Ինչպես՞ վարվել բռնության ենթարկված երեխաների հետ
Նամանավանդ. ովքեր ենթարկվել են հոգևոր բռնության
Ինչպես՞ վարվել բռնության ենթարկված երեխաների հետ
Նամանավանդ. ովքեր ենթարկվել են հոգևոր բռնության
Հետևիր Քո մտքերինդրանք դառնում են խոսքեր
Հետևիր Քո խոսքերինդրանք դառնում են գործողություններ
նրանց ռեաբիլիտացիան` մի ամբողջ գիտություն է, 2-3 բառով չես կարող դա բացատրել,
Life is too short...
եկեք խոստովանենք.որ մեր շրջապատում շատ կան դեռահասներ և պատանիներ ովքեր ենթարկվել են բռնության ՝ ծնողների կողմից (օրինակ՝ դու մարդ չես դառնա . արտահայտությունը կամ քո մոտ ոչինչ չի ստացվի) և նստվածք է լինում այդ երեխայի կյանքում
Հետևիր Քո մտքերինդրանք դառնում են խոսքեր
Հետևիր Քո խոսքերինդրանք դառնում են գործողություններ
Jarre (01.12.2009)
24 ժամ էտ եմ լսումKristin-ի խոսքերից
VisTolog (01.12.2009)
Ես ինչ որ շատ չեմ նկատել… հակառակ, ծնողները, հատկապես մեր հայ ծնողները, միշտ շատ են սիրում եվ գովում իրենց երեխաներին, հաճախ նաև այն երեխաներին որոնք արժանի չեն այդ գովերքների:Kristin-ի խոսքերից
Բռնության ենթարկված երեխաները դրանք այն երեխաներն են, որոնց վրա կիրառվել է ֆիզիկական բռնություն ( որը բնականաբար ազդում է նաև հոգեկանի վրա)Kristin-ի խոսքերից
Իսկ այն ինչ դու նկարագրում ես , դա արդեն հոգեբանական ճնշման ենթարկված երեխաներն են : Ոչ մեկն էլ լավ արդյունքի չի բերում, բայց դրանց մեջ եղած տարբերությունը շատ մեծ է
Պետք է նրբանկատորեն ապացուցել ( բայց որ իրենք գլխի չընկնեն որն է դիմացինի բուն նպատակը) հենց իրենց , որ դա այդպես չէ , որ իրենք շատ արժանիքներ ու դրական կողմեր ունեն... իսկ եթե կոմպլեքսները շատ խորը արմատներ են ձգել, ավելի լավ է դիմել հոգեբանի օգնությանը, այլապես դրանք նրան ամբողջ կյանքում հանգիստ չեն տա
Հարցը շատ թռուցիկ էր, պատասխանը նույնպես
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Չէի ասի, թե մեր հայ ծնողները միշտ այդպես են անում։ Ճիշտ է, այդ քո ասած հակառակ ծայրահեղությունն էլ կա, բայց անձամբ ես շատ-շատ եմ տեսել նաև հոգևոր բռնության դեպքեր, երբ ծնողները երեխայի ամենաչնչին անհաջողությունից շան լափը թափում են խեղճ երեխայի գլխին և նրան մխիթարելու ու քաջալերելու փոխարեն ավելի են ընկճում՝ նրա մեջ ցածրացնելով նրա՝ առանց այդ էլ ցածրացած ինքնագնահատականը։HaykMan-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (01.12.2009)
հետաքրքիր է, իսկ Ամերիկայում հայազգի ծնողները (մանավանդ հայրերը) ծեծու՞մ են իրենց երեխաներին, թե՞ վախենում են ոստիկանից
![]()
dvgray-ի խոսքերից
Իսկ ինչու՞ միայն Ամերիկայում:Հետաքրքիր է Եվրոպայում հայազգի ծնողները ծեծու՞մ են իրենց երեխաներին , թե՞ վախենում են ոստիկանից:
Ի՞սկ հետաքրքիր է վերոհիշյալ երկրներում ծնողն է երեխային ուղղություն ցույց տալիս, թե՞ երեխան ծնողին:
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Jarre (01.12.2009)
Շվեդիայում ապրող ընտանիք եմ ճանաչում: Երեխան 3 տարեկան է: Նրան մանկապարտեզում սովորեցնում են իրենց իրավունքները: Եվ եթե հանկարծ մայրը կամ հայրը բարկանում է երեխայի վրա ու մի քիչ կոպիտ է վերաբերվում, երեխան միանգամից ասում է - հիմա ոստիկաններին կբողոքեմ:dvgray-ի խոսքերից
Առաջին երկու բողոքի դեպքում ծնողին ծնողական իրավունքից զրկում են ժամանակավոր, եթե իհարկե թեթև դեպք է, իսկ եթե շարունակական բնույթ է կրում դա, ապա լրիվ են զրկում ծնողական իրավունքից:
Միացյալ նահանգներում էլ եմ նման դեպքի մասին լսել, բայց կոնկրետ չեմ հիշում:
Ես նկատել եմ, որ շատերը դժգոհ են նման մոտեցումից։ Ես էլ եմ համաձայն, որ լինում են դեպքեր, երբ նման օրենքի դեպքում երեխան փչանում է։
Բայց յուրաքանչյուր մեթոդ ունի իր կողմնակի երևույթը (պաբոչնի էֆեկտ)։ Մենք հաճախ խոսում ենք այս օրենքի միայն վատ կողմերի մասին, ու գովաբանում ենք մեր հայկական՝ ծեծով ու նվաստացնելով դաստիարակելու մեթոդը։ Բայց եկեք խոսենք այս մեթոդի կողմնակի երևույթների մասին՝ անվստահ, հոգեպես չհասունացած, զգացապես անհավասարակշիռ, ագրեսիվ, սեփական արժանապատվությունը չհարգող..... մարդ։
Ու ես համաձայն եմ, որ երեխայի վրա ձեռք բարձրացնելու ու ծեծի ենթարկելը բռնություն է, ու պիտի դատապարտվի։ Ո՞րն է տրամաբանությունը, որ չափաս մարդուն ծեծելը օրենքով հետապնդվում է, իսկ երեխայինը՝ ոչ։
Բռնության ենթարկված երեխաներին միայն մասնագետները չէ, որ պետք է օգնություն ցույց տան։ Դա կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, եթե նման երեխաների հանդեպ վարվի հարգանքով, սիրով, վստահությամբ և դրական մտքեր ներշնչելով ու նրա հետ, որպես հասուն մարդու հետ վարվելով։
Ուլուանա (01.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ