User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Ընկեր

  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ընկեր

    Ու գուցե մի օր դու հասկանաս ինձ, երբ անցնի քեզ մոտ այն, ինչ հիմա կա... Իզուր է, ընկեր... Վստահ եղիր մի բանում միայն, որ ես քո մեջքը պահող միակն եմ հիմա, որ կողքիդ եղած բոլոր բոլորից ամենաշատը ես ինքս եմ պատրաստ մեռնել քեզ համար...

    Ու թե դու դեռ մտածում ես, որ կոտրել եմ հավատներդ ու թաքուն եմ պահել քեզնից ինչ որ բաներ, ինչ որ բացեր, որոնք իրոք չունեն բայցեր կամ եթեներ, և եթե կա արդարացում ու մի փոքրիկ որովհետև, դա էլ միայն նրա համար, որ աշխարհում քեզ պես մաքուր, քեզ պես անկեղծ ու մինչև վերջ ես չեմ սիրել ու նվիրվել դեռ ոչ մեկի... Ու միակն ես, որով կյանքում կվերջանամ ու այն, ինչ որ հիմա ունեմ ես քեզ համար կբարձրացնեմ զոհասեղան...

    Զուր են բոլոր քո խանդերը և բեր քանդենք մեր մեջ աճող այս անարդար, սուտ պատերը, վստահ եղիր, որ մեզ կյանքում ոչ մի պատճառ ընդունակ չէ հեռվացնելու, որովհետև քո ցավերը նախևառաջ իմ սրտում են վերքեր բացում, ու երբևէ, թե ինձ համար ես պատրաստ չեմ շատ բաների, քո ժպիտի, լավ լինելու և միշտ ուրախ քեզ տեսնելու անվերջության համար այսօր ես պատրաստ եմ դառնալ գազան, լինել անսանձ ու խորտակել ճանապարհիդ կանգնած ամեն ամեն մի շեղ հայացք ու պատնեշներ, ես պատրաստ եմ գնալ անվերջ ու մինչև վերջ պայքար տանել, որ ամեն մի թեթև քամուց քեզ պաշտպանել ու չթողնել որ շարժվի անգամ մազդ, անգամ քամին ինձ հաղթելուց հետո միայն նոր կարող է քեզ մոտենալ...

    Բեր դեն նետենք ամեն տեսակ սուտ ու սադրանք, կեղծ շշուկներ ու բամբասանք, որովհետև դու էլ գիտես, որ այս կյանքում մենք անզոր ենք Աստծո առաջ և եթե նա որոշել է, որ ի վերուստ գետը պետք է հոսի այնտեղ, մենք` մեր չնչին այս էությամբ, անկարող ենք փոխել գետի վտակն անգամ... Բեր շպրտենք մեզ բաժանող ամեն պատճառ ու դեպքերը թողնենք Աստծո ամենազոր կամքի վրա, հավատներս թողնենք նրա արդարության ու անփոփոխ որոշումի, ամենազոր բազուկների ուժի վրա...

    Ես քո մեջքն եմ, ինչպես դու` իմը, ես քո հավատների ու վստահության մարմնացումն եմ, դու իմ նպատակների ու երազանքների անխոս վկան, ու մեր պապերի ավանդույթների նման մենք կարիք չունենք երակ ճղելու և մեր արյուններն իրար խառնելու, որովհետև մեզ կապող այն ամեն մի հոգևոր մասնիկը վեր է ու ամուր ամեն տեսակ ֆիզիկական շղթաներից... Բեր շարունակենք ուս ուսի տված հաստատակամ քայլել դեպի հաղթանակ, որովհետև վաղն իմ ուրախության և դժբախտության մեջ դու ես լինելու իմ ապավենն ու բախտակիցն ուրախ, ես եմ կիսելու հոգսերիդ բեռն ու բերկրանք ապրելու ամեն մի կաթիլ հաջողությանդ և լավիդ համար...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.11.2011), Claudia Mori (04.11.2011), laro (03.11.2011), Lusinamara (03.11.2011), Nadine (03.11.2011), Sambitbaba (04.11.2011), unknown (15.11.2011), Գեա (03.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևակայական ընկեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 07.03.2023, 02:53
  2. «Ճաշակին ընկեր չկա»
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.02.2017, 20:09
  3. Արձակ. Ընկեր Մարկովիչը...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 17.12.2010, 16:21
  4. ձեռք բերեք հավատարիմ ընկեր :o)
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.05.2009, 18:53
  5. SMS ձեր նախկին ընկեր/ուհուց
    Հեղինակ՝ Delicada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.08.2008, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •