Երբևէ պատկերացրե՞լ եք, ինչպիսին կարող էր լինել «Minesweeper» խաղի էկրանավորումը: CollegeHumor-ի ժողովուրդը պատկերացրել են: Դիմավորեք. «Minesweeper: The Movie»
Կամ, գիտեի՞ք, որ Մարիոն փականագործի մասին է, որի արկածները սկսում են... Նյու-Յորքում: Ու որ Մարիոյի ֆիլմը համակարգչային խաղերի ամենաառաջին (ու ամենավատ) էկրանավորումներից է (Super Mario Brothers '93).
Postal: The Movie՝ երևի Ուվե Բոլլի միակ տանելի աշխատանքը (որտեղ մի էպիզոդում խաղում է հենց Բոլլը. կրակում են նրա սեռական օրգաններին ու նա խոստովանում է՝ «Ես ատում եմ համակարգչային խաղերը»).
Այս թեմայում կխոսենք խաղերի իրական ու երևակայական, հաջող ու անհաջող էկրանավորումների մասին![]()


Մեջբերել
: Համակարգչային խաղերի հիման վրա նկարահանած ֆիլմերը, 99%-ով, կա՛մ վատն են լինում, կա՛մ՝ շատ վատը: Ու ինչն է հետաքրքիր. հաճախ դրա համար ոչ ոք մեղավոր չի լինում, հատկապես՝ ֆիլմը ստեղծողները: Պարզապես գրեթե անհնար է բավարարել իսկական գեյմերին և այնպիսի մի ֆիլմ նկարել, որն առնվազն նույնքան լավը կլինի, ինչքան հիմք-խաղը: Դե լավ. այն, թե ինչու են այդ ֆիլմերը վատը ստացվում, մի առանձին խոսակցության թեմա է, հիմա դրան չեմ անդրադառնա: Ուղղակի նշեմ, որ խաղը խաղ է, իսկ կինոն՝ կինո, ու սխալ է դրանցից մեկից սպասել այն բոլոր հատկանիշները, որոնք հատուկ են մյուսին: Այս արդարացումը, բնականաբար, չի վերաբերում այնպիսի աղետներին, ինչպիսիք են, օրինակ, Ուվե Բոլի «ստեղծագործությունները»: Ամեն դեպքում՝ փաստը մնում է փաստ. «խաղի հիման վրա նկարահանված լավ ֆիլմ» ասելով՝ ես առաջին հերթին հիշում եմ «Մահացու մարտը» (
), ու չեմ կարող համակողմանիորեն գնահատել ֆիլմը՝ հենց որպես խաղի հիման վրա ստեղծված երևույթ: Ուրիշ ֆիլմ հիմա չեմ հիշում... Ու կարծում եմ՝ չեմ էլ հիշի: Միայն մի քիչ տատանվում եմ՝ երկու «Լարա Կրոֆտերը» (
: Ցավոք սրտի (կամ բարեբախտաբար) ես նաև երդվյալ գեյմեր եմ, ու ֆիլմերի մեջ ցանկացած անհամապատասխանություն ու բացթողում նկատելու դեպքում հաստատ ամենաբարձր գոռացողների շարքում եմ
: Ու քանի՜ քանի լավ հիմքեր են փչացվել, որովհետև մեծ էկրանի աշխարհում հազարից մեկն է լուրջ վերաբերմունք ցուցաբերում «խաղերի» նկատմամբ: Թվեմ միայն ամենահայտնիներն ու ամենաթարմերը.
), որը, ճիշտ է, այստեղ ոչ թե մեռած է, այլ պարզապես ԱԲ՝ արհեստական բանականություն է՝ Կարմիր Թագուհի (Red Queen) անվամբ: Դե լավ, առաջին ֆիլմը դեռ կարելի է նայել ու մարսել, սակայն հաջորդ երեք սիքվելները արդեն ոչ մի բանի պետք չեն. միաբջիջ սցենարներ, փայլատ խաղ, միջինից ցածր որակի հատուկ էֆեկտներ, էժանության զգացում: Ու ամենակարևորը՝ իսպառ բացակայում է խաղի շունչը՝ survival horror-ը, երբ հարկավոր է հաշվել ամեն մի փափուշտն ու ամեն մի բինտը, երբ հակառակորդներին գերանդիով կամ ավտոմատով հնձելը ուղղակի սրբապղծություն է, երբ վախենում ես ամեն մի ստվերից և այլն:


: Ինչպես մի տեղ արդեն նշել եմ, Ուվե Բոլին հարկավոր է Ջեկ Թոմսոնով ծեծելով սպանել (կամ հակառակը): Ավելացնելու ոչ մի տառ չունեմ:












Էջանիշներ