Արդյո՞ք դու վստահ ես, որ մտածում ես այնպես ինչպես ուզում ես, և ոչ թե այնպես ինչպես քեզ թելադրում են։
Որոշակի հարցերում որոնցում դու վստահ ես որ քո կարծիքը ճիշտ է, արդյո՞ք իրականում վստահ ես, որ խաբված չես, տեղեկություններդ հավաստի են և որ չես դարձել պրոպագանդայի զոհ։
Մարդկությունը միշտ էլ գտնվել է գաղափարախոսական հզոր ղեկավարման տակ։ Վառ օրինակ Սովետական միությունը և նացիստական Գերմանիան, որտեղ բավականին նորմալ ու խելացի մարդիկ, խամաճիկների նման ղեկավարվում էին մի խումբ մարդկանց կողմից։
Այս հարցի մասին, բացի բազմաթիվ լուրջ աշխատություններ ուսումնասիրելուց, ես նաև դիտեցի իրական փաստերի վրա հիմնված մի քանի վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որոնցից ցանկանում եմ առանձնացնել երկուսը։
1) Эксперимент
Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարող է բարի, լավ ու նորմալ մարդը, իրականում գոյություն չունեցող ու հորինված գաղափարի հիման վրա ամողջությամբ փոփոխվել, ու լավ ու նորմալ մարդուց դառնալ գազանանման անձնավորություն։
2) Эксперимент 1 (Волна)
Իսկ այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է օգտագործելով մարդու մտածելու և պատկերացնելու ունակությունները, ընդամենը մի քանի օրերի ընթացքում ստեղծել այն, ինչ Հիթլերը ստեղծեց Գերմանիայում։
Բայց հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակներում շատերը չէին էլ կասկածում, որ իրենց վրա իրագործվում է մտային բռնություն։
Երևի ոչ մեկիս համար էլ նորություն չէ, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, մտային բռնությունը ամենահզոր զենքերից է պետության, կրոնի, բիզնեսի և աշխարհը ղեկավարող այլ համակարգերի համար։
Ամենախելացի և ուժեղ զենքը դա մարդուն համոզելն է անել այն, ինչը ինքը երբեք չէր անի, կամ ինքն իրենով երբեք չէր հասնի այդ գաղափարին։ Ու համոզել դա անել այնպես, որ մեծ բավարարվածություն ու հաճույք ստանա դրանից։ Երևույթ, որին կարելի է հանդիպել կյանքի ամենատարբեր բնագավառներում։
Ինչպե՞ս է հնարավոր խուսափել մտային բռնությունից։
Ո՞ր հարցերում ես դու նկատել, որ գործադրվում է մտային ճնշում հասարակության վրա։
Էջանիշներ