Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
Շահի օրինակ՝ ֆինանսական gain: Շատ հարցերում, ստեղ որոշումները կայացվում են, ոչ թե ով ա լավը, այլ հակառակը էն մարդկանց մոտ ա սա շատ լավ ստացվում, ովքեր որ ինքնանպատակ ունեն, +-ով դուրս գալ ֆինանսկան իրավիճակից։ Իհարկե կարող ես պնդել, բա խի՞ ա տենց անում, որովհետև եթե +-ով դուրս գա իրան կհամարի, որ լավն ա։ Եթե սա ա քո առգումենտը, ապա վերևիս գրածը էդքան էլ կապ չունի քո ասածի հետ։ Բայց էս դեպքում էլ, ինչ իմաստ կա էս սահմանման, եթե կոպիտ ասած ամեն ինչը կարաս աբստռակտ բերես նրան, որ էդ անում ա որ իրան լավ համարի։ Ոնց որ ոչինչ չտվող, ոչինչ չասող, ոչ ապացուցելի, ոչ հերքելի առգումենտ ա
Չեմ կարծում, որ զուտ շատ փող ունենալուց ինչ-որ մեկն իրեն լավ է զգում։ Գուցե էդ փողով ինչ-որ բան գնել էր ուզում, գուցե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել էր ուզում, տարբերակները լիքն են։
Ինչ վերաբերվում է բռնաբարությունից ֆիզիկական հաճույք ստանալուն, ինչպես վերը նշեցի, շատերի մոտ դա պիտի որ նշանակի "ուրեմն ես վատն եմ", դրա համար լռում են այդ մասին ու ընդհանրապես աշխատում չմտածել, որ իրենց վատը չզգան։ Նույն կերպ, եթե ինչ-որ մեկի առջև մեղավոր ես ու գիտակցում ես, որ մեղավոր ես, ու ոչ մի արդարացուցիչ արգումենտ չունես, աշխատում ես պարզապես այդ մասին չմտածել, կարծես՝ չի էլ եղել։
ivy-ն չհստակեցրեց․ այն դեպքում, երբ ինչ-որ մեկն անդրադարձել է այդ թեմային, դա անձնական փորձի մասին է եղել, թե ոչ։ Եթե անձնական, ապա երևի մարդը կարողացել է իր մեջ հաղթահարել այդ դիսսոնանսն ու ինքն իրեն խոստովանել՝ այո, ես գրգռվել եմ, որովհետև ֆիզիոլոգիան է այդպիսին, դա չի նշանակում, որ ես վատն եմ, նա միևնույնն է՝ սրիկա է։