User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ընկեր Մարկովիչը...

  1. #1
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ընկեր Մարկովիչը...

    Ստեղծագործական առաջին փորձս է ակումբում, ճիշտն ասած երկար եմ մտածել՝ դնել, թե չդնել, մի փոքր էլ վախենում եմ:
    Կարճ պատմվածք: Քննադատեք...
    ----------------------------------------------------------

    Սև ամպեր էին կուտակվել սալիկապատ նեղ, հնաոճ ու աղքատիկ փողոցի գլխին:
    Փողոցի մեջտեղով, բայց ավելի մոտ մայթին մի մարդ էր ալարկոտ քայլում, որը թեքվեց մայթին գտնվող փողոցի երևի թե ամենամեծ շենքի մուտքին:

    -Նե՛րս մտեք, - ասաց մոխրագույն համազգեստով, գոտկատեղից քեչ վերև գոտի կապած, ծխամոտճը ձեռքին ընկեր Բրաժովիչը: Հետաքրքիր մարդ էր ընկեր Բրաժովիչը: Այդ փոքր քաղաքում նրան գրեթե բոլորն էին ճանաչում, բայց ոչ թե բարի գործերի, այլ իր Ստալինին նմանվելու մոլուցքի համար. ծխամո՜րճ, համազգե՜ստ, սանրվա՜ծք, խոսելաձև, սապոգներ (որոնք նրա պնդմամբ ժամանակին Ստալինն է հագել)... ազդեցիկ է չէ՞:
    Փայտե դուռը ճռռացնելով դանդաղ բացեց կորացած մեջքով, ներս ընկած աչքերով, կախ քթով, անվստահ շարժումներով սև մազերով, բայց այնուամենայնիվ տարիքն առած մի մարդ. փողոցով քայլող այն մարդն էր.
    -Ինձ ասացին, որ կանչել եք ընկեր Բրաժովիչ, - կիսախռպոտ, բայց բարակ ձայնով խոսեց փոստատար Մարկովիչը՝ գլխարկը հանելով գլխից:
    -Այո... նստի՛ր, Մա՛րկովիչ: Այսօր դեռ պիտի խմենք:
    Մարկովիչի փոքր աչքերում խորամանկ ու չարաճճի կայծեր նկատվեցին. կարծես նա ինչ որ բան էր արել, որը ստացվել էր:
    -Լսիր, դու ռուսակա՞ն օղի էիր սիրում, թե՞ տեղական:
    -Էհ... ընկեր Բրաժովիչ, այնպես եք հարցնում, կարծես վերջում Ստալինի սիրած օղին չեք հանելու, - Մարկովիչն այս խոսքի վրա վախվորած ծիծաղով նայեց Բրաժովիչի դեմքին՝ ծիծաղ ակնկալելու հույսով:
    -Ա՜խ դու սրիկա ծերուկ...
    Հիմա նոր Մարկովիչը հանգիստ շունչ քաշած ծիծաղեց:

    Բրաժովիչը պահարանից հանեց Ստալինի նախընտրած օղին, բաժակներ և նստեղ տեղում.
    -Մարկովիչ, լցրու բաժակները, հիմա կարևոր կենաց ենք խմելու: Պատրաստվիր:
    Մարկովիչը շտապ – շտապ լցրեց բաժակներն արդեն դողացող ձեռքերով և բարձրացրեց իր բաժակը, կարծես ինքն էր կենաց ասելու:
    -Մա՛րկովիչ, քո կատարած 43 տարվա անթերի ու պատասխանատու աշխատանքը հաշվի առնելով, - Մարկովիչի աչքերի փայլը հիշեցնում էր ձմեռ պապիկ տեսած երեխայի, - մենք որոշեցինք, որ ժամանակն է քեզ թոշակի ուղարկելու:
    Գունատվեց Մարկովիչը...
    -Իիի ի՞նչ..., - Բրաժովիչը խփեց բաժակը Մարկովիչի անշարժ դարձած ձեռքին ու մի կումով խմեց ամբողջ բաժակը:
    -Այո՛, Մարկովիչ: ՍովետՄիությունը միշտ շնորհակալ է լինում իր նվիրյալ աշխատողներին: Իմ խնդրանքով քեզ կապահովվի բարձր թոշակ, - կարծես իր ասածից շատ գոհ էր Բրաժովիչը, - Իսկ հիմա՛, ընկեր Մարկովիչ, գնացեք տուն, մի լավ հանգստացեք և 10 օրից ներկայացեք կողքի սենյակ՝ առաջին թոշակը ստանալու:

    Կրկին նույն փողոցներ, ուղղակի կարծես սև ամպերն ավելի խիտ էին դարձել: Էլի ինչ որ մարդ էր շարժվում ալարկոտ քայլերով. թոշակառու էր արդեն այդ մարդը՝ ընկեր Մարկովիչը:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2010), Gayl (16.12.2010), Interdenominational (17.12.2010), Moonwalker (16.12.2010), paniaG (16.12.2010), Rhayader (16.12.2010), Smokie (16.12.2010), ՆանՍ (16.12.2010), Ֆրեյա (16.12.2010)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարդ, Մարկովիչ, Բրաժովիչ ազգանուններից հետո սպասում էի, որ պիտի ասեր «Հարավսլավիան միշտ շնորհակալ է լինում իր նվիրյալ աշխատողներին:»
    Էլ ինչ քննադատեմ Սենց բովանդակությամբ պատմվածքներ շատերն են գրել, Գոգոլի մոտ նաղդ որ հիշում եմ:
    Արի դու երաժշտության վրա խորացի, թե չէ էս կեղտոտ գրական աշխարհը քո ազնիվ հոգին կփչացնի:

  4. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարդ, Մարկովիչ, Բրաժովիչ ազգանուններից հետո սպասում էի, որ պիտի ասեր «Հարավսլավիան միշտ շնորհակալ է լինում իր նվիրյալ աշխատողներին:»
    Էլ ինչ քննադատեմ Սենց բովանդակությամբ պատմվածքներ շատերն են գրել, Գոգոլի մոտ նաղդ որ հիշում եմ:
    Արի դու երաժշտության վրա խորացի, թե չէ էս կեղտոտ գրական աշխարհը քո ազնիվ հոգին կփչացնի:
    100 կոտոս

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (16.12.2010)

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրական: Միայն թե մի քանի տարրերի վրա պիտի աշխատես: Առաջինը՝ չափազանց նոսր ես գրում: Գործող անձանց համար նախապատմություն ավելացրու, պաուզաներ արա. առանց պաուզաների երաժշտական գործն էլ մի քիչ շտապողականության տպավորություն է ստեղծում:
    Ի նկատի ունեմ, ոչ մի կերպ թոշակառու դառնալու պահով ինչ էիր ուզում ասել՝ հասկանալի չէր:
    Կոլորիտ ավելացրու, գործող անձանց վերաբերմունք: Ստալինին ամեն կերպ նմանակելու մասին նշելը գործող անձին զարգացնելու ամենալավ ձևը չի: Բայց եթե դու այդ մասին չասեիր, դրա փոխարեն ընթերցողին հրամցվեին նրա վարքի որոշ տարրեր (օրինակ, մտած Մարկովիչին ասեր «расстрэлять» կատակ է, իհարկե, բայց կարծում եմ՝ հասկացար, թե ինչ ի նկատի ունեմ), ու մարդիկ իրենք հասկանային դա, Ստալինի նախընտրած օղու մասին հիշատակումը շատ ավելի տեղին ու ծիծաղելի կստացվեր:
    Եթե ճիշտ եմ զգացել, ընդհանուր տրագիկոմիկ տրամադրություն էր նախատեսվում:
    Հետո՝ ԵՐԲԵՔ մի սկսիր եղանակի մասին խոսելով, եթե եղանակն ուղղակի նշանակություն չունի: Նամանավանդ եթե մթնոլորտ ձևավորելու համար է:
    Այլ կերպ ասած՝ անտաղանդ չես: Բայց ձեռքդ պետք է վարժեցնել:
    Արի միասին վերամշակենք պատմվածքդ, եթե դեմ չես: Ես նրա մեջ հասուն աշխատանքի նախադրյալներ եմ տեսնում, ու չէի ուզի, որ այսպես էլ մնա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (16.12.2010), VisTolog (16.12.2010)

  8. #5
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարդ, Մարկովիչ, Բրաժովիչ ազգանուններից հետո սպասում էի, որ պիտի ասեր «Հարավսլավիան միշտ շնորհակալ է լինում իր նվիրյալ աշխատողներին:»
    Էլ ինչ քննադատեմ Սենց բովանդակությամբ պատմվածքներ շատերն են գրել, Գոգոլի մոտ նաղդ որ հիշում եմ:
    Արի դու երաժշտության վրա խորացի, թե չէ էս կեղտոտ գրական աշխարհը քո ազնիվ հոգին կփչացնի:
    Գոգոլ ընդհանրապես չեմ կարդացել, բայց հետաքրքրություն սերմանեցիր:
    Եթե կարծում ես, որ երաժշտությունը կեղտոտ չի...


    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրական: Միայն թե մի քանի տարրերի վրա պիտի աշխատես: Առաջինը՝ չափազանց նոսր ես գրում: Գործող անձանց համար նախապատմություն ավելացրու, պաուզաներ արա. առանց պաուզաների երաժշտական գործն էլ մի քիչ շտապողականության տպավորություն է ստեղծում:
    Ի նկատի ունեմ, ոչ մի կերպ թոշակառու դառնալու պահով ինչ էիր ուզում ասել՝ հասկանալի չէր:
    Մ...մմ պարզ ա ինչ ես ուզում ասել, ես էլ եմ զգում, որ դեռ ձեռքս փակ ա, վարպետություն չկա իմ պատկերացրածը ճշգրիտ նկարագրելու համար:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոլորիտ ավելացրու, գործող անձանց վերաբերմունք: Ստալինին ամեն կերպ նմանակելու մասին նշելը գործող անձին զարգացնելու ամենալավ ձևը չի: Բայց եթե դու այդ մասին չասեիր, դրա փոխարեն ընթերցողին հրամցվեին նրա վարքի որոշ տարրեր (օրինակ, մտած Մարկովիչին ասեր «расстрэлять» կատակ է, իհարկե, բայց կարծում եմ՝ հասկացար, թե ինչ ի նկատի ունեմ), ու մարդիկ իրենք հասկանային դա, Ստալինի նախընտրած օղու մասին հիշատակումը շատ ավելի տեղին ու ծիծաղելի կստացվեր:
    Չգիտեմ, եթե քո ասած կերպով լավ գրեի, կարող ա ավելի լավ ստացվեր, ուղղակի հիմա չեմ պատկերացնում, թե որը լավ կլիներ:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    (օրինակ, մտած Մարկովիչին ասեր «расстрэлять» կատակ է, իհարկե, բայց կարծում եմ՝ հասկացար, թե ինչ ի նկատի ունեմ)
    Վոլֆ Մեսսինգի ֆիլմը հիշեցրիր, երբ Մեսսինգը կանգնած է Բերիայի աշխատասենյակի դռան մոտ, Բերիան ասում է «тебя расстрэлять надо»:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ճիշտ եմ զգացել, ընդհանուր տրագիկոմիկ տրամադրություն էր նախատեսվում:
    Հետո՝ ԵՐԲԵՔ մի սկսիր եղանակի մասին խոսելով, եթե եղանակն ուղղակի նշանակություն չունի: Նամանավանդ եթե մթնոլորտ ձևավորելու համար է:
    Այո, հենց էդ տրամադրությամբ էլ գրել եմ:
    Նկատի կունենամ:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլ կերպ ասած՝ անտաղանդ չես: Բայց ձեռքդ պետք է վարժեցնել:
    Արի միասին վերամշակենք պատմվածքդ, եթե դեմ չես: Ես նրա մեջ հասուն աշխատանքի նախադրյալներ եմ տեսնում, ու չէի ուզի, որ այսպես էլ մնա:
    Դեմ չեմ, եթե կոնկրետ առաջարկ ունես:

    Շնորհակալություն կարծիքների համար:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (16.12.2010), Rhayader (16.12.2010)

  10. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինը՝ կեցցես քննադատությունը տղամարդավարի ընդունելու համար:
    Իսկ հիմա ձեռքը բացելու առումով: Նկարագրիր Բրեժովիչին ու Մարկովիչին: Պատմվածքի մեջ չէ, այստեղ: Որտեղ են ծնվել, որ թվականին, ինչ ընտանիքում, ինչի մասին են երազում, ինչ ընտանեկան վիճակ ունեն: Քաղաքը, երկիրը: Հնարավորինս մանրամասն: Դա կոչվում է պատմվածքի օնթոլոգիական լանդշաֆտ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (16.12.2010)

  12. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտ եմ ասել՝ նեղանալ չկա, սա քննադատւթյուն չի, ուղղակի ասոցիացվեց, ասեցի՝ ասեմ
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փողոցի մեջտեղով, բայց ավելի մոտ մայթին մի մարդ էր ալարկոտ քայլում...
    Էն անեկդոտը հիշեցի, որ ասում ա. «Երկու ծիտ էին թռնում, մանավանդ մեջտեղինը»:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (16.12.2010), VisTolog (16.12.2010), Լեո (16.12.2010)

  14. #8
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Գրեգորի Մարկովիչ

    Ծնվել է 1887 թվականին՝ Սերբիայի հարավային Լեսկովաց փոքրիկ քաղաքում: Հայրը մսագործ էր, մայրը դերձակ: 12 տարեկանում կորցնում է հորը հարբեցողության պատճառով, որը դժոխքի էր վերածել նրանց կյանքը: Լինելով տան ավագ որդին, մոր հիվանդանալուց հետո 17 տարեկանում ընդունվում է որպես՝ փոստատար հայրենի քաղաքում և աշխատում մինչ թոշակի անցնելը 43 տարի անց:
    Գրեգորին շատ չէր տարբերվում իր հասակակիցներից, սովորական սերբ տղա էր ցածր խավի: Իսկ նպատակներ կարծես թէ չուներ, ու ամենաշատը սիրում էր հենց իր կատարած աշխատանքն ու երջանիկ էր դրանով:
    Բայց տարիքի հետ շատ փոխվեց: Թղթի հետ այդքան շփումն իրեն կարծես հեռացրեց իր մարդկային բնույթից ու ինքն էլ նմանվեց ծրարի: Կարծես իր ծրարներն ավելի շատ էր սիրում, քան հարազատներին: Դարձավ ավելի խորամանկ ու թաքուն գործող: Սակայն նա շատ բան չէր էլ կարող անել, քանի որ հիմար բիձուկ էր:
    Արդեն ուներ ընտանիք, և 3 աղջիկ, որոնց բոլորին էլ ամուսնացրել էր և ապրում էր իր իր բնութագրմամբ «կնկա խելք» ունեցող կնոջ հետ:

    Վադիմ Բրաժովիչ

    Ծնվել է 1895 թվականի մարտին՝ Սերբիայի հյուսիսարևմտյան Լոզնիցա քաղաքում: Բախտը բերել է ծնողների հարցում, սակայն ինքը եղել է շատ կամակոր երեխա: Չնայած դրան միշտ աչքի է ընկել իր խելացիությամբ, որը նրան շատ է առաջ տարել կյանքում: Բացի այդ միշտ զվարճալի մարդ է եղել, քանի որ միշտ իրեն ինչ որ կերպարի մեջ է դրել և ձգտել հատու առոգանությամբ խոսել:
    Եվ իր համառության շնորհիվ 27 տարեկանում դառնում է «Կոմունիստական կուսակցության» անդամ, այնուհետև պաշտոն են առաջարկում Լեսկովաց քաղաքում, որտեղ և զարգանում են դեպքերը:
    Կուսակցության բնութագրմամբ՝ արժանի կոմունիստ, Ստալինի զինվոր:
    Սիրում է խնջույքներ կազմակերպել և մարդկանց զվարճացնել:

    Ձգտել եմ տեղեկության մեջ հնարավորինս ճշմատրանման հորինել:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (16.12.2010), Moonwalker (16.12.2010), Rhayader (16.12.2010), Smokie (16.12.2010)

  16. #9
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձգտել եմ տեղեկության մեջ հնարավորինս ճշմատրանման հորինել:
    Քանի ճշմարտացիությունից խոսք գնաց ասեմ, իմ ոչ բարդ մաթեմատիկական հաշվարկները ցույց տվեցին, որ պատմվածքիդ դեպքերը զարգանում են 1947-48թթ-ին: Էդ թվերին Հարավսլավիայի ու ԽՍՀՄ-ի հարաբերություններն էնքան վատ էին, որ Ստալինին նմանվել փորձելու համար Բրաժովիչին ամենաքիչը կգնդակահարեին: Կհամարձակվեմ առաջարկել, որ Բրաժովիչը նման լինի Իոսիֆ Բրոզ Տիտոյին (), մանավանդ որ էս մեկն էլ ոչ պակաս Իոսիֆ էր, ոչ պակաս «սոցիալիզմ»-ի մարտիկ էր, ոչ պակաս համազգեստով էր, ու ծխում էր ոչ պակաս լուրջ ծխամորճ: Թե չէ հարավսլավցին ու Ստալինը հեչ չի նայվում

  17. #10
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի ճշմարտացիությունից խոսք գնաց ասեմ, իմ ոչ բարդ մաթեմատիկական հաշվարկները ցույց տվեցին, որ պատմվածքիդ դեպքերը զարգանում են 1947-48թթ-ին: Էդ թվերին Հարավսլավիայի ու ԽՍՀՄ-ի հարաբերություններն էնքան վատ էին, որ Ստալինին նմանվել փորձելու համար Բրաժովիչին ամենաքիչը կգնդակահարեին: Կհամարձակվեմ առաջարկել, որ Բրաժովիչը նման լինի Իոսիֆ Բրոզ Տիտոյին (), մանավանդ որ էս մեկն էլ ոչ պակաս Իոսիֆ էր, ոչ պակաս «սոցիալիզմ»-ի մարտիկ էր, ոչ պակաս համազգեստով էր, ու ծխում էր ոչ պակաս լուրջ ծխամորճ: Թե չէ հարավսլավցին ու Ստալինը հեչ չի նայվում
    Նոր տնտղեցի էդ մարդուն, ոնց որ իրոք ավելի հարմար թեկնածու ա


    Նկարից էն Ստալինի խստությունը չկա, բայց եթե պիտի ճշմարտանման լինի, ավելի լավ ա կիսատ պռատ չլինի: Մենակ ասենք իրա կերպարը նենց վառ ու հայտնի չի ինչքան Ստալինինը, դրա համար եմ տարակուսում:

  18. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր տնտղեցի էդ մարդուն, ոնց որ իրոք ավելի հարմար թեկնածու ա:Նկարից էն Ստալինի խստությունը չկա, բայց եթե պիտի ճշմարտանման լինի, ավելի լավ ա կիսատ պռատ չլինի: Մենակ ասենք իրա կերպարը նենց վառ ու հայտնի չի ինչքան Ստալինինը, դրա համար եմ տարակուսում:
    Իհարկե, դու ես որոշելու, բայց ինձ թվում ա լավագույն տարբերակն ա (եթե իհարկե հերոսներդ հաստատապես սերբ են լինելու): Համ էլ խի ես մարշալ Տիտոյին մի աչքով նայում: Հա, կարող ա ինքը Ստալինի պես հայտնի չի, բայց երկաթե կամքի տեր մարդ էր, ով մենակ դրանով կես դար միասնական պահեց մի երկիր, որը մեղմ ասած թքած-կպցրած էր: Համ էլ կարաս մի քիչ էլ Տիտոյի բանավորության գծերից հաղորդես հերոսիդ:


  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (16.12.2010)

  20. #12
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անխոս, տեխնիկական առումով կատարելագործելու տեղ կա, ինձ թվում ա, մակդիրներն ու ածականները շատ շատտ էին...
    Մնացած առումներով...

    Ինձ դուր եկավ Հետաքրքիր էր... Մանավանդ Ստալինի հետ կապված մասը... Նման ստեղծագործություն չէի կարդացել դեռ ակումբում; Հետաքրքիր էր, որ թեման կապ չունի անձնական-առօրյայի հետ:

    Մեջը դրական լիցքեր կաին. սպասում եմ նոր ստեղծագործությունների
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (16.12.2010)

  22. #13
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարդ, շատ վռազ-վռազ ես գրել, լավ կլիներ մի փոքր նախապատմություն մտցնեիր սկզբում` գոնե մի քանի կադր Մարկովիչի անցյալից... Ու վերջն էլ մի քիչ հապճեպ ավարտելու փոխարեն ավելի շատ նկարագրություններ կուզենայի տեսնեի
    Առաջին անգամվա համար հաջողա, ապրես

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (16.12.2010)

  24. #14
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ամենաշատը դւր եկան այս պատկերումերը՝
    Մարկովիչի աչքերի փայլը հիշեցնում էր ձմեռ պապիկ տեսած երեխայի


    -Լսիր, դու ռուսակա՞ն օղի էիր սիրում, թե՞ տեղական:
    -Էհ... ընկեր Բրաժովիչ, այնպես եք հարցնում, կարծես վերջում Ստալինի սիրած օղին չեք հանելու, - Մարկովիչն այս խոսքի վրա վախվորած ծիծաղով նայեց Բրաժովիչի դեմքին՝ ծիծաղ ակնկալելու հույսով:


    Մարկովիչի փոքր աչքերում խորամանկ ու չարաճճի կայծեր նկատվեցին. կարծես նա ինչ որ բան էր արել, որը ստացվել էր:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (17.12.2010)

  26. #15
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարդ ջան, ապրես, առաջին փորձդ համարում եմ հաջողված Ինձ դուր եկավ:

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (17.12.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևակայական ընկեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 07.03.2023, 02:53
  2. «Ճաշակին ընկեր չկա»
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.02.2017, 20:09
  3. Արձակ. Ընկեր
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2011, 13:44
  4. ձեռք բերեք հավատարիմ ընկեր :o)
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.05.2009, 18:53
  5. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •