. Ընկեր
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2011, 13:44
  4. Գրառումներ: 7
    Վերջինը: 15.02.2011, 15:28
  5. Արձակ. Ընկեր Մարկովիչը...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 17.12.2010, 16:21

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •